Օրվա լրահոսը
ԲՀԿ Երիտասարդների միություն. երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով
Տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը: Մենք միանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը, և հայտարարում, որ երբևէ չենք տրվել արկածախնդրության և այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով, երբ սահմանում այսպիսի լարված իրավիճակ է, մենք մեր գործողություններում լինելու ենք առավելագույնս կշռադատված: Տեսանելի էր, որ
«Ամբոխային» խայթոցներ
Ես դեմ եմ որեւէ անձի վրա «կոլեկտիվ հարձակումներին»՝ լինի այդ անձը հանրապետության նախագահը, քաղաքական կամ, ասենք, մշակութային որեւէ գործիչ: Այդ «կամպանիաների» մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի հետքերը, այլեւ ավելի խորը թերություն՝ անհատն այդպիսով «փախչում է» ամբոխի մեջ՝ փորձելով խուսափել իր անձնական պատասխանատվությունից: Կուսակցական («համաժողովրդական») համաժողովներում, խորհուրդների նիստերում, ինչպես նաեւ հանրահավաքային
Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին ձօնուած Նոր Պատարագ
«Հորիզոն»ի հարցազրոյցը երաժիշտ-յօրինող Պետրոս Շուժունեանի հետ «Վերյառնումի Ս. Պատարագ 2015»-ին առիթով ՀԱՐՑՈՒՄ.- Ինչո՞ւ եւ ե՞րբ ծնաւ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակին ձօնուած Պատարագ եւ Հոգեհանգիստին գաղափարը: Տեղեկացանք, թէ պատուիրատուն Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ Հովիւն ու Հոգաբարձութիւնն են: ՊԵՏՐՈՍ ՇՈՒԺՈՒՆԵԱՆ.- 2010-ին, Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ Հովիւն ու Հոգաբարձութիւնը ինծի դիմեցին, եւ խնդրեցին որ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին
«Ինտերնետը տպագիր գրքի մրցակիցն է, բայց ոչ թշնամին» (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀ մշակույթի նախարարության Շիրակի մարզային գրադարանը, որի ներկայիս շենքը պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում, վերջերս վերանորոգվել է ՀՀ եւ Իտալիայի կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ, ընթերցողների պակաս չունի: Այս մասին մեզ հետ զրույցում հավաստիացրեց հիմնադիր տնօրեն Գեւորգ Ամիրյանը: Ըստ նրա, որքան էլ խոսեն այն մասին, որ հասարակությունը կորցրել է հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ, իրենց գրադարանի դռները չեն փակվում:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Թումանյանի հեքիաթները կարելի է անվճար բեռնել
Armenian iBooks-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Հովհաննես Թումանյանի հետևյալ գրքերը կարելի է անվճար բեռնել App Store-ից։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ittrend.am-ի կայքում
Գիտաժողով Թուրքիայի վերաբերյալ՝ ամերիկյան «Բրուքինգզ» հաստատությունում. «Ամերիկայի Ձայն»
Փետրվարի 18-ին Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացավ Թուրքիային նվիրված գիտաժողով: Քննության առնվեցին վերջին շրջանում Թուրքիայում շեշտակի տնտեսական ու քաղաքական վերելքը և հնարավոր զարգացումները՝ կապված այդ երկրի հետագա արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Ելույթ ունենալով Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացած «Թուրքիայի տնտեսական արդիականացումը և անդրատլանտյան երկրների հարաբերությունները» թեմայով գիտաժողովին, հաստատության Թուրքիայի ծրագրերի տնօրեն Քեմալ Քարիշչին կարևորեց Թուրքիայում իրավունքի գերակայության
ՀՀԿ-ն էլի պնդում է՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից
«Որակավորում ու պիտակավորում մեզանում չեն տրվում, իսկ եթե լինում են, դրանց մասին դուք իմանում եք»,- հարցին, թե այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ԲՀԿ առաջնորդին նոր որակավորում ու պիտակավորումներ տրվեցի՞ն պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հարցին, իսկ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացից ինչ զարգացումներ կան, նա պատասխանեց՝ այդ մասին դուք կիմանաք երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ: Նա
Արդարադատության նախարարի ուսուցիչը գիրք նվիրեց Գյուրջիեւին. (Տեսանյութ)
