Օրվա լրահոսը
Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտման 4 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները
Ժան-ֆրանսուա Շարպատիե. «Մեր դիրքորոշումը պարզ է. բռնության ցանկացած դրսեւորում պետք է կանխվի»
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձավ սահմանային լարվածությանը
Երևան-Սևան ճանապարհահատվածում հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության ծառայության հերթապահություն
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն: Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի
Հայկական եւ Ֆրանսիական արխիվը զետեղվել է armeniens-14-18.fr կայքում
Առաջին անգամ հրապարակվել են որոշ բացառիկ փաստաթղթեր
Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է
Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում
«Սերժ Սարգսյանը կարա ասի՝ մենք գազ չունենք, բայց հրաշալի երիտասարդներ ունենք»
Երիտասարդները նախագահին թասիբի են գցում «Սերժ Սարգսյանը պիտի մեզանով հպարտանա, որովհետեւ Հայաստան երկրի երիտասարդները, ի տարբերություն այլ երկրների երիտասարդների, ալկոհոլ ու թմրանյութ չեն սիրում, այլ իրենց հայրենիքն են սիրում, գիրք են սիրում, ուսում են սիրում». «Առավոտի» հետ զրույցում ասում են Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անող երիտասարդները: Նրանցից մեկը, որը ներկայացավ Գեւորգ անունով, ասում է՝ հիմա
«Սանիտեկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցիչ Ա.Կարապետյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-27-ը այցելել է ԼՂՀ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի ընթացքին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա: Հաջորդ հանդիպումը կայացել
Ազատության հրապարակը «հանգստանում է» (Տեսանյութ)
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրենց անելիքների մասին կհայտարարեն երեկոյան
«Այսօրվա երիտասարդները մեր միակ հույսն են»
Տնտեսագետը պնդում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել Այս օրերին, երբ Հայաստանում ահագնանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը, կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորից պնդեց, որ սակագնի որոշված թանկացումն օբյեկտիվ պայմաններից է բխում, եւ չեղարկման ենթակա չէ: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս օրերի իրադարձությունների հիմքում տեսնում է տարիներ շարունակ պետության կողմից
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 16.03.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22-27.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.46 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 16.03.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի
Արմինե Օհանյան. «Լրատվամիջոցներն իրենց բարձրության վրա են գտնվում»
Թագուհի Թովմասյանը բողոքի ակցիաներին մարդկանց մասնակցության թիվը կապում է լրատվամիջոցների աշխատանքի հետ
Լուրեր էին տարածում, որ Ժ. Սէֆիլյանը սադրիչ է և նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
‹‹Էյ Թի Փի››-ի նոր «Կենաց Դար» նախաձեռնությունը նվիրվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին
Աշխարհի տարբեր ծայրերից հարցնում են, թե ո˚րն է լինելու մեր հաջորդ քայլը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին։ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը մեկնարկում է Կենաց Դար նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։ «Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայնքները»,- նշեց ‹‹Էյ Թի Փի››-ի գործադիր
Հանրային պաշտպանին եթե լսեին, գործը դատարան չէր հասնի
Հարեւանի ոտքը չի՞ կոտրել, արդարացվածն ասում է՝ «նետ, նո, ոչ» Երեւանաբնակ Հովսեփ Ադամյանը 2013թ. հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Տիգրան Մեծի 1-ին նրբանցքում հանդիպում է հարեւաններին՝ Է. Գասպարյանին եւ Ա. Թեքնեյանին, նրանց հրավիրում իրենց տուն։ Քրեական գործի նյութերի համաձայն, Ա. Թեքնեյանը եւ Է.Գասպարյանն ընդունել են հրավերը, օղի եւ սննդամթերք են գնել: Հարեւանի տանը միասին հաց են
Վահան Արծրունի. Կենդանի պատը կարող է հասարակական շարժման մարմնավորում ստանալ
Վահան Արծրունու կարծիքով՝ երիտասարդները պետք է մտնեն քաղաքականություն
Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվանակոչվել է Անրի Վերնոյի անունով
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչել Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան): Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ և նրանց զավակներ` Սոֆի և Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգևոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:
