Օրվա լրահոսը
ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները
Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարևոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա անելիքները մատնանշելու համար։ Մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։ Ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական
«Չպետք է մոռանանք հայ ռազմագերիներին, որոնք դարձել են Բաքվի կեղծ դատավարությունների զոհ»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ հայ ռազմագերիների, փախստականների և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էվին Ինսիրը, հայտարարելով, որ իր մեծ պապիկի ընտանիքը ևս տուժել է Հայոց ցեղասպանությունից, ասաց․ «Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը, մենք ամեն տարի այս խորհրդարանում կոգեկոչենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պետք է ապահովենք, որ ճշմարտությունը գերիշխի։ Արդարադատությունը, թեև ուշացած, բայց չի կարող լռել։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ամենուր և բոլորի կողմից»։
Siemens EDA ընկերությունը նախատեսում է ընդլայնել ծրագրերը Հայաստանում. Մայքլ Էլլոու
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրենին
«Պայքարը շարունակելու ենք, վաղը կհայտարարենք, թե որ օրը, որ ժամին եւ որտեղ ինչ գործողություններ են լինելու»․ Անաստաս Իսրայելյան
Խորհրդի անդամները հայտարարեցին, որ մարդիկ պետք է ոտքի կանգնեն, ասացին, որ եթե մարտի 29-ի հանրահավաքի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցող հավաք լինի, հաստատ արդյունք կգրանցվի։
«Եթե լինում են անհասկանալի հարցեր, պետք է լուծենք այդ հարցերը»․ Մեհդի Սոբհանի
«Իրանը հարգում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը»։ Երեւանում հայ-իրանական բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Միջոցառումը մեկնարկեց հենց դեսպանի ողջույնի խոսքով։ Դիվանագետն ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա։ Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «փոխըմբռնում» ասելով՝ դեսպան Սոբհանին ընդգծեց՝ հարաբերություններին պետք է նայել
Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը
«Ասացին՝ «40+10» ծրագրին հետդարձ ճանապարհ չկա, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»․ ավարտվեց արցախցների եւ փոխվարչապետի հանդիպումը
«Մեր մյուս պահանջների վերաբերյալ ասացին, որ այս ձեւաչափով իրավունք չունեն քննարկելու, պահանջագրի մնացած կետերին կառավարությունը պատասխանելու է գրավոր»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջիններից էր, որը մեկնարկեց Բեթհովենի հոբելյանական տարին
Սերգեյ Սմբատյանն իր առջև խնդիր էր դրել պատմել մեր ժամանակի անհանգստությունների մասին՝ երկխոսելով Բեթհովենի երաժշտության հետ
Քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։ Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման
«Այսօր ողջ երկրում է բարդ ապրուստի միջոց գտնելը, առավել եւս «Գոյի» անձնակազմի համար». Սարգիս Արզումանյան
Թատրոնը դեռեւս դատական քաշքշուկների մեջ է
Դատարանը մերժել է «Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատախազության հայցը
Փաստաբան Հրանտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ն.Ավագյանի) քիչ առաջ հրապարակված վճռով ամբողջությամբ մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ մեր (փաստաբաններ Հարություն Հարությունյանի և Հրանտ Անանյանի) վստահորդ Լ.Բ.-ի և ՈՒ.Կ-ի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Դատական ակտը առնվազն եզակիներից է, (եթե ոչ միակը), որով դատարանը բովանդակային վերլուծության է ենթարկելով թե՛
Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների
Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ վիճաբանած 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն: Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ
«Այս իշխանությունները պարտավոր են արժանապատիվ կեցություն ապահովել 160 հազար արցախցիների համար, մինչեւ կզբաղվեն մեր հավաքական վերադարձով»
«Գիտեք, որ մենք 4 պահանջ ենք առաջ քաշել, շատ հետեւողական ենք լինելու, եւ որեւիցե կետի չբավարարելը դա մեզ չի գոհացնելու»։
Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կրկնապատկվել է
Ազգային ժողովում ներկայացվել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության իրականացրած հետազոտությունը:
Սա ժամանակավոր պարտություն է․ տունդարձ կլինի. Ռուբեն Հովհաննիսյան. ԱրցախTV
ԱրցախTV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը մշակույթի և հանրային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանն է։ Արցախում շատ է եղել, մի շարք նախագծեր իրականացրել։ Արցախն իր հայրենիքի կարևոր հատվածն է համարում։ 44-օրյայի ժամանակ որդու և մի խումբ ընկերների հետ եկել է օգնելու իր հայրենակիցներին՝ շատերի պես հավատալով, որ մենք հաղթելու ենք։ Ըստ նրա՝ մենք բավականաչափ չենք խոսում մեր խնդիրների
