Օրվա լրահոսը

Պարզվում է՝ «հանցախմբի» կոնկրետ 5 անդամների դեպքում ապացույցների խնդիր, այնուամենայնիվ կա. «Ժողովուրդ»

Սահմանադրական հանրաքվեի հետ կապված քաղաքական զարգացումների ամենապիկին այս հանցախմբի վնասազերծումը, որը շատերի մոտ կասկածներ եւ անվստահություն առաջացրեց, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը, ապա եւ ինքը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեցին որպես երկիրը հրեշավոր վտանգներից փրկելուն ուղղված անվտանգության մարմինների փայլուն աշխատանք եւ ամոթանք տվեցին կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին։ Մասնավորապես Ս. Սարգսյանն իր վերջին հարցազրույցում այս կապակցությամբ ասել էր.

Բենզինային թալան Հայաստանում

Վերջին երկու տարում նավթի միջազգային գինը քառակի անկում ապրեց՝ մեկ բարելի համար 120 դոլարից հասնելով 30-ի: Նավթի հետևից ավելի քան կրկնակի էժանացավ բենզինն ու դիզելային վառելիքը… Ամենուր, բացի Հայաստանից: Տեսանյութում բերված են Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում բենզինի գները, խոսվում է Հայաստանում գնի պատճառների, ինչպես նաև ռուսական պետական «Ռոսնեֆտի» ստացած գերշահույթների մասին: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. առաջիկա օրերի ընթացքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև – 30 oC, Արարատյան հարթավայրում` – 15 – 18o ցուրտ: Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին

Հայտարարություն. Դիանա Նահապետյանի սպանության գործի դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը

Դեկտեմբերի 24-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով պարբերաբար իր կնոջը` 35-ամյա Դիանա Նահապետյանին ընտանեկան բռնության ենթարկելուց հետո 2012թ-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում անչափահաս երեխաների աչքի առջև դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել էր նրան: Մոտ երեք տարի առաջ

Պետք չէ մեղադրել Արասին, այլ ուղղակի հասկանանք. «Հայկական ժամանակ»

Կա՞ Հայաստանում թիմ, որը կարող էր թուրքական թիմի առաջարկածի թեկուզ կեսի կեսը տար Արասին։

2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.1 տոկոս

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. հունվարի 21-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառությանը, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության

Կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն. «Հայկական ժամանակ»

Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից։ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը փոխանցեց կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Վերջինս ասաց, որ մինչեւ հունվարի 28-ը մեր երկրում կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը, որի հետեւանքով Հայաստանում կշարունակի նվազել օդի ջերմաստիճանը եւ մասնավորապես հունվարի 28-ին դա կհասնի իր պիկին.

Բազմիցս ասվածը եթե մեկ անգամ եւս Սերժ Սարգսյանն ասի… «Հրապարակ»

2008թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում ուղերձով հանդես գալով՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Երկու տարի անց նախագահն այլեւս չէր խոսում ատոմակայանի մասին։ Այսօր՝ «առաջիկա ամիսներից» 8 տարի անց, կառավարությունը նոր միայն վարկ է վերցնում, ու դեռ հայտնի չէ, թե ինչ կսարքեն։ Նույն օրը նախագահը հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթգիծ

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում

Հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Համապատասխան բոլոր մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել և աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, և առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթևեկելի: Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի

ՀՅԴ-ն անցնում է հակագրոհի. «Ժամանակ»

ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն քննարկումների հարցում ոչինչ պարզ չէ, դեռ միայն քննարկումներ են, որոնց արդյունքների առումով շատ բան կախված է կուսակցության ներսում քննարկումներից, որ ՀՅԴ լիդերներն առաջիկայում անցկացնելու են տեղական կառույցների հետ: Աղվան Վարդանյանը բավական թափանցիկ ակնարկով հասկացնում է, որ կուսակցության տեղական կառույցները միանշանակ չեն ընդունում ՀՀԿ-ի հետ կոալիցիան,

Ռոբերտ Ուոլթերը՝ ՀՀ իշխանությունների հետ գործակցության մասին. «Հրապարակ»

«Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» (Doc. 13930) զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը զեկույցի 20-րդ կետում հաղորդում է. «Թեեւ սկզբնապես ես մտադիր էի առաքելությունս սկսել 2015-ի մարտին Հայաստան այցելելով, տիկին Նաղդալյանն ասաց, որ իմ այցը Հայաստան հնարավոր չի լինի կազմակերպել 2015-ի մայիսից շուտ։ Հետեւաբար, որոշեցի այդ ընթացքում փաստահավաք այց կատարել Ադրբեջան»։

Մտել էր զորամաս` դիզելային վառելիք գողանալու

Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ նա 1996 թ. ծնված Լևոն Խ.-ն է: Լևոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում,

Թունավորում՝ ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից

Հունվարի 25-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Ռուզան Մ.-ն, 1995 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Թամարա Մ.-ն և 1989 թ. ծնված Իշխան Գ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տնակի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի թերայրման

Համանախագահներն ընդդեմ հակահայկական զեկույցների

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության վերջին հայտարարությունը Բաքվում «հակաադրբեջանական» են համարում Հունվարի 25-ից մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու են «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները: Դրանցում, ինչպես հայտնի է, հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետեր կան, մասնավորապես՝ կոչ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ախուրյան-Կառնուտ, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-«Զանգեր», Լանջառ-Լուսաշող, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, ինչպես

