Օրվա լրահոսը
«Պահն է անցյալը հիշելու և ոգեկոչելու հայերի ողբերգությունը, որը տեղի է ունեցել 110 տարի առաջ․ շարունակում ենք աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին»․ ԵՄ հանձնակատար
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները դատապարտեցին Թուրքիային հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների համար և կարևորեցին երկու երկրների և հասարակությունների միջև հաշտեցման ուղիներ գտնելը։
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը
Ապրիլի 3-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 102-րդ տեղը։ Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Արգենտինա – 1886.16 2. Իսպանիա – 1854.64 3. Ֆրանսիա – 1852.71 4. Անգլիա – 1819.2
«Ոչինչ չեմ ասի»․ Անահիտ Ավանեսյանը՝ անհետ կորածերի ծնողների հայտարարությունների մասին
Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցին ի պատասխան հստակ չասաց, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ խոշտանգման դեպքերի հարցով։
Թրամփը «հասավ մեր տներին». Հայկազ Ֆանյան
Հայաստանից ներմուծված ադամանդի վրա ԱՄՆ-ն կիրառում էր 0% մաքսատուրք, որն այսուհետ դարձավ 10%:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտվածներին․ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ
Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում: Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։
ՀՀ իշխանությունը գերիներին վերադարձնելու կամք չունի․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո առնվազն 200 անհայտ կորած անձ կա, մինչդեռ Ադրբեջանը հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը։ Նրա պնդմամբ, համացանցային տարբեր տիրույթներում ի հայտ են եկել նկարներ, տեսանյութեր, որոնցում ծնողները ճանաչել են իրենց զավակներին եւ եթե խոսում ենք միայն 23 անձանց մասին, վտանգի ենք ենթարկում անհայտ կորածների կյանքը։ Ուստի, ըստ նրա, ՀՀ խնդիրը ոչ միայն 23 անձի վերադարձը պետք է լինի, այլ անհայտ կորածների ճակատագրերի ճշտումը։
«ՔՊ-ն մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ հավակնում է 2026-ին եւս իշխանության գալ»․ Անահիտ Ավանեսյան
«Արդյունքները մեզ չեն գոհացնում, եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մանրամասն վերլուծելով ընթացքն ու արդյունքները, որոշակի հետեւություններ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին»։
ՀՀԿ-ում տեսնում են ՔՊ-ին փողոցային պայքարով հեռացնելու տարբերակ․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը չի կարող ձեւակերպել՝ ընդդիմության գերնպատակն այսօր արդյոք իշխանության հեռացումն է, այն պատճառով, որ՝ «դաշտում կան տարբեր օբյեկտներ, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, բայց դա միայն հրապարակային հայտարարությամբ է», քանի որ նրանց գործողությունները, քայլերը, դիրքավորումները հակառակի մասին են խոսում՝ վարկաբեկելով եւ հարվածելով բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանում իշխանափոխության են փորձում հասնել։
Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր
Շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի՝ ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են. Արարատ Միրզոյանի ուղերձը
ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը. Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության
«Հնչեցված մտքերը որպես նախապայմաններ չենք դիտարկում, ՀՀ կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը»․ Սրբուհի Գալյան
«Խոսքը 8-10 ամիս ժամկետի մասին է, եւ չեմ կարծում, որ նոր Սահմանադրության տեքստ հնարավոր է այդ ժամկետից ավելի շուտ ունենալ»։
«ՀՀԿ-ն այսօր էլ քննադատությունների առանցքում է, հաճախ սուբյեկտիվ, շինծու, երրորդ ուժերի կողմից ուղղորդված»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀԿ 35-ամյակի եւ ապրիլյան պատերազմի դասերի մասին
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 75 զոհ, ապրիլ ամսվա ընթացքում՝ 88, տարածքային կորուստները կազմել են 470 հա։
Հնարավոր չէ միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում. հուսով ենք՝ հայ հասարակությանը կներկայացնեն ԵԱՏՄ-ի օգուտների և այնտեղից դուրս գալու հետևանքների մասին. Գալուզին
Ըստ Գալուզինի՝ ԵԱՏՄ-ն հավասարազոր պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ում տիրում են «ոչ կանոնադրական հարաբերություններ», որոնք հիմնված են «իրականությունից կտրված հակառուսական պատմությունների» վրա։
Ստեղծում ենք տոքսիկ իրավիճակ, հանրային խոսքում հնչեցնում ենք ատելության խոսք եւ սեքսիզմ. Զառա Հովհաննիսյան
Ցավոք սրտի, այս ընտրությունների ընթացքում եւս մենք ավելի ցցուն կերպով տեսանք, որ մեդիան, լրատվամիջոցները, լրագրողները զգալի մասով դառնում են քաղաքական պայքարի գործիք եւ դերերի շփոթ է տեղի ունենում շատ դեպքերում, լրագրողները հանդես են գալիս այս կամ այն քաղաքական ուժի պաշտպան կամ ներկայացուցիչ
Եվրոպական դատարանը ճանաչել է լրագրող Հայկ Գրիգորյանի խոսքի ազատության խախտումը՝ Սարի թաղի գործով
Հայաստանի կառավարությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել – ՄԻԵԴ-ը վճռել է, որ պետությունը պարտավոր է Հ. Գրիգորյանին վճարել 4500 եվրո ոչ նյութական վնասի համար
Բեյրութում կրակել են ՍԴՀԿ-ի ակումբի ուղղությամբ
