Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Գերմանիայի քաղաքներում
Մայիսի 29-ին Դորտմունդի Մայր տաճարում տեղի ունեցավ հայ հանրահայտ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «Հայաստանի ոգին» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Դորտմունդի քաղաքապետարանի աջակցությամբ և անցկացվում էր արդեն ավանդական դարձած Դորտմունդի «Վոկալի հնչյուններ» փառատոնի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին լանդթագի պատգամավորներ, Դորտմունդի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Փառատոնի
Ռոբերտ Նազարյան. «Ինձ մոտ կա պայմանագիր, որտեղ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է»
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ-ում ներկայացրեց 2014-ին իրենց կատարած ծախսերի հաշվետվությունը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրան հարց ուղղեց. «Գազի գինը սահմանի վրա 25 դոլարով իջել է: Նայել եմ ձեր մեթոդները հաշվարկման, սակագնի մեջ հիմնական գործոններ կան՝ սահմանի վրա գին, մաշվածություն, շահույթ, ծախսեր եւ այլն: Եթե հիմնական կոմպոնենտը՝ գազի գինը սահմանի
Եթե Սյունիքի մարզպետի որդին անպատիժ մնա, ծեծկռտուքից տուժածները կդիմեն ՌԴ դատախազություն. «Ազատություն» ռադիոկայան
Տուժողները Ռուսաստանի քաղաքացի են։
«Էլ ապրել չկա, կգնանք գերեզմանները կապրենք». գյուղացիները լույսի թանկացման մասին (Տեսանյութ)
Aravot.am-ը Աշոցքի բնակիչներին հարցրեց, թե հոսանքի թանկացման դեպքում ինչպե՞ս են ապրելու այդ ցուրտ ու աղքատ տարածաշրջանում: «Վաբշե էլ ապրել չկա, կգնանք, գերեզմանները կապրինք, աղջիկ ջան»,-պատասխանեց գյուղի տղամարդկանցից մեկը: Մեկ այլ տարեց տղամարդ էլ, հաշիվ պահանջեց երկրի իշխանություններից՝ ասելով. «Ինչի՞ են թանկացնում, երբ որ նույն հոսանքն է, սովետական պետության ժամանակ էլ նույն հոսանքը չէ՞ր, մի բան
Կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են, ոչ թե ավելացել
Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը
Մանվել Սարգսյանը` ռուսական ռազմաբազայի մասին. «Ցանկացած օտար զորք երկրի տարածքում թուլացնում է այդ երկիրը»
Սիվիլիթաս հիմնադրամի կողմից իրականացված ազգային անվտանգության և օտարերկրյա ռազմական բազաների նկատմամբ հանրային վերաբերմունքի հարցման արդյունքների համաձայն` Հայաստանի բնակչության գերակշռող մասի համար (81 տոկոս) ընդունելի չէ, որ երկրի ազգային անվտանգության ապահովմամբ զբաղվի այլ պետություն եւ/կամ միջազգային կառույց: Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը այլ պետությանը և/կամ միջազգային կառույցին վստահած բնակչության մեծամասնությունը որպես այդպիսի երկիր նշել է Ռուսաստանը: Բնակչության
Մշակութային բաց դասեր՝ Երևանի արվեստագիտական կրթօջախներում
Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցները ուսումնական տարվա ավարտը ազդարարել են յուրօրինակ միջոցառմամբ՝ մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված մշակութային բաց դասով։ Բոլոր դպրոցներում միջոցառումն անցկացվել է միաժամանակ՝ 11։00-14։00-ն։ «Երևանյան մշակութային բաց դաս» խորագրով նախաձեռնությանը մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների բոլոր բաժինները՝ կերպարվեստի, պարարվեստի, երաժշտական։ Մշակութային կրթօջախների սաները նվագել են բացօթյա համերգում, որի ունկնդիրներն
Բակո Սահակյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին: Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը `ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի
Թե ինչպես է Նազարյանը ՀԷՑ-ին ու Բիբինին խառնել իրար. «Հումորով ասեցի՝ վերջում էլ գրեիր գաջ մի հատ էլ»
