Օրվա լրահոսը
Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող հրաձիգ Քրիստիան Լաուերը դարձել է արծաթե մեդալակիր
Հունվարի 10-11-ը Սլովենիայում ընթանում է «Pokal Trzina 2015» միջազգային մրցաշար, որին մասնակցում է 9 պետության 221 հրաձիգ: Հայաստանը Սլովենիայում ներկայացնում է ազգությամբ գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը: 10 մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց ձևում 35 մրցակցից Քրիստիան Լաուերը գրավել է երկրորդ տեղը: Նա նախ 612,9 միավոր վաստակելով՝ 7-րդ տեղով անցել է եզրափակիչ, այնուհետև զարգացրել հաջողությունը: Հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի
Բքի և թույլ տեսանելիության պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ: Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սևանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է: Անվտանգ երթևեկությունն
Սաստիկ բքի պատճառով Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 22:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Samsung-ը Մալայզիայում ցուցադրել է իր ամենաբարակ Galaxy A7 սմարթֆոնը. ItTrend
Samsung ընկերությունը Մալայզիայում անցկացրել է միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել է սպասված Galaxy A7 սմարթֆոնը: Հեռախոսի հաստությունն ընդամենը 6,3 մմ է. սա Samsung-ի երբևէ ներկայացրած ամենաբարակ մոդելն է: Galaxy A7-ը պատրաստված է մետաղից և ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսել թույլատրությամբ: Սմարթֆոնի պրոցեսորը ութամիջուկ Snapdragon 615-ն է, որի ունի 1,5 ԳՀց հաճախականություն և Adreno 405
Ցուցադրության է նախապատրաստվում Հայոց ցեղասպանության շուրջ 40 տեսավկայություն. «Ազատություն» ռադիոկայան
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամ – Վիզուալ պատմության և կրթության ինստիտուտը ցուցադրության է նախապատրաստում իր տրամադրության տակ եղած շուրջ 400 հայկական վկայություններից առնվազն 40-ը: Այս մասին ասված է Կալիֆորնիայի համալսարանի պաշտոնական կայքում: Տեսագրված վկայությունները Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամին է տրամադրել Հայկական ֆիլմերի հիմնադրամը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Փորձագետ. Ալիեւը էմոցիոնալ հողի վրա հայտարարություն է արել
Վռամ Խոջագորյանը համարում է, որ Ալիեւը հայտարարությունը արել է ներքին լսարանի կարիքները բավարարելու համար
Փրկարարները 4 տարեկան երեխային տեղափոխում են բժշկական կենտրոն
Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետև բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 3 կմ գնացել են ոտքով):
Ապարանում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
Ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը
2015 թ. հունվարի 10-ին ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը և տեղի ունեցավ նրա 1-ին նիստը: Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանն իր կանոնակարգի համաձայն լուծարվեց: Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին է, որն իր ստեղծման օրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձևավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման և երկրի
Ուկրաինայի իշխանությունները կխրախուսեն խորհրդային գործիչների արձանները քանդողներին. Дождь
Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ սատարում է «կոմունիստական անցյալի» գործիչների հուշարձանները քանդելուն, այդ մասին ասված է Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում, փոխանցում է «Դոժդը»-ը: «Մենք կխրախուսենք հասարակական ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի կոմունիստական անցյալի գործիչների արձաններից Ուկրաինան մաքրելուն», – հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար և փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն՝ ասելով, որ «Ամբողջատիրական համակարգի տխրահռչակ գործիչների» արձանները մշակութային
Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Գերմանիա. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի արտաքին քաղաքական հարցերի գերատեսչությունում Ուկրաինայի վարչապետի խոսքերը ԽՍՀՄ զորքերի՝ Գերմանիա և Ուկրաինա ներխուժման մասին, ծայրահեղական են որակել: «Մենք նոտա ենք հղել Գերմանիայի արտգործնախարարությանը՝ պահանջելով Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը վարչապետ Յացենյուկի՝ պատմությունը նենգափոխող ծայրահեղական հայտարարությունների առնչությամբ», – լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղական Վլադիմիր Տիտովը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
էլ. լարերի կարճ միացում «Ջազվե» սրճարանում
Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող «Ջազվե» սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել էլեկտրաջրատաքացման սարքի էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի
Ֆրանսիական ոստիկանությունը որոնում է ահաբեկիչների հնարավոր հանցակցին (Տեսանյութ)
Ֆրանսիական ոստիկանությունը չի դադարեցնում ահաբեկիչների հնարավոր հանցակցուհու՝ Հայաթ Բումեդիենի որոնումները: Նրա լուսանկարները, ըստ euronews.com-ի՝ հրապարակում ու ցուցադրում են բոլոր ԶԼՄ-ները՝ թե ֆրանսիական, թե արտասահմանյան: Քննության վարկածով՝ 26-ամյա կինը մասնակցել է հինգշաբթի ոստիկանական պարեկների եւ նախօրեին Փարիզում խանութի վրա հարձակումներին: Գրոհից ու պատանդների ազատ արձակումից հետո նրա մարմինը չի հայտնաբերվել սպանվածների դիակների մեջ:
Ալ Քաեդան և ԻՊ-ը շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել Եվրոպայում. ԱՄՆ պետքարտուղարություն. РИА Новости
«Իսլամական պետություն»-ը, «Ալ Քաեդա»-ն և այլ ահաբեկչական խմբավորումներ նոր հարձակումներ են ծրագրում Եվրոպայում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն: «Մեր ունեցած տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ «Իսլամական պետություն»-ը, «Ալ Քաեդա»-ն, նրանց կից խմբավորումները և այլ ահաբեկչական խմբեր շարունակում են ահաբեկչական հարձակումներ ծրագրել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Իշխանությունը կարծում է, որ Եվրոպայում ահաբեկչական
Fitch գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկային վարկանիշը (Տեսանյութ)
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարի 9-ին նվազեցրել է Ռուսաստանի արտարժույթային եւ ազգային արժույթով երկարաժամկետ վարկային վարկանիշը մեկ նիշով՝ «BBB»-ից մինչեւ «BBB-»: Այս գնահատականն ամենացածրն է կատեգորիայում, որը փորձագետներն անվանում են «ներդրումային»: Դրանից հետո, ըստ Fitch-ի դասակարգման՝ արդեն «սպեկուլյատիվ» աստիճանն է: Մանրամասները rt.com-ի տեսանյութում:
Մահմեդական արմատականներն ավելի են վիրավորում Մուհամմեդին, քան ծաղրանկարները. Հըզբոլլայի առաջնորդ. Daily Star
Կրոնական արմատական խմբերը, որոնք թաքֆիրիական գաղափարախոսության հետևորդներն են, ավելի մեծ վիրավորանք են հասցնում Մուհամմեդ մարգարեին, քան նրան հեգնող արևմտյան ծաղրանկարիչները, հայտնել է Հըզբոլլա խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը, փոխանցում է «Դեյլի Սթար»-ը: «Թաքֆիրիականները (մահմեդական ուղղություն, որը կասկածի տակ է դնում այլ մահմեդականների հավատքը), որոնց պնդմամբ իրենք մահմեդական են, ավելի մեծ հարված են հասցնում մահմեդականությանը, Ղուրանին և
Տիգրան Բալայան. «Դատապարտում ենք Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը»
Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը։
Իլհամ Ալիեւ. «Թշնամին ունեցել է մեծ կորուստներ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ Հայաստանը 2014 թվականին կիրառում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն: Այդ մասին, ըստ haqqin.az-ի՝ նա հայտարարել է շաբաթ օրը կայացած Նախարարների խորհրդի ընդլայնված նիստում, որը նվիրված էր 2014 թվականին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին: Ւլհամ Ալիեւն ընդգծել է, թե Հայաստանն անցած տարի «չի ձեռնարկել որեւէ կառուցողական քայլ հակամարտության կարգավորման
Տնտեսվարող սուբյեկտները ևս մասնակցում են ձնամաքրման աշխատանքներին
Հատկապես գիշերային ժամերին նկատվող ջերմաստիճանի անկումով պայմանավորված, փողոցներում հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով, մայրաքաղաքում շարունակվում են աղի և շլաքային ավազի խառնուրդով գլխավոր և երկրորդական փողոցների մշակման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են հիմնականում գիշերային ժամերին՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան օղակների և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների կողմից, վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության ներքո: Առավոտյան և ցերեկային ժամերին շարունակական
