Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Լոզանում
Հունիսի 4-ից 7-ը Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով համաժողով։ Միջոցառմանը ներկա էին շվեյցարացի խորհրդարանականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հարյուրավոր շվեյցարացիներ։ Համաժողովի շրջանակներում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Մերձավոր արևելքում քրիստոնյաների հետևողական բնաջնջմանը վերաբերվող դասախոսությունների շարք և կլոր սեղան՝ շվեյցարացի, ֆրանսիացի, հայ, թուրք
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը գործող 2 օրենքների միջև կարգավորումների համապատասխանություն ապահովելն է
ԱԺ–ում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը այսօր բավական բուռն ընթացք ունեցավ՝ անգամ ուղեկցվելով ամբիոնից հնչող փոխադարձ վիրավորանքներով ու մեղադրանքներով: Ինչո՞ւմն է իրականում ընդդիմության այս ակտիվության պատճառը և նպատակը, չէ որ հենց իրենք են օրենսդրական այդ փոփոխությունների նախաձեռնողը, փորձեցինք ճշտել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից: -Այս օրինագծի քննարկումը ցույց տվեց խորհրդարանական ընդդիմության բևեռում տիրող իրական իրավիճակը՝ անհամերաշխ
Օգոստոսի 1-ից հոսանքը 7 դրամով կթանկանա
ՀԾԿ հանձնաժողովը հրապարակել է էլեկտրաէներգիայի նոր սակագները
Քաղաքաշինության նախարարը՝ Ախուրյանի կիսատ թողած շինարարության, Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի բնակարանների դեռ չսեփականաշնորհված լինելու մասին
Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նախքան Շիրակի մարզպետի առանձնասենյակում խորհրդակցություն սկսելը, նախարարը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ՝ պարզաբանելով Գյումրիում ու առհասարակ Շիրակի մարզում առկա քաղաքաշինական խնդիրները: Իսկ դրանք բազմազան են ՝սկսած երկրաշարժից անօթեւան մնացածների բնակարանային խնդիրներից, վերջացրած նորակառույց Մուշ թաղամասի բնակելի շենքերի սեփականաշնորհմամբ: Նախարարը նախ պարզաբանեց իր այցի նպատակը: «Մի
Արմեն Ռուստամյան. «Ժողովրդավարությունը ավելի շատ օգնում է կոնֆլիկտների լուծմանը, քան խանգարում». (Տեսանյութ)
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Սոցինտերնի հանձնախմբի ժողովի ձեւաչափը երկխոսության հնարավորություն է ստեղծում բարդ հարաբերություններ ունեցող երկրների համար:
Զուրաբյանն առաջարկում է անցկացնել «Նաիրիտի» ենթահանձնաժողովի նիստ
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին: «Իշխանությունը հայտարարում է, որ մինչեւ հուլիսի 15-ը կլուծի «Նաիրիտի» աշխատավարձերի գծով պարտքի հարցը: Իհարկե, շատ լավ է, որ այդ հարցը լուծվում է, եւ հարցի լուծման շնորհքը պատկանում է հենց նաիրիտցիներին, ովքեր համառ պայքարեցին իրենց իրավունքների համար: Սակայն չմոռանանք, որ իրենց լուծմանն են սպասում եւս
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ներկայացած քաղաքացիների խնդրանքները բազմաբնույթ էին: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և զինծառայողների ու նրանց հարազատների բուժման հետ կապված հարցերին: Քաղաքացիների հերթական
Տիգրան Ուրիխանյան. «Նախարարի և այլ պաշտոնյաների մարմիններն են տեղափոխում շքեղ ծառայողական մեքենաները» (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ-ում հայտարարեց, թե բազում քաղաքացիներ ահազանգում են, որ օտար պետությունների ավտոպետհամարանիշներով մեքենաներ շրջում են քաղաքում` ակնհայտ լկտի վարելու ավանդույթ ձևավորելով: Պատգամավորը հետաքրքրվեց` արդյոք այդ մեքենաների վարորդները ինչ-որ պատասխանատվության ենթարկվո՞ւմ են, թե` ոչ: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում հոսանքի թանկացման հարցի մասին խոսելով` ստահեցրեց, որ կառավարումը տապալածները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Լուիս Այալա. Մենք աշխատում ենք կատարելագործել ժողովրդավարությունը
Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի ժողովի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը
