Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 16.90C (1981 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -15.70C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան -0.30C
Լեռնային Ղարաբաղ․ ԿԽՄԿ-ն հանձնում է անհայտ կորած անձանց ցուցակը
Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանուն և
Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանում առկա տաբուները
«Հանրային օրակարգ» ՀԿ-ն, Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ, շարունակում է հանրային քննարկումների շարքը Երևանում և Ստեփանակերտում (ծրագիրն իրականացվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով)։ Դեկտեմբերի 10-ին Երևանի «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում լրագրողների ու փորձագետների մասնակցությամբ կայացավ «Անալիտիկոն» ամսագրի նոյեմբեր ամսվա «Տաբու թեմաներ» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկումը (թեմատիկ համարի
Ապամոնտաժվում է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 վթարային շենքը
Մասնագիտական եզրակացության հիման վրա մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանքի թիվ 15 շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, հետևաբար շենքը ենթակա էր քանդման: Շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների հետ կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում: Ներկայում ընթանում են 4-րդ կարգի վթարայնության շենքի ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարան
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի ներկայացրած դիմումը: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 06 12 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 26/29 ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայող Ա. Դ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին Քասախ գյուղի վարչական տարածքում տեղակայված հիշյալ ընտրական տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը: Նույն ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Վ. Դ.-ն, իր հերթին, հաղորդում է
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես լայնացնում է տրամադրվող պրոդուկտների շարքը, առաջարկելով հաճախորդներին վարկավորման առավել հասանելի տեսակներ: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր: Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (անձ հաստատող փաստաթղթի առկայությամբ) ոսկյա իրերի գրավադրմամբ: Վարկի նվազագույն ժամկետն է 3 ամիս, առավելագույնը՝ 6 ամիս: Հաճախորդը վճարում է միայն վարկի տրամադրման մեկանգամյա
Դատավորներն ավելի լավ կտիրապետեն Եվրոպական կոնվենցիային և ՄԻԵԴ նախադեպային իրավունքին
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ համաժողովին ծրագրի շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ, գոհունակություն հայտնեցին: Ծրագիրը մեկնարկել է 2013-ի հոկտեմբերին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում և տևել է 27 ամիս. ավարտվել 2015-ի դեկտեմբերին: Ծրագրի հիմնական նպատակն էր ամրապնդել Վճռաբեկ դատարանի կարողությունները, զարգացնել նորաստեղծ
Գեղամյանը՝ թշնամու հայաստանյան «ագենտների» մասին (Տեսանյութ)
Այդ հռետորն անգամ ինքն էլ պատկերացում չունի, թե ինչ ծայրաստիճան կործանարար գործառույթի մեջ է ընդգրկված:
Վահագն Խաչատրյան. Չկա որեւէ փաստ, որ ԲՀԿ-ականները ՀԱԿ-ի մեր հանձնաժողովի անդամների հետ միասին պայքարել են ընտրակեղծիքների դեմ. «ՉԻ»
ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները սատարելուց հետո հիմա էլ կրծքով պաշտպանում է սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներ արածներին։ «Կեղծված ընտրությունների մասին բղավում ու գալարվում են այն քաղաքական ուժերը, որոնք հանձնաժողովներում աճուրդի են հանել իրենց տեղերը»,- երեկ իր հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Քանի որ հանրաքվեի կեղծված լինելու մասին այսօր ամենաշատը խոսում է ՀԱԿ-ը (եւ