Այսօր գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Գյումրու «Բեռլին» արվեստների հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պատմաբան Արթուր Նիկողոսյանի (նա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ամենասիրած ուսուցիչն է եղել) հեղինակած «Գյուրջիեւը մարդու, հասարակության եւ պատմության մասին» գրքի շնորհանդեսը: Արթուր Նիկողոսյանի ներկայացմամբ, գիրքը տարիների երկարատեւ չարչարանքի արդյունք է: «Ուրախալին այն է, որ մենք կարողացանք մեր հայրենակցին հարգանքի տուրք մատուցել իր
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը մի քանի անգամ են հանդիպել
ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հաստատեց ԲՀԿ-ՀՀԿ հանդիպման մասին լուրը: Նրա խոսքով. «Հանդիպումներ եղել են եւ այդ ընթացքում համապատասխան գործընթացների վերաբերյալ պայմանավորվածություններ են եղել»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց տիկին Նաղդալյանը: Հարցին, թե այսինքն` ոչ թե մեկ, այլ մի քանի հանդիպու՞մ է եղել, նա չպատասխանեց: Ասաց, որ գործադիր մարմնի նիստին քննարկել են անցած
Անհետացած 13-ամյա աղջնակը սովորում է Գյումրիի էլիտար դպրոցներից մեկում
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի, 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը: Նա փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Aravot.am-ը ճշտեց, որ աղջնակը սովորում է Գյումրու էլիտար դպրոցներից մեկում, դպրոցի
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից». ilur.am
Ժամանակին հայ թատրոնի ամենահանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը մի հրաշալի գրքույկ հրատարակեց՝ «Սրտիս պարտքը» վերնագրով։ Հոդվածիս համար ավելի հարմար վերնագիր չգտնելով, ես որոշեցի օգտվել նրա գեղեցիկ մտահղացումից։ Հասկանալու համար, թե ինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, պետք է վերհիշել վերջին տարիների ընթացքում նրա անցած ճանապարհը։ Կուսակցությունը, որը 2007 թվականից սկսած, հինգ տարի շարունակ կառավարական կոալիցիայի մաս
Արմեն Աշոտյանը իր «Ձայնը» նվիրեց
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ օրվա խորհրդին համահունչ պատրաստ է գրքեր ընդունել եւ նվիրել: «Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր: Այսօր ժամը 18.00-ից մինչև 18.45 ինձ մոտ` ՀՀ ԿԳՆ սուրճի եմ հրավիրում բոլոր այն ընկերներիս, որոնք ինձ ուզում եմ փոխանցել իրենց նվերը: Խնդրում եմ այս գրառման
«Ղեկավարները վախենում են ժողովրդից, ամո՛թ». Իրարանցում Մելիք-Ադամյան հասցեում
Կառավարության կողմից իրացման գոտի ճանաչված տարբեր բնակավայրերի բնակիչներ իրենց տների փոխհատուցման պահանջով այսօր Մելիք-Ադամյան հասցեում վարչապետին էին սպասում: Բայց ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար կառավարության շենքից դուրս եկող վարչապետին այդպես էլ չտեսան: «Ղեկավարները վախենում են ժողովրդից, ամո՛թ»,- ասելով ցուցարար կանայք իրենց փորձեցին նետել կառավարութան շենք տանող մի մեքենայի առաջ, ոստիկանները մի կողմ տարան, իրարանցում
Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ Լազարյանը
Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ քահանա Լազարյանը: Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է արձանագրվել: 1990-ական թվականներին ՀՀՇ անդամ Տեր Հուսիկ Լազարյանը այն ժամանակվա իշխանությունների ամենաազդեցիկ դեմքերից էր: Նա 1992-ից ղեկավարել է ՀՀՇ-ն, իսկ 1990-99 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր:
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների հետ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության
Հարսանիքի նախօրեին ձերբակալվել է Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետի եղբորորդին
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ ժամի Մարալիկի գազալցակայանի մոտ, նորակառույց սոցիալական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա անհայտ մի անձ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Մարալիկի բնակիչներ 1991 թվականին ծնված Մանուկ Ամիրխանյանին եւ 1986 թվականին ծնված Գագիկ Մանուկյանին: Վերջինս, իր ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, փախուստի էր դիմել: Սակայն այսօր նա ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն:
Լոռիում բացահայտվել է 1 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը
Տաշիր քաղաքի բնակչուհի Զոյա Մկրտչյանի՝ 2014 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Զ.Մկրտչյանի սպանությունը կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ Արմեն Խանաղյանը։ Հիշեցնենք, որ 1952թ.
