Օրվա լրահոսը
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության հետևանքով բոլոր
Փաշինյանը շնորհավորում է «չարիքի իշխանությանը» եւ Ծառուկյանին՝ վերամիավորվելու կապակցությամբ (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին առաջարկեց, որ օգնի կառավարությանը, ոչ թե մեջբերումներ անի փետրվարի 12-ի ելույթից
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում
Հունիսի 9-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով: Քննարկմանը դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոմ Զվանը, ով ներկայացրեց Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման 3 փուլերը և հետևանքները: Կլոր սեղանին Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ազդեցության
Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Պորտուգալիայի հետ խաղին
Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ երեկ երեկոյան դադարեցրել է մասնակցությունը ուսումնամարզական հավաքին եւ մեկնել ԱՄՆ՝ լրացուցիչ հետազոտության: «Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել եւ պատրաստ լինել հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի եւ բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց՝ թույլատրել, որպեսզի Յուրան մինչեւ իր ակումբ վերադառնալը լրացուցիչ
ԿԸՀ. քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել
Այսօր գումարված հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել տեղեկանքներ, որոնք կազմվել են 2015թ. հունիսի 7-ին Աբովյան, Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հերթական հայտարարագրերի ստուգման արդյունքում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստել է, որ բանկերի կողմից
«Ալյանսի» երիտասարդական թեւը Երվանդ Զախարյանի համար անակնկալ ունի
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւը բողոքի ակցիա է կատարում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դիմաց: Երիտասարդական թեւի անդամ Նարեկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որ նախարարը իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տա. «Խոսքը մասնավորապես գողության ելույթի մասին է: Նախարարը նշել է, որ բավարար հիմքեր չունեն գողության վերաբերյալ, բայց մենք դա բավարար
Եթե Էրդողանի իշխանությունը թուլանա
«Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի չէ, թե Էրդողանի իշխանությունն ավելի կամրապնդվի՞, թե՞ կթուլանա: Եթե Էրդողանը ձեւավորի ուժեղ իշխանություն, նա կպահպանի իր կարծր դիրքորոշումը, հավատարիմ կմնա մինչեւ վերջ իր նախկինում տված խոստմանը հայ-թուրքական սահմանի հարցում: Սակայն եթե նրա իշխանությունը թուլանա, ապա հնարավոր է՝ որոշակի շարժ լինի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում
Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում
ՀՀ Ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Այս տարվա` 2015-2016թթ. տարեկան ցանկում ընդգրկված է 1 631 տնտեսվարող սուբյեկտ, որոնց նկատմամբ Ֆինանսների նախարարության ստուգող ստորաբաժանումները կիրականացնեն հսկողական միջոցառումներ: Ըստ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել
Տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի երկու ժողովածուների շնորհանդեսը
Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի «Լինելիության համանվագ» և «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, արվեստագետներ, հյուրեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով. «Թամարա Հովհաննիսյանն ինձ համար հայտնություն էր: Պատճառն այն է, որ չնայած գրական-ստեղծագործական բեղմնավոր աշխատանքին՝ հեղինակն իր անսահման համեստության
Ոսկու առեւտրականները կհարկվեն ըստ սեղանիկների չափերի
«Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությամբ, առեւտրականները, հաշվի առնելով սեղանիկի վայրն ու չափը, շրջանառությունը, նոր դրույքաչափով կհարկվեն
Էլեկտրաէներգիայի թանկացումը սթրես է նույնիսկ կառավարության անդամի համար. «Ա1+» (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի ժխտում, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սթրես է նույնիսկ կառավարության անդամի համար։ «Որպես ՀՀ բնակիչ եւ որպես պարկեշտ վճարող ինձ համար եւս որոշակի լարվածություն է առաջացնում»,- այսօր հայտարարել է Առողջապահության նախարարը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրություններ է անցկացնում՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր մեղմել է թանկացման ազդեցությունը խոցելի խմբերի վրա:
«Ապուշություն է, ամեն ապուշություն պիտի բացատրե՞նք». Արծվիկ Մինասյանը՝ Զուրաբյանին
Ընդդիմադիրները վիճում են եւ վիրավորում միմյանց
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ամենամյա անհատույց օգնություն տրամադրելու համար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների և երկկողմ
Հայաստանը գաղութ է
Ռուսաստանը Ուկրաինայում վարում է հիբրիդային պատերազմ, իսկ Հայաստանում՝ հիբրիդային գաղութացման քաղաքականություն Մանրամասների ու հիմնավորումների մեջ չեմ մտնում: Ոմանք հերքելով այս պնդումը՝ հիմնավորում են, թե Ռուսաստանը պատերազմ չի հայտարարել Ուկրաինային եւ ոչ էլ զորք է հրապարակայնորեն մտցրել, իսկ Հայաստանում էլ «Սերժ Սարգսյան եւ co» խմբավորումն «ընտրվել» է եւ ոչ թե նշանակվել Կրեմլի կողմից: Էսպիսի պնդումների հեղինակները
