Օրվա լրահոսը
Փաշինյանի առաջարկը չընդունվեց (Տեսանյութ)
Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Խոսեցնելն իմ մասնագիտությունն է, հերթականությամբ կքվեարկենք»:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ուզում է հրաժարվե՞լ պաշտոնից
Aravot.am-ին հասած լուրերի համաձայն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Արմեն Շահազիզյանը մտադիր է հրաժարական տալ: Տեղեկության ճշմարտացիությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, որը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այդ տեղեկությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Դաշտենցի փողոցի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46,
Շարմազանով. «Ես չեմ ասում Հանրապետականի համար ժողովրդի ուշքը գնում է, աննորմալ էլ կլինի»
Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ կուսակցությունների արդյունավետությունը երեւում է ընտրություններում
«Իրանը թող մնա իր տեղում»՝ ադրբեջանագետը ԼՂՀ հակամարտության գործընթացում միջնորդելու Իրանի առաջարկի մասին
Վերջում էլ նա հավելեց, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության ճակատից լավ լուրեր չարժե սպասել:
Այնպես չլինի, որ հիվանդանոցներն ասեն՝ պետպատվերը գրիպի օրերին սպառել ենք
Առողջապահության նախարարությունը դեռ չի հաշվարկել, թե գրիպի վիրուսի բարդություններով հիվանդանոց դիմած քաղաքացիների համար որքան գումար կպահանջվի: Գրիպի վիրուսի ակտիվացման օրերին մեր հանրապետությունում միջին հաշվով օրական 1200 քաղաքացի է ստացիոնար, այսինքն՝ հիվանդանոցային բուժում ստացել: Բոլոր այդ հիվանդները՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, այդ օրերին բուժօգնությունը ստացել են անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Երեկ «Առավոտը» առողջապահության նախարարության Առողջապահական պետական գործակալության
Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել բակային տարածքներում ապօրինի առևտրի դեպքերը բացառելու ուղղությամբ
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 6 կրպակ:
Կրթական հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ
Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողությու
Հանձնարարվել է հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 2 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն: Հանձնարարվել
ՀՀ պետական պարտքը 5 միլիարդ դոլար է
Հայաստանի Հանրապետության պետական ընդհանուր պարտքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 5.071.031 դրամ, այսինքն՝ մոտ 5 միլիարդ դոլար, որը այդ տարվա նոյեմբերի ամսվա համեմատ աճել է 257 միլիոն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հրապարակումից: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 4,4
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 30-ին և 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /8 արկ/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում` Փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը հնարավոր են թույլ
Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները
Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ հայ դպրոցականների կողմից երկար սպասված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, ուստի եզրափակչում մրցում էին միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան
Սեյրան Սարոյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Լավ հետեւանք կունենա
«Էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»
4-րդ շաբաթն անընդմեջ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հունվարի 30-ին և 31-ին, շաբաթ և կիրակի օրերին դարձյալ սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը նվազել է: Այդ օրերին բժիշկների օգնությանն է դիմել 226 քաղաքացի, որոնցից 47-ը տառապել է սուր շնչառական հիվանդությամբ, իսկ 6-ը՝ թոքաբորբով: Չնայած սուր շնչառական հիվանդությունների ախտորոշման
«4 չեմպիոններից 3-ը գյումրեցիներ են, բա չպարծենա՞նք». Շիրակի սպորտ բաժնի պատասխանատու
Շիրակի մարզպետարանի մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Յան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի, ինչպես նաեւ Թուրքիայի Վեհդի Էմրեի եւ Համիթ Քափլանի միջազգային մրցաշարերում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին, ասաց, որ գյումրեցիները պարծենալու իրոք մեծ առիթ ունեն: 4 ոսկե մեդալ նվաճած մարզիկներից երեքը գյումրեցիներ են. Արթուր Ալեքսանյանն
Փաշինյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց լսումներ. «Ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ» (Տեսանյութ)
Այսօր, ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրման, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ եթե ԱԺ ամբիոնը չքաղաքականացնեն, ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններ կհասցնեն քննարկել մեկ քառօրյայի ընթացքում: Գալուստ Սահակյանի այդ առաջարկությունը՝ չքաղաքականացնել ԱԺ ամբիոնը, «շատ օրիգինալ» գնահատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ն միակ երկիրն է հավակնում դառնալ աշխարհում, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են
ԼՂՀ հարցում Իրանի միջնորդությունը հայանպաստ չի կարող լինել. Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն Իրանի շուրջ բեկումնային իրադարձություններ է տեսնում: Իրանի դեմ պատժամիջոցների կասեցումն, ըստ նրա, մեծ հնարավորություններ է բացում նաեւ Հայաստանի համար: Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասուլիսի ժամանակ իր տեսակետները ներկայացրեց ԼՂՀ հարցով Իրանի շահագրգռվածության մասին, այդ հարցում Իրանի՝ որպես միջնորդ երկիր հանդիսանալու վերաբերյալ, ու հիշեցրեց մի քանի օր առաջ տեղի ունեցած
ԵԽԽՎ բանաձեւի հետքերով
