Օրվա լրահոսը

Փրկարարներն օգնության են հասել ծննդկանին

Հունվարի 25-ին, ժամը 15.53-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից, ավտոճանապարհի դժվարանցանելի լինելու պատճառով, ծննդկանին և նորածնին անհրաժեշտ է տեղափոխել Դերեկ գյուղ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Լ.Հ-ի-ին և Մ. Խ.-ին անվտանգ տեղափոխել են Դերեկ գյուղ:   ՀՀ ՏԿԱԻՆ

Դաբաղի հարցով վաղը Հայաստան կժամանի ռուս պատվիրակությունը

ՍԱՊԾ-ն դաբաղի դեմ նոր պատվաստանյութերը փորձում է ներկրել մինչեւ եղանակների տաքանալը

Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի նամակին. վերջինս խնդրում է ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին. 1in.am

Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի` Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու խնդրանքով նամակին Սերժ Սարգսյանը պատասխանել է Սեդա Ազնավուրի նամակին, որով երգչուհին խնդրել էր ներել և ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին: Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է աշխարհահռչակ շանսոնիեի դստեր նամակին՝ իր ասելիքը փոխանցելով նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով:

Բնակարանում մաքրման աշխատանքներ կատարած կինը գումար է գողացել

Հունվարի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ 1966 թ. ծնված Սրբուհի Ժ.-ն հունվարի 21-ին Օլգա Յ.-ի բնակարանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ դրամապանակից գումար է գողացել: Հունվարի 23-ին, ժամը 20.30-ին, Սրբուհի Ժ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Խոզի գրիպ ախտորոշվել է միայն 1 դատապարտյալի մոտ. «Ա1+»

Սուր շնչառական հիվանդություններով այս պահին ՔԿՀ-ներում 15 դատապարտված եւ կալանավորված անձ կա: Նրանք բուժումը ստանում են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կամ ՔԿՀ բուժմասում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքերով՝ խոզի գրիպով վարակվածներ ՔԿՀ-ներում չկան:   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Տեսնես ո՞ւմ են ուզում բերել օմբուդսմեն, որ այդպես վախենում են». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամներ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն իրենց դժգոհությունը հայտնեցին, որ իշխանությունները պատրաստվում են նոր օմբուդսմենի նշանակման հարցի քննարկումը կազմակերպել ոչ թե իրենց հանձնաժողովում, այլ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ոչ մեկի համար անակնկալ չէ իշխող կուսակցության ապօրինի գործունեությունը: Սա

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր

Հարգելի համաքաղաքացիներ, չնայած շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման և փողոցներն ու մայթերն աղի և ավազի խառնուրդով պարբերաբար մշակման աշխատանքներին, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում, ինչպես նաև մայթերին հնարավոր են մերկասառույցի գոյացումներ: Երթևեկի բոլոր մասնակիցներին հորդորում ենք լինել առավել զգոն և ուշադիր: Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի

Հանցավոր խմբին անդամակցելու մեջ մեղադրվող Լիլիթ Թորոսյանը հուզված էր. պատմում է  փաստաբանը

Նորք -Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամներից այսօր ազատ արձակված Լիլիթ Թորոսյանը շարունակում է իրեն մեղավոր չճանաչել: Լիլիթ Թորոսյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել, որովհետեւ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը ու այն երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել. «Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու հիմքեր

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ նիստում հաղթահարվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա ճգնաժամը

Աղվան Վարդանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորել են հայտարարությունում տեղ գտած կոչը Եվրոպական միությանը՝ փոխանակման եւ շարժունակության ծրագրերում հակամարտության շրջաններից եկող ուսանողներին եւ ուսուցիչներին ընդգրկելու վերաբերյալ, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է:

Գագիկ Սարուխանյան. «Սա զուտ Գեւորգ Սաֆարյանի առանձին վերցրած գործը չէ»

Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ այս ժողովրդական շարժումը անհնար է վերջնականապես կոտրել

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: Գեղարքունիքի, Սյունիքի և

Վթարային ջրանջատում Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Օլիմպիական ավանի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան

Էնն Թյուսա. «Թեկուզ մնամ մոլորակի միակ տպագիր թերթ կարդացողը»

Ժամանակին BBC համաշխարհային ծառայության եւ Լոնդոնի «Բարբիքան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած սըր Ջոն Թյուսայից, որ Հայաստան է ժամանել ԵՄ`Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում, Aravot.am-ը, հետաքրքրվեց` հե՞շտ էր սեփական կնոջ՝ մի քանի բեսթսելլերների հեղինակ Էնն Թյուսայի հետ համատեղ գրքեր («Նյուրնբերգյան դատավարություն», «Բեռլինյան շրջափակում») գրելը , արդյոք ստեղծագործական վեճեր չե՞ն ունեցել: «Դա շատ

Ուսուցչուհի. «Աշակերտների մի մասն ուզում է դպրոց գնալ» (Տեսանյութ)

«Արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարաձգելու որոշումն աշակերտներին երկու բեւեռների է բաժանել: Մի մասը դեմ է այդ որոշմանը, մյուսները՝ կողմ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Սահակյանը: «Մասնագետների մի մասն էլ կողմ է այդ որոշմանը: Ասում են, որ հիվանդությունների պատճառով դասերը պետք է հետաձգվեին: Աշակերտների մի մասն էլ դեմ է,

Մեր սոված առյուծն ու նրանց վայելած սերը

Երեւանի կամ առավել եւս Գյումրիի աղմկահարույց կենդանաբանական այգիները համեմատության եզրեր չունեն Գերմանիայի Լայպցիգ քաղաքի այս կենդանաբանական այգու հետ: Եվրոպայի ազատության մթնոլորտն ասես ազդել էր նաեւ այստեղի կենդանիների վրա: Որ ազատավանդակին մոտենում էինք՝ կենդանիները, ինչպես լուսանկարում, համբուրվում էին, գգվում իրար ու վայելում կյանքը: Ի տարբերություն Գյումրիի կենդանաբանական այգու բնակիչների, որոնք սովածությունից իրենց թաթն են լիզում, երեկոյան

Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ: Նա Վեհաժողովի կողմից այսօր ընտրված 20 փոխնախագահներից մեկն է: 20 փոխնախագահների շարքում են Հոլանդիայի, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Ստրասբուրգում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է: Այցի շրջանակում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ազատանի տղամարդկանց 80 տոկոսը ՌԴ-ում է. ռուբլու արժեզրկումն անգամ խոպան գնալու մտքից հետ չի պահում

Aravot.am-ը Ազատան գյուղի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ռուբլու կտրուկ արժեզրկումը պատճառ չի՞ դառնում արդյոք գյուղի՝ ՌԴ-ի տարբեր տեղանքներ մեկնած տղամարդկանց հայրենիք վերադառնալու: «Պատկերացրեք՝ ոչ. մեր գյուղի տղամարդկանց 80 տոկոսը դրսում է, Յակուտիայում են, Սախալինում, Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում… Ամանորին ընդառաջ շատերն են վերադարձել գյուղ, բայց այժմ պատրաստվում են նորից մեկնել: Իհարկե, շատ դժգոհ են

Հրացան և 7 փամփուշտ՝ տանիքից

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արտակ Ս.-ի առանձնատան տանիքի զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

Սյուզի Գեւորգյանը ճանաչվել է տուժող

Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Կայանալու արվեստը. Առարկաների ուսուցումից դեպի թեմաների ուսուցում

