Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյանը Բելգրադը շփոթեց Բաքվի հետ
«Մենք համաձայնեցինք ստորագրել պայմանագիր վիզաների ռեժիմի վերացման հարցով և պետք է մտածենք այլ պայմանագրերի հարցով, ինչպիսին է ազատ առևտուրը»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում հայտարարեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա շեշտեց, որ իրենց հիմնական նպատակն է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե հայ ու սերբ ժողովուրդները եղբայրներ են, ու
Սարգիս Հովսեփյանը Պորտուգալիայի հետ հանդիպմանը հրավիրել է 25 ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է Պորտուգալիայի ընտրանուն: Մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն այդ խաղին նախապատրաստվելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստների, որոնք հունիսի 5-ից 13-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ըստ Հայաստանի ֆուտբոլի
Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է (Տեսանյութ)
Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի գյուղերն իրար կապող հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ։ Ճանապարհի քիչ թե շատ բարվոք վիճակը մինչ այժմ պահպանվում էր փոսային նորոգումներով: 2014թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից գումար տրամադրեց այս ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: 4,6 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվեցին անցյալ տարի՝ Մրգաշեն գյուղի 1,6 կմ երկարությամբ հատվածից: Այս ճանապարհին առկա ջրանցքները հատող երկու կամուրջների հիմնանորոգումը
Սպանության փորձ՝ հյուրընկալության ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչ Մխիթարյանին Երևանում սպանելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Առերևույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։ 2015 թվականի մայիսի 21-ին Մխիթարյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ին, իր կնոջ բնակարանում տեղի ունեցած վիճաբանության
Միլան Շտյեխը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա
Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը
Բազմապրոֆիլ ապահովության սակագինը. «Չորրորդ իշխանություն»
Եվ ընդհանրապես՝ քաղաքական ուժերը մի տեսակ «ջիգյարով» չեն պայքարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Այնպիսի տպավորություն է, թե դա անում են ընդամենը «պտիչկա դնելու» համար։ Նույնիսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունն է հայտարարել, թե բողոքի հաջորդ երթը տեղի կունենա հունիսի 17-ին (նախորդը եղել էր մայիսի 27-ին): Մի խոսքով՝ 20 օրը մեկ բողոքելու ենք։ Համաձայնվեք՝ այնքան էլ հագեցած գրաֆիկ չէ։
«Ավանդական» եւ «ոչ ավանդական» ընդդիմությունը
«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին Շաբաթ օրը տեղի է ունեցել միանգամից երկու քաղաքական իրադարձություն՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը եւ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համագումարը: Առաջինի օրակարգն ավանդական էր՝ հեղափոխություն, իշխանափոխություն, որից հետո արտահերթ ընտրություններ: Հիշեցնեմ, որ 1992 թվականի ամառվանից սկսած այդպիսի կարգախոսներով հանրահավաք են արել ԱԺՄ-ն, Դաշնակցությունը, Արկադի Վարդանյանը, «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ժառանգությունը», ՀԱԿ-ը: 23
Սամվել Բեգլարյան . «Չսովորեցինք առաջին հանրապետության դասերը՝ ոչ ուշիմ աշակերտի նման»
Հայ ժողովուրդը շարունակ բաժանվել է Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանին հարցրինք, թե որո՞նք են Հայաստանի առաջին հանրապետության տված դասերը: Նա ասաց. «Դասեր տվեց առաջին հանրապետությունը, մենք չկարողացանք այդ դասերը սովորել: Որովհետեւ մեր ժողովուրդը շարունակ բաժանվել է ՝ թուրքերի, պարսիկների միջեւ, հետո եկան եւ ռուսները բաժանեցին՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, հետո մենք
0 տոկոս տնտեսական աճ. հաշվարկը Կարեն Ճշմարիտյանի նմանները չեն արել. «Չորրորդ իշխանություն»
Երեկ դարձյալ ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը խոսել է Հայաստանի մասին, ու նրա գնահատականները վերստին խայտառակ են եղել։ «Հայաստանը ավելի դինամիկ տնտեսության կարիք ունի։ Ավելի դինամիկ տնտեսություն նշանակում է ավելի շատ մրցակցություն, տնտեսության մեջ ավելի շատ դերակատարներ, խաղի կանոնների պահպանում, բիզնես միջավայր, սա նշանակում է արդար դատական համակարգ։ Այս ամենը աշխատում է