Նազարյանը վստահեցնում է, որ ՀԷՑ-ին թույլ չի տվել հայտը փոխել եւ 3.6 մլրդ-ի ծախսը հիմնավորել
ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը հայ-իրանական սահմանին կանխել է թմրանյութի ներկրման փորձ
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված: ՆՀՎ-ն հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հունիսի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը եւ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում ԼՂՀ արտաքին գործերի նախարարության, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության եւ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի 2014 թվականի պետական բյուջեի կատարման
Գագիկ Խաչատրյանը՝ Ծառուկյանի ընկերություններում ստուգումների եւ թիվ 1 կոռուպցիոներ լինելու մասին
Գագիկ Խաչատրյանը բարկացավ դիտարկումից, որ հակակոռուպցիոն հանձնաժողովում են ՀՀ թիվ 1 կոռուպցիոներները
Թմրամիջոց՝ ձեռքի ափի մեջ և գրպանում
Մայիսի 31-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Փոքր Վեդի գյուղի կենտրոնական ճանապարհից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մխիթար Վ.-ին, որի ձեռքի ափի միջից հայտնաբերվել է կանեփանման զանգված, իսկ տաբատի գրպանից՝ լուցկու տուփ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով: Վերջինս հայտնել է, որ թմրամիջոցը նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար: Կատարվում է
Գագիկ Խաչատրյանն ու Վարդան Այվազյանը վիճեցին. «Պետք ա՝ խորանանք» (Տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանն ու Վարդան Այվազյանը վեճից հետո առանձնացան
Վթարի հետեւանքով զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները
Հարուցվել է քրեական գործ՝ մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ
Ոստիկանության ճնշման հետեւանքով՝ սուտ հաղորդում է տվել, որ նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են
Քաղաքացիները հայտնել են, որ ոստիկանները իրենց ապօրինի պահել են բաժնում, ստիպել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ
Բելգիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում
Բելգիայի խորհրդարանին իշխանական կուսակցությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագիծ կներկայացվի: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «TRThaber»-ին՝ նշում է, որ «Վալոն լիբերալ» կուսակցության ղեկավար Դենիս Դուջարմեն ասել է, թե օրինագիծը վաղուց է նախապատրաստվում: Նա նշել է, որ օրինագծի վրա աշխատել են դեռևս այն բանից առաջ, երբ «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մուհինար
Օգնություն կանչած տարեց կնոջը տարել են լոգարան և սրբիչը փաթաթելով նրա պարանոցին՝ խեղդամահ արել
Ավազակային հարձակում` զուգորդված սպանությամբ. գործը դատարանում է
Ադրբեջանցի պաշտոնյա. «Հայաստանը ցանկանում է Բաքվի խաղերը ուղիղ հեռարձակել». Apa
«Չնայած Եվրոպական խաղերի մեկնարկին դեռ 10 օր կա, Բաքուն ամբողջությամբ պատրաստ է հյուրերին ընդունել»,- այս մասին, ըստ «ԱՊԱ» գործակալության, հայտնել է Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը (լուսանկարում): Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը ցանկանում է Եվրոպական խաղերը ուղիղ եթերով հեռարձակել. «Հայաստանը ցանկանում է Եվրոպական խաղերը հեռուստացույցով ցույց տալ: Սակայն դեռ պաշտոնական ոչինչ
«Կոռուպցիա, ստվեր չկա՞, թե՞ ռիսկ չեք անում ասեք». Արամ Մանուկյանը՝ փոխնախարարին
Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրան հարցրեց՝ Դուք տնտեսական քաղաքականություն իրականացնող եք եւ ոչ մի մխիթարող բան չկա 2014-ին՝ 2013-ի հետ համեմատած: Պետական պարտքն ավելանում է, ներդրումները քչանում են, տրանսֆերտները պակասել են, մարդկային ռեսուրսը, ֆինանսական ռեսուրսը դուրս է գալիս: Մակրոտնտեսական որեւէ ցուցանիշ, ոչինչ