Արցախի վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը: Վարչապետի ելույթի տեքստը կցվում է ստորև: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, ԼՂՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն` նոր Ազգային ժողովի ձևավորումից հետո կառավարությունը խորհրդարանի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` դնելով գործադիրի վստահության
ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմինը կարևորել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում: Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար
ԵԽԽՎ համազեկուցողները ԲՀԿ-ում հետաքրքրվել են Գագիկ Ծառուկյանից ու փետրվարյան իրադարձություններից
Ֆիշերն ու Միլը որոշել են հիմք ընդունել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ քաղաքականությունից հեռանալու մասին
Հատուկ փրկարարական ջոկատի ծառայողը ակնհայտ անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Քաղաքացի Նազելի Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը շենքի բակում` իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու
Փոխվարչապետն ընդունեց, որ ունենք տնտեսական զարգացման խնդիրներ
ՀՀ ԱԺ քառօրյայի ընթացքում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրեց, թե արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել 2014-ին, և ինչպես հաճախ ներկայացվում է, այդպես չէ, որ աճը հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հաշվին է եղել: Ըստ պարոն Գաբրիելյանի` հենց նրանով է պայմանավորված բյուջեի ` սոցիալական ուղղվածությունը, որ սպառողական գների ինդեքսը 5 տոկոսի չափով է, իսկ
ԼՂ խնդրի լուծումը պարտադիր չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման հարցում
Ստամբուլի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի խոսքով՝ սակայն չափազանց կարեւոր է, որ գոնե ինչ-որ շարժ լինի – Պարոն Այդին, թուրքական հասարակությունում եւ Թուրքիայի կառավարությունում ի՞նչ տրամադրություններ կան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Հասարակության եւ իշխանության դիրքորոշումներն արդյոք խիստ տարբերվո՞ւմ են միմյանցից: – Կարելի է ասել, հստակ սահմանված չեն. Թուրքիայի հասարակության մի մասը հաստատակամ է
Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում պատրաստ լինել սոցիալական այս պայքարը քաղաքական հունով զարգացնելու
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել են Ալան Միլին եւ Ֆիշերին
Այսօր ԱԺ-ում են եղել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ԲՀԿ-ի: Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ համազեկուցողները հետաքրքրվել են փետրվարյան իրադարձություններից եւ քաղաքականությունից դուրս գալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից: Մեր տեղեկություններով՝ Աքսել Ֆիշերն ու Ալան
Ձեւավորվել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները
Հունիսի 10-ին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը: «Հայրենիք»խմբակցություն- 15 անդամ Խմբակցության նախագահ՝ Թովմասյան Արթուր Քարտուղար՝ Դադայան Ռամելա Հյուսնունց Ռուդիկ Ավանեսյան Արպատ Պետրոսյան Գագիկ Իսրայելյան Ռուսլան Ջիվանյան Հովիկ Գրիգորյան Արամ Օհանջանյան Արարատ Ղահրամանյան Ռոբերտ Կասպարյան Գրիգորի Ուլուբաբյան Վարդգես Ավանեսյան Իվան Մխիթարյան Արզիկ Հարությունյան Սերգեյ «Դաշնակցություն»խմբակցություն
Արզումանյան-Շահգելդյան վիճաբանություն` ԱԺ-ում. «Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ՕԵԿ պատգամավորների և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև: Հիշեցնենք, որ պարոն Արզումանյանը բողոքեց, որ կառավարությանն ուղղված գրավոր հարցերն այնքան են շատացել, որ հնարավոր չէ բանավոր հարց տալ. «Աստված տվել, չի խնայել հեռուստաընկերություններ ունեք, խրճիթ ընթերցասրահ մի հաղորդաշար բացեք, նամակները կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք,
Սեյրան Օհանյանի կնոջ գործով քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է
478.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Ուորլիք․ Լայնամասշտաբ հակամարտությունը անհնար կդարձնի ԼՂ խնդրի բանակցված կարգավորումը. «Ազատություն» ռադիոկայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»: «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման», – այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դիտարկմանը, թե ոմանք կարծիք են հայտնում, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածությունը կարող է աճել, և հարցին, թե
«Յուրայիններին մեջտեղից հանեցին, բնակարաններն էլ իրենք մեջ-մեջ արեցին»
Կառավարությունը հունիսի 4-ի նիստին մի որոշում ընդունեց, որն ինչպես կառավարությունն է հիմնավորում՝ ուղղված է այն քաղաքացիների շահերի պաշտպանությանը, որոնք նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերում: Եվ որպեսզի կառավարությունը, ինչպես որ վստահեցնում է, պաշտպանի քաղաքացիների շահերը կառուցապատողներից, ՀՀ մի շարք օրենսդրություններում փոփոխություններ կատարելու որոշում ընդունեց: Ըստ էության, այս նախաձեռնությունը դրական քայլ է, բայց «Պետական կարիքների զոհեր» հասարակական


















































