Օրվա լրահոսը

Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Հունվարի 21-ին, ժամը 08.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Մարտիկ Գ.-ն, որը 2014 թ. օգոստոսի 1-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լեռնիկ Ալեքսանյանը տվյալներ ունի՝ այսօր ռուսներին խանութներում չեն սպասարկում

Այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության հետ կապված ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իսկապես մտահոգություններ կան. «Հասարակական տրամադրվածություններ են ստեղծված»: Ըստ նրա, դա մեր խնդիրն է, թե ինչքանով ՀԱՊԿ-ը ռազմական միջամտություն կցուցաբերվի: Իսկ քաղաքական առումով քայլեր արվում են. «Պարտադիր չի, որ ՀԱՊԿ-ը հատուկ Ադրբեջանի համար ինչ-որ հայտարարություններ անի»: Արշակ Սադոյանն, անդրադառնալով Գյումրիի ոճրագործությանը, ասաց, որ

Սգո օր չհայտարարվեց, բայց ժողովուրդն ավելի ուժեղ սգաց

Հունվարի 20-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բնակարանների պատշգամբներից սեւ պաստառներ էին կախված՝ ի նշան Գյումրիում սպանված Ավետիսյանների՝ հայ ընտանիքի սպանդի, սգի, ցավակցության: Սգո oր չհայտարարվեց, բայց հանրապետության տարբեր հատվածներում մարդիկ սգալու իրենց ձեւերը գտան, եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին, մոմավառություններ եղան տարբեր քաղաքներում՝ ժողովուրդն ավելի ուժեղ սգաց: Սեւ պաստառներով սուգ հայտարարելը մի երիտասարդի նախաձեռնություն էր, որը ֆեյսբուքյան իր

Դանիել Իոաննիսյան. «Ռուս սահմանապահների համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ առաջին անգամը չէ, որ սահմանապահները պայմանագիր են խախտում

Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք»

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»:

Արա Աբրահամյանի բազում «մեղքերը». «Ազգ»

Ամեն անգամ, երբ Հայաստանում կամ համահայկական տարածքում որեւէ դժբախտ, կրկնում եմՙ դժբախտ դեպք կամ իրադարձություն է տեղի ունենում, որոշակի անձանց մի խումբ եւ է՛լ ավելի որոշակի մի շարք լրատվամիջոցներ տեղի ու մանավանդ անտեղի հարձակումներ են գործում պատրաստի մի քանի թիրախների վրա- Հանրապետության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոս, Ռուսաստանի հայերի միության նախագահ: Սվինամարտի մարզումների մասնակցող նորակոչիկների նման

«Ազդակ»-ի խմբագրական. Շեղելու փորձեր

Ընթացիկ տարուան առաջին ամիսը յատկանշած իրադարձութիւնները մտածել կու տան, որ բազմաթիւ ուղղութիւններով մեր թշնամիները ձեռնարկած են պետական մակարդակներու վրայ շատ աշխուժ պայքարի` հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետութիւններու ուշադրութիւնը շեղելու քաղաքականութեան: Փորձենք ամփոփ կէտերու մէջ նշել այն ուղղութիւնները, որոնք ցարդ կ՛երեւին Անգարայի եւ Պաքուի միացեալ, միջպետական շտապին կողմէ հայկական հարցերուն գծով ուշադրութիւն շեղելու քաղաքական ընդհանուր

Ընթացքի մեջ են հատուկ կարիքներով մարդկանց համար ներկրված տրանսպորտային վերելակների տեղադրման և փորձարկման աշխատանքները

Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևարափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում: Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ

Ռազմակայանի տարածքից դուրս գալու պահին հայ իրավապահները իրավասու են կալանավորելու հանցագործին. «Ազգ»

Ռուսական դատարանը Վալերի Պերմյակովին կդատի միայն զորամասից ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության համար: Այն չունի ավելի մեծ իրավազորություն: Ռուսաստանյան իրավադատությունը նրան թույլ չի տալիս դատել ուրիշ պետությունում կատարված հանցագործության համար, որտեղ Ռուսաստանի քննչական մարմինները չեն կարող անցկացնել պաշտոնական եւ օրինական քննչական արարողակարգեր: Իհարկե, ռուսաստանցի քննիչները կիմանան այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռազմակայանից դուրս, բայց

Սուքիաս Ավետիսյան. «Այսօր ռուս զինվորականների մեջ էլ վախ կա». «Հայոց աշխարհ»

