Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ: Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին և ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան
Արա Պապյան. «Ցանկալի կլիներ՝ կոչումներ ստացողները լինեին փորձառու դիվանագետներ»
Արա Պապյանի կարծիքով՝ նախագահն ում ուզի կարող է դիվանագիտական աստիճան շնորհել
ԱԺ պարզաբանումը. «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները դեռ ամբողջությամբ չեն ընդունվել
Տեղեկացնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ընդունվելուց հետո ՝ 14-օրյա ժամկետում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին եւ
«Ավետիսյանների տղան սպանվելուց առաջ ոճրագործի հետ կռիվ է տվել» (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք Ավետիսյանների սպանության գործում ներգրավվելու են եւս երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք այսօր այցելել էին Գյումրի` սպանվածների հարազատների հետ հանդիպման: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը մեզ հետ զրույցում նոր փաստաբաններ ներգրավելը բացատրեցին այն հանգամանքով, որ իրենց անընդհատ նոր տեղեկություններ են անհրաժեշտ: «Մենք Երեմի դեմ ոչինչ էլ չունենք, (նկատի ունի փաստաբան Երեմ
Քրեական գործ Նուբարաշենում հնչած կրակոցների առնչությամբ
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Կրակոցների
Արշակ Սադոյան. «Այստեղ մեղքը միայն Կրեմլինն է»
«Առավոտի» հարցերին է պատասխանում Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: – Պրն Սադոյան Գյումրիում կատարված ոճրագործությունից անցել է բավական ժամանակ, կարծում եմ կարելի է արդեն ավելի սառը դատել և կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը՝ թե որքանով էին քաղաքականացված բողոքի ակցիաները Գյումրիում, կային արդյոք ուժեր, որ պղտոր ջրում ձուկ էին ուզում բռնել, և կա արդյոք կապ
Սիսիանի տարածաշրջանում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Իսրայել Սարգսյանը չի ընդունում Թեւոսիկի եղբոր սպանության մեղադրանքը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Արթուր Սաֆարյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Մեղադրող Ա. Փանսոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Իսրայել Սարգսյանը ստացել էր պատվեր՝ Արթուր Սաֆարյանին սպանելու համար: Նա Մովսես Ներսիսյանի հետ 2014թ. հունվարի 26-ից սկսել են հետեւել, «դիրքավորվել», որպեսզի
Ի սկզբանե Աշոտյանն էր ու գիրքը
Ի սկզբանե ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չգիտեր, որ երկաթյա դարպասների պատրաստման պատվերներ է գովազդելու, կամ ինչպես գրված է նկարում՝ արտասահմանյան սերվիսի, բակալի, բացվող բազմոցի ու հողատարածքի վաճառքի հայտարարություն է տալու: Ի սկզբանե Աշոտյանը գիտեր, թե ինքը գիրք կարդալն է գովազդելու: Մասնավորապես, մինչ նրա պատկերով վահանակին հայտարարությունները փակցնելը՝ ՀՀԿ փոխնախագահը Հենրի Միլերի՝ ժամանակին արգելված
Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին պատասխանում են նրանց դատի տված կազմակերպությունից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները դժգոհություն էին հայտնել, թե Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս իրենց բնակարաններից: Նշենք, որ այդ շենքերը 2007-ից ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ: Այժմ բնակիչները պայքարում են, որպեսզի իրենց բնակարաններից
ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լ. Տեր-Պետրոսյանը. Քոչարյանի խոսնակը պատասխանել է Տեր-Պետրոսյանի ելույթին. www.2rd.am
Անցած երկուշաբթի մենք հարցում էինք ուղարկել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, ակնկալելով մեկնաբանություն ստանալ մարտի 1-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի այն հատվածի վերաբերյալ, ուր հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանը և իր գործունեությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության բնագավառում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Քիչ առաջ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ստացանք թեմային նվիրված իր հեղինակած հոդվածը,
Երբ քաղաքական համակարգը դուրս է քաղաքական հարթությունից. theanalyticon.com