Սահմանամերձ Ոսկեպարին բիլիարդի եւ սեղանի թենիսի խաղադաշտեր՝ Սեյրան Օհանյանի կողմից
Ոսկեպարում ստեղծվել է երիտասարդության ակտիվ հանգստի կենտրոն
Պուտինը Բաքվում Էրդողանի հետ կքննարկի «Թուրքական հոսքի» հարցը. Versia
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կհանդիպեն Բաքվում, որտեղ, ամենայն հավանականությամբ, կքննարկեն «Թուրքական հոսք» ծրագրի հետ կապված հարցեր: Այս մասին, ըստ Versia.ru, հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ նախօրեին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ, որի ընթացքում
«Գյումրին պիտի մայրաքաղաքային ֆունկցիաներ ունենա». քաղաքաշինության նախարար
Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի վերջո ե՞րբ Գյումրին կդադարի աղետի գոտի լինելուց, նախարարն ասաց. «Ես, եթե նկատել եք, ինքս եմ դրա մասին ասել, որ մինչեւ եկող տարի պետք է ընդհանրապես ձերբազատվել: Դա, էսպես ասեմ ՝ իմ անձնական մոտեցումն է, կառավարությունը լիարժեք կիսում
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին
Մշակվում է քաղաքացիական ծառայողների աշխատանքի արդյունքների գնահատման նոր համակարգ
Հունիսի 9-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «Զարգացման քաղաքականության գործառնության» (ԶՔԳ) ծրագրի երրորդ փուլի շրջանակում իրականացվող քաղաքացիական ծառայության գրավչության բարձրացման և քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականցվող գործընթացները: ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության հետ ներկայումս քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման մշակվող
Արծվիկ Մինասյան. «Իշխանություն բերողն էլ, հեռացնողն էլ՝ գործող իշխանությունն է»
ՀՅԴ պատգամավորը հայտարարեց, որ քառյակը ոչ կարող է իշխանության բերել, ոչ էլ կարող է հեռացնել:
Մարգարիտ Եսայան. «Մտածեք ձեր սխալների մասին»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հունիսի 7-ին Թուրքիայում ընտրվեց նոր գումարման Ազգային մեծ ժողով: Արդեն համաշխարհային մամուլն էլ է արձանագրել, որ այս ընտրությունները դարձան Թուրքիայի նախագահի ֆիասկոն: «Արդարություն և զարգացումը» հաղթեց, բայց կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը՝ և հիմա արդեն Էրդողանը շատ երկար պիտի մտածի Սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման մոդելի մասին, որ նրա երազանքն էր թե
476.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 476.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 476.9 դրամ: NASDAQ OMX Armenia
Հովհաննես Թոքմաջյան. «Արժանապատիվ հեռանալու մասին հայտարարությունը ուղղակի միջամտություն է»
Պոլիտեխնիկի ռեկտորի համոզմամբ, ողջ աղմուկը հոգաբարձուների խորհրդի թույլ նյարդեր ունեցող մարդկանց վրա ազդելու համար է:
Զորակոչին նվիրված խորհրդակցություն Ստեփանակերտում
Հունիսի 9-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ընթացիկ տարվա ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես
Ռուսներն ընդունել են իրենց սխալները՝ հակահայկական հայտարարությունների հետ կապված
Պատգամավորները պատմում են ռուս գործընկերներին հանդիպելու «բացառիկ հնարավորության» մասին
Զարուհի Փոստանջյանի նախագիծը. Նշված փաստերը վկայում են բռնությամբ տեղի ունեցած հանցագործությունների նկատմամբ վերահսկողության բացակայության մասին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ հունիսի 9-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում շարունակական բնույթ կրող հանցագործությունների անպատժելիության մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների, նրանց մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործություններին, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցագործություններին
Իլգար Մամեդով. «Ես միակն էի, որ կոչ էի արել բացել հայ-թուրքական սահմանը». Haqqin.az
