Օրվա լրահոսը

Սարսանգի ջրամբարի հակահայկական զեկույցը ԵԽԽՎ-ն ընդունեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկման էին դրված հակահայկական երկու բանաձևեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով: Ռոբերտ Ուոլթերի բանաձևը ԵԽԽՎ-ն մերժեց: Օրակարգում մնաց Միլիցա Մարկովիչի զեկույցը: Զեկույցի քննարկումից հետո

Հանձնարարվել է սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից:

ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի բանաձևի նախագիծը Ղարաբաղի մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում (ԵԽԽՎ) քիչ առաջ ներկայացվեցին երկու հակահայկական բանաձևերի նախագծեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով: Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ներկայացրեց ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Մոգեն Յենսենը: Այնուհետև

Սերգեյ Լավրով. Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում «Լավրովի փաստաթուղթ չկա». Ria

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, Ռուսաստանի 2015 թվականի արտաքին քաղաքական գործունեության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում արել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ այլ անձի փաստաթուղթ գոյություն չունի»,- ասել է Լավրովը։ Նա պատասխանել է լրագրողներից մեկի հարցին,

Հայ հրաձիգները մեկնում են Գերմանիա

Հայ հրաձիգներն այսօր մեկնել են Գերմանիայի Մյունխեն քաղաքը` մասնակցելու օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարին(IWK – INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որը տեղի կունենա հունվարի 27-30-ը: Հայաստանից մասնակցում է բավականին ուժեղ թիմ` բաղկացած 10 մարզիկից: Հրացան ձևում կմրցեն`Հրաչ և Հայկ Բաբայանները,Սուերն Բերյանը, Վրեժ Թորոսյանը, Մարիամ Միքայելյանը, Քրիստիան և Իրինա Լաուերները: Ատրճանակ ձևում կմրցեն Զավեն Իգիթյանը, Էլմիրա Կարապետյանը

Աշոտ Հայրունի. «Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր, Հիտլերը դասեր կքաղեր» (Տեսանյութ)

Հայոց ցեղասպանությունը Հիտլերի համար ուսանելի նախադեպ էր՝ Հոլոքոստին ձեռնամուխ լինելու համար: Նա Լեհաստանի վրա հարձակումից առաջ իր ելույթում ասաց՝ ո՞վ է հիմա խոսում հայերի ոչնչացման մասին…Այսինքն, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր, ոճրագործներն էլ պատժվեին, ապա Հիտլերն իր վարչակազմով դրանից որոշակի դասեր քաղած կլիներ: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը նրան ոգեւորել էր»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Խաչատուր Քոքոբելյան. «Տեխզննումը սրբի դուռ չի»

Բանավեճ պատգամավորի եւ փոխնախարարի միջեւ

Գրիպը միջամտում է Հայաստանի առաջնությանը

Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածման, լայնածավալ շփումների կանխարգելման նպատակով: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվական կայքին տեղեկացրել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը: Առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի փետրվարին, սակայն կոնկրետ օրերը դեռ հայտնի չեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մերկացնում էին, խեղդում գազախցում, հանում ոսկյա ատամները». պատմաբանը՝ Հոլոքոստի մասին (Տեսանյութ)

1945 հունվարի 27-ին Խորհրդային բանակն ազատագրել է Աուշվից-Բիրկենաուի նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը. հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: «Հայտնի է, որ միայն այդ ճամբարում մոտ 1 միլիոն հրեա է ոչնչացվել: Քանի որ դիակները զննում էին եւ ծնոտը կոտրելով՝ հանում ոսկյա ատամները, օրական 12 կգ ոսկի էր գոյանում»,- այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով

Միհրան Թումաջանը նշանակվել է Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն

Թումաջանը 1996 թվականից ի վեր ակտիվորեն համագործակցել է Համագումարի հետ, երբ նա փորձառություն էր ձեռք բերում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ որպես Համագումարի Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագրի մասնակից Վաշինգտոնում: Հաջորդ ամռանը Թումաջանը համակարգել է կամավորական ծրագիրը և աջակցել Համագումարի հանրային կապերի վարչությանը: Թումաջանը կրկին միանում է Համագումարին՝ հեռահաղորդակցության և կորպորատիվ ծրագրային ապահովման ոլորտներում 15 տարի

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ԼՂՀ հիմնահարցին չի տիրապետում». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքով է զբաղված, այլ Ադրբեջանի քայլերին հետեւելու ու դրանք միայն քննարկելու գործով: Նա «Հայելի» ակումբում այսօր հայկական կողմի ձախողումները պայմանավորեց վատ աշխատանքով. «Հետեւում ենք՝ Ադրբեջանն ինչ պետք է անի ու քննարկում ենք հենց միայն այդ հարցը: Բայց մենք չպետք է զբաղվենք Ադրբեջանի կեցվածքի, եվրոպական կառույցներում

Գագիկ Ջհանգիրյան. «Ոչ մի մարդասպան պատժված չէ»

Պատգամավորը`ՄԻԵԴ-ում մարտի մեկի սպանությունների գործերի քննության մասին

Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը ոստիկանություն ներկայացավ կամավոր

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Նարինե Գ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն

Գագիկ Ջհանգիրյանը ՄԻՊ-ի պաշտոնին աչք չունի՞

ՀԱԿ պատգամավորը`իր ՄԻՊ դառնալու մասին

Քաղաքացիներն արգելափակված են Լարսում. «Ա1+»