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները հարգեցին «Charlie Hebdo» շաբաթաթերթի լրագրողների հիշատակը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները ցավակցական նամակ փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանին
Խաչատուր Մարոզյանը մեղադրվում է խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու մեջ
Հունվարի 13-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, կշարունակվի «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակած մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու
Հայիթի. Երկրաշարժից 5 տարի հետո էլ մարդիկ ապրում են վրաններում (Տեսանյութ)
Վրանային ճամբարները բնավ բացառիկ երեւույթներ չեն Հայիթիի մայրաքաղաքում: 105 նման ճամբարներ են տեղաբաշխված Պորտ-օ-Պրենսում: Սավաններից, փայտերից ու ձեռքի տակ եղած այլ միջոցներից հավաքված նման վրաններն այստեղ են արդեն 5 տարի: Հենց այսքան է անցել ավերիչ երկրաշարժից, որը երկրի երեսից սրբեց Պորտ-օ-Պրենսի մեծ մասը, կյանքից հեռացան 200 հազար մարդուց ավելի, իսկ կես միլիոն հայիթցիներ մնացին անօթեւան:
Facebook սոցիալական ցանցում էթիկայի12 ոսկե կանոններ (ինֆոգրաֆիկա)
Ittrend.am-ի փոխանցմամբ՝ ուզենք, թե չուզենք, սոցիալական ցանցերը շատ խորն են մտել մեր կյանք: Շատ օգտատերի համար դրանք իրենց անձնական կյանքի շարունակությունն են, շատերի համար էլ փոխարինող են: Այստեղ իրենց արտացոլանքն են գտնում անձնական կյանքի բոլոր իրադարձությունները, ծանոթություններ են ստեղծվում, շփվում են, կռվում են, բաժանվում ու կրկին միանում են: Սակայն պետք չէ մոռանալ, որ սոցիալական ցանցերում,
Ավտոմեքենան սահել է դեպի ձորը
Հունվարի 10-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Սևան քաղաքի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 15:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման
Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդն ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպանին
Հունվարի 9-ին Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենն ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։ Դեսպան Ապիտոնյանը շնորհավորեց արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ
Երդվյալ ազատամարտիկները պատրաստ են մեկնել դիրքեր և կանգնել զինվորի կողքին
Հունվարի 9-ին տեղի է ունեցել Երդվյալ Ազատամարտիկների Միության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ ներկա են եղել ոչ միայն խորհրդի անդամները, այլ նաև տարածքային բաժանմունքների հրամանատարները: Նիստին մասնակից երդվյալ ազատամարտիկները անկախ թշնամու լամուկների բազմաթիվ զոհերի, իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերին սահմանում տիրող լարվածության, հակառակորդի ոտնձգությունների, նաև հայկական կողմի մեր քաջարի զինվորների կորուստի վերաբերյալ: Երդվյալ ազատամարտիկների մտահոգությունները
Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ. NEWS.am
«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը: Նրա խոսքով` Լեւոն Հայրապետյանը տոներից հետո ամենայն հավանականությամբ նորից կտեղափոխվի հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով: «Վիճակը
Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության շրջանակներում
Eurosport-ը տեղեկացնում է, որ Ուեսլի Սնեյդերի հարցում «Գալաթասարայի» հետ բանակցություններում հաջողության չհասնելով, իտալական «Յուվենտուսը» շրջվել է դեպի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սակայն Sky Sport Italia-ն անմիջապես արձանագրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու՝ «Յուվենտուսի» շանսերը նվազագույն են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 10-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու 2-րդ նրբանցքի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հունվարի 10-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի


















































