Օրվա լրահոսը
2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ
2015 թ. hունվարի 21-ի արտահերթ նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.00 տոկոսային կետով՝ սահմանելով 9.50%: 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան
Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում
Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով հրատապ միջոցառումներ իրականացնելու հարցը։ Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում`
«Փայլատակող կրակոցը իմն էր». ասում է Զարզանդ Նիկողոսյանը
Բուդաղյանների գործով երեկվա նիստում վկա Զարզանդ Նիկողոսյանը (լուսանկարում) հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում էր, որ 2014 թ. նոյեմբերի 26-ի նիստում, «տեսագրության դիտման ժամանակ պ-ն Ալումյանը փորձում էր իրեն համար ցանկալի ձևով մեկնաբանել դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն, պ-ն Ալումյանը չի խորշում, փաստերը խեղաթյուրում է և դրանք ի վնաս ինձ ու Տիգրան Խաչատրյանի
Գյումրեցիները հաղթեցին այս «փոքրիկ» վեճում. «Հրապարակ»
Եթե ՀՀ քննչական կոմիտեի երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունը հերթական «բլեֆը» չէ եւ ուղղված չէ ժամանակ շահելուն ու հանրային վրդովմունքը զսպելուն, ապա կարող ենք արձանագրել, որ գյումրեցիները հաղթեցին այս «փոքրիկ» վեճում: «Սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է այդ հաղորդագրության մեջ։ Թվում է՝ ոչ մի աշխարհացունց եւ արտառոց բան չի
ԱՍԵԿՈՍԵ
Իսկական ջենտլմենը նա է, ով ցույց է տալիս, որ առաջին անգամ է լսում ձեր պատմած անեկդոտը։ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ
Երեւակայության արգելակները
Եթե որեւէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երեւակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա եւ այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր:
Նորածինները նմանակում են վեցակի օլիմպիական չեմպիոնին (ֆոտոշարք)
Վեցակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտնի է հաղթանակներից հետո իր հերթական նվաճումը նշելու յուրօրինակ դիրք ընդունելով: Ջամայկացի թեթեւ ատլետը Twitter-ի իր էջում տեղադրել է նորածին երեխաների լուսանկարներ, որոնք «նմանակում» են իրեն՝ ընդունելով նույն դիրքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ eurosport-ի
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Էդգար Բարսեղյանը՝ Լավրովի հայտարարության մասին. «Տրամաբանական հետեւությունը միայն այն է, որ դատավարության արդյունքը կեղծ կլինի»
Էդգար Բարսեղյանը համարում է, որ դատավարությունը չի գնա այն ճանապարհով, որը ժողովուրդն է պահանջում
Սերյոժայի հիշատակին բերված խաղալիքները հանձնվեցին «Մարի Իզմիրլյան» մանկատանը. NEWS.am
Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական Սերյոժայի հիշատակին Ազատության հրապարակում 2 օր ընթացող մոմավառությունից հավաքված խաղալիքները այսօր՝ հունվարի 21-ին, հանձնվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Մարի Իզմիրլյան» մանկատանը: Խաղալիքները մանկատանը հանձնելու նախաձեռնությանն աջակցեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատակիցները, մոմավառության նախաձեռնողները եւ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ուղեկցությամբ խաղալիքները տեղափոխեցին մանկատուն: «Մենք խոսեցինք նախարարի
Վարդան Ղուկասյան. «Որ նախագահը գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու». 168.am
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե հասարակության կողմից հնչող մեղադրանքներից է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չեկավ Գյումրի և չմասնակցեց Ավետիսյանների հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. «Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի,
Վահան Թումասյան. «Ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքն այլեւս այն չի լինի, ինչ որ կար»
Վահան Թումասյանի կարծիքով՝ Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ քաղաքականացնում է կատարվածը
«Պետք է դադարեցվի Գյումրու հանցագործության քաղաքականացման գործընթացը». Արման Բոշյան
Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, հատուկ օպերացիաների շարք է սկսվել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը՝ մեկնաբանելով Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործությունը: «Եթե դա հատուկ օպերացիա է, այլ ոչ թե հոգեկան խանգարում ունեցող մարդու արարք, ապա դա նշանակում է, որ նա մենակ չի գործել, և Հայաստանի դեմ
Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար. «Ա1+»
Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մինորու Կիուչիի համար Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության գործողության։ Նա Ճապոնիայի հանրապետության եւ իր կողմից անկեղծ ցավակցություն է հայտնում Գյումրիի միջադեպի հետ կապված. «Լինելով խաղաղասեր պետություն` Ճապոնիան շարունակում է իր պայքարն ահաբեկչության դեմ: Այս ենթատեքստով էլ մենք ցանկանում ենք համագործակցել ՀՀ-ի հետ»: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում:
