Օրվա լրահոսը

Աշոտ Խոյեցյան. «Երեւանի ծանրաբեռնվածությունը բերել է քաղաքային անապատացման»

«Այսօր Սեւանա լճի թե՛ կենսառեսուրսների, թե՛ ջրային ռեսուրսների ոչ բարվոք վիճակը արդեն ամբողջ աշխարհի կողմից ֆիքսվում է որպես դեգրադացիայի պրոցես, անապատացման երեւույթ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նշեց հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը եւ հավելեց. «Սեւանա լճի ձկնային պաշարները, որոնք դարեր շարունակ հայ ժողովրդի կենսական գոյության նախապայմաններից մեկն էին, այսօր բացարձակապես այդ խնդիրը չեն

ՀՀ օրենքով՝ ՀԷՑ-ը մոտ է լուծարման

ՀԷՑ-ի սեփական կապիտալը «Նաիրիտի» ու «Վանաձոր Քիմպրոմի» պարտքերն են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», եթե մի հրաշք չկատարվի, ամենայն հավանականությամբ՝ պիտի որ լուծարման գնա: Չնայած լուծարման մասին ավելի հստակ կարելի է խոսել այս տարեվերջին եւ ընկերությունում նախատեսվող աուդիտից հետո, բայց Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 43-րդ հոդվածն ասում է. «Եթե 2-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա

ԼՂՀ ԱԳՆ. «Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանի պատասխանը Aravot.am-ի հարցին. – Ադրբեջանցի իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ «Թող ամբողջ աշխարհը տեսնի, ինչպիսի հումանիտար քայլեր է անում Ադրբեջանը: Հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանը Ադրբեջանում պահվում է լավ պայմաններում, մինչդեռ ԼՂՀ-ում վատ են վերաբերվում Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հետ»: Էլչին Բեհբուդովը այդ հարցով

Խոսրով Հարությունյանը ցավում է օրենքով գող Թևոսիկի համար

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այլևս գործարար հարաբերություններ չունի օրենքով գող Թևոսիկի` Թևան Սաֆարյանի հետ: Լրագրողի հարցին` արդյոք նախկինի պես Թևոսիկի հետ ունի՞ բիզնես հարաբերություններ և ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ նա կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Տեղյակ եմ և ցավում եմ, որ Թևոսի հետ նման դեպքեր են

«Ի՞նչ կլինի Երվանդ Զախարյանը մի հատ էլ հաստատի խոստումը» (Տեսանյութ)

Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին չընդունեց. փոխանցել էր, որ նրանց պարտքը մինչեւ 15-ը կմարվի

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ը վնասներ է կրում սակագնի կարգավորման թերացումների պատճառով. TASS

2014 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները սակագնի կարգավորման թերացումների պատճառով աճել են 8%-ով եւ կազմել 10.7 միլիարդ դրամ: Այս մասին, ըստ «TASS»-ի, հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության եւ ներդրումային բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը: «Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա եւ հավելել, որ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնաբերվել եւ կալանավորվել է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան կալանավորել են Կենտրոնի դատարանում. գործի քննությունը կվերսկսվի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Հերթական անգամ նա մեղադրվում է խարդախությամբ, զգալի չափերի հափշտակություն կատարելու, միասնական դիտավորությամբ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարության անունն օգտագործելու, նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու, գործընթացն արագացնելու, սուտ խոստումներ

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի զարգացման հիմնադրամի և բելգիական մի շարք կառույցների միջև

Հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բելգիայի միջև գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին մի կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի, մյուս կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի միջև: Հայկական կողմից հուշագրերը ստորագրել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, իսկ բելգիական

Խորով Հարությունյան. «Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ որոշում կկայացնի»