Հարբած ռուս սպաների ներկայությունը քաղաքում, այն էլ՝ ողբերգությունից 2 օր անց, կա՛մ սադրանք էր, կա՛մ սա վկայում է, որ ռուսական կողմը չի կարողանում համապատասխան կարգուկանոն հաստատել իր զորամասերում, որը չափազանց կարեւոր է:

Կասկածի տակ է դրվում հետաքննության արդարացիությունը

Բաց նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ. Մարդկային քաղաքակրթության զարգացման հիմքը հանդիսացել են մարդկային հարաբերությունները ոչ միայն ընտանիքների, տոհմերի, համայնքների ու խմբերի, այլեւ ազգերի ու պետությունների միջեւ: Այս իմաստով հայ-ռուսական հարաբերությունները, անցնելով բազում փորձությունների միջով, լուրջ քննություն են բռնել հարյուրամյակների ընթացքում, որի արդյունքում այսօր ընդհանուր քաղաքական, ռազմավարական, տնտեսական եւ մշակութային սերտ համագործակցության մթնոլորտ

Դավիթ Բաբայան. «Բոլորը պետք է կողմ լինեն, որ Գերմանիան դառնա միջնորդ պետություն եւ ոչ թե մի երկիր առաջարկի». «Չորրորդ իշխանություն»

Ադրբեջանի շնորհիվ բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձեւաչափով եւ ճիշտ չի լինի, որ խեղաթյուրվի մեկ այլ ձեւաչափ։

Արծրուն Հովհաննիսյան. «Ես համարում եմ, որ բանակն արդյունավետ է հակառակորդին դիմակայում». «Ժողովուրդ»

Եթե պատերազմը սաստկանում է, եւ մենք ունենք զոհեր, սա չի նշանակում, որ արդյունավետ չենք կռվում։

Գևորգ Կոստանյանի հայրը ազատվել է գլխավոր դատավորի պաշտոնից. Zham.am 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի վարչության մամուլի ծառայության աշխատակիցը: Նրա խոսքով՝ Սուրիկ Կոստանյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Նշենք, որ Սուրիկ Կոստանյանը 2006 թվականից զբաղեցնում էր

ՄԱԿ․ Տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աղքատությունը խորանում է. «Ազատություն» ռադիոկայան

Փորձագետները նշում են, որ տնտեսական անցումային այդ երկրներում «նոր աղքատների» ռիսկեր են առաջանում:

Սուրիկ Խաչատրյանը եւ նրա լեգենդար Զարզանդը կանչել եւ ծեծի են ենթարկել.  «Հայկական ժամանակ»

Երեկ Գորիսից տեղեկություններ ստացվեցին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա լեգենդար Զարզանդը կանչել եւ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում։ Ըստ նույն աղբյուրի, դեպքին ներկա է եղել նաեւ Գորիսի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը, ում փոխարեն

Ռոբերտ Քոչարյան. «Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող»

Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ

Սա այն եզակի դեպքերից է, երբ արտագաղթն ինչ-որ օգուտ է տալիս Հայաստանին. «Չորրորդ իշխանություն»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երգիչ Թաթուլ Ավոյանն արդեն տեւական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում եւ մտադիր է մշտական բնակություն հաստատել այնտեղ։ «ՉԻ» – Հետո էլ ասում են՝ լրատվամիջոցներում պոզիտիվ լուրեր գտնելը դժվար է։ Սա այն եզակի դեպքերից է, երբ արտագաղթն ինչ-որ օգուտ է տալիս Հայաստանին, եւ պարզվում է, որ ցանկացած բացասական երեւույթ նաեւ իր դրական կողմերն

Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆբ-յան էջերը

Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆբ-յան էջերը և չեմ կարողանում իրենց պատին դնել անհրաժեշտ տեղեկությունն այն դեպքում, երբ վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինքը՝ քաղաքապետը կոչ արեց հետևել սոցցանցերում հայտվող ցանկացած տեղեկությանը, որը վերաբերվում է Երևանի խնդիրներին: Հիշեցնեմ՝ Երևան մայրաքաղաքը էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջերս ճանաչվել է 5-րդը , իսկ էլեկտրոնային կառավարման

Հայաստանի ՊՆ. դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է. ունենք երկու զոհ

Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը: Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Հունվարի

Կարինե Նալչաջյան. «Այս ողբերգությունը մտավ բոլորիս ընտանիքները». «Իրատես de facto»