 ԱՍԵԿՈՍԵ

Հարաբերությունները փչացնելու լավագույն ձեւը դրանք պարզելն է: ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ

Ոչ թե 30 ժամ, այլ երկար տարիներ

Ռուսաստանյան պաշտոնական քարոզչության «ծանր հրետանու» ամենախոշոր «հրանոթներից» մեկը` Առաջին ալիքը, ահասարսուռ ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ Բեռլինում ինչ-որ մարդիկ առեւանգել են 13-ամյա մի աղջկա, որից հետո 30 ժամ խոշտանգել եւ բռնաբարել են: Ցանկացած նորմալ մարդու մոտ նման տեղեկատվությունը բուռն ցասում կառաջացնի: Բայց կա նաեւ քաղաքական ենթատեքստ` հատուկ Ռուսաստանի համար` սա՞ է ձեր «ապահով Գերմանիան»:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա կլինի հավակնորդների մրցաշարի բացմանը

Ինչպես հայտնի է դարձել chess-news.ru-ին, շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կայանալու է Մոսկվայի կենտրոնական հեռագրատանը: Մասնակիցները հանգրվանելու են Տվերսկոյ փողոցում գտնվող «Four Seasons» (նախկին «Մոսկվա» հյուրանոց) նոր հյուրանոցում: Կիրսան Իլյումժինովի խոսքերով, մրցաշարի բոլոր պարտիաները կցուցադրվեն Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր փողոցին նայող մեծ հեռուստաէկրաններին: Իսկ մրցաշարի բացմանը սպասում են ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ

Ջո Բայդենը հանդիպել է Հրանտ Դինքի այրու հետ. «Ազատություն» ռ/կ

«Ազատություն» ռ/կ-ն հայտնում է` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Ռաքել Դինքի՝ «Ագոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի այրու հետ: Այս մասին գրում է Daily Sabah-ը: Լուսաբանելով ԱՄՆ-ի փոխնախագահի անցած շաբաթավերջին Թուրքիա կատարած այցը՝ թերթը նշում է, որ Բայդենը առանձին հանդիպում է ունեցել Ռաքել Դինքի, ինչպես նաև Թյուրքան Էլչիի և

Ակտիվիստները պատրաստվում են տեսակցել Նելլի Մինասյանին

Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են առաջիկա օրերին այցելել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված եւ այսօր ազատ արձակված Նելլի Մինասյանին: «Շատ ուրախ եմ, որ նրան բաց են թողել, քանի որ համոզված եմ, որ ինքը այդ ամենի հետ կապ չէր կարող ունենալ եւ նրան, ի սկզբանե պետք է չձերբակալեին: Իմ կարծիքով,

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երկու օրից Սլովակիայի մայրաքաղաքում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:   Բրատիսլավայում եվրոպական սահադաշտ կմտնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավա Հայրապետյանը, ինչպես նաեւ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեր բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Հարգելի համաքաղաքացիներ, hաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են շուրջօրյա ռեժիմով իրականացնել ձնամաքրման

Իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: Արտաշավան–Մուղնի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:  Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Անտառամուտ–Վահագնի, Ֆանտան–Ջրաբեր,  Հրազդան–Հանքավան, Լանջառ–Լուսաշող ավտոճանապարհները, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային

ԵԱՀԿ ԽՎ. Հայ եւ ադրբեջանցի պատգամավորները կարող են մեծ դեր խաղալ լարվածության նվազման գործում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ջորջ Ծերեթելիի (Վրաստան) գլխավորած պատվիրակությունն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը: ԵԱՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության

Նոյեմբերյանից Դիլիջան 90 կմ-ը ՝ գրեթե 3 ժամում

Մի բուռ աղ թափեք միջպետական ավտոճանապարհին

ՔՀԻ նախաձեռնությամբ ստեղծվեց Սահմանամերձ գյուղերի աջակցության պլատֆորմ

Հունվարի 22-23-ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտը  բրիտանական «Saferworld» կազմակերպության  հետ համատեղ կազմակերպեց «Սահմանամերձ համայնքներում առկա կարիքները և խնդիրները» խորագրով աշխատանքային հանդիպում-քննարկում, որի նպատակն էր շահագրգիռ կողմերին հնարավորության տալ ավելի լավ ճանաչելու միմյանց առաջնահերթությունները և հնարավորությունները՝ հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Միջոցառմանը մասնակցեցին սահմանամերձ համայնքների (Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեվան, Բաղանիս, Կոթի,

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին նվիրված համերգին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արդեն 120 հայ աշակերտ է սովորել «Ռեջենթս» դպրոցում

2006 թվականից «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնը «Ռիջենթս» միջազգային դպրոցի հետ համատեղ մշակած կրթաթոշակային ծրագրի շրջանակներում հնարավորություն են տալիս հայ աշակերտներին ստանալ կրթություն միջազգային չափանիշներով: «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանի փոխանցմամբ՝ ծրագիրը հնարավորություն է տալիս 13-16 տարեկան աշակերտներին սովորել 20-100% կրթաթոշակով՝ հանձնելով անգլերենի և մաթեմատիկայի քննություններ և անցնելով հարցազրույց դպրոցի հիմնադրի կամ տնօրենի հետ:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930