Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը բողոքի ձայնը կբարձրացնի ռուսական ռազմաբազայի անգործության մասով, եթե…  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքական հրահանգ է ստացել Վալերի Պերմյակովին չձերբակալել կամ ձերբակալելու դեպքում նրան հանձնել ռուս իրավապահներին, ասաց. «Հավատացեք ինձ, ես եմ ղեկավարել որոնողական աշխատանքները եւ նման հրահանգ ոչ մեկից չեմ ստացել»։  – Խնդիրն այն է, որ շատերի մոտ հարցական է մնացել, թե արդյո՞ք

Շաբաթներ շարունակ տոնավաճառում առեւտուր չի լինում. «Ա1+» (տեսանյութ)

«Ֆիրդուսի» անունով հայտնի շուկայում  տնտեսվարողները օրեր ու նույնիսկ շաբաթներ շարունակ առևտուր չեն անում։ Դատարկ վաճառասեղանները դրա ապացույցն են։ Առևտրականները ցույց են տալիս գրանցամատյանները. «Նայեք խնդրեմ, 21-ին առևտուր չկա, 20-ին չկա , 19-ին չկա, 18-ին չկա, 17-ին 30.000, 16-ին չկա… դուք պատկերացրեք, ցանկացածի մոտ յառմրկեն , որ մտնում ես իրանք կարող են ձեզ երկու հատ բանկային

Աղջիկնե՛ր, առաջ՝ ծառայելու. «Հայկական ժամանակ»

Պաշտպանության նախարարությունում իսկապես քննարկվում է աղջիկներին պարտադիր բանակ զորակոչելու նպատակահարմարության հարցը։

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառումներ Ղազախստանում

Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցեցին Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն:  ՀՀ ԱԳՆ

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ). «Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում». «Հրապարակ»

Նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմն արդեն քանի օր է, ինչ մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում։ Ֆեյսբուքում նույնիսկ առաջարկություններ են արվում ֆիլմի դեմ ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, որպեսզի այն չցուցադրվի արտասահմանում։  – Ինչո՞ւ են ֆիլմում բոլոր թուրք կերպարները տեղին-անտեղի քրքջում։ – Այդ քրքջոցները, ցինիզմը, որ ես մտածել եմ եւ ֆիլմի մեխն եմ դարձրել, 

Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր. «Հայկական ժամանակ»

Ուրբաթ օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու են մի շարք սենսացիոն համաձայնագրեր: Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»: Ինչպես տեսնում եք, Հայաստանը դուրս է գալիս մերձերկրային ուղեծիր: Մեկ այլ համաձայնագիր կոչվում է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական  տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ  տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը

Աշխատելն ու ուտելը

Կիրակի օրը Հունաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել «Սիրիզա» արմատական ձախ կուսակցությունը: Գլխավոր կարգախոսներն էին՝ դեմ ենք սոցիալական ծախսերը կրճատելու քաղաքականությանը, որը մեզ պարտադրում է Եվրամիությունը, չենք վճարելու Հունաստանի 320  միլիարդ եվրո պարտքը: Ժողովուրդը դա շատ հավանեց, եւ, ըստ ամենայնի, նախկին կոմունիստներից, մաոիստներից եւ սոցիալիստներից կազմված կուսակցությունը կստանա խորհրդարանի տեղերի 50

ԱՍԵԿՈՍԵ

Փողով կարող ես գնել մահճակալ, բայց ոչ՝ հանգիստ: ՉԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով: ՀՀ կրթության

Լռելն, իհարկե, ավելի ազնիվ էր. «Ժամանակ»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մամուլի ասուլիս է ունեցել լրագրողների համար, որը, սակայն, կարելի է ասել տեղի է ունեցել լրագրողների պահանջով: Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողներ հայ-ադրբեջանական սահմանից ստացվող տագնապալի տեղեկություններին զուգահեռ ԱԳՆ-ից որևէ տեղեկության բացակայության պայմաններում իրենք էին նախաձեռնել այց ԱԳՆ և պատասխաններ պահանջել իրավիճակի և ԱԳՆ գործողությունների կապակցությամբ: Ահա,

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման

Միքայել Սրբազանը Անդրեյ Մալախովի հետ լուրջ ու սուր զրույց է ունեցել. (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը նկարահանող խմբի հետ այցելել էր Գյումրի՝ այս քաղաքում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու: Վերջինս այցելել էր Գյումրու քաղաքապետին, հանդիպել էր նաեւ  Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ու հարցազրույց արել նրանց հետ: Անդրեյ Մախալովին ուղեկցողների տպավորությամբ, Միքայել Սրբազանը բավական սուր տոնով է խոսել նրա հետ, հանդես է եկել

Վանաձորի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը չկար

Այսօր Վանաձորի քաղաքապետարանում  տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ամենևին չէր վերաբերվում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուն: Մինչ օրակարգում եղած խնդրին անդրադառնալը քաղաքապետի նախաձեռնությամբ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Օրակարգում ներկայացված հարցի քննարկումից հետո Ս. Դարբինյանը նիստը համարեց ավարտված, սակայն նախ ավագանու

Գոռ Առաքելյան. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելը արժանապատվության խնդիր է. (Ֆոտոշարք)

Գոռ Առաքելյանը համարում է, որ Գյումրու ողբերգությունն արդեն դուրս է եկել հուզական մակարդակից

Փաստաբանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ կասեցնելու լիցենզիան

ՀՀ առողջապահության նախարարին է դիմել  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուրադ Ասրյանը: Նա խնդրում  է դադարեցնել  բուժհիմնարկներից մեկի լիցենզիան: Փաստաբանը վկայակոչում է «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» հոդվածը, համաձայն որի «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ 2-րդ հոդվածի՝ Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են` ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես

Պայքար, պայքար՝ առանց հանգստանալու

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Հոլանդիայում «Tata Steel Chess» շախմատային փառատոնում անհաջող հանդես գալուց անմիջապես հետո մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու մեկ այլ գերմրցաշարի՝ Բադեն Բադենում փետրվարի 2-ից 9-ը կայանալիք «GRENKE Chess Classic» գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էտյեն Բաքրոն, Արկադի Նայդիչը եւ Դավիթ Բարամիձեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դատական դեպարտամենտի աշխատակիցների գործով վիճարկվեց երրորդ մեղադրողին ներգրավելու հարցը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր բացարկ հայտնեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Վիճարկվեց նաև մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանին որպես երրորդ մեղադրող ներգրավելու իրավաչափությունը,որը կայանում է նրանում,որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ խոսք անգամ չկա երրորդ մեղադրող ներգրավելու բացառիկության մասին,որը «Դատախասության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի պահանջն է:Նույն հոդվածի

«Երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը». Գևորգ Հայրապետյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014 թվականին տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում: Կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2013-ի համեմատ, ժամանակին ստացված լիարժեք պատասխանների թիվը 2014-ին աճել է 16%-ով, իսկ ուշացածներինը նույնն է մնացել: Իրավաբանի խոսքով՝ երբեմն տեղեկատվությունն այնքան ուշացած են տրամադրում, որ այն կորցնում է իր իմաստը, երբեմն

Միքայել Աջապահյան. «Ուրիշներն ապուր եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»

Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն, անդրադառնալով ոճրագործին հայ իրավապահներին  հանձնելու պահանջով  գյումրեցիների փողոց դուրս գալուն, ասաց. «Մարդկանց փողոց դուրս գալը շատ բնական է, շատ անբնական կլիներ, եթե մարդիկ փողոց դուրս չգային, այ, դա կլիներ անբնական, ուղղակի ինչպես ես ուրիշ անգամներ արտահայտվել եմ, ճիշտ ժամանակ չէր ընտրված, որովհետեւ նախ եւ առաջ պետք է ննջեցյալները հողին

Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին: Հ. Նաղդալյան

Այսօր` հունվարի 26-ին, մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում, թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն, մեր պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձեց Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և այդ բարձր ամբիոնից հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար , ԱԺ փոխնախագահ Հերմինե

Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում. «Ադրբեջանը հարձակվել է հայկական դիրքերի վրա գրեթե ամեն օր՝ խլելով կյանքեր»

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ ելույթների ժամանակ ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, մասնավորապես այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Հայ պատվիրակը մտահոգություն հայտնեց. «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին, ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ (սադրիչ, պատերազմ հրահրող)

Սուրիկ Խաչատրյանի մասին 90-ականներին մամուլում հայտնված հրապարակումները դատարանում են

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր Սամվել Հարությունյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց: Նա նախ անդրադարձավ այն հանգամանքին, որ Սուրիկ Խաչատրյանը հերիք չէ թույլատրված ժամկետից ուշ է ներկայացրել իր դեմ հայցադիմումը, ուշացումից բացի ոչ իր անձնագրային տվյալներով է ներկայացրել: «Հայցը ուշացումով ներկայացնելն էլ պատճառաբանված էր իր՝ շատ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները

Միքայել Սրբազան. «Եթե 10-15 տարին մեկ մենք այսպիսի ողբերգություն պետք է ապրենք, ուրեմն իրավունք ունենք բարձրաձայնել ռազմաբազայի տեղահանման հարցը».(Տեսանյութ)

Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի կարգն անցկացնելիս, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր՝ եթե մի կառույց կա, որ վտանգ է ներկայացնում քաղաքի բնակիչների համար, պիտի քննարկվի այն տեղահանելու հարցը: Այսօր Aravot.am-ը  Սրբազանին հիշեցնելով իր այս խոսքը՝ հետաքրքրվեց, թե ռուսական  ռազմաբազան ի վերջո պե՞տք է գյումրեցիներին, թե՞ ոչ: «Դրա համար ասել եմ, եթե

Բաքուն հրաժարվել է նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանագրից. «Ազատություն»

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատուն կառուցելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ավելի վաղ ստորագրած պայմանագրից: Դա տեղի է ունեցել 2013 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Վաշինգտոնի հնչեցրած քննադատությունից անմիջապես հետո: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է անանուն դիվանագետը: Դրանից հետո՝ 2014 թվականի փետրվարին, պետքարտուղար Ջոն Քերին Իլհամ Ալիևին նամակ էր հղել և համագործակցության կոչ արել:

Երթ. Պահանջում են Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Կասկադ համալիրից քիչ առաջ մեկնարկեց  «Միանում եմ պահանջին» նախաձեռնության երթը: Այժմ նախաձեռնության անդամները շարժվում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին», «Գյումրի դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» պաստառներով: Նախաձեռնության անդամներն իրենց երթով կոչ են անում ռուսական կողմին իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները եւ Գյումրիում Ավետիսյանների

ԵԽԽՎ-ի սառը պատասխանը Ադրբեջանին

Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրվա լիագումար նիստը: Ելույթով հանդես եկավ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: Նա դատապարտեց փարիզյան իրադարձությունները և ՌԴ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ: Հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, օգտագործելով ԵԽԽՎ ամբիոնը, ինչպես և սպասվում էր, բարձրացրեց այս տարվա ամռանը դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ

ՀՀ Պնախարար. «Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի»

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031