Հենց այսպես է ՀԷՑ-ը հոսանքը «գողանում». «Ժողովուրդ»
Եթե մինչ այս անհասկանալի էր, թե ՀԷՑ-ը կոնկրետ ինչպես է «տակով անում» էլէներգիան, ապա փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից մեզ տրամադրած նյութերը մանրամասն բացատրում են դրա եղանակներից մեկը։ Փաստաբանի վստահորդներից մեկի՝ Էրեբունի թաղամասի Այգետարածք 4-րդ զանգվածի բնակիչ Հեղինե Մովսեսյանի պատմությունը կոնկրետ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «անհետանում» էլէներգիան։ Պարզվում է, որ Էրեբունու Այգետարածք կոչվող
Ինչպես հագնվել օրվա տարբեր ժամերին
Կան մարդիկ, որոնք օրը սկսում եւ ավարտում են մի հագուստով, քանի որ այլընտրանք չունեն, մարդիկ էլ կան, որ օրվա մեջ մի քանի անգամ փոխում են հագուստը: Ինչպես ամեն մի միջավայր թելադրում է իր պահանջները, այնպես էլ օրվա տարբեր ժամերին պետք է հագնել համապատասխան հագուստ: Օրինակ՝ առավոտյան հագուստը, որը հագնում են արթնանալուն պես, հարդարանքի ժամանակ, հագնում
Քաղաքական ուժերը՝ ՔՊԿ-ի մասին. «Հայկական ժամանակ»
Խորհրդարանական քաղաքական ուժերը երեկ ընդհանուր առմամբ չեզոք գնահատականներ էին հնչեցնում նոր ձեւավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման, գործունեության եւ համագումարում հնչած ելույթների վերաբերյալ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, օրինակ, լսելով, որ Հայաստանում նոր կուսակցություն է ձեւավորվել, որը պետական իշխանություն դառնալու հավակնություններ է ներկայացրել, արձագանքեց. «Էռնեկ իրենց հավեսին»։ Նա հիշեցրեց, որ ինքը ՄԻԱԿ կուսակցության ստեղծողներից է ու
Ո՞վ է սեփականատերը. «Ժողովուրդ»
Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել։ Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը՝ Բանգլադեշցի Համիկը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կինը մատնացույց արեց հյուրանոցում իրենից գումար գողացած տղամարդուն
Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել 1967 թ. ծնված Հասմիկ Ղ.-ն և մատնացույց անելով 1981 թ. ծնված Նապոլեոն Մ.-ին` հայտնել է, որ նա հյուրանոցում իրենից գումար է գողացել: Նապոլեոն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Մազապուրծ Բիբինը դեռ կասի. «Հայկական ժամանակ»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ բառիս բուն իմաստով մազապուրծ եղավ լրագրողների ձեոքից: Բիբինը, սակայն, էլի է վերադառնալու խորհրդարան։ Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումներ են նախատեսված։ Մեր տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը քննարկում է այդ լսումները փակ անցկացնելու տարբերակը։ Բանն այն է, որ Բիբինը, ըստ նույն աղբյուրների, չի պատրաստվում լռել եւ մի
Գեղեցիկ մնալու համար ամեն օր օգտագործեք գազար, աղցան եւ կանաչ թեյ
Կնոջ գեղեցկությունը լայն հասկացողություն է եւ յուրաքանչյուր կին երազում է առողջ եւ թավշյա մաշկ ունենալու մասին, եւ ամենակարեւորը՝ առանց կնճիռների: Այս ամենը հնարավոր է, եթե օրգանիզմի սնուցումը կատարվի հատկապես ներսից եւ ոչ թե միայն քսուքների, դիմակների եւ մերսման շնորհիվ: Ժողովրդական բժշկությամ մեջ կան հրաշալի միջոցներ, որոնք բացում են գեղեցկության գաղտնիքները: Եթե ցանկանում եք երկար ժամանակ
«Երևանյան ամառը»՝ Շենգավիթում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ զբոսայգում անցկացվել է «Ողջույն Շենգավիթ» խորագրով միջոցառումը։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների, ինչպես նաև ծաղրածուների հետ, հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել
Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը
Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի և Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը: Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր խաղադրույք դնել «Յուվենթուսի» վրա: Կինը չէր համաձայնվում. – Քո էդ «Յուվենթուսը» Մեսսիի մի ոտը չարժի,- աղաղակում էր կինը:
Լինել յուրահատուկ