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Ստեփանակերտ Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության մեջ: Եթե 1988-ին` Մայր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսով սկսված արցախյան շարժման արշալույսին, որեւիցե մեկը փորձեր նման կանխագուշակում անել, ապա հաստատ կմեկուսացնեին հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված վայրում: Բայց այս ընթացքում, ըստ երեւույթին, սարսափելի մետամորֆոզներ են կատարվել
Հայաստանի քաղաքական ճգնաժամը և ԵԽԽՎ նախագահի նամակը. Civilnet
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ակնհայտոեն քաղաքական հետապնդում է և բռնաճնշում»,- ասված է փետրվարի 16-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորին ուղղված նամակում, որի հեղինակներն են Ազգային ժողովի երեք պատգամավորներ՝ Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ): Նամակում, մասնավորապես, ասված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել Հայաստանի
«Եթե թասիբով մարդ ես, Կոստանյա՛ն, հրաժարական տուր». Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)
Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատներին այսօր այցելել էին ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք մտադրված են ընդգրկվելու տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանական խմբի մեջ: Վերջիններս, սակայն, հրաժարվեցին լրագրողներին հարցազրույց տալ՝ նշելով, որ իրենք դեռ ասելիք չունեն, գիտեն այնքան, որքան ցանկացած մեկը, եւ դեռ պաշտոնապես հաստատված չեն որպես տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպաններ: Հանդիպումը սպանված
480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ: NASDAQ OMX Armenia
Որտե՞ղ են «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն
«Չգիտեմ, իրեն հարցրեք: Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու կամ պատասխանելու ցանկություն չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կտրուկ պատասխան տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով դիտարկմանը՝ փաստորեն, առաջին նախագահը «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտում չի տեսնում: Մարտի 1-ի իր ելույթում, հիշեցնենք, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է
Քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը
Սույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը քննարկեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2013 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 9 (1701) որոշմամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և աստղադիտարանի զարգացման նոր ծրագրի մշակման նպատակով: Հանձնաժողովը մշակել է
Սերգո Հայրապետյանը վերընտրվեց «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում
Մարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին: Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնi վերջին հինգ տարվա գործունեությունը: Կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են` · Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում · Ախուրյան գետի ավազանի մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմության հիմնախնդիրներ · Շիրակի նոր
Վարուժան Ավետիսյան. «Քրեական գործ չի հարուցվելու եւ մեղավորները չեն պատժվելու»
Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ծառայողական քննության իրականացումը կատարված հանցագործությունը կոծկելու նպատակ ունի
Ուշադրություն. սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն: Հանրապետության տարածքում ` Մարտի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով,
Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը հումո՞ր էր արել
Համենայնդեպս, ՀԱԿ առաջնորդի կողմից նախկին զինակիցներին ծաղրելն այդպես է բնութագրում ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը – Մարտի 1-ի հանրահավաքն արդարացրե՞ց սպասելիքները: – Իհարկե, արդարացրեց եւ կատարեց ամենակարեւոր գործը` այսօր՝ փետրվարի 20-ի հանրահավաքի տապալումից հետո, Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ի վրա ձեռնարկված այդ ահաբեկչության հետեւանքով ժողովրդի մի խոշոր հատվածի եւ ընդդիմության որոշ հատվածի մոտ ստեղծվել էր շփոթի,
Դատարանը Էրդողանին տուգանել է հայ-թուրքական արձանը ծաղրելու համար. BBC
