Օրվա լրահոսը
Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել. Tert.am
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետը հաստատեց լուրը՝ նշելով, որ կայացրել է այդ որոշումը, քանի որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Tert.am-ի կայքում
«Մհեր Սեդրակյանի հետ որեւէ կապ չունեմ, նրա մոտ երբեք չեմ աշխատել» «Կյաժ Մարտունը»` իրեն բերման ենթարկելու լուրերի մասին
Այսօր լուր էինք հրապարակել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (լուսանկարում) թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը , որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»: Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանի մոտ երբեք չի աշխատել, ու
Հրանտ Թոխատյան. «Երբեք ավելի բարդ ընտրության առջեւ դեռ չեմ կանգնել, քան այդ գիշերն էր»
«Երբ պետք է ընտրություն կատարեի ուսուցչի եւ դերասանի մասնագիտությունների միջեւ, ամենաբարդ ընտրությունն է եղել ինձ համար: Երբեք ավելի բարդ ընտրության առջեւ դեռ չեմ կանգնել, քան այդ գիշերն էր, երբ պետք է որոշեի, որովհետեւ համատեղելը շատ դժվար էր-«Առավոտի» հետ զրույցում ասում է ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանը, նշում է, որ ընդհանրապես կյանքում որոշումներ հեշտ է կայացնում,-ես շատ
Գեւորգ Սաֆարյան. ԼՂՀ ոստիկանությունը թոզ է փչում՝ տեսե՛ք, պատժեցինք
Գեւորգ Սաֆարյանի կարծիքով՝ Բերձորում կատարվածը քրեական հանցագործություն է եւ պատիժը պետք է լիներ քրեական օրենսգրքի համաձայն
Իրինա Ալեգրովա. «Շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ… Մեր հանդիպումը, անպայման, կկայանա ապրիլի 6-ին»
«Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմտորեն` ըմբռնումով: Մեր հանդիպումը, անպայման, կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորեց դիվանագետին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու կապակցությամբ: «ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ կառավարության երկարամյա համագործակցության շնորհիվ մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ոլորտներում»,- ասաց Արմեն Մուրադյանը` առանձնահատուկ կարևորելով այն աշխատանքները,
Բեմականացում էր, տան աղջկա կողմից՝ սուտ մատնություն (Տեսանյութ)
Ավազակային հարձակման ենթարկված բնակարանում օտար մատնահետքեր և ոտնահետքեր չհայտնաբերվեցին: Բեմականացում էր, տան աղջկա կողմից՝ սուտ մատնություն ՀՀ ոստիկանություն
Արթուր Սաքունց. «Քրեական աշխարհում միջադեպերի հնարավորությունը պայմանավորված է իշխանության թողտվությամբ»
Արթուր Սաքունցի կանխատեսմամբ՝ քրեական աշխարհում նման միջադեպեր էլի կլինեն
Կայացել է Բերձորի դեպքերով կարգապահական հանձնաժողովի նիստը
Սույն թվականի մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկման ենթարկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները: Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ` Լեռնային Ղարաբաղի
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ: Անցնելով օրակարգային հարցերին՝ հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, մասնավորապես
«Այդ իշխանավորը երբեք թող չասի` մենք չլինենք, ո՞րն է այլընտրանքը»
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է Շարմազանովին. անդրադառնում Քոչարյանին, Ծառուկյանին եւ Սերժ Սարգսյանին «Թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի»,-այսօր Ազատության հրապարակում ասել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին`թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը դարձյալ միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, այս դեպքում «Ժառանգությունն» ո՞վ է: Այս եւ լրագրողի մեկ
«Մեր առաջնահերթ նպատակը երեխայի լիարժեք ապաքինումն է». Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերը։ Քննարկմանը մասնակցում էին ինչպես նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները, այնպես էլ` Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի»
ՊՆ վարչական համալիրում նախատոնական տրամադրություն էր
Կանանց տոնին ընդառաջ կազմակերպված տոնական ցերեկույթը մեկնարկեց ՀՀ զինված ուժերում կանանց զինվորական ծառայության մասին պատմող ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Թույլ սեռ, ուժային մասնագիտություն» տեսաֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև ելույթի համար խոսք տրամադրվեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մարիամ Վարդանյանին, զինված ուժերում միաժամանակ ծառայության մեջ գտնվող երեք եղբայրների մայր Արմենուհի Ղարիբյանին, «Զինվորի մայր»
Սողոմոն Քոչարյանին ցմահ ազատազրկման դատապարտելիս դատախազը եղել է հինգ տարեկան
Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ քննվող ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործով այսօր դատարան ներկայացած դատախազը՝ Հայկ Ենոքյանը փորձեց ճշտել, թե երբ է նա դատապարտվել ցմահ ազատազրկման: Ու երբ տեղում իմացավ, որ 1999թ-ին չէ, այլ 1996թ-ին է դատապարտվել, ասաց՝ այդ ժամանակ ինքը հինգ տարեկան է եղել: Ցմահ ազատազրկման դատապարտված, հետախույզ Սողոմոն Քոչարյանը դատարան չբերվեց, չնայած նրա
