Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց իր դեմքը, Ռոբերտ Քոչարյանն օգտագործեց առիթը

«Ե՛վ ՀՀ ղեկավարությունը, և՛ իրենց ընդդիմադիրները համոզվեցին, որ ՌԴ-ում շահագրգռված չեն այսօր ՀՀ-ում իշխանափոխության հարցի սրացմամբ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին` արդյոք ներքաղաքական պայքարում «Ժառանգություն» կուսակցությունը մենա՞կ է մնացել, քանի որ Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանը գնաց հաշտեցման, Լևոն Տեր-Պետրոսյանը` երկխոսության, այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց. «Ուստի այն ուժերը,

Հայկական քաղաքական վերնախավը կամք կգտնի՞

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության համակարգող Մարիամ Ավագյանը հուսով է, որ մի օր էլ իրենց խնդրին կանդրադառնան: – Մոտենում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը. ի՞նչ ընդհանրություն կա Արեւմտյան Հայաստանում տեղ գտած միջազգային նման հանցագործության եւ Ադրբեջանական ԽՍՀ-ում հայության նկատմամբ 25 տարի առաջ կատարվածի միջեւ: – Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը բազմիցս է բարձրացնում Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-92 թվականներին

«Genealogy»- Ամերիկա աշխարհամասից Թամար Կապրելյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:   Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ “Genealogy” խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա,

«ԲՀԿ-ի ներսում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն». Արմեն Բադալյան

Ոչ մեկը ոչ մեկին չի վախեցրել: Քաղաքականությամբ զբաղվողը չպետք է վախենա:

Բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց «մեծարգո Սերժ Սարգսյանին ուղղված նամակով»

Թող Գագիկ Ջհանգիրյանը գրագետ նախագիծ գրի Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար, ես կողմ կքվեարկեմ` առանց քննարկման:

Գերմանիայում հայկական համայնքները Ռուսաստանից պահանջում են հանձնել Վալերի Պերմյակովին Հայաստանին

Գերմանիայում հայկական համայնքների բաց նամակը՝ ուղղված Բեռլինում Ռուսաստանի Դեսպանին:  Մեծարգո պարոն Դեսպան Վլադիմիր Մ. Գրինին Ողջ Հայաստանի Հանրապետությունը, նրա հետ միասին սփյուռքը, ներառյալ Գերմանիայի ավելի քան 50 000 հայերը ցնցված են: Վստահաբար տեղյակ եք հունվարի 12-ի ողբերգական իրադարձությանը, ինչը տեղի է ունեցել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ եւ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավետիսյանների

Ծառուկյանի նկատմամբ «սանկցիաների» տակ ՓՄՁ-ն էլ կընկնի

Չնայած ՀՀ վարչապետը հրամայել է փոքր ու միջին բիզնեսին չստուգել, բայց խոշոր բիզնեսը ստուգելիս ՓՄՁ-ում ստուգումներն անխուսափելի են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած բանակցությունները փոքր-ինչ մեղմացրել են Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, սակայն որոշակի լարվածություն դեռեւս կա: Քաղաքական որոշման արդյունքում իշխանությանը «հաթաթա» տալու համար բիզնեսմենին ճնշելու որոշումը,

«Հնարավոր ռիսկերը» հաշվի առնելով՝ երաժշտի կալանքը չփոխվեց

Էդգար Դուրգարյանին դանակահարելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել երաժիշտ Արտյոմ Լալայանի նկատմամբ: Նա մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը երրորդ անգամ մերժեց Ա. Լալայանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանին, որը միջնորդել էր կալանավորումը փոխարինել ստորագրությամբ: Պաշտպանը 2014թ. հոկտեմբերի 8-ին միջնորդել էր կալանքը

Հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել, բայց ստորագրությունները՝ ոչ

«Հռչակագրում երևում է  քաղաքացիների մեծամասնությանը սիրաշահելու ցանկությունը, քանի որ ուսումնասիրվել և հասկացվել է, որ պահանջատիրությունը հասարակության համակրանք է առաջացնում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հռչակագրին, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է պահանջատիրությունը դարձել հռչակագրի հիմքը, թեև հակասում է նախորդ

Ուրիխանյանը՝ Տեր-Պետրոսյանի նշած խառնակիչների մասին. «Ավելի լուրջ եւ ավելի կարեւոր խնդիրներ կան»

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհի մասին պատմող իր «Սրտի պարտքը» հրապարակման մեջ խոսում է ԲՀԿ-ի ներսում խառնակիչների մասին: Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ Դուք բացահայտե՞լ եք, ովքե՞ր են Գագիկ Ծառուկյանի թիկունքում այդ խառնակիչները: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես նպատակահարմարություն չեմ տեսնում հիմա անդրադառնալու այդ հարցին եւ զբաղվելու դրանով: Ես կարեւորություն չեմ