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2011 թվականին վարչապետ էր, Մարդկության կիսակառույց արձանը «անհեթեթություն» էր անվանել եւ առաջարկել այն հեռացնել: BBC-ի փոխանցմամբ՝ արձանը պատրաստվում էր Հայաստանի եւ Թուրքիայի ընկերությունը խորհրդանշելու համար: Այն բաղկացած էր երկու 30 մետրանոց մարդկային կերպարներից, որոնք իրար առջեւ էին կանգնած Արեւելյան Կարսի մոտակա սարին, երկու երկրների սահմանի մոտ: Այն այդպես էլ
ԲՀԿ-ում ամենադուխովը Միքայել Մելքումյա՞ նն է
«Ես շատ հարգում եմ իմ գործընկեր Միքայել Մելքումյանին, բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը պիտի որոշի իր քայլերը: Ասել, թե ինչ է տեղի ունենալու վաղվա համագումարում, ես ինձ իրավունք չեմ վերապահում: Համագումարները հենց նրա համար են հրավիրվում, որպեսզի կայացվեն որոշումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով կուսակից գործընկերոջ հայտարարություններին:
Թոմ դը Վաալ․ Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու. «Ամերիկայի Ձայն»
Ապրիլի 24-ի մոտենալու հետ միասին՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ – թուրքական հարաբերություններում: 2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ – թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում: Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ
Բալետմայստերը՝ վերականգնված ներկայացումների մասին. «Կգաք կնայեք, հետո մեզ կասեք՝ ի՞նչը հավանեցիք, ինչը՝ ոչ»
Հանրահայտ «Լորկիանա» եւ «Կարմեն-Սյուիտ» բալետային ներկայացումները վերականգնվել են: Դրանք կրկին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինեն՝ մարտի 5-ին, 9-ին և 21-ին: Այսօր՝ մարտի 4-ին կայացած ասուլիսում Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն ասել է, որ աշխարհում սիրված այդ գործերը կհետաքրքրեն հանդիսատեսին, նաեւ հավելել, թե «Կարմեն–Սյուիտ» բալետի
Մայրաքաղաքի ավելի քան 90 դպրոցների տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ
Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում հիմնադրամի կողմից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 90 դպրոցների տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կրթօջախների տնօրեններին համակարգիչների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ
Ֆիլմի Աշխատանոց՝ Մեսրոպեանի Մէջ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանին մէջ սկսաւ գործել 4th Dimension աշակերտական աշխատանոցը (workshop), որուն նպատակն է մասնակիցները վարժեցնել վիտէօ-նկարահանման եւ կարճ ֆիլմերու պատրաստութեան գործին: Աշխատանոցը կը բաղկանայ 8 բազմաժամեայ հանդիպումներէ, տարածուած 2 ամսուայ վրայ: Այս հանդիպումներուն ընթացքին, մասնակից աշակերտները պիտի ծանօթանան շարժանկարի տեսութեան, պիտի ուսումնասիրեն նկարահանման, բեմադրութեան, բեմագրութեան եւ պատկերադրման (editing) սկզբունքները եւ պիտի կատարեն
Աղջիկները չեն ամուսնանում՝ Մոխրոտիկից ազդված. Ա. Ադիբեկյան. «Ա1+» (տեսանյութ)
Մեր եթերում պակասում են մանկական ծրագրերը, ֆիլմերն ու մուլտֆիլմերը՝ վստահ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Կարծում է, որ վաղ մանկական տարիքից երեխան պետք է դաստիարակվի լայն միջավայրում։ «Եթե երեխան 3-5 տարեկան հասակում չի մտնում հասարակություն, մնում է մաուգլի, կապիկ»,-վստահ է նա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Էկո սերունդ» խորագրով նոր նախաձեռնություն՝ դպրոցականների համար
«Էկո սերունդ» խորագրով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ Տարբեր քոլեջների 20 ուսանողներ մեկ ամիս Երևանի դպրոցներից հինգում 6-7-րդ դասարանի աշակերտներին խաղերով, կիրառական աշխատանքով ու ընթերցումներով «էկո դասեր» են տալու՝ սովորեցնելով միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու կարևորությունը։ «Մտահղացումը հենց ուսանողներինն է, ովքեր դիմել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝
«Ռեկետի փորձ»՝ Սամվել Մայրապետյանի կողմից Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչների նկատմամբ
«Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերը ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ է համարվել, բայց «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը արդեն տեսնելով, որ բնակիչները չեն համաձայնում և չեն ուզում լքել իրենց պատմական բնակարանները, դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ,


















































