Օրվա լրահոսը

Արցախի կառավարության վստահության քվեն` խորհրդարանում

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Օրակարգում կառավարության  գործունեության ծրագրին հավանության տալու հարցն էր։ Խորհրդարանին ներկայացնելով կառավարության վստահության հարցը՝ վարչապետը նշել է, որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով  Սահմանադրության, Հանրապետության

Խորեն Հովհաննիսյան. «Հավատում եմ, որ Հայաստան-Պորտուգալիա խաղում ամեն բան լավ է լինելու»

Այսօր «Սպուտնիկ-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնի հյուրն էին 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը: Նրանք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կարծիքներ փոխանակեցին Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման շուրջ: Խորեն Հովհաննիսյանը հավատում է, որ մեր ընտրանին այդ օրը հաջող հանդես կգա: «Պարզապես, տղաներից յուրաքանչյուրը պետք է հավատա իր

Էդուարդ Շարմազանով. «Ղարաբաղի խնդրով մի մտահոգվեք, մենք դեռ երկար ենք լինելու իշխանության»

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նիստում, անդրադառնալով բյուջեի հաշվետվության առիթով հնչած հայտարարություններին, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` Ադրբեջանի հետ կապված ակնարկներին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Անդրադառնամ հայտնի հռետորին, որն ամեն ինչ կապեց Ադրբեջանի, Ադրբեջանի խնդրի հետ: Մի մտահոգվեք Ղարաբաղի մասին, քանի մենք ենք իշխանության, իսկ մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, Ղարաբաղի ժողովրդի

Գարո Փայլան. «Պայքարելու եմ ժխտողական քաղաքականության դեմ ու հայերի խնդիրների լուծման համար

Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին 25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված ազգությամբ հայ 5 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին անցողիկ շեմը: Նրանցից մեկը և թերևս հայկական համայնքի կողմից ամենասիրված թեկնածուն ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանն է: Ermenihaber.am-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը, ընտրվելուց հետո առաջին անգամ խոսելով հայաստանյան լսարանի համար, պատմեց իր

Արտադրանքի ինքնարժեքի միայն 20-22 տոկոսը էլէներգիայի ծախսն է

Էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով բիզնեսը լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Այս համոզմանն է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» անդամ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ու դրա հետ կապված տնտեսական եւ սոցիալական հետեւանքներից՝ պարոն Սարգսյանն ասաց, որ հոսանքի թանկացմանը շղթայական ռեակցիայով կհետեւի մի շարք ապրանքների գնաճը, քանի որ արտադրանքի ինքնարժեքի միայն 20-22 տոկոսը կազմում է

ԲՀԿ-ն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին ներկայացրել է իր մոտեցումները

Հունիսի 10-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ: Հանդիպման ընթացքում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը երկրի ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին էապես չի փոխվի, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Երևանում` 11-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը գնում է դեպի վաղ ֆեոդալիզմ» (Տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այդ իրավիճակը կբերի պետության վերացման

Միսակ Մարտիրոսյան. «Հանցավոր խմբի ոչ մի անդամի մեղադրանքում չկա նշված, թե նա ունեցել է իր ուրույն տեղը»

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն երեկ ավարտեց իր պաշտպանական ճառը: Նրա համար մեղադրողը միջնորդել է 14 տարվա ազատազրկում: Նախկին պաշտոնյան անդրադարձավ նախաքննության ժամանակ իր տեղակալ Արմեն Մովսիսյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կադրերի բաժնի պատասխանատուներից՝ Անգին Ղուկասյանի ցուցմունքներին, մասնավորապես, նոր՝ իրեն առաջադրված մեղադրանքին: «Եթե նախկին մեղադրանքով՝ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ ստեղծել են կայուն խումբ, այժմ պարզ

Կրեմլի ներկայացուցիչ. «ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը շուտ չի լինի». Tass

Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) միասնական արժույթի ներդրումը կարևոր հիմնաքար է, բայց շուտ չի լինի: Ըստ «Tass»-ի՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ հավելել, որ թեեւ ԵՏՄ-ն այժմ պատրաստ չէ գնալ այդ քայլին, բայց մի օր միասնական արժույթը կկիրառվի: Իվանովը ԵՏՄ-ի կառուցումը երկար գործընթաց է անվանել եւ հիշեցրել է, որ Եվրամիությունը

Կարգավորիչ գիլյոտինը թեթեւացնում է տրանսպորտի ոլորտի բիզնես գործընթացները

Այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգին: Մասնավորապես, միջուկային եւ ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու թույլտվություն այսուհետ կունենան միայն իրավաբանական անձինք: Բացի այդ, ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքը, եւ կարգավորող մարմինն է փոխադրման երթուղու սխեման եւ

Ինդոնեզիան Լեռնային Ղարաբաղի հարցում սատարում է Ադրբեջանին. Azernews

Ւնդոնեզիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սատարում է Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշմանը: Այս մասին, ըստ «Azernews»-ի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանն ասել է Ինդոնեզիայի ԱԳՆ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով տնօրեն Լիստովատին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Խալաֆովը խոսել է մշակութային, կրոնական եւ ազգային այն

Գառնիկ Իսագուլյան. շատ դժվար կլինի համոզել, որ այդ ուժը կարող է ընդդիմադիր լինել իշխանությանը

«Ես ցանկացած քաղաքական ուժի ձեւավորման, կայացման, առավել եւս գործունեության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում»,- հունիսի 10-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նոր քաղաքական ուժերի ձեւավորմանը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է ներկա իրավիճակում հասարակությանը ցույց տալ, որ այդ ձեւավորվող քաղաքական ուժերը հստակ ծրագիր ունեն, հստակ

Քննչականի քննիչը քրեական գործ է հարուցել ոստիկանապետի տեղակալի նկատմամբ

Ի՞նչ առնչություն ունի Կապանի փոխոստիկանապետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի գողության հետ Օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է եղել Կապանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։ Թե ինչու, ինչ պատճառով, պաշտոնապես ոչինչ չասվեց: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, պաշտոնանկությունը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի հափշտակությունների գործերով Կապանի քննչական բաժնի բացահայտումների հետ։ Պարզվում

Արիստոտելի «Ճանճը», ջայլամն ու բյուջեի կատարողականը. ՀՅԴ-ն «դեմ» է, ԲՀԿ-ն՝ հավանաբար «ձեռնպահ»

ՀՀ ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության 2014-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք բռնություն են կիրառել բուժում ստացող դատապարտյալի նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

Խրախուսվում են Դիլիջանում կատարվելիք ներդրումները

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական

«Սիրային քառանկյունի»՝ մեղմ պաստելային «երանգներով»

Սիրո խնդրի մասին՝ կատակերգության ժանրով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի: Երկու գործողությամբ կատակերգությունը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը, երաժշտական ձեւավորումը նույնպես Հակոբ Ղազանչյանինն էր, իսկ պարային կտորների վրա աշխատել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը: Ներկայացման մեջ ներգրավված էին ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանն

Կմարվեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած պարտքերը

ՀՀ կառավարությունն ընդունել է  «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու և «ՀՀ 2015 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու» որոշում: Որոշվել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով՝ 17մլրդ 968 մլն

Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. հուլիսի 1-ից. -զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 16 հազ. դր. (14 հազ. դր. փոխարեն), զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դր. (1300 դր. փոխարեն), -պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազ. դր. (31 հազ. 500 դր. փոխարեն), երկրորդ

Ոսկու շուկաներում կկիրառվի արտոնագրային վճարը

   Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազ. դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազ. դր., սահմանամերձ

