Օրվա լրահոսը

Ելույթ, որ արժանի է դրվատանքի. «Հրապարակ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ գործընկերների առջեւ եւ, որքան էլ անսպասելի, մի քանի առանցքային եւ աննախադեպ հայտարարություններ է արել, ինչն ուղղակի արժանի է դրվատանքի, ի հակադրություն ընդամենը օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի, որից լրատվամիջոցներին տարածված հատվածները դատարակախոսության տպավորություն էին թողնում։ Նախ այն, ինչը գնահատման է արժանի։ Սարգսյանը, չգիտես ինչից

Բոլորն ուզում են աշխարհը ուղղել…

Այսօր լրանում է բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակը Ցավում է սիրտս անզորությունից Եվ անզորների հզորությունից, Անկարողների հույժ կարենալուց. Եվ անգործների գործելուց անվերջ: Իմ սերնդակիցներից շատերը սրտի թրթիռով են հիշում մեր գրականության մեծերին և ամեն անգամ նրանց հիշելիս կամ նրանց տողերը կարդալիս կարոտի հաճելի զգացողություն են ունենում: Այսօր առիթ ունենք հիշելու նրանցից մեկին` հայ դասական բանաստեղծուհի

Սատանիստ Բայանդուր Պողոսյանը Պերմյակովի սատանայապաշտության մասին. «Հրապարակ»

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի եղել մարդկային զոհաբերության ծես, քանի որ բացակայում է ծեսի ատրիբուտիկան։

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ԱՍԵԿՈՍԵ

Հաջողությունը մի անհաջողությունից մյուսին անցնելու ընդունակությունն է ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Ինչ պատահեց Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

Երեկ բավական հետաքրքրական զարգացում է ստացել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցել է ՀՀ նախագահությամբ, քանի որ այս տարվա սեպտեմբերի 15-ից այդ կառույցում նախագահությունը անցել է Հայաստանին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչել է ՀՀ նախագահի չափազանց կոշտ ելույթը, որը ոչ այլ ինչ է, քան մեղադրանք ՀԱՊԿ-ի անդամներին՝ ՀՀ հանդեպ

Վլադիմիր Հակոբյանը մոտեցել է առաջատարներին

Դոհայում մեկնարկած «Qatar masters Open 2015» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով առավելության հասավ շվեդ Պոնտուս Կարլսսոնի նկատմամբ եւ 1,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 38-րդ հորիզոնական: Նա կես քայլ է զիջում ինը առաջատարներին: Այսօր Վլադիմիրի մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ qatarmastersopen.com-ի

Ադրբեջանական զինուժը կիրառել է հրթիռային կայանքներ, ականանետեր և նռնականետեր

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ /8 արկ/, 60 և 82 միլիմետրանոց ականանետեր /16

«Թողե՛ք աշխատենք» կոչն անիմաստ է

Վերջերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք: Հուսով եմ, որ նախարարը պարզապես կատակել է, բայց չի կարելի ասել, թե դա իշխանություններին բնորոշ մտածելակերպ չի՝ «տվեք ինձ որոշ ժամանակով «քարթ-բլանշ», եւ ես որոշ ժամանակվա ընթացքում կանցկացնեմ բարեփոխումներ,

Գագիկ Գինոսյանը հունիսի 23-ի դեպքով ոստիկանությունից տեղեկություն դեռ չունի

«Իրենք ասացին մենք նորից ձեզ կհրավիրենք, տեղյակ կպահենք, բայց այլեւս ոչ մի բան չի եղել»

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ու «Լոգոս» հ/կ-ի միջեւ սկանդալ է հասունանում. մանկատունը կդիմի դատարան. (Տեսանյութ)

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ու «Լոգոս» հասարակական կազմակերպության միջեւ սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ «Լոգոս»-ը դիտարկումներ է անցկացրել Գյումրու երեխաների խնամքի մի քանի հաստատություններում, այդ թվում եւ պետական հոգածությունից դուրս, Սփյուռքի ֆինանսավորմամբ գործող Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը՝ արձանագրելով երեխաների իրավունքների խախտման մի շարք դեպքեր: Այս հ/կ-ն հարցումներ է իրականացրել երեխաների, աշխատակիցների ու ծնողների

Գագիկ Գինոսյան. Սկզբից, որ գրում էի, անկեղծորեն ոչ մեկ իմ կողքին չի եղել

«Մեր հայրենիքը սկսում է Եռաբլուրից եւ ավարտվում է իրական սահմանով»

«Հունվարի 11-ին պարտատերերի ժողով է լինելու». Սամսոն Ղազարյան

Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Սամսոն Ղազարյանի ու Մեխակ Գաբրիելյանի՝ տարիներ առաջ ծագած ֆինանսական վեճը դեռ դատական փուլում է: Հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Մեխակ Գաբրիելյանը սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի, Սամսոն Ղազարյանը սկսած 2004թ.-ից փոխառությամբ գումարներ է տվել Մ.Գաբրիելյանին, Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, առանձնապես խոշոր չափի