Ադրբեջանական դիվերսիայից հետո գլխի ընկան դարպասներ եւ զգուշացնող գրություններ տեղադրել
Ի՞նչ է նշանակում «Դիտարկվող տեղամաս» գրությունը
«Իմ Կոմիտասը լուսավոր է». նկարիչ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհամալրվի հայ ժամանակակից նկարիչների ու քանդակագործների՝ Վարդապետին նվիրված աշխատանքներով: Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են Գաստելո Գասպարյանի, Երեմ Վարդանյանի, Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի, Արմեն Վանյանի, Ռաֆայելի, Ռուբեն Արուտչյանի, Միսաք Մելքոնյանի, Էդուարդ Հախվերդյանի և այլ արվեստագետների գեղանկարները, քանդակները, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո կնվիրաբերվեն նորաբաց
«Տղամարդ ու աղջիկ են եկել ու տենց բաներ արել». Նախկին քաղաքապետ
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը պնդում է, որ իր վերաբերյալ ոստիկանություն հաղորդում տված երիտասարդը փող աշխատելու համար է նման սուտ տեղեկություններ տարածել: Հիշեցնենք, որ անհայտ անձը ոստիկանությունում ահազանգ է տվել, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին իրեն պատկանող հյուրանոցում նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն: «Էդ տղան ասել է՝ ինչի համար է անում:
Բախտակից կանայք արդարություն են պահանջում
Լուսանկարում կանայք են, որոնք պայքարում են իրենց անչափահաս երեխաներին վերադարձնելու համար: Նարինե Նիկողոսյանը (լուսանկարում՝ առաջինը) վստահեցնում է, որ իր երեխային իրենից բաժանել են ծննդատնից դուրս գրվելու օրը, փոքրիկ Արթուրն արդեն 2 տարեկան կդառնա, սակայն մինչ օրս նրան չի տեսել: Մայրը պնդում է, որ իր երեխային իրենից բաժանել է փոքրիկի կենսաբանական հայրը չհանդիսացող տղամարդը: Նարինեի պայքարում
Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզայի գործողությունը
Հ Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են «Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:
Սոցիալական նշանակության ծրագիր՝ կանանց տոնին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են
Արամ Իսաբեկյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Դա ինձ համար վաղուց անցյալ է»
Գեղանկարիչը 1,5 տարի առաջ է հեռացել ԲՀԿ-ից Aravot.am-ը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո կշարունակի՞ լինել ԲՀԿ-ի կողքին: Պարոն Իսաբեկյանը, որ այս օրերին Ֆրանսիայում է՝ արձակուրդում, հեռախոսով փոխանցեց, որ ինքը 1,5 տարի առաջ է դիմում գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Պատճառների մասին նա չուզեց մանրամասնել,
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
Աբովյանի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները լքում են ԲՀԿ-ն. «Առաջին լրատվական»
«Եթե ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն, միանշանակ, այո, կլքեմ ԲՀԿ-ն, քանի որ պետական աշխատողը ընդդիմության հետ որևէ աղերս սկզբունքորեն ունենալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N10 դպրոցի ԲՀԿ-ական տնօրեն Լիլյա Սառաջյանը: Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որպեսզի ընդունվի և գործի կրթական հաստատությունների ղեկավարներին կուսակցական լինելն արգելող օրենք։ «Իրավական, բարոյական դաշտում դա միակ
Ցմահ ազատազրկվածի գործով դատավոր. «Ջհանգիրյանի ասածը ընդունում եք բացարձակ ճշմարտությո՞ւն»
Դատավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ եթե Ջհանգիրյանն է ասել, դուք բացարձակ ճշմարտությո՞ւն եք համարում, ինչպե՞ս կարող էր քննություն կատարել դատապարտելուց հետո…
Մարտուն Գրիգորյան. «Ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՀԿ ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք,
Ինչպե՞ս է Հայաստանը կամրջելու Եվրոպան եւ Եվրասիան
Փորձում են գայթակղել օտարերկրյա ներդրողներին Այն, որ մինչ այժմ հայաստանցի տարբեր գործիչներ բարձրաձայնում էին, թե Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար` կամուրջ դառնալու Եվրոպական եւ Եվրասիական մայրցամաքների միջեւ, սկսում է «միս ու արյուն» ստանալ: Պետական աջակցությամբ եւ մասնավոր հատվածի ներդրումներով գործող BPA (Business partners of Armenia) ընկերությունը սկսում է լայնածավալ
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում ` Մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Երևանում՝ Մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 20.20C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -20.70C
ԵԽԽՎ-ում կրկին հնչեց Ադրբեջանում դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նշեց. «Որպես ԵԽԽՎ նախագահ` ես հանդիպել եմ այնպիսի կանանց, որոնք ունեն յուրահատուկ քաջություն, տաղանդ, որոնք կարող են պայքարել : Ուզում եմ առանձնացնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային, որը դատապարտվեց մեր բրյուսելյան հանդիպումից հետո»:
ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին
Ազգային ժողովում կազմակերպվել էր տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, եւ անուրանալի է հայ կնոջ, հայ մոր դերը հայկական ընտանիքում: Գալուստ Սահակյանը կարեւորել է նաեւ կանանց դերը


















































