Օրվա լրահոսը

Առեւտրականները պահանջում են Գագիկ Խաչատրյանի հրաժարականը (Տեսանյութ) 

Կառավարության շենքի առաջ հավաքված առեւտրականներն այսօր պահանջեցին, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնից հեռանա, քանի որ, նրանց խոսքերով՝ շրջանառության հարկի նոր օրենքի քավորներից մեկը նա է: Այսօր կառավարության շենքի առաջ ավելի մարդաշատ է, քան նախորդ ակցիաներին: Թերեւս այդ էր պատճառը, որ ոստիկանությունը այսօր տեղը տեղին պատրաստվել էր դիմավորելու առեւտրականներին: Բացի այն, որ կառավարության շենքի

ՊՆ. Հայտնաբերվել է զինծառայող՝ պարանով կախված վիճակում

29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գետնանցումների գրքերը կարկանդակից էժան են

Բժշկական համալսարանի գետնանցումի աստիճանների վրա տառացիորեն թափված գրքեր են վաճառում: Հեռվից դրանք խոտի դեզ են հիշեցնում կամ, ասենք, կարտոֆիլի կույտ: Գետնանցումի աստիճանների գրքերն ավելի էժան են, քան հարեւան արագ սննդի կրպակներում վաճառվող կարկանդակներն ու բրդուճները: Գրավաճառները պատրաստ են նաեւ գրքերի վրա «տարածվող» մեծ զեղչի դեպքում էլ հավելյալ զեղչ անել: Նրանց որոշ «կոլեգաներ» նույնիսկ կիլոգրամով են

Քսան տարի է հայկական բանակը «նախահարձակ է լինում». «Չորրորդ իշխանություն»

Մանվել Գրիգորյանը գործող բանակի հետ կապ չունի ու ընդամենը հանրապետական պատգամավոր է (այսինքն՝ պարտադիր չէ, որ նորմալ հայերեն իմանա):

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ

Հյուրանոցից՝ ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում գործող հյուրանոցի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Էրիկ Օ.-ին, որը 2014 թ. հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: ՀՀ ոստիկանություն

 2 վիրավոր Տավուշի սահմանագոտում

Նրանք տեղափոխվել են Իջեւանի ԲԿ

Ինչպես է ՌԴ-ի դեմ բանաձևին քվեարկել Ադրբեջանի պատվիրակությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանի՝ դեկտեմբերի 28-ի լիագումար նիստում որոշեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության կրկին զրկել ձայնի իրավունքից: Ի պատասխան ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարեց, թե իրենք մինչև 2015-ի վերջ չեն մասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին: Քվեարկության էր դրվել «Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկությունում ՌԴ պատվիրակության մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը»: Այս

ՊՆ. Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները  համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր

Ինչո՞ւ սահմաններին չեն տեղադրվում գերզգայուն սարքեր. «Չորրորդ իշխանություն»

Երեկ Բանակի 23-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանին «ՉԻ»-ն հարց ուղղեց սահմաններին գերզգայուն սարքեր տեղադրելու անհրաժեշտության մասին, սակայն Սերժ Սարգսյանը խուսափեց ու մատնացույց արեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Վերջինս՝ ի պատասխան հարցի, նշեց. «Գերզգայուն սարքերի տեղադրման համար պայմաններ են պետք։ Առաջին հերթին թողեք, որ դրանով զբաղվեն այն կառույցները, որոնք դրանց մասնագետներն են, այնտեղ, որտեղ

Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 02.30-ին, «Կիև-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին են ներկայացրել 1976 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը 2010 թ. մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): ՀՀ ոստիկանություն  

Մինսկի խումբը վերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դրվող հավասարության նշանը. «168 ժամ»

Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «պետք է վերջ դնել անցած տարվանից աճող բռնություններին՝ վստահության վերականգնման և ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը

Հարկադիր կատարողը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման և անվադողերի սպասարկման կետերի վրա: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, և կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով

Հրավիրում եմ Երևանի քաղաքապետի ուշադրությունը . Կրկին Parking siti—իի անօրինական գործունեության մասին

Նախորդ օրվա տարածածս «Parking siti-ին`գրպանահատ» մամլո հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06  հեռախոսահամարով: Հեռախոսով խոսող ձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին և  նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք: Իհարկե ինձ, ինչպես նաև ցանկացած քաղաքացու,

Արտակ Զաքարյանի պարզաբանումը, թե արդյոք Հայաստանը սկսելո՞ւ է տիեզերական գործունեություն. «Ժողովուրդ»

Դա ընդամենը վերաբերում է հաճախականություն ունենալուն ու այն տնօրինելուն։

Վանաձորում էլ էր սպանդի ենթարկվել մի ամբողջ ընտանիք. «Հայկական ժամանակ»

Հունվարի 12-ին հանրությունը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից։ Շատերի համար այն աննախադեպ էր, բայց 2000 թվականին եւս՝ այդ անգամ Վանաձորում, սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք։ 2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան,

Մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարեւան Վրաստանին. «Ժողովուրդ»