«Դեղին վտանգ»
Օ՜ Ռուսիա, չկա հին փառքդ: Երկգլուխ արծիվդ՝ կործանված, Դեղին մանուկներին՝ խաղալիք Դրոշդ պատառոտված: Վլադիմիր Սոլովյով Ժամանակին այսպիսի մի արտահայտություն էր հաճախ շրջանառվում աշխարհում՝ «դեղին վտանգ»: Չինացիները և ընդհանրապես մոնղոլական ռասայի ժողովուրդները ժամանակի ընթացքում կարող են հզորանալ և խաթարել սպիտակ ռասայի հաստատված գերակայությունն աշխարհում: Հիմա, իհարկե, տեսության ռասայական ասպեկտը մղվել է հետին պլան, բայց գաղափարը մնացել
Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը մայիսի 29-30-ն այցելել էր ԼՂՀ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 29-30-ը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի շրջանակում քննարկել են համագործակցության
Միասնական քննությունները մեկնարկեցին ԿԳ նախարարի բացակայությամբ
Այս տարի քննություն է հանձնելու 11803 դիմորդ
Մեկնարկել է վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ
Ո՞վ է պատասխանատու Հակոբ Հակոբյանի գազալցակայանի պայթյունի համար
Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի գազալցակայանի պայթյունի հետ կապված: Նա ասաց. «Վերջին 10 օրում տեղի ունեցան երկու ողբերգական միջադեպ եւ երկու զոհ, Հակոբ Հակոբյանի եղբայրը մահացավ: Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է գազալցակայանների քաղաքականությունը: Ձեր դիրքորոշումը կուզենայի՝ դա ինչի՞ արդյունքում էր՝
Հայաստանին սպառնում է նեոֆաշիզմը. Սերգեյ Կուրղինյան
«Ֆաշիզմը 21-րդ դարի ռեվանշիզմն է» թեմայով ասուլիսին այսօր ռուսամետ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը «Թեքեյան» կենտրոնում վստահեցրեց, որ Հայաստանում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա: Պատասխանելով հարցին, թե ֆաշիզմը ակտուա՞լ է Հայաստանի համար, քաղաքագետը բացատրեց, որ դա կախված է «նեոֆաշիզմ» տերմինի ընկալումից. «Երբ խոսք է գնում աշխարհի փոխակերպման մասին, ինչն այսօր իսկ տեղի է ունենում, ապա նեոֆաշիզմը գործիք է:
Մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը
ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակում: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: 24 ամիս տևողությամբ
Արամ Մանուկյան. «Բոլոր զեկուցողները անմոռուկով են, էդ կառավարության որոշո՞ւմ ա»
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քաղաքաշինության ոլորտում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նախարար Նարեկ Սարգսյանին դժգոհեց, որ համակարգում բյուրոկրատական քաշքշուկների շղթա է, օրինակ, ինչ է պետք գյուղացուն, որն ուզում է իր գոմը քանդել: Նարեկ Սարգսյանը դիտողությունն ընդունեց: Նա ասաց, որ իսկապես, պետք է բյուրոկրատիան կրճատել եւ տեղեկացրեց, որ կառավարությունում նախագիծ ունեն, ըստ
Հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-5-ին էապես չի փոխվի, 6-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը առանձին հատվածներում
«Դժվար է ապրել, երբ «երեսով են տալիս» աշխատանքդ, հավատքդ, նույնիսկ՝ աղջիկ լինելդ»
«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ա նշանակում տարիներով հանգիստ չքնել կամ հարազատ հոր մահը ցանկանալ: Չեք պատկերացնի: Այո, մեղք եմ գործել, որ մահ եմ ցանկացել, բայց երբ ծնողդ կյանքդ դժոխք է դարձնում, ու դու փոքր երեխա ես, ամեն օր տեսնում ես, թե ոնց է հայրդ մորդ ծեծում, այլանդակություններ անում, հայհոյանքներ տալիս աջ ու ձախ,


















