ԱՊՀ մասնագետները քննարկել են քաղցկեղին հակազդելու գործողությունները

Փետրվարի 11-ին Մինսկում Անկախ պետությունների համագործակցության գործադիր հանձնաժողովում տեղի է ունեցել մասնագետների խմբի նիստ Համագործակցության հայեցակարգի նախագծի ներդաշնակեցման նպատակով, որպեսզի մշակեն քայլեր ԱՊՀ հանրապետություններում քաղցկեղի դեմ պայքարի համար: Evrazesnews.ru-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ գործադիր հանձնաժողովից հայտնել են, որ նախագահող է ընտրվել «Ն.Ն. Ալեքսանդրովայի անվան ուռուցքաբանության եւ բժշկական ռադիոլոգիայի հանրապետական գիտա-գործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Նատալյա Անտոնենկովան: Փորձագետները քննարկել

«Հայաստանը դարձնում են թոշակառուների երկիր»

Իր մտահոգություններն է հայտնում ազգագրագետը Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, անդրադառնալով վերջին ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ վերջիններիս հաշտեցման մասին համոզմունք հայտնել պետք չէ, քանի դեռ այդ մասին չենք լսել որեւէ առաջնորդի բերանից: Նրա ընկալմամբ՝ պարզապես չեն ցանկանում Եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ իրավիճակը սրել, որպեսզի խայտառակ չլինենք, ԲՀԿ-ն էլ ամսի 20-ի

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. կարող է դիտվել սառնամանիք

Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում`  նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող է դիտվել սառնամանիք, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների

Իրանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Երևանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1968 թ. ծնված Հասսան Ա.-ին, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու համար: ՀՀ ոստիկանություն  

Քրեական պատասխանատվություն՝ սուտ մատնության համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ավագ քննիչի վերաբերյալ ակնհայտ սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը, այն շուտով կուղարկվի դատարան: Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործն այլ որակում ստացավ, երբ պարզվեց, որ գործով վկա քաղաքացին քրեական գործի դատաքննության փուլում անհիմն մեղադրել է նախաքննությունն իրականացրած հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչին՝ դատարանում հայտարարելով, որ իր տված

Վրաերթի է ենթարկել երկու կնոջ և 8 ամսական երկվորյակ տղաների. երեխաներից մեկը մահացել է

Փետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց վրաերթի ենթարկելով 82-ամյա կնոջ, այնուհետև բարձրացել է մայթեզր և վրաերթի ենթարկել 30-ամյա կնոջ և 8 ամսական երկվորյակ տղաների, որից հետո բախվել է նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին: Պատահարի հետևանքով ուղևորուհին և վրաերթի ենթարկված 4 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է: Նույն

Դեւիդ Բեքհեմը սատարում է Լուիշ Ֆիգուին

Փետրվարի սկզբներին ՖԻՖԱ-ի ընտրական կոմիտեն հաստատեց մայիսի 29-ին կայանալիք այդ կազմակերպության նախագահի ընտրության թեկնածուների անունները, որոնց մեջ է նաեւ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն: Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստի թեկնածությունը սատարողների թվում է լեգենդար Դեւիդ Բեքհեմը, որի կարծիքով՝ Ֆիգուն այդ կազմակերպությունն ավելի լավ կղեկավարի, քան ներկայիս նախագահ Զեպ Բլաթերը: «Ես ողջունում եմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իմ ընկերոջ թեկնածությունը:

«Գյումրին միստիկ քաղաք է. անընդհատ դժբախտությունների մեջ ենք». Շիրակի փոխմարզպետ

Վաղը լրանում է իրենց տանը գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, առանց անուններ թվարկելու, իր վրդովմունքը հայտնեց այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք այդ օրը փորձում են քաղաքական ակցիաներ անցկացնել Գյումրիում: «Եթե քաղաքական գործիչները ցանկանում են Գյումրի գալ, կարող են ցանկացած օր գալ, դա իրենց իրավունքն է: Այդ օրը կարող են

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցելության արդյունքներով հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեր Անդրեուն Ֆրանսիայից) փետրվարի 16-19-ը այցելեցին տարածաշրջան: Նրանց միացել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այսօր տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, արտաքին գործերի նախարարներին եւ պաշտպանության նախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի

Փոփոխվել է գազի ներտնային համակարգերի սպասարկման վճարման կարգը   (Տեսանյութ) 

Մինչեւ տեսուչը չայցելի բնակարան, այդ մասին բնակչի ստորագրությունը չլինի, գազի ներտնային ծառայության համար կարելի է չվճարել

Ներքաղաքային հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով

Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս: Պատվիրված հատուկ վերելակներն արդեն տարեվերջին ներկրվեցին Երևան:

Հայ բարիտոնին հաճախ «գողանում» է STAGE DOOR գործակալությունը

Հայաստանցի որոշ արվեստագետներ, մանավանդ՝ ճանաչված, երբ ինչ-որ ժամանակահատված չեն երեւում, հանրության շրջանում սկսվում են տարաբնույթ խոսակցություններ, թե մեկնել են արտերկիր՝ հետեւելով այնտեղ հանգրվանած այլ կոլեգաների օրինակին: 2014թ. սկզբից, ընդմիջումներով, համարյա ողջ տարվա ընթացքում նման իրավիճակում էր հայտնվել ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը (բարիտոն): Վերջին շրջանում արտերկրյա օպերային թատրոնների ցանկալի հյուր երգչի

Ջազմենի գործով քննիչի դեմ քրեական գործ է հարուցվել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էր բերվել տուժող Էդուարդ Դուրգարյանի հագուստը՝ փաթեթավորված: Էդուարդ Դուրգարյանը՝ ըստ մեղադրանքի կողմի, դանակահարվել էր երաժշտի կողմից: Մեղադրող Ա. Աբրահամյանը բացեց փաթեթը, ասելով. «Ինչքան սեւ գործ կա՝ դատախազի վրա է»: Հետազոտվեց արյունոտ վերնաշապիկը: Արտյոմ Լալայանի պաշտպան Սամվել

Նման գնահատականները սազական չեն առաջին նախագահին. ԲՀԿ-ական պատգամավոր. Yerkir.am 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Սրտի խոսք» հոդվածով, որում անդրադարձել է ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած վերջին զարգացումներին: ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, ասաց. «Ես կարծում եմ, որ նման գնահատականները առաջին հերթին սազական չեն առաջին նախագահին, եթե նման մեղադրանք կարող է հնչեցվել,ա պա

Ուղղակի այսօր փետրվարի քսանն է

Կարծեմ հանճարեղ Վահրամ Փափազյանի հուշերում եմ կարդացել (չէ, «Սրտի պարտք» չեմ գրելու), որ 1922 թվականին, երբ բացվել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, որ այն ժամանակ Պետթատրոն էր կոչվում, կառավարության որոշմամբ (Սովետական կառավարության որոշմամբ) թատրոնի վերջին մի քանի շարքերն անվճար հատկացնում էին Ղանթարի առևտրական ժողովրդին: Ու Ղանթարի ժողովուրդը՝ թրիքոտ ոտքերով, դեղնած բեղ-մորուքով, քրտնահոտով, կեղտի մեջ կորած

Սամյուել Էտո`Օն անիծված առանձնատուն է գնել

Կամերունցի ճանաչված ֆուտբոլիստ Սամյուել Էտո`Օն, որ Մախաչկալայի «Անժիից» տեղափոխվել է իտալական «Սամպդորիա», Պորտոֆինո քաղաքի մոտակայքում 25 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել: Իտալիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղաբնակները համոզված են, որ այդ առանձնատունն անիծված է եգիպտական փարավոն Թութանհամոնի կողմից: Առանձնատունը նախկինում պատկանել է լորդ Կարնարվոնին, որը ժամանակին ֆինանսավորել է Թութանհամոնի դամբարանի պեղումները: Համաձայն լեգենդի, Կարնարվոնը հնագետ

Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ  թբիլիսահայությունն իր   այցելությամբ   հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի  պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը, իր սիրո և հարգանքի  տուրքը  մատուցեց   ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը  բերեց նրա հիշատակի առջև:  Մեծն Թումանյանի տապանաքարի  մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդի

Երկու ուրվականի ուղեկցությամբ

 /հատված «Ով քնած է, արթուն կացեք» անավարտ հուշագրությունից/ Երազ եկավ, իբր, գյուղում եմ, մեր տանը: Ելել եմ ծառին, որի տակ քարե գուռն է, ուզում եմ խնձոր քաղել: Ճռռոց լսվեց, գնալով ուժգնացավ, փոխվեց ճռինչի: Զգացի, ոտքիս տակի հաստաբեստ ճյուղն իջնում է, դանդաղ, բայց իջնում է: Բռնեցի մատղաշ ընձյուղներից: Անկումը չդադարեց ճռնչյունը դարձավ խշրտոց, փշրտոց, ու կանաչ

«Չհիասթափվել ապտակներից, ընդհակառակը, ղզղնել այդ ապտակից եւ առաջ գնալ»

Դերասան Նարեկ Դուրյանի «Հաջողության բանալին» Նրանց անցած ճանապարհը հեշտ չի եղել, աշխատել են, ձգտել ամենալավին, փնտրել են կատարյալի ճանապարհը, հիասթափությունն ու դժվարություններն են եղել այդ մարդկանց կյանքի ուսուցիչները, ամեն ինչին դիմացել են՝ համառությունն ու նպատակասլացությունը դարձնելով կյանքի ուղենիշ: Նրանք ապրում են մեր կողքին, շատերս գիտենք նրանց, գնահատում ենք նրանց կատարած աշխատանքը: Նրանք մարդիկ են, որոնք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930