Օրվա լրահոսը
Հովհաննես Սահակյանը կփախչի միայն Զարուհի Փոստանջյանի հետ (Տեսանյութ)
«Փաստաթուղթը մանրակրկիտ ուսումնասիրել եմ, անձամբ նայել ու փորձել եմ հասկանալ դրա տրամաբանությունը: Ինձ թվաց, որ Նիկոլ Փաշինյանն իր տպավորությունների ամփոփ ժողովածուն է ներկայացրել Ազգային Ժողով, որովհետև այդ բոլոր մտքերը ԱԺ-ում նա ավելի վաղ հնչեցրել է ու միշտ արձագանքի արժանացել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի քննարկման ժամանակ
Արձանագրությունները հետ կանչվեցին. Հետո՞. «Ազգ»
Ի՞նչը դրդեց հանրապետության նախագահին հենց այս օրերին Ազգային ժողովից հետ կանչելու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները- Մ. Նահանգների ներկայացուցչուհու ժամանո՞ւմը, ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճի՞գը, ապագա կոալիցիայի ստեղծման գետին պատրաստելու ծրագի՞րը, ԼՂ հարցում պրոտոկոլների շահարկո՞ւմը Անկարայի կողմից, թե՞…. Նպատակ չունեմ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու (սահմանների բացում) վերաբերյալ
Հարազատները վրդովված են ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններից և պնդում, որ հայազգի գործարարը սառնասիրտ մարդասպան չէ. «Փաստինֆո»
Oրեր առաջ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ՌԴ-ում կատարված դաժան հանցագործության մասին տեղեկատվություն` իրենց տանը, քնած ժամանակ սպանվել էին հայազգի ընտանիքի մայրն ու 7-ամյա դուստրը: Քննչական մարմինն առաջինը կասկածի տակ էր առել ընտանիքի հորը, ով այդ ողբերգական գիշերը տանը չէր գիշերել: Հայազգի Խորեն Ղազարյանի հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրենց վիրավորանքն ու վրդովմունքը հայտնեցին ռուսական լրատվամիջոցներում
Նիկոլ Փաշինյանի «անգրագետ» նախագիծն ու Գագիկ Ջհանգիրյանի «փշրված երազանքը» (Տեսանյութ)
«Ես իրավաբան եմ և այս նախագծի վերաբերյալ պետք է խոսեմ որպես իրավաբան: Իմպիչմենտ ինստիտուտը վերաբերվում է իրավագիտությանը, մասնավորապես այստեղ խոսքը գնում է որոշման նախագծի մասին, որտեղ մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինք փաստաթուղթը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կրող կողմ քվեարկվել այս նախագծին»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր,
Հայաստանի 9 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Փետրվարի 24-ից մարտի 8-ը Երուսաղեմում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը երեկվա դրությամբ մասնակցության հայտ ներկայացրել էին 32 երկրի 253 ներկայացուցիչներ, որոնցից 120-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է: Հայաստանի շախմատային ֆեդերացիան արդեն որոշել է, թե մեր երկիրը ովքեր են ներկայացնելու մայրցամաքի ուժեղագույն շախմատիստների պայքարում: Իսրայելում խաղատախտակների առջեւ հանդես գալու են գրոսմայստերներ
Նաիրիտցիները դարձյալ ժամանակ տվեցին
«Նաիրիտի» գործազուրկ աշխատակիցները այսօր վաղ առավոտից հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով պատասխան տալ իրենց աշխատավարձերի մարման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր նրանց կառավարությունից պետք է պատասխան տրվեր: Նաիրիտցիները «պարտքի մարում» գոչելով, «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Մի բռնաբարեք ՀՀ օրենքները», «Աշխատավարձերի ստացումը մարդու իրավունքն է» ցուցապաստառները ձեռքներին սպասում են կառավարության դիմաց: Նրանք
Նոր գծեր ու նոր երանգներ