Ողբերգությունը համախմբեց ողջ ազգը։ Նման ծանր պահերին մեր մեջ արթնանում է միմյանց սատար կանգնելու և վիշտն ազգովին կրելու ունակությունը։ Վերջին ահավոր հարվածը՝ փոքրիկի մահը, ավելի խորացրեց մի բուռ սիրտ դարձած ժողովրդի ցավը։ Հոգեբանորեն ի՞նչ ապրեց հայ հանրությունը, ինչպե՞ս մեղմել վիշտը։ Էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց, որ այս օրերին իրեն են դիմում երիտասարդ կանայք, ովքեր հոգեբանորեն ծանր

Նախարարը վստահեցրել էր, որ մինչև փետրվարի 6-ը  աշխատավարձի չսպասեն, միեւնույնն է, չեն ստանալու

Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները իրենց աշխատավարձերի պահանջով կրկին նախագահական նստավայրի առջեւ են հավաքվել: Այսօր ավելի քիչ են, քան նախորդ օրերին, ինչը հավաքվածների մեջ զայրույթ է առաջացրել: Այս պահին նրանք քննարկում են իրենց հետագա գործողությունները եւ որոշում են վաղը եւ մյուս օրը չհավաքվել, իսկ երկուշաբթի վերսկսել իրենց բողոքի ակցիաները, բայց մեծ քանակով: Նրանք  դատապարտում են իրենց գործընկերներին,

Առաջին գծում պաշտոնյաների նկարվելը ոչինչ չի տվել. «Ժողովուրդ»

Կլինեն մարդիկ, հիմնականում իշխանությունների շրջապատից, որ կասեն, թե իբր օգոստոսի սկզբին, երբ սահմաններին կրկին իրավիճակը լարված էր, Հայաստանի հանրությունը ցույց տվեց, որ միասնական է, եւ այս հարթությունում ամեն ինչ նորմալ է։ Սակայն իրականությունն այլ է։ Բավական է զրուցեք մի քանի շարքային քաղաքացիների հետ եւ կհամոզվեք, որ առաջին գծում պաշտոնյաների նկարվելը, այնուհետեւ հեռուստաընկերություններով եւ համացանցով այդ

«Հայրենիք»-ի Խմբագրական. Թուական… եւ թուային խեղաթիւրում

Սովորութիւն դարձած է վերջին տարիներուն, հազիւ Փետրուար ամիսը մուտք գործած, ազերի քարոզչական մեքենան գործի կը լծուի եւ Խոճալուի գծով սուտ ու փոյթ փաստեր եւ շինծու լուսանկարներ ցուցադրելով, կը փորձէ համոզել թէ Փետրուար 25-26, 1992-ին անմեղ ազերիներ ջարդուած են, որոնց թիւը կրնայ գերազանցել երկու հարիւրը: Անշուշտ, այս մէկը միակողմանի կարծիք է եւ Պաքու երբեք չուզէր դարձնել

Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից

Վալերի Պերմյակովը ռուսական 102– րդ ռազմաբազայի տարածքում գտնվում է ապօրինի. «Հայկական ժամանակ»

Ռուս սահմանապահները իրավունք չունեին Պերմյակովին սահմանապահ ուղեկալից տեղափոխել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք։

Վովա Գասպարյանի «ինքնախոստովանական» հայտարարությունների մասին

Իրավաբան Վահե Գրիգորյանը, դեռ Գյումրիի հրեշավոր սպանությանը հաջորդած առաջին իսկ օրը, անդրադառնալով այն փաստին, որ ռուս զինվորականներն իրականացրել էին կասկածյալի` Վալերի Պերմյակովի օպերատիվ որոնողական աշխատանքներ, ռուս սահմանապահները գտել էին նրան ու հանձնել ռազմաբազա, «Ազատություն TV»-ի եթերում ասել էր. «Այն պահից ի վեր, երբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հանձնվում է ՌԴ զինվորականների իրավազորության տիրույթ, նրան հետ հանձնելն

2000 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում

Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն, որը 2000 թ. ապրիլի 14-ից Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: ՀՀ ոստիկանություն

«Մարտի մե՞կն են բացահայտել, թե՞ Հոկտեմբերի 27-ը, որ պահանջում են՝ հայերը քննեն». «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո մեր հայրենակիցներից շատերը, բացի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջից, կարծիք են հնչեցնում նաև, որ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից: Այս պահանջների հետ կապվածի՞նչ տեսակետ ունեք: – Անկեղծ ասած՝ ես երկու խնդրի հետ կապված էլ հարցի իմաստը չեմ հասկանում: Բազան հանելը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031