«Արևելք». Դեպքը եղել է Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։ Անծանոթները (ինչպես երեւում է տեսանյութում) կրակ են բացել ակումբի ուղղությամբ եւ արագ հեռացել։ Բարեբախտաբար զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են բացել՝ դեպքի մանրամասները բացահայտելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Լիբանանում
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա. Սուրեն Սարգսյան
Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը։
«ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած պայքարի, ցանկացած բախման՝ ամենակոշտին էլ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Գյումրու ընտրությունների եւ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշման մասին
Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշումը Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի հետ չի քննարկել, դա իր եւ իր ընտանիքի որոշումն է եղել, ուստի այժմ էլ ՀՀԿ-ն չի կարող ազդել նրա որոշման վրա։
«Տատիկների գործ». բացահայտումից զերծ մնալու համար խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը. ՀԿԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին
«Պարեկների բռնության գործով» Վճռաբեկ դատարանն ավարտեց բողոքի քննությունը
Գրեթե բոլոր լրատվականները պարբերաբար տպագրում են ոստիկանության ամփոփագրերից ամենահնչեղ տեղեկությունները, սակայն հազվադեպ է պատահում, երբ հիշեն այդ գործի մասին, «գնան» դրա հետեւից: Այդպիսի գործերից մեկն էլ երկու տարի առաջվա «Պարեկների բռնության գործն» է, որը լսվեց դատական երեք ատյաններով: Վճռաբեկ դատարանը մարտի 21-ին ավարտեց Նարեկ Ադամյանի եւ Անդրանիկ Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 19-ի որոշման
«Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում, մենք պետք է իմանանք մեր անելիքը»․ Արամայիս Աղաբեկյան
«Հարցը դրված է այնպես, որ եթե արցախցիների նկատմամբ այս վերաբերմունքը մարսվում է, վաղը-մյուս օրը ՀՀ բնակչության նկատմամբ է նման վերաբերմունք լինելու»։
Մեր առաջատար շախմատիստուհիները հաջող են հանդես գալիս անհատական ԵԱ-ում
Էլինան եւ Լիլիթը 2,5-ական միավորով երեք առաջատարներին զիջում են կես միավոր եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 14-րդ եւ 15-րդ հորիզոնականներում:
Այս հայտարարությունը Ալիևն արել է Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ծանոթացեք՝ Իլհամ Ալիևն է, ըստ նիկոլական հեքիաթի՝ «խաղաղության աղավնի», իսկ ըստ իրականության՝ ագրեսոր, բռնապետ ու ատելության քարոզիչ։ Ասեմ նաեւ, որ այս հայտարարությունը նա արել է Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս
Շրջել թույլի էջը, կանխել նոր պարտությունները
Սկիզբը՝ այստեղ: Պատերազմում պարտությունից ոչ պակաս ցավոտ են պետության կողմից շարունակական ու քրոնիկ պարտությունները դիվանագիտական դաշտում Արցախի կորստից հետո, արցախահայության բռնի տեղահանումից հետո, որն ազգային ողբերգություն էր` ազգային շահերի առաջ մղումը նշանակում է, որ Հայաստանը պատերա՞զմ է ուզում… Այս հարցի պատասխանն ակնառու է, երբ աչքի առաջ ունենք Հայաստանի իշխանությունների կեցվածքը` որպես ապացույց: Դրա հիմքում Ադրբեջանից
Չեմ հայհոյել: Պապիկս է մահացել, թաղման էի շտապում. պարեկների կողմից բռնությամբ բերման ենթարկված վարորդ. ABCmedia
Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։
Ջավախյանի խոսքով՝ գյումրեցիներն ընտրեցին «ավտարիտետներին» միայն նրա համար, որ Փաշինյանը չմնա իշխանության. «Հրապարակ»
Իշխող կուսակցությունը` «Քաղպայմանագիրը», պարտվեց ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում․ ի՞նչ է խոսում ժողովուրդը, ինչպե՞ս են գնահատում Գյումրու ընտրությունները մարդիկ։ Գրող, հրապարակախոս, Վերնիսաժում արծաթ վաճառող Լևոն Ջավախյանը շեշտում է՝ ժողովուրդը համատարած հայհոյում է Նիկոլին, նրա հեռանալու ժամանակն է։ Ջավախյանի խոսքով՝ գյումրեցիներն ընտրեցին «ավտարիտետներին» միայն նրա համար, որ Փաշինյանը չմնա իշխանության։ «Չէի ասի, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակեց, որովհետեւ
Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է՝ խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու. Արման Թաթոյան
ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը: Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում ոստիկանների ծառայությունը:
«Երևանի Աբովյան փողոցում 150-200 հազար դոլար արժողությամբ 2 սենյականոց բնակարանի գույքահարկը կարժենա շուրջ 326 000 դրամ»
Կոնդում 100 քմ–անոց բնակելի տան գույքահարկը կազմելու է մոտավորապես 350 000 դրամ։
«Ազատություն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին». ամերիկացի դերասան Ջո Մանգանիելլոն որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառմանը Կոնգրեսում
Նա պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատի հուզիչ պատմությունը:
Բնակարանների ծրագիրը կարող ենք համարել ձախողված` 900 ընտանիք է ստացել հավաստագիր, որից 52-ն է գնել բնակարան. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»
Մեր զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է: – Հանրահավաքի ժամանակ արցախցի մի կին լրագրողներին ասել էր, որ 9 միլիոն դրամը քիչ է բնակարան գնելու համար, ինչը որոշ իշխանականների մոտ զարմանք էր առաջացրել: Իրականում՝ ի՞նչ է հնարավոր գնել 9 միլիոն դրամով: – Գումարների չափերի մասով չէի ցանկանա բանավեճի մեջ մտնել, մեզ գումար պետք չէ, թող


















