Ավետիք Իշխանյան. Շիրակի քննչական պետի տեղակալը Պերմյակովի համար փաստաբան է կանչել ոչ իրավական ճանապարհով
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանը ոչ պատշաճ վարք է դրսեւորել՝ կեսից հրաժարվելով Պերմյակովի շահերի պաշտպանությունից: «Նա կարող էր հրաժարվել հենց ի սկզբանե, եթե նման զգացմունքային վերաբերմունք ուներ այդ գործի նկատմամբ, իսկ համաձայնվելուց հետո էլ, երբ զգացմունքային վիճակ էր առաջացել, հրաժարումը պետք է համաձայնեցներ Պերմյակովի հետ,
ԵՄ Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար. «Հույս ունեմ, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կպահպանվի». «Ազատություն»
Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո սա Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստն էր, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝
Գյումրու ողբերգության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները սրտխառնոց են առաջացնում. Ֆահրադդին Աբոսզոդա. Regnum
Վերջին օրերին ադրբեջանական լրատվության ամբողջ ներուժը ուղղված է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սեպ խրելուն, սակայն ցանկացած նորմալ մարդու մոտ այդ ջանքերը սրտխառնոց են առաջացնում: Նողկալի է այդ նպատակների համար օգտագործել հայ ընտանիքի ողբերգությունը, «Ռեգնում»-ում գրում է թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան: «Հայ-ռուսական բարեկամության դեմ առաջինը գրեց «Վեստի.ազ»-ը, որը հայտնել էր. «Մեր ենթադրություններն այն մասին,
Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը
Կարեւորելով հանրության տեղեկություն ստանալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տեղեկատվություն տրամադրել՝ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին
21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Բանկերից որոշները կամ կմիավորվեն, կամ` կփակվեն
ԿԲ-ի` բանկերի կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու պահանջը պիտի ստիպի բանկերին ներդրումներ անել, բայց ներդրող դժվար գտնեն
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։ 20.01.2015թ.՝ ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական
Կարեն Վրթանեսյան. «Ադրբեջանական կողմն իրավիճակն ավելի սրելու համար կարող է լրացուցիչ ճնշումներ գործադրել»
Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ անկախ Գյումրիի իրադարձություններից ադրբեջանական կողմը շարունակում է ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի
«Ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ Պերմյակովը»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, փաստաբան Թամարա Յայլոյանի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր համաձայնել ու կեսից հրաժարվել պաշտպանել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը: «Բացարձակապես պրոֆեսիոնալ չէր, ինքը հենց սկզբից կարող էր հրաժարվել, չգնար, իսկ գնալուց հետո պարտավոր էր պաշտպանել. ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ նաեւ Պերմյակովը: Փաստաբանի որակի մասին
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու առթիվ
21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ: Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում: Դեպքի առթիվ ՀՀ
Թուրքիան ռազմավարություն է փոխել. հնարավոր է սահմանը բացվի
Մինչ օրս Թուրքիայի նախագահը չի պատասխանել Հայաստանի նախագահի հրավերին՝ ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Փոխարենը նա ՀՀ նախագահին հրավեր է ուղարկել, որ մասնակցի ապրիլի 24-ին Թուրքիայում մեծ շուքով նշվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել մարտի 18-ին: Այս ամենին հաջորդեց Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը Թուրքիայի
Ավետիք Իշխանյան. «Եթե Բաբուխանյանը համարձակություն ունի, թող պարզի գործընկերների եկամտի, կոռուպցիայի աղբյուրները»
«Նորմալ հասարակական կազմակերպությունները բոլորը թափանցիկ են գործում եւ ցանկացած միջոցառման ժամանակ հրապարակում է իր դոնորի անունը: Նա ինչ-որ հայտնագործություն չի արել: Պարզապես սա նրա՝ իշխանություններին հաճոյանալու հիստերիկ պահվածքն է՝ ամեն գնով ռուսական եւ մեր իշխանություններին հաճոյանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսպես մեկնաբանեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությունը՝ արեւմտամետ ՀԿ-ների ֆինանսական
«Ազատության» լրագրողը կհամալրի Բաքվի «սև ցուցակը». «Ազատություն»
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հետևել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից լրագրող Բաֆի՝ Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների հրապարակմանը: Ուշագրավ է, որ «Ազատության» ադրբեջանական


















