Ամեն մի մարդ իր կյանքի ցանկացած պահին ընտրություն է կատարում: Մասնավորապես, պե՞տք է արդյոք «հաղթել» բոլոր վեճերում` սկսած մանր կենցաղային ընդհարումներից, վերջացրած «բարձր» քաղաքական եւ գաղափարախոսական վեճերով: Եթե մարդու գլխավոր նպատակն է «ճիշտ» լինել բոլոր պարագաներում, դա անիմաստ լարվածություն կհաղորդի նրա կյանքին: Ընտրության հարց է` լինել «ճի՞շտ», թե՞ լինել երջանիկ: Կամ` արեւմտյան քաղաքակրթությունը երեք տարեկանից
Գայանե Առուստամյանը հարցաքննվել է
Գայանե Առուստամյանի համար գործը հանրային, քաղաքացիական նշանակություն ունի
Հրդեհ Վերին Չարբախ թաղամասում. երեխաներին տնից դուրս են բերել բնակիչները
Հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան): Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.42-ին, մարվել` 19.56-ին: Վերին Չարբախ թաղամասի Մարկվարտի փողոցի թիվ 45 տանն ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ
Նոր մանրամասներ՝ հայ պատմաբանի եւ ադրբեջանցու միջադեպից
Մեկ շաբաթյա այցով Հայաստանում գտնվող պատմաբան, հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանը Aravot.am-ին մանրամասներ պատմեց վերջերս Փարիզի քաղաքապետարանում իր եւ ադրբեջանցու միջադեպից: Միջադեպը եղել է անցած ամիս Փարիզի քաղաքապետարանում ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պարոն Մութաֆյանի հոր աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ, երբ ինքը ԼՂՀ պատմության թեմայով դասախոսություն էր կարդում. «Որովհետեւ այդ նույն քաղաքապետարանում երեք ամիս առաջ
Տնտեսագետ. «2015 թվականին ժողովուրդը տնտեսական աճ չի զգալու»
Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ 1 տոկոս աճը մեր երկրի նման տնտեսության մեջ չի երեւում
Աշոտ Աղաբաբյանը՝ իր հասցեին հնչած քննադատությունների մասին
Երեկ Աշոցքի կենտրոնում կաթի գների հետ կապված բողոքի դուրս եկած բնակիչները զայրացած քննադատում էին երկրի բոլոր իշխանավորներին. երկրի նախագահի համար ասում էին, որ պրեզիդենտը գալիս է, բայց չեն կարողանում հետը խոսել. կողքից 90 ջիփ ու 100 թիկնապահ է ֆռֆռում, գյուղնախարարի համար ասում էին , որ նման նախարար իրենց պետք չէ, նա իրենց գյուղի տեղն անգամ
Միասնական քննությունների առաջին օրը բացակայել է 65 դիմորդ
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Արցախի բոլոր քննական կենտրոններում այսօր «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միանական քննություններին մասնակցել է 1691 դիմորդ, բացակայել է 65-ը, 1 դիմորդ էլ հիվանդ է եղել: Բացակաները քննություններին եւս մեկ անգամ մասնակցելու հնարավորություն ունեն: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանը մի թռուցիկ է վերցրել եւ «կարգազանցներին» բերման չի ենթարկել
Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչները դեռ չէին սկսել իրազեկման հանրային երթը, երբ շշուկներ տարածվեցին, թե նախաձեռնության անդամ աղջիկներից մեկը ինչ-որ խնդիր է ունեցել ոստիկանության հետ: Շուտով այդ աղջնակը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Իննա Թումանյանը, միացավ խմբին: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ էր եղել: «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց գտնվող դատարանի հարակից տարածքում թռուցիկներն էինք կտրում՝ դրանք այսօրվա
Իոզեֆ Բլատերին ստիպեցին «ինքնակամ հեռանալ»
Հինգերորդ անգամ անընդմեջ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրվելուց ընդամենը չորս օր անց համաշխարհային ֆուտբոլի ղեկավար, շվեյցարացի Իոզեֆ Բլատերն պաշտոնից հրաժարվելու որոշում է կայացրել: Այդ մասին նա հայտարարել է այսօր հրավիրված արտակարգ ասուլիսում: «Ես ՖԻՖԱ-ն գնահատում եմ ամեն ինչից շատ եւ ձգտում եմ ավելին անել ֆուտբոլի ու կազմակերպության համար: Ես որոշել էի առաջադրվել ընտրվելու համար: Ընտրություններն ավարտվեցին, բայց
«Հայ ներկայացած ադրբեջանցիների գործով մի շարք հայերի հաշվեհամարներ են արգելափակվել»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի տվյալներով, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ամեն օր ստեղծվում են բազմաթիվ օգտատերեր և հայտնվում հայկական դաշտում: Հիշեցնենք, որ վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` հայկական անուն-ազգանուններով ադրբեջանցիներ են ներկայացել: Այս լուրին անդրադառնալով՝ պարոն Քոչարյանը նկատեց՝ լավ կլիներ, եթե հաղորդագրության մեջ հղումները արվեին, թե այդ գործով ինչ հաշվեհամարներ են փակվել. «Որովհետև


















