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015 թ.» հերթական զեկույցը, որում Հայաստանը, ինչպես եւ վերջին տարիներին, գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր։ Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման՝ մասամբ ազատ երկրներն այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի

Ադրբեջանական զինուժը կրկին փորձել է դիվերսիա կատարել

Հակառակորդի հարձակումը ետ է մղվել

Երաշտի վտանգը մեծ է. «Հայկական ժամանակ»

«Հիդրոմետ» ծառայության չափումների համաձայն, մեր հանրապետությունում ձյան ծածկույթը նորմայից չափազանց ցածր է։ Ձմեռը շուտով կվերջանա, իսկ այս պահի դրությամբ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում եւ Արարատյան դաշտում ձյան ծածկույթն ընդհանրապես բացակայում է, իսկ Ապարանի, Ջերմուկի եւ Հրազդանի շրջաններում, եթե սովորաբար ձյան ծածկույթը հասնում է մինչեւ 90 սանտիմետրի, ապա այս տարի այն ընդամենը 30 սմ է: Գիտությանը

ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հայտարարությունը

Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները, մենք ևս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք տեղեկանալով ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից: Հույսը, որ նոր Բյուրոն նոր մարդկանց կազմով կփոխի այն խայտառակ, դաշնակցության գաղափարների հետ ոչ մի կապ չունեցող,լպրծուն և իսկապես դաշնակցությունը այլասերող քաղաքականությունը հոդս ցնդեց, երբ Բյուրոյի

Բուրժուաների հետ հեղափոխություն անելը, մեղմ ասած, ծայրահեղ փանջունիականություն է. «Հրապարակ»

ՀԱԿ-ը, ինչպես հայտարարել են առաջին նախագահի խոսնակները, տակավին դեմ չէ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ շարունակել եռակողմ ձեւաչափով քննարկումները։ Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում։ Բայց ի՞նչ կարող են տալ ՀԱԿ-ին այդ քննարկումները, երբ երկրորդ նախագահի ամեն ելույթից հետո ավելի ու ավելի հստակ է դառնում ԲՀԿ-ին իշխանափոխության տանելու այս ողջ չարչարանքի անհեռանկարայնությունը։ Չենք կարծում, որ

Չնայած բացասական կանխատեսումներին՝ ռուս գործարարները ցանկանում են Հայաստանում ներդրումներ կատարել. «Ժամանակ»

Մոտ երկու շաբաթ առաջ Moody’s վարկանիշային գործակալությունն իջեցրեց Հայաստանի վարկանիշը՝ Ba2-ից մինչև Ba3՝ բացասական կանխատեսմամբ: Այս ցուցանիշի հիմքում Հայաստանի արտաքին խոցելիությունն էր, մասնավորապես՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումը, ինչպես նաև այս երկրի տնտեսության բացասական ազդեցությամբ Հայաստանի տնտեսության հեռանկարների վատթարացումը: Սակայն դեռ ամիսներ առաջ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանի առաջնային չապահովված բաժնետոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /15 արկ/ և ՌՊԳ-7 /6/ ու ԱԳՍ /32/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց:

Վարչապետը՝ ՎԶԵԲ կանխատեսման մասին. «Ոչ մի փաստ չկա». «Հրապարակ»

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 2015 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսել է 0 տոկոս աճ։ Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճն ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ։ «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենց կանխատեսումը չիրականանա, հակառակը՝ ունենանք դրական տնտեսական աճ»,-կախարդական փայտիկի գոյության

Վետերանն ու քաղաքականությունը

Մեր պետությունը՝ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը 20 տարվա ընթացքում չեն կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձեւ: Մի կողմից` նախկինում պատերազմին մասնակցած մարդը, ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իր տեսակետը հայտնելու այս կամ այն քաղաքական խնդրի շուրջ: Թե որքանով իր կարծիքը կլինի հեղինակավոր, որքանով է դա պայմանավորված իր «կռված»

Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Խիտ մառախուղ է Արարատյան դաշտավայրում, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհներին: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման

 EXCHANGE

Հայտնագործեք Ամերիկայի ոգին, այլապես ինքը կհայտնագործի ձեզ:

Հայաստանի նոր խնդիրները Ստրասբուրգում. «Ժամանակ»

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ի պատասխան դրա` ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի ավարտը դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, և մինչև տարեվերջ կքննարկի ընդհանրապես ԵԽԽՎ-ն թողնելու հարցը: Այս իրադարձությունները

ԵԽԽՎ-ն չվերականգնեց ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը. ՀՀ պատվիրակները «ձեռնպահ» են քվեարկել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի՝ դեկտեմբերի 28-ի լիագումար նիստում որոշվեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների՝ ձայնի իրավունքի հարցը: Մինչ քվեարկությունը ԵԽԽՎ պատվիրակները Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վարած քաղաքականության թեմայով բավականին խիստ ելույթներ ունեցան: Անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերն իր ելույթում պատվիրակներին կոչ արեց «կողմ» քվեարկել ՌԴ պատվիրակության դեմ պատժամիջոցները շարունակելու մասին բանաձևին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031