Սլավի-Ավիկ Հարությունյանը հաստատուն քայլերով մտավ պոեզիայի դռներից ներս` 1989-ին Երևանում արևերես անելով իր բանաստեղծությունների «Չուղարկված հեռագրեր» անդրանիկ ժողովածուն: Դրան արդեն նախորդել էին «Պիոներ կանչ», «Սովետական Ղարաբաղ» թերթերում, Արցախում և Երևանում լույս տեսնող գրական ալմանախներում, հաջորդիվ «Գարուն» ամսագրում տպագրված բանաստեղծական շարքերը: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտի, ռադիոլրագրողի և Արցախյան գոյամարտի ականատեսի ու մասնակցի համար այդ տարիները, իրավամբ,
Մկրտիչ Մինասյան. «ՀՀԿ-ն ունի քաղաքական կամք՝ բաց պահելու իր դռները բոլոր քաղաքական ուժերի առջեւ». «Հայոց աշխարհ»
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում արձանագրված վերջին վայրիվերումների արդյունքում հաղթեց իրատեսությունը եւ իրողությունները սթափ գնահատելու կարողությունը -Խորհրդարանական եռյակի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում՝ նկատի ունենալով, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ակնհայտորեն պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը եւ չեն թաքցնում իրենց հիասթափությունը՝ նշելով, որ փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնելու որոշումը ոչ թե ԲՀԿ-ն, այլ եռյակն
Որքա՞ն հարկեր են վճարել հանրությանը հայտնի օլիգարխները. «Ազգ»
Բնականաբար, հեռու ենք այն մտքից, որ Սամվել Ալեքսանյանը կամ մյուս խոշոր գործարարները ստվերային շրջանառություն չունեն, բայց փաստերը համառորեն մատնացույց են անում հարկեր վճարելուց ամենից շատ խուսափողին:
Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը վերը նշված իրերը
ԱԺ-ում քննարկվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը (Տեսանյութ)
«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ վերջին զարգացումների ֆոնին այս նախագծի հաջողության հասնելու հնարավորությունը նվազել է: Բայց վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին մենք հարկ ենք համարում վերահաստատել, որ ՀՀ-ում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը անհրաժեշտություն է»,- այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում այսօր քննարկում էր ՀԱԿ պատգամավոր
Իրական վտանգ զգալու դեպքում ռեժիմը առանց աչք թարթելու տանկեր ու «սպեցնազ» էլ դուրս կբերի ժողովրդի դեմ. «Չորրորդ իշխանություն»
Երկու տարի շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» դեմ պայքարողներն այսօր ցնծության մեջ են ու տարբեր պուճախներից ձայներ են արձակում՝ իբր «տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, տեսա՞ք, որ օլիգարխը չի կարող պայքարել իշխանությունների դեմ, տեսա՞ք, որ չարժեր հույսեր կապել ԲՀԿ-ի հետ» եւ այլն։ Իրականում, եթե ազնիվ լինեին, պիտի այլ կերպ դնեին հարցը՝ «տեսա՞ք, որ մենք ճիշտ
Կավե դիմակներ՝ նաեւ տղամարդկանց համար
Տարվա բոլոր եղանակներին` հատկապես ձմռանը, մարդը չպետք է մոռանա մաշկի խնամքի մասին: Ջերմաստիճանային տատանումների պատճառով, ինչպես նաեւ քամու, ցրտի ազդեցության տակ մաշկը դառնում է չոր, գրգռված եւ ավելի զգայուն, որը բերում է մաշկի վաղաժամ ծերացման: «Առավոտի» հետ զրույցում կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանն ասաց այն կարեւորագույն պայմանները, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ եւ լինել
Ծառուկյանն ինքն էլ հավատաց, որ ինքն իսկապես հենց այն կերպարն է, փրկիչն է, որ կա. «Հայոց աշխարհ»
Քաղաքական մեծ պարտիա նախաձեռնելն ու ամբողջ «խաղադրույքը» ոչ քաղաքական անձնավորության վրա դնելը չափազանց ռիսկային ձեռնարկում է:
Շնորհավորական ուղերձ Արցախի վերածննդի օրվա առթիվ
Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Արցախի վերածննդի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 27 տարի առաջ` այս օրը, հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ
«ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հնչած բոլոր գնահատականները համարում եմ տեղին եւ համարժեք». «Իրատես de facto»
Հետագայում, կարծում եմ, նախագահի հնչեցրած դրույթներն ի կատար են ածվելու, և որոշակի իմաստով Հայաստանի խորհրդարանական հարթակում քաղաքականությունը փոխվելու է։
27 Տարի Առաջ Միեւնոյն Վայրը. aztagdaily.com
Վերջին օրերուն իրադրութիւնները այնպիսի ընթացք առին, որ այսօր` 20 փետրուարին, Ազատութիւն հրապարակին վրայ պիտի կայանար հանրահաւաք, որուն հետեւանքներուն մասին կանխատեսումներ կատարելու համար անպայման մտավախութեամբ պիտի յիշուէին ներհասարակական լարուածութիւնը, պառակտումը, ոստիկանութիւն-ցուցարարներ բախումները. այլ խօսքով, մարտի մէկեան տխուր յուշերու վերաթարմացումները: 27 տարի առաջ ճիշդ այս օրերուն, միեւնոյն տեղը ծայր կ՛առնէր Արցախեան հարցի զօրակցութեան շարժումը` աշխարհի ուշադրութիւնը կեդրոնացնելով
Գրեթե միլիոն՝ բանկային քարտի հաշվեհամարից
2014 թ. հոկտեմբերի 27-ին Արթիկի մի բնակչուհուց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, իրեն անհայտ պայմաններում, իր բանկային քարտի հաշվեհամարից գողացել է 998.500 դրամ: Ոստիկանության ծառայողներն օրերս պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1993 թ. ծնված Շահվալադ Մ.-ն: Քննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն
Արամ Կարապետյան. «Ուրախ եմ, որ կրկեսում համարյա բոլորն էլ մնացին». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը – Քաղաքական դաշտը մաքրելու հայտարարությունը անձնավորվա՞ծ էր, թե՞ ընդհանրական պահանջ։ – Դա վերաբերում էր միայն մեկ անձի։ Նրա անձնական խաղը համակարգը գնահատեց իբրև վտանգ և այդ անձին ցույց տվեց իր տեղը։ Դա նույնն էր, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի Սերժ Սարգսյանի կոչերը՝ գլխից բռնենք։
Դեղաբույսերը՝ ըստ տարիքի եւ քաշի
Ջրաթուրմերը եւ եփուկները պատրաստում են երկու եղանակով՝ տաք եւ սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը հարկավոր է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով եւ պահել ջրային բաղնիքում: Եփուկները խորհուրդ է տրվում եփել 30 րոպե, իսկ ջրաթուրմերը՝ 15 րոպե: Սառեցնել սենյակային ջերմության պայմաններում. ջրաթուրմերը՝ 45 րոպե, եփուկները՝ 15 րոպե,
Դավիթ Գյուրջինյան. «Մարդիկ հասկացան, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու». «Ժողովուրդ»
Մարդիկ, ովքեր հույս էին կապում ԲՀԿ-ի հետ, կտրուկ հիասթափություն ապրեցին։ «Ժողովուրդը» զրուցել է մտավորականների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ։ Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, օրինակ, խոստովանեց, որ շատ է տխրել այս պրոցեսներից հետո։ «Ես ժողովրդի մարդ եմ եւ տեսնում եմ, որ հասարակության շրջանում ընկճվածություն կա։ Վերջինս լավ ապագայի հույսեր, փոփոխության հեռանկար է ունեցել, որը չի
Գուրգեն Եղիազարյան. «Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է չնայել ոչ մեկի հարազատի մռութին». «Ժողովուրդ»
Ես կհավատամ այս պայքարին, եթե այն սկսվի հանճարեղ Պյութագորասի թեորեմը եւ «Վարդանանք»-ը սերտած գործչի բնագավառից։
Հրաժարվեք թունդ թեյից ու սուրճից՝ լեղապարկը պահպանելու համար
Երբ անհանգստություն եք զգում աջ կողատակում, ծանրության զգացողություն ուտելուց հետո, ցավ, որն առավել հաճախ զգացնել է տալիս աջ ուսի, թիակի շրջանում, ապա ձեր լեղապարկը բորբոքված է, նկատվում է խոլեցիստիտ, որը բավականին տարածված հիվանդություն է եւ ըստ վիճակագրության՝ այս հիվանդությամբ կանայք երեք անգամ ավելի հաճախ են հիվանդանում: Խոլեցիստիտի թեթեւ աստիճանի դեպքում բուժումը կարող եք տան պայմաններում