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ
Քննարկում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց,
«Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը իր գործարարությամբ է զբաղվելու». Lragir.am
Մեր զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը – Պարոն Պետրոսյան, Ազատամարտիկների դաշինքը մեծ ակնկալիքներ ուներ ուրբաթ օրվա հանրահավաքից, որը չեղյալ հայտարարվեց ԲՀԿ-ի կողմից: Կատարվածն անակնկա՞լ էր Ձեզ համար։ – Տևական ժամանակ է՝ ես պայքարի մեջ եմ, և նման ցնցումները, փորձությունները պայքարի դուրս եկած մարդու համար սովորական են, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն
Արտաշես Շահբազյան. «Տղաները գնում էին կռիվ՝ գրքերը թեւերի տակ դրած»
Հովհաննես Թումանյանի ծննդյան, ինչպես նաեւ գիրք նվիրելու օրվան նվիրված այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում Հայ Հեղափոխական Դաշնակցության մամուլի, կրթական, գաղափարական խնդիրների մասին խոսեց ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը: Նրա զեկույցը հաջորդեց մինչ այդ կազմակերպված գրքերի ցուցադրմանը:Ցուցադրմանը զուգահեռ մարդիկ գրքեր էին նվիրում կենտրոնին, որոնք հետագայում կնվիրվեն սահմանամերձ գյուղերին: Նա ասաց, որ այսօր այդքան թերթեր
Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է. Ա1+ (Տեսանյութ)
Լեւոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման – խմբ. «Պատեհությունը կորսված է հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով»,-ասում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանդիպման առաջարկ անելով Տեր-Պետրոսյանն ուզում էր Սերժ Սարգսյանին հասկացնել, որ Ցեղասպանության 100-ամյակը նա չպետք է օգտագործի իր ներքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով. «Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու
Հայ փախստականի շնորհիվ Ամերիկայի նահանգներից մեկը ճանաչել է հայոց ցեղասպանությունը
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանը գրեթե լուծել է փախստականների սոցիալական ու բնակարանային խնդիրները: «Բոլոր այն հանրակացարանները, որտեղ տեղավորվեցին մեծ մասը սեփականաշնորհվեց ու տրվեց նրանց: Նրանք այսօր ինտեգրված են մեր հասարակությունում, չունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին է լեզուն, կրթությունն ու մշակույթը»,- այսօր սփյուռքի նախարարությունում ասաց նախարարը: Այսօր Ադրբեջանի փախստականների հիմնախնդիրների թեմայով փակ
Ղարաբաղյան կոնֆլիկտն ու Պուտինի ջանքերը
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը այդ առիթով բոլոր գնահատականները տվեց հենց Երեւանում, հունվարի վերջին իր այցելության ժամանակ»,- այսօր ՀԱՊԿ-ի երեւանյան գրասենյակում կայացած քննարկման ժամանակ ասաց ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը`պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմաններում լարված իրավիճակի պահպանմանը եւ դրա նկատմամբ ՀԱՊԿ-ի անտարբերությանը վերաբերվող հարցին: «ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մի քանի անգամ այս տարվա ընթացքում եղել է Երեւանում եւ
Գյումրիում ռուսական եկեղեցին հրաժարվել է բարեկենդան տոնելուց
Այսօր Lragir.am-ը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը որոշել է փետրվարի 22-ին անցկացնել այսպես ասած «մասլեննիցայի»՝ բարեկենդանի տոնակատարությունը, միաժամանակ մեծ շուքով նշել նաեւ հայրենիքի պաշտպանության տոնը: Ինչպես հայտնի է, ամսի 21-ին լրանում է գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը, եւ այս սգո օրը ռուսական տոնակատարություններ կազմակերպելու մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացրել
Գառնեցիներին համոզել չհաջողվեց
Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում տեղի ունեցած Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման վերաբերյալ քննարկման արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեցին Գառնիից, ողջ քննարկման արդյունքում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձել են համոզել բնակիչներին համաձայնել նախագծի իրականացմանը: Սակայն գառնեցիներին համոզել չի հաջողվել: Բնակիչները մտադիր են շարունակել պայքարը և կոչ են անում բնապահպաններին միանալ իրենց և
Արգիշտի Կիվիրյանը տուգանվեց 50.000 դրամով
Արգիշտի Կիվիրյանը դատարանի վճիռը բողոքարկելու է բոլոր հնարավոր ատյաններում
Ադրբեջանի պետհանձնաժողով. «Հայաստանը խախտում է նախագահների հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները»
Vesti. az-ի փոխանցմամբ՝ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը այսօր հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ անցած տարվա հոկտեմբերի ամսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գերիների, անհայտ կորածների եւ բանտարկված քաղաքացիների վերաբերյալ հարցեր: Հաշվի առնելով նախագահ Ֆ. Օլանդի առաջարկությունը եւ դիմումը, երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ Կարմիր


















