Վրացիները շնորհակալություն են հայտնել Դադասյանին

40 տարին բոլորած Երեւանի պետական մնջախաղի թատրոնը մասնակցել է տասնյակ միջազգային փառատոների: Վերջին շրջանում մասնակցել է նաեւ Բոսնիա Հերցեգովինայում եւ Թբիլիսիում առաջին անգամ անցկացվող նման միջոցառումներին: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ կներկայանան երկու միջազգային փառատոների եւս. հունիսի 25-28-ը Բելգրադում, որտեղ մնջախաղի միջազգային

«Տոյոտա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մահացել է

Հունիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լեռնանիստ-Հրազդան ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Հայկ Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային

«Եկեք, հասեք, մեր լիֆտը պոկվեց». Քաղաքացիների ահազանգերը ՏԿԱԻՆ

ՏԿԱԻՆ-ի կողմից Երեւանում գրանցված 4341 բնակելի շենքերի վերելակներից 1250-ը ստացել է փորձագիտական վերջնական եզրակացություն, 500-ը՝ դեռ ընթացքի մեջ են, 49 վերելակ էլ ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս տվյալները ներկայացրեց ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը: Ըստ նրա, սեփական տներում վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտ չեն համարվում՝ համաձայն ՀՀ համապատասխան օրենքի ու ամենամյա ստուգումների ենթակա

Մարդկային կորստի ցավը. hրադադար

«Տո՛ւր ձեռքերդ համբուրեմ, մա՛մ ջան, դու էս քո ձեռքերով ես ինձ մարդ դարձրել» «Վաղինակը երեք տարեկան էր, պատրաստվում էինք մանկապարտեզ տանել, դրա համար պետք է պոլիկլինիկա գնայինք՝ անալիզներ հանձնելու: Թաղային բժշկուհին հարցրեց՝ Վաղինա՛կ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: Հետո բժշկուհին անկետայի թուղթը շրջեց, ասեց՝ մի հատ նկարի, տեսնեմ դու նկարել գիտե՞ս, որ գնաս մանկապարտեզ:

Ե՞րբ է վերացվելու «կյանքի ճանապարհին» փլվածքը

Դրա պատճառով բեռնատար է շրջվել

Հայաստանի համար Ռուսաստանից կախվածությունը «լավագույն տարբերակը չէ». «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Ըստ ամերիկացի վերլուծաբանի՝ Հայաստանը վարում է միակողմանի, ռուսամետ արտաքին քաղաքականություն: Հայաստանը վաճառելու է Իրան – Հայաստան գազամուղի 41-կիլոմետրանոց Մեղրի – Քաջարան հատվածը Ռուսաստանին, ինչը Մոսկվային հնարավորություն կտա վերահսկել գազի ամբողջ համակարգը Հայաստանում: Ի հավելումն դրա՝ Ռուսաստանը չի կառուցի խոստացված հայ – իրանական երկաթգիծը։ Ռուսաստանը Հայաստանին տարեկան 2 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում: Իրանը տարեկան

«Խրճիթ ընթերցասրահի» բացման առաջարկ ու հերոսացման գործընթաց՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Մեկնարկեց ՀՀ ԱԺ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Վահե Հովհաննիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք «ձեռնպահ են» քվեարկելու հանրաքվեի փոփոխությունների մասին օրենքի նախագծին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, եթե չհետաձգեն օրենքի նախագծի քննարկումը, իրենք «դեմ» են քվեարկելու: ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն հնչեցրեց, թե

Եվս մեկ ձեռնարկ՝ Հատուկ քննչական ծառայությունից

Հատուկ քննչական ծառայությունը վերջերս հասարակության լայն զանգվածների դատին է ներկայացրել «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման եւ քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերնագրով գիտագործնական, վերլուծական աշխատությունը: Հիշյալ աշխատությունը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը եւ բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը եւ Արթուր Նահապետյանը:

Հրկիզելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու 126 հասցեում գործող «Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին հրկիզման եղանակով վնասելու դեպքի առթիվ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015 թվականի հունիսի 9-ին` ժամը 03:55-ի սահմաններում, «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով մուտք է գործել հյուրանոցային համալիրի թիվ 8 առանձնասենյակի ավտոտնակ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930