Օրվա լրահոսը
Թուրքագետ. «Իսլամական պետության ընդլայնումը չի բխում ՀՀ-ի ու հայության շահերից»
Գեւորգ Պետրոսյանը` հնարավոր քրդական պետության ստեղծման մասին Թուրքիայում քրդական հարցի սրումը, Թուրքիայի եւ Իսլամական պետության միջեւ առճակատումների հասնող հակասությունները, Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումը թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է դիտարկել մեկ փաթեթում եւ դրանից Հայաստանի համար օգուտներ քաղել: Այդ մասին այսօր թուրքագետը խոսեց «Զարկերակ» մամուլի ակումբում: Aravot.am-ի դիտարկմանը`առավել ճիշտ չէ՞ այդ հարցերը դիտարկել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական
Կարոտախտի վերջին տասնամյակը
Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկն ունի հոգեբանական հիմքեր Հայաստանի ներկայիս Սահմանադրության առաջին կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանադրական փոփոխություններով կամ նոր Սահմանադրությամբ այդ հոդվածը չի փոխվի: Թե գործող Հիմնական օրենքում եւ թե առաջարկվող փոփոխություններում այդ գլուխը կոչվում է «սահմանադրական կարգի հիմունքները»: Կան հայեր, որոնք խոսում են Հայաստանում սահմանադրական կարգի հիմունքների դեմ
Հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները. (Տեսանյութ)
Այսօր՝ առավոտյան ժամը 9.30-ին, Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը։ Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց, ուստի եւ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները։ Թե ո՞րն է եղել դասալքության պատճառը, Պերմյակովը իր ցուցմունքում նշել էր, որ այլեւս չէր ուզում ծառայել, ձանձրացել էր, դրա համար էլ լքել
«Գժի թղթի» հետքերով. «Ժողովուրդ»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի՝ Աղալարի, անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում։ Բանն այն է, որ վերջինիս անվան հետ բավականին աղմկալի պատմություններ կան, եւ դատելով ստեղծված իրավիճակից՝ նա մշտապես այս պատմություններից չոր է դուրս եկել։ Եվ այսպես՝ դեռեւս 2013 թվականին Գորիսի նախկին քաղաքապեւո Սամվել Հարությունյանը լրատվամիջոների հետ զրուցում հայտարարել էր,
Նիկողոսյան VS Մարուքյան.- «Հայկական ժամանակ»
ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը օրերս սկանդալային հայտարարության արեց ՀՀ-ն ՌԴ-ի կազմ մտցնելու մասին, պատասխանել է «ՀԺ»-ի հարցերին։ Նիկողոսյանի հայտարարությունը, ի դեպ, կոշտ արձագանքի է արժանացել սոցցանցերում, օգտատերերը կոպիտ հայհոյանքներ են գրում նաեւ Նիկողոսյանին պատկանող լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում։ – Պարոն Նիկողոսյան, տեղյա՞կ եք, որ Հայաստանը Ոուսաստանի կազմ մտցնելու մասին ձեր հայտարարությունից
Թուրքիան`նոր ընտրությունների կամ ապստամբության շեմին. թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի կանխատեսումները
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը չի բացառում առաջիկայում Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրությունները, ինչի թիրախում կհայտնվի քրդական քաղաքական ուժերի միավորումը: Այս մասին այսօր թուրքագետն իր տեսակետը բարձրաձայնեց «Զարկերակ» մամուլի ակումբում: «Թուրքիան շարունակվում է առերեսվել իր համար լուրջ ու խորքային խնդիրների հետ: Թուրքիայի համար խնդիրների խնդիրը`քրդական հարցը, առավել քան սրված է: Դրան գումարվել են նաեւ հակասությունները Իսլամական պետության հետ,
«Ոչ մի բեմ չի կարող փոխարինել Երեւանի օպերային թատրոնի բեմին»
Ավստրիաբնակ սոպրանո Լիանա Ալեքսանյանը Հայաստանում է Օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանի առաջին բեմելը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 2004 թ.՝ Անուշի դերերգով։ Այդ ժամանակ երգչուհին դեռեւս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհի էր։ Ներկայացումը նվիրված էր անվանի մանկավարժ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի հոբելյանին, գլխավոր դերերգերով էլ հանդես եկան պրոֆեսորի ուսանողները՝ Լիանա
Ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականենատերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը: Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել
«Սեւանն ուր, Ուրմիան ուր». «Հայկական ժամանակ»
