Օրվա լրահոսը
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /33 արկ/, 82 /53 արկ/, 120 /10 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /26 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ
Վիկ Դարչինյանը մարզական կարիերայի 42-րդ հաղթանակը տոնեց նոկաուտով
IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը Սիդնեյում անցկացված ֆիլիպինցի Քրիս Պաուլինյոյի հետ մենամարտում տոնել է պրոֆիսիոնալ կարիերայի 42-րդ հաղթանակը: Վանաձորցի «Կատաղի Ցուլն» արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել 22-ամյա մրցակցին՝ նվաճելով WBC վարկածով Asian Boxing Council տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Peter McDermont-ի
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վանաձոր-Ալավերդի, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու
Լեւոն Արոնյանը չորրորդն է Լոնդոնում
Ավարտվեց շախմատի «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց մրցաշարի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 5,0 միավորով զբաղեցրեց մաքուր չորրորդ հորիզոնականը Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սեղանի թենիսի երախտավորների երկու հուշամրցաշար
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում հաջորդաբար անցկացրեց մարզաձեւի երախտավորների երկու հուշամրցաշար: Գեղամ Վարդանյանի հուշամրցաշարում հանդես եկան 1998 թվականին ծնված եւ ավելի փոքր տարիքի 24-ական տղաներ եւ աղջնակներ: Ըստ հաջորդականության մրցանակային տեղեր զբաղեցրին: Տղաներ. Էդուարդ Անտոնյան, Նարեկ Նիկողոսյան, Սերգեյ Սիմոնյան: Աղջիկներ. Մերի Հովհաննիսյան, Էլեն Բախչաջյան, Արմինե Պետրոսյան: Հարություն Հակոբյանի հուշամրցաշարում տեղերը բաշխվեցին հետեւյալ
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ընդունված համարեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ՀԱՆՐԱՔՎԵ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ, ՀԱԿ, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
Վահագն Խաչատրյան. «Չի կարելի ընտրական գործընթացը դարձնել կոյուղագործի գործ»
«Մեզ այդ ընտրական իրավունքը տրված է, բայց մեզ չեն թողնում իրականացնել»
Զուրաբյան. Եթե սա արջի ծառայություն է, ապա տեղի է ունենում մասսայական արջի ծառայությունների մատուցման փսիխոզ
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ քարոզչության ժամանակաշրջանում խախտվել են մրցակից կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է քարոզչական հավաքների ազատությունը
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ներկայացրեց հանրաքվեի վերջնական արդյունքները
Անվավեր է ճանաչվել 53 435 քվեաթերթիկ, «Այո»-ի ընդհանուր քվեաթերթիկների թիվը կազմում է 825 521, իսկ «Ոչ»-ինը՝ 421 568
Անդրեաս Ղուկասյան. «Ռեժիմն ի վիճակի չեղավ բաց, թափանցիկ քննարկել խախտումների մասին հաղորդագրությունները»
Դեկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում կայացած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հավաքին «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը Հայաստանը մխրճել է խորը ճգնաժամի մեջ, որի տնտեսական եւ քաղաքական հետեւանքներն անխուսափելի են: Նրա խոսքով, նման պայմաններում քաղաքացիական շարժումը օրինական իշխանություն ձեւավորելու, իշխանության յուրացումը կասեցնելու կարեւորագույն քաղաքական գործընթաց է:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Եղել է պետական հեղաշրջման փորձ»
Դեկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հավաքը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Եռագույնը համբուրելուց հետո ելույթ ունեցավ: Նա խնդրեց նախ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիշատակը. «Այսօր հողին է հանձնվում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նվիրյալ զինվոր Վարդան Վարդանյանը Եղեգնաձորից եւ Մասիսից Կարեն Գրիգորյանը, ովքեր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am-ը տեղեկացնում է` ՀՀ տարածքում՝ դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 7-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի, 18-գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գիրք-ալբոմների շնորհանդես Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում. Virahayoctem.ge
Virahayoctem.ge. Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի նախաձեռնությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում կայացավ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմների շնորհանդեսը, որին ներկա էին Թբիլիսիում գործող գրադարանների և պատկերասրահների ղեկավարներ, մշակույթի եւ արվեստի հայ և վրացի գործիչներ, Վրաստանում
Հրդեհ Արտաշատում. այրվել են կենցաղային իրեր
Maes.am-ը տեղեկացնում է` դեկտեմբերի 13-ին, ժամը 10.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել` 11.20-ին: Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ
Նարնջի մուրաբա
«Առավոտի» ընթերցողներին արդեն ներկայացրել ենք նարնջի ջեմ պատրաստելու եղանակը, սակայն այս սեզոնին, երբ անընդհատ տաք թեյ եւ զանազան մուրաբաներ խմելու պահանջ է զգացվում, ի՞նչն է մեզ խանգարում նաեւ նարնջի մուրաբա պատրաստել: Առավել եւս, երբ այս տարի նարինջը աննախադեպ մատչելի է: Ի դեպ, այս նույն եղանակով կարելի է նաեւ թուրինջից եւ կիտրոնից մուրաբա ստանալ: Շատ հեշտ
