Օրվա լրահոսը
Ավետիք Իշխանյան. «Եթե Բաբուխանյանը համարձակություն ունի, թող պարզի գործընկերների եկամտի, կոռուպցիայի աղբյուրները»
«Նորմալ հասարակական կազմակերպությունները բոլորը թափանցիկ են գործում եւ ցանկացած միջոցառման ժամանակ հրապարակում է իր դոնորի անունը: Նա ինչ-որ հայտնագործություն չի արել: Պարզապես սա նրա՝ իշխանություններին հաճոյանալու հիստերիկ պահվածքն է՝ ամեն գնով ռուսական եւ մեր իշխանություններին հաճոյանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսպես մեկնաբանեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությունը՝ արեւմտամետ ՀԿ-ների ֆինանսական
«Ազատության» լրագրողը կհամալրի Բաքվի «սև ցուցակը». «Ազատություն»
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հետևել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից լրագրող Բաֆի՝ Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների հրապարակմանը: Ուշագրավ է, որ «Ազատության» ադրբեջանական
«Նախագահը ինքը պետք է լիներ Գյումրիում, ոչ թե գնար շախմատ նայեր». Քաղաքացի. (Տեսանյութ)
Ազատության հրապարակն այսօր կրկին բազմամարդ էր: Քաղաքացիները շարունակում էին մոմավառությունը ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, որը 7 օր շարունակ իր կյանքի համար պայքարելուց հետո մահացավ հունվարի 19-ին: Այսօր Գյումրիում 6 ամսեկան Սերյոժային հողին հանձնեցին: «Մայրն իր որդուն տարավ իր ծոցը»,- արտասուքն աչքերին ասում էր մոմավառության մասնակիցներից մեկը: Aravot.am-ը Ազատության հրապարակում
Հայկ Կալեյանի գործով բռնության ենթարկված վկայի գործով բողոքի քննություն ավարտված է
2015 թ. հունվարի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Պետրոսյանի, շարունակվեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման է ենթարկվում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտի օրինականության հարցը: Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ գործով
Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի
Այսօր Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին նաև ռուս և այլ ազգերի ներկայացուցիչներ, ծաղիկներ դրեցին ի նշան միասնական վշտի և ցավի: Արարողությունը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից: Ներկա էին դաշնային, մոսկովյան, ինչպես նաև հայկական և այլ ԶԼՄ-ների
«Իշխանությունները շոկի մեջ էին, արդեն ուշացած կլիներ սուգ հայտարարելը». Լեռնիկ Ալեքսանյան
«Սուգ հայտարարելով չի չափվում: Որոշ ուժեր փորձեցին քաղաքականացնել: Սուգ կարելի էր հայտարարել, բայց չհայտարարելը ես չեմ կարծում, որ մեծ բացասական բան էր: Սուգ հայտարարելով չի չափվում: Դա համապետական խնդիր է: Սա ցավալի էր բոլորի համար, մարդկային էր: Չկա մարդ, որը դրա հետ կապված չունենա այդ էմոցիաները սգո»,- Aravot.am-ի հետ զրույցում հասարակության քննադատություններին, որ ինչու իշխանությունները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի
Հայտարարություն. Ոստիկանների գործողությունները եղել են չհիմնավորված և ոչ իրավաչափ
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ 2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ: Մասնավորապես, ժամը 16.00-ին ՌԴ դեսպանատան, այնուհետև ՀՀ դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` հանցագործության քննությունը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու և կասկածյալ Վ.Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ակցիայի ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները
Սերժ Սարգսյանի «սահմանումը» սգո օր հայտարարելու մասին եւ ՀՀԿ-ականի մեկնաբանությունը
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 9 օր, եւ հասարակությունը շարունակում է քննադատել իշխանություններին, Սերժ Սարգսյանին՝ այս օրերին իրենց պահվածքի, մասնավորապես՝ սգո օր չհայտարարելու համար: «Մեդիամաքսի» հիշեցմամբ, 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո՝ մարտի 26-ին, ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանը իր բլոգում արված գրառման մեջ այսպես էր «սահմանել», թե որ դեպքերում են սուգ հայտարարում.
