Օրվա լրահոսը

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել 

Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի  ընտրության և նշանակման կարգում. փորձաշրջան 1 տարով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ տնօրենների համար սահմանվել են բովանդակային

ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար, կարևորել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար: Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ

Այո՛, իշխանությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է. Փաշինյան

Մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել, և պրոբլեմ է, որովհետև դպրոցների մեծ մասում մասնագետները խորհուրդ են տալիս շենքն ուղղակի քանդել, նորը կառուցել. Փաշինյան

ՆԳՆ-ի և ՄԱԿ-ի կառույցների համագործակցությունն ամրապնդվում է․ Արմեն Ղազարյանն ընդունել է Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների

ՀՔԱՎ գրասենյակը հաղորդում է ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ

2025թ․-ի մարտի 31-ին ՀՔԱՎ գրասենյակը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ, իրականացնել համակողմանի, լրիվ և անաչառ քննություն։ Հաղորդումը վերաբերում է նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Գյումրի քաղաքի ավագանու 2025թ․ ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցված ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրող խոսքերին և եկեղեցու

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյան, քեզ ո՞վ է իրավունք տվել, որ մարդկանց տնավեր դարձնելուց, մարդկանց տները թուրքին հանձնելուց հետո ապրիլի 1-ից կտրում ես այդ մարդկանց գոյության միակ աղբյուրը»

Հիմա արցախցիների պահանջը շատ ազնիվ ու արդար է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է իր, Նիկոլ Փաշինյանի իսկ մեղքով իրենց շեն տները, շեն օջախները, շեն հայրենիքը լքած արցախցիներին գոյատեւելու այդ նվազագույն օգնությունը պահպանել»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով: Հայաստանի ֆուտբոլի

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում լսումների ընթացքում բարձրաձայնվել է Ադրբեջանի կողմից հայ պատանդների իրավունքների կոպիտ խախտումների մասին

Ալմա-Աթայի հռչակագիրը իրավական հիմք չի կարող հանդիսանալ Ադրբեջանի տարածքային պահանջների համար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության

Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն

Երիտասարդները մերսման դիմաց վճարել էին հուշանվեր-թղթադրամներով

Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ: Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: ՀՀ ՆԳՆ

Ի՞նչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. պարզաբանում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ

Դատարանից վերադարձված դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թմրամիջոց էր թաքցրել

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված

«Առանց ճանաչման չի կարող լինել կայուն խաղաղություն»․ Միրիամ Լեքսմանը՝ Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը Թուրքիայի իշխանություններին կոչ արեց ընդունել անցյալը և առաջ գնալ ՀՀ-ի հետ երկխոսության ճանապարհով։

5 անշարժ գույք և դրամական միջոցներ բռնագանձել Իջևանի նախկին համայնքապետ   Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից. պահանջում է դատախազությունը 

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ունեցած

Հունգարիան ոչ միայն չի ձերբակալել Բուդապեշտ ժամանած Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, այլև դուրս է գալիս ՄՔԴ-ից

Sputnik Արմենիա. Հունգարիան ոչ միայն չի ձերբակալել Բուդապեշտ ժամանած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես պահանջձում է Միջազգային քրեական դատարանի որոշումը, այլև դուրս է գալիս ՄՔԴ-ից: ՄՔԴ–ից «հրաժարվելու» ընթացակարգը նախաձեռնվել է այսօր, ինչպես և ավելի վաղ խոստացել էր Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գույաշը: Մինչդեռ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը դեռ Նեթանյահուի այցի նախաշեմին Հունգարիային հիշեցրել էր

Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից. Ատոմ Մարգարյան

Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։

Զինվորական դատախազությունը 2024 թ.-ին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել ավելի քան 11 միլիոն դոլար

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11

«Բնակապահովման ծրագիրը պարզաբանված չէ, լրիվ թակարդներ են, դեռ հարց է՝ կգտնե՞նք բնակարան, որտե՞ղ կգտնենք»․ արցախցի

Նա նշեց, որ մշտական աշխատանք չունի, վարձակալությամբ է բնակվում, եթե կառավարությունը կրճատում է «40+10 հազար» ծրագիրը, չեն պատկերացնում, թե ոնց պետք է գոյատեւեն։

Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 3-ի ցերեկը , 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6- ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 3-ի ցերեկը , 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Երևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկում է հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով. Shamshyan.com

Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին, թե կառաջնորդվեն՝ «դե կառավարական ավտո ա, մեր թուրը չի կտրում»:

Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել․  պաշտպանության կողմն արդարացում է պահանջում, տուժող կողմը՝ պատժի խստացում

«Փաստինֆո». ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ Պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Նշենք, որ պաշտպանության

«Պահն է անցյալը հիշելու և ոգեկոչելու հայերի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 110 տարի առաջ․ շարունակում ենք աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին»․ ԵՄ հանձնակատար

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները դատապարտեցին Թուրքիային հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների համար և կարևորեցին երկու երկրների և հասարակությունների միջև հաշտեցման ուղիներ գտնելը։

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը

Ապրիլի 3-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 102-րդ տեղը։ Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Արգենտինա – 1886.16 2. Իսպանիա – 1854.64 3. Ֆրանսիա – 1852.71 4. Անգլիա – 1819.2

«Ոչինչ չեմ ասի»․ Անահիտ Ավանեսյանը՝ անհետ կորածերի ծնողների հայտարարությունների մասին

Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցին ի պատասխան հստակ չասաց, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ խոշտանգման դեպքերի հարցով։

Թրամփը «հասավ մեր տներին». Հայկազ Ֆանյան

Հայաստանից ներմուծված ադամանդի վրա ԱՄՆ-ն կիրառում էր 0% մաքսատուրք, որն այսուհետ դարձավ 10%:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտվածներին․ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ

Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում: Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։

ՀՀ իշխանությունը գերիներին վերադարձնելու կամք չունի․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո առնվազն 200 անհայտ կորած անձ կա, մինչդեռ Ադրբեջանը հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը։ Նրա պնդմամբ, համացանցային տարբեր տիրույթներում ի հայտ են եկել նկարներ, տեսանյութեր, որոնցում ծնողները ճանաչել են իրենց զավակներին եւ եթե խոսում ենք միայն 23 անձանց մասին, վտանգի ենք ենթարկում անհայտ կորածների կյանքը։ Ուստի, ըստ նրա, ՀՀ խնդիրը ոչ միայն 23 անձի վերադարձը պետք է լինի, այլ անհայտ կորածների ճակատագրերի ճշտումը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031