«Տատիկների գործի» մասին. Հակակոռուպցիոն կոմիտեն չի ասում, որ հսկայածավալ ապացուցողական գործողություններ են կատարել, բայց փող բաժանելու գեթ մեկ դեպք չեն բացահայտել. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան «տատիկների գործի» մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած մանիպուլատիվ տեսանյութի։ Ինչո՞ւ մանիպուլատիվ։ Որովհետև. (1) չեն ասում, որ հսկայածավալ ապացուցողական գործողություններ են կատարել, բայց փող բաժանելու գեթ մեկ դեպք չեն բացահայտել (2) «ընտրակաշառք» բառը հանրությունը հասկանում է հենց փող բաժանելու իմաստով, մինչդեռ Կիմա տատիկի մեղադրանքը վերաբերում է բացառապես
Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը․ Երևանում կայացավ երրորդ Doing Digital Forum 2025-ը
Երևանում կայացավ թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum 2025-ը, որն անցկացվեց երրորդ տարին անընդմեջ։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Ֆորումը, որը կրում էր «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել էր պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։ Կենտրոնական բանկի նախագահ
Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում
«Վիետնամի կառավարությունը միշտ բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար»
Թմրաշրջանառության դեմ պայքարը ոստիկանության առաջնահերթություն․ արձանագրվել է առգրավված թմրամիջոցների քանակի շուրջ 92 % աճ
ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։ Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները: Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝
«Այլևս մեր աչքերը փակել չենք կարող․ պետք է դադարեցնել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը»․ Եվրախորհրդարանի պատգամավորի հուզական ելույթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Պատգամավորն իր հուզական ելույթում ասաց՝ չենք կարող շարունակել մեր աչքերը փակել բոլոր այն հանցագործությունների նկատմամբ, որոնք իրագործում է Ադրբեջանը ու ասաց․ «Մենք վերջերս ականատես եղանք էթնիկ հայերի բռնի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից։ Բայց եվրոպական երկրները դեռ շարունակում են Ադրբեջանից գազ և նավթ ներկրել, շարունակում է գործել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ ոլորտում համագործակցության հուշագիրը»։
2024 թ. վերականգնվել է շուրջ 7,6 միլիոն դոլարի գույք՝ դատախազության՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447): Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման
Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. երկու Սահմանադրությունների պատմությունը. Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու Սահմանադրությունների պատմությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանն ընդունի նոր սահմանադրություն, որը կհեռացնի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ցանկացած ինքնահարգանք ունեցող հայկական կառավարության պատասխանը
Կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը. Արթուր Աթաբեկյանը հյուրընկալել է Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
Բարձրագույն դատական խորհրդում Արթուր Աթաբեկյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում դատական իշխանության ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի
Անպատիվ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատшնդների. Тhe Insider
«Ապառաժ». Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ սրտաճմլիկ կադրերը, որում նա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, շոկ են առաջացրել Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ դատարանի առջև է կանգնած Բաքվում։ Ղարաբաղի հայ ղեկավարների դեմ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանի ներսում և բորբոքում
«Արդյունքը ամբողջությամբ հայաթափված Գարդմանն է, Շիրվանը, Նախիջևանը և ցավալիորեն արդեն նաև Լեռնային Ղարաբաղը»
9 տարի առաջ այս օրերին ադրբեջանական ռազմական ագրեսիան իր հերթական դրսևորումը ստացավ ի դեմս 2016 թ․ Քառօրյա պատերազմի, որի ընթացքում հերթական անգամ դրսևորվեց ադրբեջանական ռասիզմն իր բոլոր երանգներով՝ սկսած քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից մինչև հայ զինվորների մարմինների խոշտանգումներ և էթնիկ ատելության համակարգային տարածում։ Քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկավ այն պարզ ճշմարտությունը, թե անցած տասնամյակների ընթացքում
«Ինչպես երգի վերնագիրն է՝ ես էլ ոչ մի բանի համար չեմ փոշմանում». Մարիաննա Գորդոն Պողոսյան
2009թ. Ֆրանսիայի Նիս քաղաքի Միջազգային առաջադեմ հետազոտությունների Եվրոպական ինստիտուտում ուսանելուն զուգահեռ, ընդունելության քննություններ հանձնեցի Նիսի կոնսերվատորիայում: Արդյունքում ինձ ընդունեցին միանգամից վոկալ բաժնի 3-րդ կուրս:
«Էստոնիայի փորձի ուսումնասիրությունը կարևոր է հարկային և մաքսային վարչարարության բարելավման նոր հնարավորությունների նախանշման համար»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն
Վիետնամի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Լե Թու Հայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Լե Թու Հայը
«Սա մեզ համար սկզբունքային հարց է: Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում». քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին:


















