Ադրբեջանում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները. «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանի Նարդարան ավանում այսօր անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, իմամ Հուսեյնի անվան հրապարակում կայացած ակցիայի մասնակիցները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Վռամ Խոջագորյան. «2015 թվականը ցավալի իրադարձություններով եւ լարվածությամբ հարուստ է լինելու»
Վռամ Խոջագորյանի խոսքերով` բախումների օրերին սահմանում լարվածության անկում է նկատվել
Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար է նշանակվել Վարդան Ալոյանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար է նշանակվել Վարդան Ալոյանը: Վ.Ալոյանը ծնվել է 1956 թվականին: Ավարտել է Մ.Գորկու անվան Գրականական ինստիտուտը: 1981 – 1989 թթ. աշխատել է «Կոմունիստ» հանրապետական թերթում: 1989 – 2000 թթ. – «Комсомольская правда» թերթի թղթակից Հայաստանում: 2000 – 2004 թթ. – «Республика Армения» թերթի գլխավոր
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անուշ Սեդրակյան եւ Գուրգեն Եղիազարյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ գրող, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի միջեւ: Թեման՝ Գյումրիի ողբերգության վարկածները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են
Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից: Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ
ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը
Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում,Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություններ,ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար
Ռոբին Հուդի ժամանակակից հետնորդները (տեսանյութ)
Ժամանակակից նետաձիգները դիպուկությամբ ամենեւին էլ չեն զիջում իրենց լեգենդար ուսուցչին, եթե չասենք՝ ինչ-որ տեղ էլ գերազանցում են: Դա նրանք ապացուցում են անհավանական հնարքներով: Մերօրյա Ռոբին Հուդերն առանց դժվարության մեծ հեռավորությունից կտրում են թելը, կոտրում թելով ճոճվող հավկիթը, թռչող օղակը «մեխում» թիրախին… Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները
Հունվարի 21-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը:
Փակ համարվող քաղաք այցելելու համար հայ ուսանողին Ռուսաստանից 5 տարով արտաքսում են
Հայաստանի դեսպանատանը նրան նույնիսկ չեն ընդունել
Միջնորդել են արգելել «Իրավունքի»՝ խնդրո առարկայի վերաբերյալ նոր հրապարակումները եւ արգելանք դնել խմբագրի գույքի վրա
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը: Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի
471.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 900 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 471.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 471 դրամ: NASDAQ OMX Armenia
Նարեկ Սարգսյանը հանձնարարել է պահանջներ մշակել, հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Սևադա Հայրապետյանին և ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանին, շնորհավորելով նրանց պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքներին: Մասնավորաբար, նախարարության մշակած
Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-25-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 10.50C (1999
«Կա ԱԱԾ, թող բարի լինեն զբաղվեն, պետք չի հ/կ-ներին դնել ճնշումների տակ»
ՍԻՄ կուսակցությունը, քննարկելով Գյումրիի սպանդը, եկել է այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են սադրիչ, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, հենց նրանք են փորձել կազմակերպել անկարգություններ, հարձակումներ ռուսական ռազմաբազայի մոտ: ՍԻՄ-ը հայտարարություն է տարածել, որ Հայաստանում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , հ/կ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի ԶԼՄ-ների
ԵՄ- Հայաստան Համագործակցության խորհուրդ. հարաբերությունների խորացման լավ առաջընթաց
Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորհրդի տասնհինգերորդ նիստը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 20-ին: Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը երկուստեք ընդլայնել և խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններում, որոնք չեն հակասում Հայաստանի կողմից ստանձնած նոր միջազգային պարտավորություններին: Համագործակցության խորհուրը քննարկեց Հայաստանում իրականացվող սոցիալ-քաղաքական բարեփոխումների դինամիկան: ԵՄ-ն ընդունեց ի գիտություն բարեփոխումների իրականացման գործում ձեռք բերված առաջընթացը, միաժամանակ
Ի՞նչ պատժի է արժանի գյումրեցի անմեղ ընտանիքին բնաջնջած դահիճը. ԱԺ փոխխոսնակի ու պատգամավորների կարծիքները (Տեսանյութ)
Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանն այսօր եկել էին մասնակցելու ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասաց, թե գտնում է, որ բոլոր ցավերը ժամանակն է հաղթահարում: «Չմոռանանք, որ ցեղասպանություն ենք հաղթահարել, կատարվածը դրա փոքր տեսակն է, բայց իրոք ողբերգություն է և չեմ կարծում, որ
«Իրենք չէին սպասում, որ հատկապես գյումրեցիները կցուցաբերեին նման արժանապատվություն»
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ «Սուրբ Զորավոր» եկեղեցում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի հիշատակին մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո Aravot.am-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Նա նշեց, որ չնայած այսպիսի ոճրագործություն կարող էր պատահել ցանկացած վայրում, ցանկացած ազգի ներկայացուցչի ձեռքով, սակայն չպետք է հաշվի չառնել նաեւ այն, որ ոճրագործությունը եղել է ռուսական բազայի զինծառայողի ձեռքով, եւ չպետք
Բոյկոտ ռուսական TV-ներին. media.am
«Երբ սկսվի դատավարությունը, ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը » Բացառիկ բան տեղի ունեցավ Հայաստանում՝հանրային նախաձեռնությամբ հունվարի 20-ը սգո օր հայտարարվեց։ Ինչպես վայել էր, հազարավոր մարդիկ մոմեր վառեցին ի հիշատակ Գյումրիի սպանդի 7 զոհերի։ Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ սգո հանդիսություններին հաջորդել է առօրյան։ Խոսքը դատավարության լուսաբանման մասին չէ, որ առանձին մեծ թեմա է, այլ ռուսական դաշնային TV-ների վարքագծի, որ 3 օր ուշացումով անդրադարձան սարսափելի ոճրագործությանը։ Թիվը խորհրդանշական է. ճիշտ 3 օր ուշացավ սովետական զորքը, երբ 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը սպանում, խոշտանգում, բռնաբարում էր իր
Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց
«Ազատություն» ռադիոկայան. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական
ՌԴ նախագահի խոսնակը խախտել է ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագիրը
«ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագրի 5-րդ կետի պահանջին»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե Գյումրիի հրեշավոր սպանության գործով դատավարությունը կատարվելու է ՀՀ, թե՞ ՌԴ օրենսդրությամբ, և գյումրեցիները սպասում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս հարցով դիմի


















