Կամ մինչեւ ե՞րբ ենք անհատույց ջուր նվիրելու թշնամուն ԵԽԽՎ-ն իր հունվարի 26-ի նիստում ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը եւ համապատասխան բանաձեւը, որոնցում բազմիցս հիշատակվում են «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքները», որոնց, «Հայաստանի կողմից բռնազավթման» հետեւանքով ադրբեջանցիները զրկված են Սարսանգի ջրամբարի ջրից: Այս ձեւակերպումները ընթերցելուց
Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և
Ամարյան. «Պերմյակովի՝ սատանայապաշտ լինելը բացառվում է»
«Պերմյակովը երբեք սատանայապաշտ չի եղել, սխալ կլինի այդպես կարծելը»,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածից, ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա տեղեկություններով՝ Պերմյակովը Խարիզմատիկ եկեղեցու ճյուղ հանդիսացող Ավետարանական եկեղեցու անդամ է. «Առաջինը մեր կենտրոնը ներկայացրեց Ռուսաստանից ստացված տվյալները՝ Պերմյակովի՝ աղանդավոր լինելու
Գալուստ Սահակյանը Զուրաբյանին հորդորում է ամեն ինչի մեջ մազեր ու կիքսեր չփնտրել (Տեսանյութ)
Այսօր 5-րդ գումարման ԱԺ-ի 9-րդ նստաշրջանն է, որին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը: Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանի ավարտին ՀԱԿ-ը բոյկոտում էր նիստերը՝ ասելով, որ Սահմանադրական հանրաքվեն այդպես կոպտորեն կեղծողների հետ չեն պատրաստվում նույն դահլիճում լինել: ՀԱԿ-ի բոյկոտն արդեն ավարտվել է: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց. «Անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ես ձեզ
Սաուդցիները նավթի շուկայում պոկեր են խաղում և տարվում. WSJ
Նավթի համաշխարհային շուկայում տարվող խաղը նման է պոկերի. խոշոր նավթարտադրողները վնասներ են կրում, բայց ոչ ոք չի ընդունում իր պարտությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկյան The Wall Street Journal պարբերականը: Նավթի գների վրա ազդող գլխավոր խաղացողներից մեկը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան: Վերջինս միայնակ էլ կարող է նպաստել շուկայի թեկուզ մասնակի կայունացմանը:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ ըստ պետական մարմինների ինտերնետային էջերով և զանգվածային լրատվության միջոցներով 2015 թ. հրապարակված նյութերի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, 2011 թվականից սկսած, դիտարկում է զանգվածային լրատվության միջոցներով և պետական մարմինների ինտերնետային էջերով հոգեկան առողջության բնագավառի վերաբերյալ հրապարակված նյութերը՝ նշված ոլորտի նկատմամբ պետության և հասարակության վերաբերմունքի, առկա միտումների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (այսուհետ՝ ՀԱԽՈւ) անձանց իրավունքների պաշտպանության վիճակը բացահայտելու նպատակով: Սույն տեղեկանքում Կազմակերպությունը ներկայացնում է հերթական ուսումնասիրության արդյունքները 2015 թ.
«Եթե ուկրաինացիները եւ մոլդովացիները քվեարկեին այնպես, ինչպես ի սկզբանե որոշել էին, Ուոլթերի զեկույցը եւս կանցներ»
Ըստ Արտակ Զաքարյանի՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակությունների անդամների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել են իրավիճակը եւ նրանք ամբողջությամբ ըմբռնել ու հասկացել են
ԱԺ նախագահ. ԵԽԽՎ որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից
Հարգելի գործընկերներ, անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ
«Ոչ մի կրակոց մեզ չի ստիպելու փոխել մեր ճանապարհը»
2007-ին 17-ամյա Լիանա Քոսակյանը Բերդից Երեւան եկավ սովորելու: Ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ: 2013-ին մագիստրատուրան ավարտեց գերազանցությամբ եւ որոշեց կրկին վերադառանալ Տավուշի շրջան: Մագիստրոսական տարիներին մայրաքաղաքում աշխատում, ձեռագործ աշխատանքները հանձնում էր խանութներին, բայց մինչ համալսարան ընդունվելը հաստատակամ էր. որքան էլ տեղի պայմանները ծանր լինեն, չի լքելու հայրենի քաղաքն ու տունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի անհետացման վերաբերյալ
2016 թվականի հունվարի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող, Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհին կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ պետք է ազատ արձակվեր: Փաստաբանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ճշտելով, որ նա Քրեակատարողական հիմնարկից համապատասխան ձևակերպումներ կատարելուց հետո դուրս է թողնվելու ժամը 12:00-ին, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ ժամը 11:30-ին, սակայն ՔԿՀ-ից հայտնել են, որ Ֆադհել Ռադհիի «ընկերները» եկել և
Ազերիները ավելի ճիշտ են գնահատում ԵՀՄՖ-ի և նրա նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կատարած աշխատանքը ԵԽԽՎ-ում, քան հայրենի իշխանությունը
Ինչպես հետևում է ադրբեջանական ԶԼՄ-ներից, Ադրբեջանն ուղղակի շոկի մեջ է ԵՀՄՖ-ի՝ ԵԽԽՎ-ում կատարած աշխատանքներից և կտրուկ արձագանք է պատրաստել Եվրոպահայերի ֆորումի գործընկերների վրա: Ինչպես հայտնում է ru.oxu.az կայքը, Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են ետ կանչել Սլովակիայում իրենց դեսպանին և ԱԳՆ հրավիրել Ադրբեջանում Սլովակիայի դեսպան պարոն Պրիպուտենին՝ հաշիվ պահանջելու համար ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության «բացառիկ անընդունելի» վարքի համար.
Փորձագետ. «Հայաստանում հնարավոր չէ վերահսկել կրոնական կառույցներին» (Տեսանյութ)
Հայաստանում գրանցված է 65 կրոնական կառույց, որից մոտ 10-ը ավանդական եկեղեցիներ են, մնացածը աղանդավորական կառույցներ կամ ինչպես իրավապաշտպաններն են բնորոշում՝ կրոնական կառույցներ: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա փոխանցմամբ՝ 2014թ. գրանցվել է հայկական ծագմամբ առաջին կրոնական կառույցը, որը չի ֆինանսավորվում արտասահմանից: Իսկ չգրանցված


















