Առատ տեղումների պատճառով Լարսի ճանապարհը փակ է: «Ա1+»-ին ահազանգած քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից չեն կարողանում Հայաստան վերադառնալ, նշեցին, թե իրենց ասել են, որ ճանապարհը հինգ օր շարունակ փակ է մնալու։ Քաղաքացիներն ստիպված են լինելու մնալ ճանապարհին, որովհետև հետ գնալ էլ չեն կարող։ Ըստ ականատեսների մոտ 300 մեքենա այս պահին կանգնած է ձյան մեջ։ Լուրը ճշտելու

«ԲՄՎ»-ից կատարված գողության հետքերով

Հունվարի 24-ին, առավոտյան ժամը 6-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Դավիթ Խ.-ին: Պարզվել է, որ նա Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի բակում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է շարժիչի ծածկը, դիմացի լուսարձակները և դիմացի պլաստմասսե վահանակը: Գողոնն առգրավված է: Կատարվում է

ԵԽԽՎ-ն քննարկում է ոչ հայանպաստ զեկույցները. ուղիղ հեռարձակում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սկսել է «Բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի, որը պատրաստվել է պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) կողմից, եւ պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» զեկույցների քննարկումը: Դիտեք քննարկումը՝ ըստ ԵԽԽՎ կայքի հեռարձակման

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում` Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.   •           Օդի առավելագույն ջերմաստիճան`  8.00C (1987 թ.) •           Օդի նվազագույն ջերմաստիճան`   -1930C (1983 թ.) •           Օդի

«Կոալիցիայի ձեւավորումից հետո Դաշնակցության ստանալիք պաշտոնների մասին պայմանավորվածություն չկա»

Ըստ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի՝ ընդամենը բանակցություններ են ընթանում

Որքանո՞վ են կատարվել ՀՅԴ-ի կետերը. «Չորրորդ իշխանություն»

Այժմ հիշենք ՀՅԴ-ի 7 կետերը եւ տեսնենք, թե որքանով դրանք կատարված կարելի է համարել։ 1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։ Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ՝ բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը եւ պետական- վարչական ռեսուրսի օգտագործումը։ Այս կետը չի կատարվել։ Ինչ-որ համամասնական բան են ընդունել, բայց անկախ ընտրական համակարգ, ընտրակաշառքի եւ պետական-վարչական ռեսուրսի

«ՀՅԴ-ում հմուտ մասնագետներ կան, որոնք ուզում են կառավարություն մտնել». Լարիսա Ալավերդյան

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ՀՅԴ-ում կան հմուտ մասնագետներ, որոնք ցանկանում են կառավարության մաս կազմել: Նա այսպես է բացատրում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին բանակցությունները: Լարիսա Ալավերդյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացին հավանություն տալուց հետո արդեն ակնհայտ էր ՀՅԴ-ի դիրքորոշումը. «Հարցն այն է, որ ժողովրդին ոչինչ չի տալու այդ կոալիցիան: Սա

Բարոյական ի՞նչ իրավունքով է ԵՄ պատվիրակության ղեկավարը «դժգոհում». «Չորրորդ իշխանություն»

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է. «Մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարեւոր է դառնում» (մեջբերումը՝ «Ա1+»-ի)։ Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատել է՝ կոռուպցիան ազդում է նաեւ ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք

«Եկեք խաչքարերն ու եկեղեցիները պահպանենք, հետո՝ օդանավակայանով զբաղվենք»

«Հայրս օդաչու է, միշտ կապված եմ եղել ավիացիայի եւ «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Գեղեցիկ է… դեմ եմ այդ որոշմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ խոսելով Երեւանի քաղաքապետարանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության մասին: Հիշեցնենք՝ մի խումբ մտավորականների խոսքով՝ բիզնես շահն էստակադան քանդելով չի բավարարվելու, ի վերջո «Զվարթնոցն» ամբողջությամբ կքանդվի:

Գրիգոր Ամալյան. Անալոգային հեռարձակումն անջատելուց 10 օր առաջ կտեղեկացնենք

Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված թվային ընդունիչ սարքերն արդեն Հայաստանում են

Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողները առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելու և պատուհանի ապակին կոտրելու կասկածանքով 2015 թվականի մայիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մարտունու

«ԵԽԽՎ-ում շարունակում են Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք ձեւավորված պասիվ քաղաքականությունը». Լարիսա Ալավերդյան

ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում հայտնված երկու հակահայկական զեկույցները մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, հայկական կողմի պասիվ քաղաքականության արդյունք են: « Գրեթե մեկ է ինձ համար՝ կընդունվեն այդ բանաձեւերը, թե ոչ, որովհետեւ ընդունվելու դեպքում էլ պարտադիր բնույթ չեն կրում: Այդ բանաձեւերը շրջանառության մեջ են դրված արդեն մոտ մեկ տարի, այ սա է ինձ համար նշանակություն

Հայ լրագրողի սխալից օգտվելով՝ Ադրբեջանի ՊՆ-ն «գրավեց» Օդունդաղի բարձունքը. razm.info

razm.info. Հունվարի 21-ին «Առավոտ» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե «ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել»։ Ըստ հոդվածի հեղինակի՝ նորաստեղծ հենակետը պարզ երևում է Հայաստանի Բաղանիս գյուղից։ Այսօր՝ հունվարի 25-ին, արձագանքելով «հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին», Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հաստատել է» այդ տեղեկությունը` հայտարարելով.

Առեւտրի ծավալը նվազել է 1 մլրդ դոլարով. «Ժողովուրդ»

Հենց այս փաստն է պատճառը, որ մեկը մյուսի ետեւից Հայաստանում խանութներ եւ կրպակներ են փակվում։

325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում 2015թ. հունվարից առ այսօր վաղեմի խնդրի հանգուցալուծման արդյունքում 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930