«Նահանջը պարտություն չէ, նահանջը մարտավարություն է». «Հայկական ժամանակ»
Ներքաղաքական վերջին զարգացումների ու դրանցում ազատամարտիկների հնարավոր մասնակցության վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին. – Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կգնահատեիք Ծառուկյանի նախօրեի ելույթն ու փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարումը։ – Նախ՝ ես ասեմ, ոչ չեմ կարծում, թե ԲՀԿ-ն լքեց ընդդիմադիր դաշտը, միգուցե նահանջեցի՞ն չգիտեմ, բայց նահանջը դա պարտություն չէ,
Բերձորը փորձում են կոծկե՞լ. «Հայկական ժամանակ»
ԼՂՀ ոստիկանությունը դեպքից մի քանի օր անց՝ փետրվարի 7-ին, քրգործ էր հարուցել միայն ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանին եւ Ռուստամ Ավետիսյանին ծեծի ենթարկելու եւ նրանց մեքենաները վնասելու փաստի առթիվ։ Նրանք եկել էին ավտոերթի մասնակիցներին դիմավորելու։ ԼՂՀ ոստիկանությունը, սակայն, նշում է, թե ծեծի ենթարկողները հայտնի չեն։ Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը երեկ հայտարարեց, թե համոզված է, որ այդ
Արտակ Խաչատրյան. «Աբրահամ Մանուկյանի հետ խնդիր չեմ ունեցել». «Հրապարակ»
Ձեռք բերված ապացույցներից իրավապահները եզրակացրել են, որ Արտակ Խաչատրյանի առեւանգման մեջ խառնված է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, որը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է։ Բայց առեւանգման պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական։ Հնարավոր է՝ եղել են ֆինանսական բնույթի հարցեր։ Արտակ Խաչատրյանը ասաց, որ Արթուր Մանուկյանի հետ ուղղակի մի քանի անգամ
3 հակափաստարկ դատախազությանը՝ «Պերմյակովի նամակի» կապակցությամբ
Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, ուր ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի գրության և դրա բովանդակությունը կասկածի տակ դնող հրապարակումները որակվել էին «անհեթեթ»: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝ 1. Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում, փետրվարի 3-ին ուղարկված նամակը շաբաթներ անց դեռ չի հասել
Բուրժուա-քնարական տեղափոխություն. «Ժամանակ»
Լևոն Տեր-Պետրոսյանի «սրտի պարտքը» հետաքրքրական է երկու օր առաջ Սերժ Սարգսյանին ուղղված դեմ առ դեմ նստելու առաջարկի ֆոնին, որը ԲՀԿ-ական շրջանակները արդեն հասցրել են ակնարկել որպես «30 արծաթով վաճառվելու» փորձ: Հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի վիճակը այսօր շատ ավելի բարդ է, քան Ծառուկյանինը, որովհետև Ծառուկյանի դեպքում, այսպես ասած, կա ինտելեկտի բացակայության արդարացումը, այսինքն` այն ընկալումը,
«Բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին քաղաքագիտական վերլուծությունները կեղծիք էին». «Հրապարակ»
Քաղաքագետ Սարո Սարոյանը հիշեցրեց նախկինում արված վերլուծությունները, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող ողջ պրոցեսը «փուչիկ» է, ու չի կարելի շատ լուրջ մոտենալ այդ ամենին, հատկապես Ծառուկյանի ընդդիմադիր նկրտումներին. «Վաղուց ենք ասել, որ ողջ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին քաղաքագիտական վերլուծությունները կեղծիք են, բայց քանի տարի այդ փուչիկն անընդհատ փչվեց»։ Սարոյանը հետահայաց հիշեցրեց Ծառուկյանի՝ կեղծ ընդդիմադիրի գործունեության քրոնիկան,


















