Նաիրի Սահյանը վրդովմունք է հայտնում քաղաքապետարանի վերաբերմունքի կապակցությամբ. «Իրատես de facto«
Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, որոշել է վաճառել հոր անտիպ արխիվը, ստացված գումարով գրողի անմխիթար վիճակում գտնվող հուշաքարը վերականգնելու, Լոր գյուղում թանգարան բացելու, Երևանում հուշարձան կանգնեցնելու համար։ Համո Սահյանի հուշաքարը (Երևան, Կասյան 3) վնասվել է շենքի պատերը մաքրելիս։ Գրողի որդին դիմել է քաղաքապետարան, չեն ընդունել իրենց մեղավորությունը և որոշակի գումար են առաջարկել։ «Ես մուրացկան չեմ»,-
Խոսուն ապացույցներ, թե ինչպես են իրավապահները քննում հանրաքվեին առնչվող հրապարակումները
Երեկ միմյանց հետեւից Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը լրագրողներին ներկայացրեցին, թե ինչպես են արձագանքել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին: Նրանք, մասնավորապես, նշում էին, թե ուսումնասիրել եւ քննարկել են ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հրապարակումները: Մինչդեռ «Առավոտին» ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուղարկած գրությունները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ այդ ուսումնասիրությունների
Էդմոն Մարուքյանը. «Ոչ թե իշխանափոխությունից ենք խոսելու, այլ իշխանափոխություն անելու ենք». «Իրատես de facto»
Բերանը փրփրոտ ընդդիմադիր ելույթներ ունենալու ժամանակներն անցել են։ Այդ ելույթները որևէ բան Հայաստանին չեն տվել, բացի ատելություն սերմանելուց, մարդկանց սև ու սպիտակի բաժանելուց։
Տուլայում տեղի ունեցած վթարից տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը: Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան
Ամեն մի քվեաթերթիկ կեղծելը նույնն է, թե կեղծարարը Ադրբեջանին 1-ական փամփուշտ նվիրի. «Ժողովուրդ»
Ընտրակեղծարարությունը, թերեւս, միակ հանցատեսակն է, որը ՀՀ-ին կրկնակի վնաս է պատճառում։ Ընտրատեղամասերում իշխանության համար այո լցրած թաղային խուժանն անգամ չի էլ գիտակցում, թե իր այդ գործելաոճի արդյունքում ինչ հարվածի տակ է դնում մեր երկիրը։ Ընտրակեղծարարության արդյունքում մի կողմից՝ աղավաղում են ՀՀ-ի ներհասարակական եւ ներպետական հարաբերությունները, ընտրողը՝ որպես արժեք, վերանում է, միեւնույն ժամանակ՝ ընտրակեղծարարությունը, որը մեզ
Մտահոգիչ վիճակագրություն՝ ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ Հայաստանի ստացված բողոքների վերաբերյալ
2015-ի հուլիսի 1-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի ստացվել է 2469 դիմում, որից 600 ներկայացրել են Ադրբեջանի քաղաքացիները: Այդ բողոքներից 1093-ի՝ 45 տոկոսի քննությունը ընթացքի մեջ է: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ
ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու. «Ժողովուրդ»
Եվ այսպես՝ ՀԱԿ-ը, ինչպես որ հայտարարել էր դեռ նախորդ շաբաթ, պատրաստվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այն, որ ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու, թերեւս քչերն են կասկածում՝ աչքի առաջ ունենալով ՀՀ-ում նախորդ բոլոր համապետական ընտրություններից հետո ՍԴ-ում դրանց արդյունքների վիճարկման արդյունքները։ Այստեղ խնդիրն այն է՝ արդյոք ՀԱԿ-ն առհասարակ կկարողանա հավաքել
28 ցմահ դատապարտյալ կրկին հացադուլ է սկսել. «Ա1+»
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող 28 ցմահ դատապարտյալ դեկտեմբերի 14-ի երեկոյան կրկին անժամկետ հացադուլ է սկսել։ Հացադուլի վերսկսման դիմումները նրանք ներկայացրել են նաև «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմին։ Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից, ով նաև նշեց. «Այս պահի դրությամբ նրանք առողջական խնդիրներ չունեն»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Որքա՞ն դեռ պետք է վիճակագրի դեր ստանձնած՝ արձանագրենք այն, ինչ անպատիժ անում են իշխանությունները. «Հայկական ժամանակ»