Տեղեկատվական դարում վաճառվում են նախեւառաջ գիտելիքները, ոչ թե ապրանքները «Պողոսիկ, արի գրատախտակի մոտ: Ի՞նչ էր այսօր հանձնարարված»: «Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը: «Դե, պատասխանիր դասդ»: «Գլխավոր հերոսուհուն՝ Անանին, սկզբից սկեսուրն է չանգռում՝ գիժ Հոռոմսիմը՝ այն բանի համար, որ շաքարը շաքարամանից պակասել է, իսկ այնուհետեւ ամուսինը՝ Յագորը, սպանում է»: «Շատ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում

2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական

Մեծ Բրիտանիայի դեսպանատնից չվերցրեցին ակտիվիստների բերած խավիարը, քանի որ դեսպանը բուսակեր է (Տեսանյութ)

«Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր սկսված նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական զեկույցները: Նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիայից դեսպանատնից պահանջում են դուրս գալ եւ վերցնել իրեն բողոքի նամակը եւ խավիարը. «Մենք

Վարդան Խաչատրյան. «2016 թվականը Հայաստանի համար լինելու է բավականին լուրջ վայրիվերումների տարի» (Տեսանյութ)

Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանը, ելնելով իր մատուցած ծառայություններից, սպասում է, որ իր նկատմամբ պետք է լինի մեղմ մոտեցում

ԵԽԽՎ-ն նոր`ադրբեջանամետ նախագահ ունի

Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Օրակարգային առաջին հարցը նոր նախագահի ընտրությունն էր: Առաջադրված էր Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտի թեկնածությունը: Վեհաժողովի կողմից Ագրամունտն ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ: Նախկին նախագահը`Անն Բրասյորը հրաժեշտ տվեց Վեհաժողովին: Նշենք, որ Պեդրո Ագրամունտը աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Իր բացման խոսքում Ագրամունտն

Պենդերեցկի. «Չեմ կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը» (Տեսանյութ)

Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգը, որը կղեկավարեն հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին եւ Սերգեյ Սմբատյանը: «Այսօր նվագախմբի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մաեստրո Պենդերեցկին է մեզ հետ: Դա ամենամեծ պատիվն է, որ կարող ենք ունենալ որպես երիտասարդ երաժիշտներ: Նրա ներկայությունը վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ

«Հաջորդ Օմբուդսմենը պետք է փորձ ունենա եւ կարողանա հավասարակշռված գնահատականներ տալ»

Անցած տարվա հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանները բռնություն կիրառեցին: Կոտրվեցին լրագրողների տեսախցիկները, առգրավվեցին հիշողության քարտերը եւ այլն: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նույնպես մի շարք միջադեպեր եղան: Այս տարվա հունվարի 12-ին հրաժարական տվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Արդյոք վերոնշյալ իրադարձություններից կարելի՞

«Պետք է ամեն ինչ անեն, որ աշխարհն իմանա 1915 թվականի կատարվածի մասին». Հրեական համայնքի ղեկավար

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: «Արմենպրես» ակումբում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն ասաց, որ աշխարհի 31 պետությունում այս օրը հիշում են հոլոքոստի զոհերի հիշատակը: Տիկին Վարժապետյանն անդրադարձավ նաեւ հայոց ցեղասպանությանն ու կարծիք հայտնեց, որ ճանաչման համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք, ինչպես հրեաներն են դա անում: «Մենք ամեն օր պատմում ենք, խոսում Հոլոքոստի

«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է». qahana.am

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Նվագախումբը հիմնել և ղեկավարում եք 18 տարեկանից: Դուք դա վերագրում եք Աստծո շնորհի՞ն, թե՞ աշխատասիրությանը, անձնական կազմակերպչական որակներին: 18 տարեկանում կար հաջողություն, և նվագախմբի հիմնումը միայն իմ կարծիքը, կամ ամբիցիան չէր: Դա թիմային աշխատանք էր. կար ցանկություն՝ հիմնել նվագախումբ: Երիտասարդ լինելու հանգամանքը մի կողմից

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

Հունվարի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի` գեղանկարի և գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ: Բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930