Լցոնումների դեմ պայքարած ու աշխատանքից ազատված ուսուցչին հրավիրում են աշխատանքի. A1plus.am
Ընտրակեղծիքների դեմ հանրաքվեի ընթացքում պայքարած և ապա՝ օրերս աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինության կողմից ստացել է համագործակցության առաջարակ։ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում կրթահամալիրի կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ: Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»։ Կարպիս
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց
Լոնդոնյան գերմրցաշարի հաղթողը կորոշվի այսօր՝ եզրափակիչ տուրում
«London Chess Classic»-ի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ 4,5-ական միավորով նույն Գրիշչուկի ու Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 5,0-ական միավորով գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Անիշ Գիրին: Թե ով կլինի հաղթողը, որոշվելու է այսօր կայանալիք եզրափակիչ տուրում, որի զույգերն են. Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վիշվանաթան
Հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայում
Mtaes.am-ը տեղեկացնում է` դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լեւոն Զուրաբյան. Մատյանները եթե մենք հանենք, միանգամից Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները կթռնեն
«Իրենց ամբողջ իշխանության ուզուրպացիայի գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում
Միջադեպ ԿԸՀ-ում. Ծափահարություններ Զուրաբյանի՝ «Այո»-ն չի անցել» հայտարարությանը (Տեսանյութ)
Լեւոն Զուրաբյանի միջնորդությունը մերժվեց
Որ «ոչ»-ը դառնա «այո»
Ինչպե՞ս է ստացվել, որ նոր սահմանադրությանը պաշտոնական տվյալներով «ոչ» է ասել 421 հազար մարդ (իրականում, հավանաբար, ավելի շատ), իսկ դրանից հետո «ոչ» քարոզող ընդդիմության հանրահավաքներին հավաքվում է մի քանի հարյուր քաղաքացի: Ինձ թվում է, այդ հարցի պատասխանը մակերեսի վրա է: Մարդիկ «ոչ» են ասել իշխանությանը, նախեւառաջ՝ իրենց սոցիալական պայմաններին, սոցիալական անարդարությանը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների
Եվրո 2016-ի եզրափափակիչ փուլի խմբերը որոշվեցին
Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Եվրո 2016-ի վիճակահանությունը: Որակավորման փուլը հաղթահարած 23 երկրները եւ կազմակերպիչ Ֆրանսիան բաժանվեցին վեց խմբերի: Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը այսպիսի տեսք ստացան: A խումբ. Ֆրանսիա, Ռումինիա, Ալբանիա, Շվեյցարիա B խումբ. Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա C խումբ. Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հյուսիսային Իռլանդիա D խումբ. Իսպանիա, Չեխիա, Թուրքիա, Խորվաթիա E խումբ.
Իրանահայ գործարարը՝ Հիմնադիր
Իրանահայ գործարար, արւեստագէտ, համալսարանի դասախօս, նորաձեւութեան դիզայներ եւ հասարակական գործիչ՝ պրն. Սմբատ Յակոբեանը լինելով Իրանի հագուստեղէնի ճարտարարւեստի ամենախոշոր արտադրութեան տէրն ու տնօրէնը, ոչ մի ջանք չի խնայում ճարտարարւեստի ասպարէզում նորարարութիւններ ձեռնարկելու ասպարէզում, եւ ամէնակարեւորը՝ աշխատաւորների շահերը ամէնուրէք պաշտպանելու հարցում։ Նրա աշխատանքային յաջողութիւնների հիմնական պատճառը եղել է նրա նորարարութիւնները եւ հետեւողականութիւնը։ Սմբատ Յակւբեանի աշխատանքները չի սահմանափակւում
«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Նշենք, որ բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր մտցվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն այս տարվա ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։ Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am-ը տեղեկացնում է` ՀՀ տարածքում` Դեկտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց Հ/Կ-ների դիմումը
Դիմումատուները խնդրում են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին հետաձգել 2015 թվականի հանրաքվեի արդյունքների ամփոփումը
«Կենտրոնը գոյատևում է նվիրատվությունների, համառության, հրաշքի ու սիրո շնորհիվ»
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում այսօր բացվեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն մեկ տարեկան է: Ինչպես ասում է կենտրոնի հիմնադիրը՝ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, այն հիմնադրվել է մի խումբ երազողների կողմից. «Ի սկզբանե նպատակ ենք ունեցել ազատ տարածք տրամադրել արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, ինչպես նաև հավասար հնարավորություններ տալ բոլոր երեխաներին, կրթել նրանց,
ՊԵԿ ուսումնական կենտրոնի կամրջի համար փող կա, սահմանամերձ ճանապարհի համար՝ ոչ
Շինարարները չհայտնեցին կամրջի գործարկման ժամկետը
Ցավոք, Հայաստանում ընդիմություն չկա
Ցանկացած երկրում ընդիմությունն իր առօրեական գործառույթներին զուգահեռ, ամեն մակարդակի ընտրական գործընթացում մաքսիմալ կերպով կենտրոնացնում է իր բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունք արձանագրելու և հակառակորդ ուժերի կողմից կեղծիքներ թույլ չտալու համար: Քաղաքական գործընթացներում սա համարվում է նորմալ գործելակերպ: Ցավոք, ասվածն այնքան էլ ադեկվատ չէ Հայաստանում իրականացվող նմանատիպ քաղաքական գործընթացներին: Ասվածի առհավատչյան դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն


















