Երեկ Հայաստանի բնապահպանական շրջանակներն անհանգիստ էին։ Պարսկական Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուն պարսիկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Հայաստանից ու Վրաստանից, մասնավորապես՝ Քուռ գետից եւ Սեւանա լճից բերված ջրերով։ Պատգամավորի խոսքը հրապարակել են իրանական մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ PressTv.ir կայքը, հայալեզու «Իրան-Արմենիա» ռադիոն։ Ալիլուն նշել է, որ Քուոից
Բրազիլիայում մեր հունահռոմեական ըմբիշները մեկնարկել են առանց մեդալների
Երեկ Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներից մրցագորգ մտել են երեքը, ու ոչ ոք պատվո պատվանդան չի բարձրացել: Մեր երիտասարդներից լավագույնը եղել է 60 կգ քաշային Տարոն Դումոյանը (նկարում), որը բավարարվել է 5-րդ տեղով: Նորայր Հախոյանը (50 կգ) 7-րդն է, իսկ 74 կգ քաշային Արմեն Հակոբյանը զբաղեցրել
Քաղաքացու հաղորդմամբ՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը,
Խիստ չդատենք մեր եղբայրներին
Վաղն ավարտվում են 6-րդ ամառային համահայկական խաղերը: Երկրների, քաղաքների եւ մասնակիցների թիվը ռեկորդային էր: Թե՛ հեռուստացույցով, թե՛ Երեւանի փողոցներում ինձ հաճելի էր տեսնել տարբեր մշակույթներ, տարբեր ապրելակերպ ունեցող երիտասարդների, որոնց միավորում է հայկական ինքնությունը: Ավելի քան 6300 հայ մի քանի օրով եկել է հայրենիք, շփվեցին իրար հետ, հայաստանցիներիս հետ՝ դա արդեն իսկ դրական է: Իհարկե,
Ճշգրտում՝«Գյումրիում հոսանքահարումից մահացածը Սաֆե Գրուպ-ի տերն էր» նյութում
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 6-ին հոսանքահարումից մահացել էր 29-ամյա Գոռ Բաղդասարյանը: Aravot.am-ին շուրջբոլորից տեղեկացրել էին, որ նա ամուսնացել էր մեկ տարի առաջ ու սպասում էր առաջնեկին: Սակայն պարզվում է, առաջնեկին սպասելու մասին տեղեկությունը հավաստի չէ, իրականությանը չի համապատասխանում: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սուրիկ Խաչատրյանի ազգականներին մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մեղադրանքները «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ծանրացվել են: Այս մասին Aravot.am-ին ասաց մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը: Սեյրան Խաչատրյանին և Էյներ Խաչատրյանին առաջադրված ծեծի մեղադրանքը փոխարինվել է անձի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու մեղադրանքով։ Նոր մեղադրանքով, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Կարեն Ավագյանը` Վարդան Օսկանյանին. «Ամառային քաղաքական փարթին թելադրված է հայտնի պրոդյուսերական կենտրոնից»
Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ Այսօր երկարատև նիրհից դուրս գալու և կենդանության նշույլներ ցուցադրելու փորձ կատարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական, նախկին քաղաքական փրկիչ, մի խոսքով, խրոնիկ նախկին Վարդան Օսկանյանը։ Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է
«Դատարանները ոստիկանության ստորաբաժանումներ են». Գասպարի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին չի հիշում, թե քանի վարչական տույժ ունի: Հիշեցնենք, որ նա այսօր տուգանվեց հիսուն հազար դրամով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Նրա խոսքով, մինչեւ հիմա ոստիկանության որեւէ հայց չկա իր դեմ, որը դատարանը բավարարած չլինի. «Դատարանները ոստիկանության ստորաբաժանումներ են, ոստիկանների գործընկերները, այլ բան ակնկալել հնարավոր չէ: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը ոստիկանության երկու
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղը պատմաբանի որդեգրվա՞ծ տղան է
Aravot.am-ի տեղեկություններով, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը հայագետ, պատմաբան Մովսես Նաջարյանի հարազատ որդին չէ: Մուշեղը նրա կնոջ որդեգրած որդին է: Պարոն Նաջարյանը, սակայն, հերքում է այդ տեղեկությունները: «Էդպիսի բան չկա»,- ասաց Մովսես Նաջարյանը: Հիշեցնենք, որ Yerkir.am-ը ավելի վաղ գրել էր, որ Մուշեղի մայրը մահացել է երկու տարի առաջ:
Սամվել Բարսեղյանին խիստ կասկածելի պարտություն գրանցեցին