«Սամվել Կարապետյանը հայտնի է իր`որակյալ տնտեսական որոշումներ կայացնելով: Մի անհանգստացեք, ինքը ճիշտ որոշում կկարողանա կայացնել»,- Aravot.am-ի հարցին`տնտեսագիտական նորմերի տեսանկյունից արդարացվա՞ծ է ՀԷՑ-ի` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի գնելը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, որ կրկին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ աուդիտի գործընթացից հետո ՀԷՑ-ը կգնի Սամվել Կարապետյանը: Խոսրով

Մեծ ծառեր՝ 100-150 հազար դոլարով նորոգված շենքի հիմքում

Անձրեւաջրերն աստիճանաբար քանդում են շենքը

Նարեկ Գալստյան. Երկրում իրավիճակ է փոխվել (Տեսանյութ)

ՍԴՀԿ ատենապետի կարծիքով հարցը ՀԷՑ-երով չպետք է փակվի

Սեռական ոտնձգություն չի եղել, անչափահասը բարի կամք է դրսեւորել

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից

Գագիկ Մակարյան. «Ես զարմացած եմ ՀԾԿՀ-ի կտրիճի կեցվածքից» (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանը գտնում է, որ պետք է անդրադառնալ «Գազպրոմի» խնդիրներին՝ ինչո՞ւ թանկացում եղավ:

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միության խոսքը

«Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի

Ռուսական ազգային ինքնությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները

Վերջին օրերին անընդհատ խոսվում է ռուսական լրատվամիջոցների ու հանրության  կողմից Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանքի մասին: Քանի դեռ ռուսական լրատվամիջոցներն աղավաղում էին Բաղրամյանի ցույցերը՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելով ու ցուցարարների նկատմամբ թշնամական վերաբերմունք քարոզելով:  Երբեմն այն վերածվում է հակահայկական և պրո-ադրբեջանական քարոզների: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի հանդեպ վերաբերմունքը ռուսական հասարակությունում սկսում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ժամը 6.00-ից մինչև 20.30-ը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հուլիսի 9-ին  հայտնեցին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ժամը 6.00-ից մինչև 20.30-ը։   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն  

Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործից առանձնացված մասով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է գտնվում Արամ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայությունում, որպես Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորքի տարածքային բաժնի պետ: Ըստ մեղադրանքի, նա հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ

Սկսվեց «օֆշորի գործով» դատաքննությունը

Յուրիկ Խաչատրյանը դատարանից ծանուցագիր չէր ստացել

Խոսրով Հարությունյան. «Շարժումը չի մարել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ աուդիտը չի կարող ծախսի նպատակահարմարության մասին խոսել կամ բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նկատեց, որ երբ խոսում ենք աուդիտի մասին, ոմանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսական հոսքերի ուսումնասիրության մասին է խոսքը: Սակայն պարոն Հարությունյանը մանրամասնեց. «Խոսքը

«Հայաստանում դեռ սահմանափակ պատկերացումներ կան, թե ինչ տվեց մեզ Ասոցացման համաձայնագիրը»

Վրացագետ Ալիկ Էրոյանցը առաջընթաց ու զարգացում է նկատել հայ-վրացական մի շարք ոլորտներում եւ հարաբերությունների ամրապնդում: «Փաստ է, որ դրան նպաստում է Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: 2012-ի իշխանափոխությունից հետո Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը պահպանվեց, բայց նոր իշխանությունները փորձեցին վերականգնել հարաբերությունները ՌԴ հետ եւ սկսեցին հարեւանների հետ հավասարակշռված հարաբերությունների քաղաքականությունը»,- այսօր «Նյութ» ակումբում ասաց վրացագետը: Ըստ նրա,

Վաղինակ Շուշանյանը պետք է հակառակը պահանջեր. «Չորրորդ իշխանություն»

Խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, միայն ուրախ կլինի, եթե իսկապես ժողովրդի կողմից ընտրվածները վայր դնեն մանդատները։

«Միայն պայծառ ստեղծագործական միտքը բավարար չէ օպերային եւ բալետային պատշաճ ներկայացում ունենալու համար»

Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրենը: Ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր ոլորտները գործում են արագընթաց զարգացման պայմաններում եւ դրանց դիմակայելու համար կառույցները ստիպված են անընդհատ որոնել ու գտնել նորանոր միջոցներ: Վերջին ժամանակներում խոշոր գործունեություն իրականացնող կազմակերպություններն ավելի հաճախ են դիմում կառավարման կառուցվածքային փոխակերպումներին, որոնք բազմաթիվ հարցեր

«Հացադուլին Հայաստանում անլուրջ են վերաբերում». Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով, ցուցարարների դիմաց ամեն անգամ ոստիկաններին կանգնեցնելը վկայում է կառավարության, ամբողջ իշխանության անօգնական լինելու մասին: Այսօր «Նյութ» ակումբում նա ասաց, որ սոցիալական խնդիրը չպետք է լուծվի ոստիկանների միջոցով. «Պետք է հրաժարվել ուժային մեթոդներից, որոնք արդյունավետ չեն, արդյոք հավաքները ցրելով՝ խնդիրները լուծվո՞ւմ են»: Թե ինչու են ցուցարարները փողոցում արտահայտում իրենց

Հայաստանը կործանման եզրին հասցրածները երբեք չեն պատժվել. «Չորրորդ իշխանություն»

«Այսպես շարունակել չի կարելի…», «իշխանությունները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ…», «վաղ թե ուշ բոլորը պատժվելու են…» եւ նման կարգի այլ հայտարարություններն, իհարկե, գեղեցիկ են հնչում, բայց, ցավոք, իրականության հետ որեւէ կապ չունեն։ Ո՞վ ասաց, որ այսպես շարունակվել չի կարող, լավ էլ կարող է։ Ինչ է, էլեկտրաէներգիան կամ գազը առաջին անգա՞մ են թանկանում։ Մարդիկ

Աշխարհում պարենային ապրանքների գները նվազել են, Հայաստանում`աճել

ԱՎԾ ներկայացուցիչը չգիտի պատճառահետեւանքային կապը

ՓՄՁ-ի համար գլխավոր խնդիր է ֆինանսների անհասանելիությունը

Տիգրան Սարգսյանի տարիները ՓՄՁ-ի համար մոնոտոն անկման տարիներ էին

Երբ մարդիկ տեսնում են, որ չկա ճանապարհային քարտեզը, շատերը կարող են ընկճվել, հիասթափվել. «168 ժամ»

ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի շարժումը գնա դեպի թուլացում։ Նրա խոսքով՝ իշխանությունները նախ՝ շատ լուրջ հոգեբանական ճնշում իրականացրեցին շարժման համակարգողների նկատմամբ եւ այնպես արեցին, որ ստեղծվի առնվազն պառակտման պատրանք, որպեսզի հանրությունը մտածի, որ պառակտում է եղել։ «Բնականաբար, եթե հանրությունը մտածում է, որ եղել է պառակտում, հավատն այդ գործընթացի

Իրական ժողովրդավարութեան բացակայութիւնը հայ կեանքում

Թէ՛ մեր վերանկախացած երկրում եւ թէ՛ Սփիւռքում ժողովրդավարութիւնը տակաւին լաւապէս չի ընկալուել եւ այն լաւագոյն պարագայում դիտւում է որպէս գեղեցիկ բառ-հասկացութիւն: Հակառակ նրան, որ աւելի քան քսան տարի է անցել մեր երկրի վերանկախացումից, Հայաստանում հասարակական փոխյարաբերութիւնները համարեա այնպիսին են, ինչ որ էին խորհրդային կարգերի օրօք եւ ժողովրդավարութիւնը ձեւական ու անհունական բնոյթ է կրում: Մեր երկրում

ԱՄՆ 16 սենատորներ Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին. Contact

Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 սենատորներ նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ իրենց անհանգստությունն են հայտնել քաղաքացիական հասարակության ազատության սահմանափակման եւ Ադրբեջանում ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների հետ կապված: Contact.az-ի փոխանցմամբ՝ 16 սենատորները նշում են, որ «մի շարք մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ շարունակում են բարձրաձայնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ անկախ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մամուլի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930