Ֆեյսբուքյան նորարարությունը՝ անուն առ անուն ներկայացնել բոլոր ընտրակեղծարարներին, թարմ քայլ է։ Իրո՛ք, չափազանց կարեւոր է տալ կոնկրետ մարդկանց անուններն ու ասել այն, ինչին արժանացել են իրենց անպատիվ գործունեության ընթացքում։ Սակայն սուպերմարկետների գեղեցիկ օրիորդների, դպրոցների կեղծարար ուսուցիչների ու տնօրենների շիկնելը, ՀՀԿ հանձնաժողովականների դեմքերը հրապարակայնացնելը հարցի լուծում չէ։ Ինքնադատաստա՞ն… Բայց ոչ ոք, անգամ բանակում խոշտանգված զինվորի հայրը,
Եվգենի Կիսինը ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Դեկտեմբերի 13-ին Նյու Յորք Թայմզ-ը հրապարակել է հարցազրույց Եվգենի Կիսինի հետ, որտեղ նա ևս մեկ անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, մասնավորապես նշելով, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն: “Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ
Ոստիկանները ցանկանում են, որ «Առավոտը» բերմա՞ն ենթարկի «Քաղաքացի դիտորդին»
«Առավոտ» օրաթերթում նման վերնագրով հրապարակում չկա. եւ ընդհանրապես՝ այդ օրը մեր թերթն ընդհանրապես լույս չի տեսել, քանի որ նոյեմբերի 8-ը կիրակի էր: Նման վերնագրով հրապարակում չկա նաեւ կայքում:
Մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը. «Հայկական ժամանակ»
Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ։ Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ։ «Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի բարձրանա։ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի
Ասուլիսի հրավիրելը սրճարան կամ խաշի հրավիրել չէ, որ ում ուզենաս՝ կանչես. «Հրապարակ»
Պարզվում է՝ ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի «գաղտնի» ասուլիսն են կազմակերպել 4 լրատվամիջոցի համար՝ Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» ՀԸ, «Արարատ», «Կենտրոն», իսկ հետո ճոխ հաղորդագրություն են տարածել, թե «Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքացիների՝ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը»։ Սա արդարացիորեն առաջացրել է լրագրողների զայրույթը, ինչո՞ւ պետք է մի քանի
Հայաստանի համար հնարավորությունների գինը. «Ժամանակ»
Նավթի համաշխարհային գինը շարունակում է նվազել: Այն արդեն մի քանի օր շարունակ ցածր է 40 դոլարի հոգեբանական շեմից, ու շուտով թերևս այդ շեմն էլ կնվազի: Նավթի համաշխարհային գների անկումը առաջին հերթին հարվածում է Ռուսաստանին, որի տնտեսությունը հայտնվում է ցնցման շեմին: Նավթի գնանկումը բերում է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման, ինչն էլ իր հերթին ցնցում է ֆինանսատնտեսական
Ադրբեջանցի օգտատերի կարծիք. Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. – Ինչքա՞ն է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում
Անանիա Շիրակացի կրթահամալիրի տնօրեն. «Ես կտրուկ դեմ եմ, որ մեր դպրոցները դարձել են ընտրական տեղամասեր». «Հրապարակ»
Կարպիս Փաշոյանը վերջին երկու օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ամենաքննարկվող անձանցից էր։ Երիտասարդ ուսուցչին հեռացրել են աշխատանքից հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, համենայնդեպս, նախնական «վարկածը» սա է։ Մեր դպրոցական հաստատություններում շատ քիչ կարելի է հանդիպել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող կադրերի։ Եվ պատմության ուսուցչին դպրոցից հեռացնելը որքան մեծ աղմուկ հանեց, նույնպիսի աղմուկով էլ քննարկվեց Անանիա Շիրակացու
Ամերիկահայութեան թանգարանի նախագիծը կը բացայայտուի
ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի Դեկտեմբեր 8ի նիստին ընթացքին քաղաքին մէջ կառուցուելիք Ամերիկահայութեան թանգարանի ընդհանուր նախագիծը առաջին անգամ ըլլալով բացայայտուեցաւ՝ ծրագիրը մշակելու նպատակով կազմուած յանձնախումբին կողմէ։ «Թանգարանը հիմնուած է համայնքին ներշնչումի եւ յոյսի միջավայր մը ապահովելու նպատակով։ Քաղաքապետական խորհուրդին հետ մեր բանակցութեանց ընթացքին պահանջուած բոլոր նիւթերը յանձնած ենք, որպէսզի կարելի ըլլայ թանգարանին տարածքը երկարատեւ վարձքով օգտագործելու


















































