Օրվա լրահոսը
«Սամվել Ալեքսանյանի եւ «Սասի» Արտակի վրա հենվելով՝ մենք գահավիժում ենք» (Տեսանյութ)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ 2.7% տնտեսական աճը Հայաստանի համար մահացու է
Բերման են ենթարկել Արամ Թարվերդյանին
Րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը և նրա մասին պաստառ ցուցադրելու համար։ Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որի հիման վրա նստացույցի մասնակիցը բերման է ենթարկվել, և անհապաղ ազատ արձակել Հայկ Կյուրեղյանին սպառնացող վտանգի մասին իրազեկող և ահազանգող Արամ Թարվերդյանին։ «Նոր
«Բա սազո՞ւմ է ձեզ, դուք անբավարար ստացող ընդդիմություն եք». Միքայել Մելքումյանը՝ Փոստանջյանին
«Տիկին Փոստանջյան, չէի ուզում մտնել էս հարաբերությունների մեջ, բայց դուք տեսեք ի՜նչ եք անում, քաղաքական կուսակցությանն ասում եք՝ ջախջախել, ասում եք՝ չգիտեմ ինչ: Բա սազո՞ւմ է ձեզ, որ ասում եք»,- այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քննադատությանը՝ ԲՀԿ-ին, որ փետրվարին ասում էին չարիքի իշխանություն, հանրաքվեին այդ
ԵՄ-ն Թուրքիայի հետ կքննարկի ահաբեկիչների դեմ պայքարին վերաբերող հարցեր
Եվրոպական միության արտաքին քաղաքականության խորհրդում այսօր կքննարկվեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրին վերաբերվող հարցեր: Այս հայտարարությունն, ըստ ԵՄ կայքի, այսօր արել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Ոչ միայն Ուկրաինայի մասին, բայց, իհարկե, նաև Ուկրաինայի, այլեւ Բելառուսի, Մոլդովայի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասին կխոսենք: Նախարարների հետ կքննարկենք
Փոստանջյանը դիմում է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին. « Փետրվարին ես չէի ասում՝ սա չարիքի իշխանություն է» (Տեսանյութ)
Ես ինքս չեմ համակրել ձեր քաղաքական ուժին, բայց ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ կարելի է այսպես ջախջախել քաղաքական ուժը:
Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը. «Ա1+»
Մոտ 2 ժամ առաջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը: Նրա հիմնական պահանջը` առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է: Կյուրեղյանն այս պահին դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին այսօր կրկին այցելել է Օմբուդսմենի ներկայացուցիչը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Երիտասարդների ռոմանտիզմն անգերազանցելի է
1975-ին Լեոնիդ Գայդայի նկարահանած «Չի կարող պատահել» ֆիլմի հերոսը, որին մարմնավորել էր հանրահայտ Գեորգի Վիցինը, սիրո մասին խոսելիս բողոքում էր, թե կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա ու չկա նախկին էնտուզիազմը: Շատերը 21-րդ դարն էլ են այդպիսին ընկալում, բայց այսօրվա երիտասարդներն այլ կարծիքի են: Դրա վկայությունն է, օրինակ, Չարենցի փողոցում գտնվող վերնանցումի վրա փակցված
Կայացել է ՏՀՏ լիդերների ամփոփիչ հանդիպում-ֆորումը
Դեկտեմբերի 12-ին և 13-ին Աղվերանում կայացել է ՏՀՏ լիդերների տարեվերջյան հանդիպում-ֆորումը: Ֆորումը նվիրված էր ԻՏՁՄ ռազմավարության երկու հիմնական բաղադրիչներին՝ տեխնոլոգիական կրթության և Հայաստանի ՏՏ առաջխաղացման հարցերին: ՏՀՏ լիդերների հանդիպմանը, բացի ՏՏ և կրթական ոլորտների ներկայացուցիչներից մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հարություն Հայրապետյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը։ Ֆորումի մասնակիցները քննարկել
«Ձեզ էլ իմ անտառում չտենամ»․ Հայանտառի աշխատակից. ՀԲՃ
Վերջին երեք ամիսների ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից հայտնաբերած բազմաթիվ ապօրինի անտառահատումների փաստերը հայտնվել են նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության շրջանակներում։ Դեկտեմբերի 7-ին այդ ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղազննում իրականացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունում, որին ներկա էին մեր երկու կամավորները, ինչպես նաև բնապահպանության նախարարության բնապահպանական պետական
«TV ալիք»-ի եւ «Շավիղ+»-ի ազատ ստեղծագործողների մրցույթը նոր անուններ բացահայտեց
«TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից հայտարարված «Ազատ ստեղծագործողների մրցույթն» ամփոփվեց։ Ի սկզբանե ժանրային եւ թեմատիկ սահմանափակումներ չեն դրվել. մրցույթի նպատակն էր գրական դաշտ բերել 16-25 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր սիրում են գրականությունը եւ արժեւորում գրական խոսքը մեր օրերում։ Շավիղցիների ավագ սերնդից բաղկացած ժյուրին (Անի Մաղաքյան, Կարինե Պետրոսյան, Գոռ Արզումանյան, Սիրան Գրիգորյան,
«Թուրքիան Ադրբեջանին այդ երաշխիքները չի կարող տալ»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեծ կարեւորություն չի տալիս Թուրքիայի հայտարարություններին, որոնցով եղբայրական պետությունը վստահեցնում է, թե Ադրբեջանի կողքին կլինի միշտ, Հայաստանին էլ կոչ է անում վերադարձնել «Ադրբեջանի տարածքները»: «Թուրքիայի նման մոտեցումը նոր չէ: Մի քանի անգամ նման հայտարարություններ հնչել են: Բայց այսօր այդ հայտարարությունները բավական թույլ են, որովհետեւ Թուրքիան այսօր չի
«Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում» փաստաթղթում Հայաստանի մասին խոսք չկա
Եվրոպական միությունն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ողջունել է նոյեմբերի 18-ին ընդունված «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում» փաստաթղթի ընդունումը, որը միտված է փոփոխություններին եւ հարեւանության շրջանում ծագող մարտահրավերներին արագ արձագանքելուն: ԵՄ-ն նշել է, որ ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճող հարեւանները ռազմավարական առաջնահերթություն եւ հիմնարար հետաքրքրություն են Եվրոպական միության համար: «Ընդգծելով ԵՄ հարեւանների հետ հատուկ հարաբերությունների կարեւորությունը,
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Դարպասապահ Բերեզովսկու եղբոր փոխարեն էլ էին քվեարկել» (Տեսանյութ)
Հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքները կարելի է Գինեսի գրքում գրանցել
Հանձնարարվել է պարբերաբար հանրությանն իրազեկել քաղաքապետարանի ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը: «Երևանի քաղաքապետարանն այսօր իրականացնում է մայրաքաղաքի համար կարևորագույն նշանակության միանգամից մի քանի խոշոր վարկային ծրագիր: Ընդ որում, դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ
Հունան Պողոսյանը՝ «Նոր Հայաստանի» վրանի մասին. «Իրենք երեք կամ տասներեք վրանի չափով տնակ են դրել»
ՀՀ ոստիկանության պաշտոնյաները կարծում են, որ «Նոր Հայաստանի» անդամներին՝ վրան տեղադրել թույլ չտալը իրավաչափ է: Այնինչ ՄԻՊ-ը հայտարարել է, որ ցուրտ պայմաններում իրավաչափ է վրան տեղադրելը: Այս առիթով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նկատեց. «Իրենք երեք կամ տասներեք վրանի չափով տնակ են դրել»: Պարզաբանելով վրան թույլ չտալու վերաբերյալ հարցը՝ ՀՀ ոստիկանության
Վարչական շրջաններում ևս կանցկացվեն տոնական միջոցառումներ
Ամանորյա տոնական օրերին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 2 դեպքի մասով,
Հունան Պողոսյան. «Արջի ծառայություն են մատուցել և′ «այո»-ի, և′ «ոչ»-ի ճակատից»
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը չի պատրաստվում մեկնաբանել այս կամ այն պաշտոնյայի՝ արջի ծառայություն մատուցելու մասին հայտարարությունները: Հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արջի ծառայություն մատուցելու մասին հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրություններ կատարվե՞լ են, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մեր իրականությունում գտնվում են մարդիկ,
Կայանալու արվեստը. Ո՞րն է ամենաճիշտ «ուսմունքը»
Ինչպես կարելի է ամեն ինչի մեջ տեսնել կատարելության դրսեւորում Գերմանացի գրող Հերման Հեսսեի «Սիդհարթհա» վիպակում (1921) գլխավոր հերոսը սկզբում վարում է բրահմանի որդուն հատուկ բարեպաշտ եւ ապահով կյանք, հետո գնում է անտառ, սամանների (ճգնավորների) մոտ եւ դառնում է նրանցից մեկը: Այդ «կարգավիճակում» Սիդհարթհան հանդիպում է Բուդհային, բայց, ի վերջո, չի ցանկանում միանալ նրան, փորձում է
«Եթե գնաս մայրիկի մոտ, հայրիկը կկորի». հոգեբանը՝ «հուզական շանտաժի» մասին (Տեսանյութ)
Այս տարվա 11 ամիսներին Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ստացվել ալիմենտի բռնագանձման 954 (359-ը երեւանաբնակներից), երեխայի տեսակցության 94 (35-ը՝ երեւանաբնակներից), երեխային մեկ ծնողից մյուսին հանձնելու 7 (4-ը՝ երեւանաբնակներից) կատարողական թերթիկ: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին հայտնեց Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ
17 քրեական գործ՝ հանրաքվեի անցկացման արդյունքում
Դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գծին» և մոնիտորինգի խմբի կողմից գրանցվել է 268 ահազանգ (16-ը՝ թեժ գծով, իսկ 252-ը համացանցից): Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով արդյունքներին՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց. «Ընտրախախտումների վերաբերյալ` ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: Մասնավորապես քարոզչության ընթացքում 25, քվեարկության օրը և դրանից
«Ո՞ւր է արդարադատության նախարարը». Պերմյակովի դատավարարությանն ընդառաջ Գյումրին նորից ոտքի է կանգնում
Ավետիսյանների սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը Գյումրու 102-րդ ռազմաբազայում նշանակելը առաջացրել է գյումրեցիներից շատերի մեծ զայրույթը: Վերջիններս պարտադիր պիտի մասնակցեն հասարակական մեծ հնչեղություն ունեցող դատավարությանը, սակայն անհայտ է մնում, թե ինչպես կարող են ներս մտնել ռազմաբազա: Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Պետրոսյանն ասաց. «Ես ինքս մեծ ցանկություն ունեմ մասնակցելու եւ կարծում եմ հանրային հնչեղությամբ
«Եթե հարկերը չվճարեն, իր աշխատավարձը ո՞նց ենք տալու». Շարմազանովը՝ Փոստանջյանին
Ինչպես տեղեկացրել ենք, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վիճեցին նիստի ընթացքում, քանի որ Շարմազանովը նորից անջատել տվեց պատգամավորի խոսափողը: Փոստանջյանը համառորեն չէր լքում ամբիոնը, այնքան ժամանակ, մինչեւ Շարմազանովը ստիպված հայտարարեց 30 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո Էդուարդ Շարմազանովը հորդորեց հաշտ-համերաշխ շարունակեն աշխատել՝ արդեն թույլատրելով Փոստանջյանին, որ շարունակի իր ելույթը,
Կխստացվի ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի նկատմամբ հսկողությունը
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու շարունակել պարբերաբար հանրությանն իրազեկել ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերում նախատեսված տույժերի մասին: Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն
Ինչպիսի՞ն էր հանրաքվեն՝ օրինակա՞ն, թե՞ ոչ
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին բանավիճում են Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը եւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նելլի Բաբայան.- Պարոն Մարտիրոսյան, արդյոք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ժողովրդավարակա՞ն էր՝ հաշվի առնելով տեղական եւ միջազգաին դիտորդների, ինչպես
Էդուարդ Շարմազանով. «Իմ ու Փոստանջյանի հարաբերությունների հարցը չի»
«2 րոպե 40 վայրկյան կա, կխոսի, բայց բացառապես կոռեկտության սահմաններում եւ առանց վիրավորանքների: Եթե այլ թեմայով խոսի`կանջատեմ եւ իմ կարծիքը կհայտնեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կիսատ մնացած ելույթին: Հիշեցնենք, կառավարության ներկայացրած «դյութի-ֆրիների» հարցի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ելույթի իրավունք էր վերցրել եւ այլ թեմայով էր
1992 թվականին անհետ կորած կոթեցուց մի լուսանկար է մնացել
Եղբայրը հույս ունի, որ նրա աճյունը երբեւէ կամփոփվի մայր հողում
«Կոշտը նստել, քարի դարդն է լացում». Վարդան Այվազյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ ՀՀԿ-ի համար
«Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակներում իրական շփումները հնարավորություն տվեցին համոզվելու, որ իշխանությունը հակառակորդներ չունի, ունի միայն ընդդիմախոսներ։ Այսօր նման տեսակետ «Հայելի» ակումբում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: «Հայաստանի տարբեր բնակավայրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բարձրաձայնելու համար մարդիկ կարիք ունեին դեմ առ դեմ շփումների։ Իմ խորին համոզմամբ՝ այդ հանդիպումներից հետո սկսվում է աշխատանքային լրջագույն
Ինչպես Փոստանջյանը խաթարեց ԱԺ նիստը եւ հունից հանեց Շարմազանովին. «Էս ո՞վ ա, արա՛» (Տեսանյութ)
Չեմ կարող գալ եւ գրկել ձեզ, հրավիրել դուրս, ի՞նչ անեմ… Մի հատ ջենտլմեն չկա՞, հրավիրեն դուրս:
ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ` հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 12 քրեական գործ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների


















