Իսրայել Սարգսյան. «Նախօրոք պատրաստված էր ձերբակալության շոուն»

«Օպեր աշխատողներից մեկը մոտեցավ էդ ատրճանակը վերցրեց եւ մտցրեց իմ գոտկատեղը, ասաց «Էսի քոնն ա, արա՛»

Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

Դեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա: Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ

Լիա Միսակյանի մահվան գործով բողոքների քննությունն ավարտված է

2015 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, շարունակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նշանակված նախորդ դատական նիստին վերաքննիչ բողոքով հանդես էր եկել ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն այն ավարտին չէր հասցվել՝

Սդղի Գյոլի գործով դատական նիստին տուժող Զաքարյան եղբայրները չներկայացան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր նախնական դատական նիստը հետաձգվել է տուժողների բացակայության պատճառով: Դատական նիստին չէր ներկայացել նաեւ տուժողների ներկայացուցիչը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է եկող տարվա  հունվարի 26-ին: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 6 անձ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը (Աղալար), նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի մյուս

Սեր, լույս եւ խաղաղություն

Վեց ամիս առաջ՝ հունիսի 21-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակում նշվեց յոգայի միջազգային օրը: Անցել է կես տարի եւ Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանի յոգայի վարպետները կրկին հավաքվել էին, այս անգամ «Երեւան Մոլում»: Յոգայի վարպետ Սվետլանա Ավագյանը Aravot.am-ին ասաց. «Այս ֆլեշ մոբը կազմակերպվել է, որպեսզի յոգան մարդկանց մեջ տարածենք որպես առողջ ապրելակերպի եւ հանգիստ խղճի միջոց: Դեկտեմբերը սթրեսային

Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որդիների հետ միասին, Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ

ՊՆ նախկին փոխնախարարը կալանավորվեց երկու ամսով

Քիչ առաջ դատարանի որոշմամբ, ՊՆ նախկին փոխնախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: Հիշեցնենք, որ ձերբակալված Շիրխանյանը, ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության, կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Չնայած նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը միջնորդել էր փոխել խափանման միջոցը՝ նշելով, Շիրխանյանի

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանի Զինված ուժերը կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»

Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջնայնություններն ու թիրախները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին անդրադարձել

«Նոր Հայաստանի» քաղաքական օրակարգում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական օրակարգում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի  և Վիգեն Սարգսյանի վերջին ելույթներին՝ ասաց. «ՀՀԿ-ն համարում է, որ դեկտեմբերի 6-ի քվեարկության կեղծման արդյունքում իրեն հաջողվելու է մնալ անպատիժ: Իրենք համարում են, որ 2017-ին այս անպատժելիության մթնոլորտը պահպանվելու է, և իրենք ունենալու

Լուսաձորում կախված 25-ամյա աղջիկը ինքնամփոփ էր

Նա կախվել է այգու ծառից

Սերժ Սարգսյանը` կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպի մասին

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության

Պետրոս Մակեյան. «Դեկտեմբերի 6-ը ոսկոր էր, որ մնաց վարչախմբի կոկորդին»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համարում է, որ իր առաջնային խնդիրը կատարել է: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը քիչ առաջ հայտարարեց. «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իրոք ոսկոր էր, որ մնաց վարչախմբի կոկորդին: Մեր հաջորդ քայլը պետք է լինի չընդունված հանրաքվեն անվավեր ճանաչել: Պայքարը պետք է շարունակել փողոցում, անկախ՝ Նոր

«Վահան Շիրխանյանն առնչություն է ունեցել հանցավոր խմբի որոշ անդամների հետ». փաստաբան

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223 հոդվածի երկրորդ մասով: Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանն Aravot.am-ին ասաց, որ ըստ մեղադրանք՝ի նախատեսվում է 6-10 տարվա ազատազրկում՝ զինված, հանցավոր գործողություններ կատարելու մեջ կասկածվող խմբի անդամների հետ համագործակցելու ու մասնակցություն ունենալու համար: Տեր-Եսայանի խոսքով, խմբի որոշ անդամների հետ անձամբ Շիրխանյանն առնչություն է ունեցել.

Դրամի արժեզրկման նոր վտանգներ

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ Կենտրոնական բանկը օրեր առաջ, առաջին անգամ 2006-ից հետո, բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով, իսկ նախագահ Օբաման վերացրեց ԱՄՆ-ից նավթի արտահանման ավելի քան 40 տարի տևած արգելքը: Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախկին 0-0.25%-ի փոխարեն այժմ լինելու է 0.25-0.5%-ի սահմաններում։ Ճգնաժամերից ամբողջությամբ վերականգնվելով՝ ԱՄՆ-ի տնտեսությունն այնքան էր աշխուժացել, որ ինֆլյացիան կարող էր մեծանալ։ Բացի այդ՝

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930