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը ( նկարում՝ կարմիր մարզազգեստով) քիչ առաջ 1/8 եզրափակչում մրցավարների խիստ կասկածելի որոշմամբ 1:2 հաշվով պարտվեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մաթեո Կոմադիային, չնայած բոլոր ռաունդներում մեր մարզիկն ավելի ակտիվ էր եւ հարվածներն էլ ավելի դիպուկ էին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդգես Գասպարին տուգանվեց
Վարչական դատարանի որոշմամբ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր վարչական պատասխանատվության ենթարկվեց՝ 50.000 (հիսուն հազար) դրամի չափով: Դատարանն այսօր բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Գասպարիի եւ պատասխանատվության ենթարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով: Դատարանը Վարդգես Գասպարիի հակընդդեմ հայցը բավարարեց մասնակի։ Ոչ իրավաչափ ճանաչել Վարդգես Գասպարիի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ
Еrmenihaber. Թուրք դատախազները փախել են Հայաստան. (Տեսանյութ)
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան: Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը: Նախօեին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում
Տավուշի մարզում փորսուղի որսի ժամանակ մահացել է 58-ամյա տղամարդ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանի մահվան դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝ «Մնգլտեղեր» կոչվող հանդամասում, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանը։ Քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա.Խանաղյանը և 1957թ. ծնված
Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լայն թափով շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց շինհրապարակ, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Արդիականացված կենտրոնում արդեն մեկնարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, ISO և GMP միջազգային պահանջներին բավարարող Ցողունային բջիջների և Ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության
Եվրոպայի առաջնության ռինգն այսօր հայկական է լինելու
Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի: Երեկոյան մրցահերթում երկրորդ անգամ ռինգ է մտնելու 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, որի մրցակիցը 1/8 եզրափակչում խորվաթ Մաթեո Կոմադինան է: Սակայն այս քաշային կարգում այսօր պայքարելու են նաեւ այլ երկրները ներկայացնող մեր հայրենակիցներ նույնպես՝ Օթար Երանոսյանը (Վրաստան), Ռոբերտ Հարությունյանը (Գերմանիա), Մարսել Տերտերյանը (Դանիա)
Աշխատանքային շրջայց քրեակատարողական հիմնարկներում
Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՔԿՎ վարչակազմի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց կատարեց ՀՀ ԱՆ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում: Շրջայցի նպատակն էր ծանոթանալ ՔԿ հիմնարկների՝ դատապարտյալների և կալանավորված անձանց պահման վայրերի պայմաններին, խոհանոցների, սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, առկա խորքային ուսումնասիրություն և լուծում պահանջող այլ խնդիրներին: Մասնավորապես «Կոշ» ՔԿ հիմնարկում Ա.
Ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում Բերդի սահմանագոտում աշխատատեղեր ստեղծած Սուրեն Երիցյանին
Պաշտոնյան ընդունել է, որ անարդար են վարվում
Սեյրան Օհանյանը հետ է վերցրել Անդրանիկ Նիկողոսյանին նվիրած անվանական զենքը. 1in.am
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության
«Ողբերգազավեշտական սցենար» կամ իսլամացած հայերին ՀՀ-ում չմկրտելու պատճառը Արամ Աթեշյանի շրջաբերականը չէր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացված հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիսլավոդսկից, որտեղ հանգստանում էր, մերժել է՝ պատճառաբանելով Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականը:
Տիգրան Հարությունյանը Իսպանիայում գրավել է 2-րդ տեղը
Իսպանիայի Բադալոնա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գերազանց արդյունքի է հասել երևանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (նկարում): Նա ինը հնարավորից վաստակել է 7,0 միավոր և գրավել 2-րդ տեղը: Այս ստուգատեսում Հայաստանից հանդես էին գալիս նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, որոնք վաստակել են, համապատասխանաբար, 6.5 ու 6,0 միավոր՝ գրավելով 9-րդ և


















