«Նախորդ օրերին ավելի շատ պիկնիկային վիճակ էր այստեղ, հիմա ավելի հոդաբաշխ պետք է դարձնենք պայքարը»
Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը գնալով նվազում է: Այստեղ է քաղաքացիական ակտիվիստներից Զարուհի Հովհաննիսյանը: Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Բաղրամյան պողոտայո՞ւմ, թե՞ Ազատության հրապարակում պայքարելն է ճիշտ, նա պատասխանեց. «Դեմ եմ, որ երկու խմբերը իրար պիտակավորեն, որակավորեն: Եթե մի խումբ համարել է, որ իր պահանջները կատարված են եւ բավարարված են ու հեռացել են, ապա դա չի նշանակում,
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ուսանելու համար միայն գիտելիքները բավարար չեն»
Ասում է ճեմարանի փոխտեսուչ Գեւորգ Մադոյանը Վերջին տարիներին հայաստանյան բուհական համակարգում դիմորդները քիչ են: Դրան հավանաբար նպաստում են մի կողմից արտագաղթը, մյուս կողմից՝ տարածված այն կարծիքը, թե որպես չգրված օրենք՝ որքան «բարձր» է կրթությունը, այնքան ցածր է նույնիսկ բարձրակարգ մասնագետի եկամուտը: Արդյո՞ք դա անդրադառնում է նաեւ հոգեւոր կրթություն ստանալ ցանկացողների վրա: Այս եւ այլ հուզող
«Ինտեր ՌԱՈ»-ում չեն հաստատել ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկատվությունը. TASS
Ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ընկերությունը պատրաստում է վաճառել Հայաստանում տեղակայված իր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերությունը: Այս մասին հաղորդում է «TASS» գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր ռուսական «Коммерсант» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին օրերին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են
Ստեփան Սաֆարյան. «Իրավացի են Վաղինակն ու Մաքսիմը, ովքեր տեղափոխվել են Ազատության հրապարակ»
«Շարժումը տեղափոխվել է տրանֆորմացիայի փուլ»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, թե նկատելի է քաղաքացիական և քաղաքական հարթությունների տարանջատում. «Նրանք, ովքեր տեղափոխվեցին Ազատության հրապարակ, հայտարարում էին, թե չեն ցանկանում, որ օրակարգը փոխվի և նշում էին, որ Բաղրամյան պողոտայում կային խմբեր, որոնց հետ տարաձայնություններ են ունեցել և
Դավիթ Գասպարյանի խոսքերով՝ հունիսի 23-ի լուսաբացին կատարվածի համար պետք չէ մեղադրել շարքային ոստիկաններին
Դավիթ Գասպարյան. Երիտասարդներին պետք է լսել
Միամտորեն կարծում էի, թե ես այն հազվագյուտ երջանիկներից եմ, ով թշնամի չունի
Պարզվեց, որ բավական է մեկ ոչ ճիշտ մեկնաբանված բառ, եւ դու դիտվում ես որպես թշնամի քեզ անծանոթ շատ-շատերի կողմից: Վերջին տարիներին մի շարք երկրներում խաղաղ սկսված, բայց պատվիրված սադրանքների շնորհիվ, ցավոք, ողբերգական ավարտ ունեցած ցույցերը կասկած հարուցեցին: Այս մի քանի օրվա փորձը ցույց տվեց, որ խաղաղ ցուցարարների շարքերում հայտնաբերվել են «պատահական» մարդիկ, որոնց սադրիչ վարքը
Մխիթարյան կրթահամալիրի սաները պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Ավան թաղամասում գտնվող Մխիթարյան կրթահամալիրում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագրով աշակերտական մրցույթի արդյունքների ամփոփման և պարգևների հանձնման արարողությանը: Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաների ուժերով ներկայացվեց թատերաերաժշտական բեմադրություն, որը պատմում էր ցեղասպանության, ինչպես նաև հայոց պատմության հերոսական դրվագների և հայոց մեծերի
Ուկրաինացի լրագրողը Մայդանի եւ Երեւանի ցույցերի նմանության 5 օրինակ է ներկայացրել. EurAsia Daily
Ուկրաինացի լրագրող Անդերս Ռոջերսը Հայաստանին ուղղված նամակում փորձել է Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ Ուկրաինայի Մայդանի միջեւ զուգահեռներ անցկացնել: Նա նշել է, որ ի սկզբանե դեմ է եղել եւ Երեւանի ցույցերին, եւ Ուկրաինայի Մայդանին, ինչի պատճառով ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից: Այս մասին հաղորդել է «EurAsia Daily»-ն: Լրագրողի ներկայացրած 5 կետերից առաջինում նշված է, որ
Սեյրան Օհանյանի կողմից տրվել են զորակոչի գործընթացում ռազմական ոստիկանության պատշաճ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող
Հյուրանոցում մնալիս նախապես իմացեք ձեր համարի վճարովի ծառայությունները
Ամռանը մարդիկ ավելի հաճախ են մեկնում օտար երկրներ՝ հանգստի, գործուղման, աշխատելու, ճանաչողական կամ այլ նպատակներով; Օտար քաղաքում ամենահարմարը հյուրանոցում ժամանակավորապես բնակվելն է, ուստի հյուրանոցում պատշաճ վարվեցողության կանոնների իմացությունն անհրաժեշտ է բոլորին։ Այլ քաղաք մեկնելուց առաջ նախապես պետք է հոգալ հյուրանոցում համար պատվիրելու մասին։ Հարկավոր է զանգահարել ադմինիստրատորին եւ համար պատվիրել՝ նշելով ժամանման եւ հյուրանոցում օթեւանելու


















































