Օրվա լրահոսը
Մշակույթի նախարարը ծանոթացավ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին
Օգոստոսի 27-ին աշխատանքային շրջայցով Դիլիջանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ արվեստի օջախների խնդիրներին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն առաջինն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը
Ո՛չ Կոնգրեսը, ո՛չ Հիմնադիր խորհրդարանը առաջին անգամ չէ, որ ասում են իշխանափոխություն. «Հայկական ժամանակ»
Իշխանափոխության երկու փորձերն էլ ձախողվել են։
Հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն. «Հրապարակ»
Հացի արտադրությամբ զբաղվողներն ասում են, որ առանց այն էլ իրենք արտադրանքը պակասեցրել են. «Որպեսզի մեր ծախսերը նույնը մնան, ստիպված՝ քիչ ենք արտադրում»։ Այս մասին փաստում է նաեւ այն, որ Հայաստանում 2015 թվականի հունվար- հունիս ամիսներին արտադրվել է 143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ. արտադրվել է 146.2 տոննա
Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ
Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի
Նաիրա Զոհրաբյան. «Օրակարգում մեկ խնդիր են դրել՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը». «Հրապարակ»
Անցած տարվա հոկտեմբերի 8-ի հանրահավաքում ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ճառ էր ասում. «Մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար եւս 10 տարի գոյություն ապահովել, սա պետք է լինի մեզ եւ ձեզ համախմբող միակ գերակա օրակարգը։ Մենք ձեզ հուսախաբ չենք անելու։ Երեք քաղաքական ուժ այսօր միավորվել են, կրկնում եմ՝
Առաջատարների ցուցակում Մագնուս Կարլսենը միացավ Լեւոն Արոնյանին
Սենթ Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում այսօր հանգստի օր է հայտարարված: Իսկ այս գիշեր ավարտվեցին 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի, Հիկարու Նակամուրան՝ Անիշ Գիրիի, Վիշվանաթան Անանդը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վեսելին Տոպալովը պարտվեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ուեսլի Սոյին: Այսպիսով, Արոնյանը 3,5 միավորով մնաց առաջատար, իսկ Տոպալովի փոխարեն
Արամ. Վտարանդի ի՛ր կերտած հայրենիքում. asbarez.com
2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը: Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ… Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց՝ ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ՝ այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ
Լիոնել Մեսսին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջան 2014/15 թթ. Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ ստացավ Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողությունից հետո: Տիտղոսին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» առաջատար, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնում» Մեսսիի թիմակից, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քարոզչական առասպելների շարքից
Կան քարոզչական հեքիաթներ, որոնք տասնամյակներ, եթե չասենք՝ դարեր շարունակ մնում են մարդկանց հիշողության մեջ, եւ չնայած դրանք ակնհայտորեն հակասում են փաստերին, միեւնույն է, տարհամոզել ժողովրդին գրեթե անհնարին է: Այդ առասպելները սովորաբար հնարում են իշխանավորների մասին, նախ այն պատճառով, որ շարքային մարդիկ միշտ հետաքրքրվում են «աշխարհի հզորների» կյանքով եւ երկրորդ՝ սովորաբար դրանց նպատակը այդ իշխանավորների նկատմամբ
Կարապետ Ռուբինյանը երրորդ անգամ դուրս եկավ ՀՀՇ-ից
ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որից պարզ է դառնում՝ նա կրկին դուրս է եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից: Հիշեցնենք՝ առաջին անգամ նա դուրս էր եկել ՀՀՇ-ից, երբ վարչության նախագահը Վանո Սիրադեղյանն էր, իսկ կուսակցության շարքերում վերականգնվելուց հետո՝ 2010-ին դարձյալ դուրս եկավ՝ «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին» գրության մեջ մասնավորապես
Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը մոտ են առաջատարներին
Աբու Դաբիում շարունակվող շախմատային փառատոնում վեցերորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 11-րդ եւ 14-րդ հորիզոնականներում: Նրանք ընդամենը կես քայլ են զիջում հինգ առաջատարներին: Հովհաննես Գաբուզյանն իր անվան դիմաց գրանցել է 4,0, միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը՝ 3,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուբինյանն անընդունելի է համարում, որ ՀՀՇ-ից սեղմել են նախագահի ձեռքը՝ ոչ թե կոտրելու համար, այլ ուրիշ նպատակով
Ըստ Կարապետ Ռուբինյանի, իշխանությունը զավթած մարդու ձեռքը կարելի է սեղմել մենակ մի նպատակով՝ կոտրելու համար Այսօր ՀՀՇ կուսակցության անդամների եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալեքսանդր Արզումանյանը հարցին՝ անցած անգամ, երբ դուք հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ, կուսակցությունում, օրինակ, Կարապետ Ռուբինյանը շատ սուր արձագանքեց դրան, այս անգամ քննարկե՞լ եք իր հետ,
Էդուարդ Շարմազանով. «Աշնան թիվ մեկ օրակարգը Սահմանադրական բարեփոխումների քննարկումն է լինելու»
Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նիստում քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Պարոն Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը նիստին ներկայացրել է քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների արդյունքները: ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ հիմնականում կա փոխըմբռնում
Նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների տեսակետից ունենք լուրջ հետընթաց. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ սահմանադրական փոփոխություններին։ «Էսսե նո. 3. «Նոր սահմանադրությունը և մարդու հիմնական իրավունքները և ազատությունները» «Սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամները (Գ.Հարությունյան, Վ.Պողոսյան, Հ.Թովմասյան, Գ.Դանիելյան, Գ.Ղազինյան) հաճախ են ասում. 1995 և 2005թթ. սահմանադրությունները մի մարդու համար էին (այսինքն՝ Նախագահի) , իսկ նոր Սահմանադրությունը մարդու (այսինքն՝ քաղաքացու)
ՎՍԴՀԿ-ն կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ
Կուսակցության վարչությունում վրդովված են ՀԱԿ-ական մամուլի հրապարակումներից
«Նորմալ, կառուցողական քննարկում է եղել». Անժելա Խաչատրյանը` նախագահի հետ հանդիպման մասին
«Կուսակցությունն արդեն իր տեսակետները նախագծի վերաբերյալ ներկայացրել է հայտարարության տեսքով: Մեզ համար անընդունելի դրույթները նշել ենք հայտարարության մեջ: Այդ առաջարկությունները բարձրացրեցինք նաեւ այնտեղ: Իրենց կողմից կար պատրաստակամություն եւ նշվեց, որ սա, իհարկե, այն փաստաթուղթն է, որը պետք է քննարկվի, փոփոխությունների ենթարկվի: Այնպես որ, նորմալ քննարկում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին այսպիսի տեսակետ
Գագիկ Խաչատրյանը հրաժարվում է պարգեւատրման գումարից
Ֆինանսների նախարարն առաջարկում է հարկային խախտումների համար հավաքած տուգանքների գումարի մի մասն ուղղել պետական բյուջե Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, եւ ըստ այդ փոփոխության Խաչատրյանը հրաժարվում է հարկայինին հասանելիք որոշակի գումարից: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, օրենքի փոփոխությամբ առաջակվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական եւ համայնքային ոչ
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին
Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին: Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի
ՀՀ ոստիկանություն. Պատկերը սեպտեմբերի 1-ից այլ է լինելու. (Տեսանյութ)
Հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նորիկ Սարգսյանը նախ խոսեց ամառային ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝
«Ռեքվիեմ»-ի ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի». Լյուբով Կազարնովսկայա
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների հիշատակին: «Ստեղծագործության ընտրությունը թող ոչ մեկին չզարմացնի և չմտահոգի,- ասում է համերգի գեղարվեստական ղեկավար, հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան.- սա Վերդիի երաժշտության սգո քայլարշավը չէ
Սերժ Սարգսյանը հանդիպեց Ազատ դեմոկրատների հետ
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Քիմպրոմցի. «Սեպտեմբեր ա գալիս, իմ երեխեն չի կարում դպրոց գնա»
Քիմպրոմցիներն էլի ցույց են արել Այսօր «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: «Վարչապետը թողել ա էս ժողովրդին, գնացել ա արձակուրդ, հա՞, գիտե՞ք, որ էս ժողովրդի փողերը չեն տվել, էն օրն եկել ա, ասավ Էդ հարցը կլուծենք: Մեր երեխեքը դրանից չեն կշտանում, ոչ էլ նրա արձակուրդից: Մենք վիճակ չունենք, փող չունենք, սեպտեմբեր ա գալիս,
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է
Իջեւանի նախկին ոստիկանապետը կդիմի վերաքննիչ դատարան
Կոթեցիները նամակ-խնդրանքով դիմել են Սերժ Սարգսյանին
«Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն խոչընդոտում հաշմանդամություն չունեցողների ուսման բնականոն ընթացքը»
ՀՀ-ում 8000-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, որոնք պարբերաբար բախվում են տարբեր խնդիրների՝ կապված շփման, տեղաշարժման, կրթության և այլնի հետ, բայց ամենամեծ խնդիրը, ըստ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանի, հասարակության վերաբերմունքն է: Թեև այն տարիների ընթացքում էապես փոխվել է, բայց, այնուամենայնիվ, հաճախ է իրեն զգացնել տալիս: «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահն այսօր լրագրողների հետ հանդիպման
Բելառուսի նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ երկու երկրների
Իրանը կարող է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալը. Eadaily
Իրանը շահագործման է հանձնել նոր գազի կայան, որպեսզի մեծացնի բնական գազի արտահանումը հարեւան երկրներ: «Eadaily»-ի փոխանցմամբ՝ այդ դեպքում արտահանման ծավալը մեկ օրում կարող է հասնել մինչեւ 60 միլիոն խորանարդ մետրի: Հաղորդվում է, որ նոր մեխանիզմը թույլ կտա Իրանին մեծացնել հարեւան երկրներ արտահանվող գազի ծավալը, այդ թվում՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան եւ Նախիջեւան, ներկայիս օրական 24 միլիոնի
Քրակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված գործողությունների արդյունքում ինքը


















