Անազատության մեջ գտնվող «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը շնորհավորել է Թուրքիայի բոլոր կուսակցություններին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին, հղում կատարելով թուրքական «Ազադլիգ» թերթին, գրում է Haqqin.az-ը: Իլգար Մամեդովը նշել է, որ անցկացված խորհրդարանական ընտրությունները հրաշալի ժողովրդավարական փորձ է, որը «նոր շունչ կտա Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին»: Ազատազրկված ընդդիմադիր գործիչը հույս է հայտնել, որ
ՀԲ. «Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ
Հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում քննարկվել է Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը՝ «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: ՀԲ-ն «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության մասնագետների միջոցով իրականացրել է ֆինանսատնտեսական աուդիտ, որի նախնական եզրակացությունն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն և գործարանի
Վարչապետ. «Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Քննարկվել են գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվել է արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» սկզբունքը
Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն(ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը: ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Այս առումով,
«Հրապարակ»-ը հրաժարվեց AM իրավաբանական գրասենյակի ծառայություններից
«Հրապարակ» օրաթերթը շնորհակալ է «АМ» իրավաբանական ընկերությանը, ով մեր խնդրանքով պատրաստակամություն հայտնեց աջակցել մեզ Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճում, հայտնելով, մեզ որ իրենք պատրաստ են պաշտպանել ազատ խոսքը և անկախ լրագրողներին։ Տարբեր փաստաբանական ընկերություններ այս տարիներին անշահախնդիր աջակցել են մեզ դատական պրոցեսներում եւ դա է նպաստել, որ մենք, որպես կանոն, հաջողության ենք հասել։ Սակայն
ԱԺ-ում քննարկվեց Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը
ՀՀ ԱԺ-ում այսօր ևս արծարծվեց Իշխան Զաքարյանի անհետացման հարցը: Երբ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ՎՊ-ի եզրակացությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հղում կատարելով օրենսդրությանը, նշեց, որ ՎՊ նախագահին կարող է փոխարինել տեղակալը` նրա բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում:
Հայ ծանրորդներն այսօր մեկնարկում են աշխարհի երիտասարդական առաջնությունում
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են սկսում Հայաստանի ներկայացուցիչները: Երեկոյան մրցահարթակ է մտնելու 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը չնայած ընդամենը 19 տարեկան է, սակայն հասցրել է մի ամբողջ շարք տիտղոսներ նվաճել տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, սահմանել ռեկորդներ: Անդրանիկի վերջին հաջողությունը այս տարվա ապրիլին էր, երբ Թբիլիսիում
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով փոխանցվեց Վիրահայոց թեմին
2015 թվականի հունիսի 8-ին, Թբիլիսի էր ժամանել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ գրողների միության պատվիրակության ուղեկցությամբ: Այցի նպատակը Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին փոխանցելն էր: Հյուրերը «Հայարտուն» կենտրոնում Կոմիտասին նվիրված ցուցահանդեսը դիտելուց հետո, այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շիրիմին և
Սպանված կուրսանտի վերջին գրությունը. forrights.am
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ: Հայկազին սպանել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Անկողնու մեջ խեղդամահ անելուց հետո 19-ամյա տղայի մարմինը երրորդ հարկից իջեցրել են, տարել ինստիտուտի մարզահրապարակ եւ կախել պտտաձողից: Ինքնասպանության իմիտացիան առավել հավաստի դարձնելու համար Հայկազի անունից նամակ են


















































