Օրվա լրահոսը
Գյումրիում սպանված ընտանիքից փրկված երեխայի առողջական վիճակը ծանր է
Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել:
Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից. (Տեսանյութ)
Առավոտյան ժամը 6.40-ի սահմաններում, 102-րդ ռազմաբազայից փախած ռուս զինվորականը ներխուժելով Գյումրիի Արցախ թաղամասում գտնվող Մյասնիկյան 188 հասցեի առանձնատուն, սպանել է տան 6 անդամներին, Ավետիսյանների ընտանիքին՝ հորը, մորը, 30-ամյա տղային, հարսին, նրանց 3 տարեկան երեխային, 1979թ. ծնված աղջկան: Փրկվել է ընդամենը 6-7 ամսական նորածինը, որին տեղափոխել են ավստրիական մանկական հիվանդանոց եւ այս պահին վիրահատում են: Թե
200 դրամանոցներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից: Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքովշրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝
ՀԵԴ-ն մինչ Ցեղասպանութեան 100-ամեակ 100-օրեայ գործողութիւններու կը ձեռնարկէ
yerakouyn.com. Արեւմտեան Միացեալ նահանգներու Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը (ՀԵԴ) յայտարարած է, որ Յունուար 14-ին կը ձեռնարկէ Ցեղասպանութեան հարիւրամեակը հարիւրօրեայ գործողութիւններու շարքով դիմաւորելու ծրագիրի գործադրութեան: Այս մաիսն կը հաղորդէ “Ասպարէզ”-ը: ՀԵԴ-ի հարիւրօրեայ ծրագիրները գործողութիւններու շարք մըն է՝ շաբաթական քարոզչական արշաւներէն սկսեալ, մինչեւ ցոյցեր, քաղաքական յարաբերական հանդիպումներ, մշակութային ձեռնարկներ, ցուցահանդէսներ, որոնց եզրափակումը պիտի ըլլայ Ապրիլ 24-ի քայլարշաւը դէպի
«Հարձակումը ոստիկանությունն էր կազմակերպել». Ակտիվիստը`չբացահայտված քրեական գործի մասին
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը դեռ չի բացահայտվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին անհայտ անձինք Խանջյան փողոցում հարձակվել են «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել գլխին։ Նա հարվածից կորցրել է գիտակցությունը: Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Գեւորգ Սաֆարյանը վստահ է, որ այդ գործը չի էլ
Հայաստանում տարեցտարի աճում է ալկոհոլից թունավորման դեպքերի քանակը
Միքայել Գաբրիելյանը վստահեցնում է, որ ալկոհոլից թունավորման դեպքերը կապ չունեն խմիչքի որակի հետ, պատճառը միայն օգտագործման քանակն է
Արդյոք լրատվամիջոցը կամ լրագրողը պե՞տք է պատասխանատվություն կրի հարցազրույց տված անձի հայտնած տեղեկությունների համար
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճիռը «Առավոտը» ստացել է տոներին՝ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի կնիքով: 33 էջանոց վճիռը վերաբերում է «Առավոտի», լրագրող Ռուզան Մինասյանի, «Փաստինֆո» լրատվական գործակալության, լրագրող Սոնա Մաշուրյանի դեմ ԱՄՆ քաղաքացի, ընտրական գործընթացների ժամանակ դիտորդ Նարինե Իսմաիլի Նատալիի (լուսանկարում) պահանջին: Նա պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտից» ու
Ստյոպա Սաֆարյան. «Ադրբեջանն ուզում է փորձարկել ՀՀ անվտանգությունն արդեն ԵՏՄ կազմում»
Այսօր «Հայացք» ակումբում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային գծում վերջին միջադեպերին: Նրա խոսքերով՝ «Այսօր ոչ միայն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, այլեւ միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիր է դարձել Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման կանխումը: Չկա որեւէ մեկը, որ լուրջ հույսեր փայփայի, թե 2015-ին կլինի ԼՂՀ
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ցանկացած կրոն էլ կարելի է քննադատել, սակայն պետք է լինի որոշակի սահման
Charlie Hebdo-ի որոշ ծաղրանկարներ իրոք անցնում են սահմանները և ոչ միայն իսլամի, այլև մյուս կրոնների և ոչ միայն կրոնների առումով:
Ուսումնասիրություն. Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է
«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները». 48% աշխատանք չունեցող և չփնտրող, 20% գործազուրկ և աշխատանք փնտրող, 28% զբաղված երիտասարդություն՝ արտագաղթի բարձր պոտենցիալով Ամփոփվեց «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված: Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը: Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և
Երբ է նշվում հին տոմարով նոր տարին
Հին և նոր տոմարների մասին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Ներկայումս հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է
Սպանություն Գյումրիում. ռուս զինվորականը սպանել է հայ ընտանիքի 6 անդամներին. (Տեսանյութ)
Aravot.am-ին հասած տեղեկություններով, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախի թաղամասում, Պեգաս խանութի դիմաց: 102-րդ ռազմաբազայում դեկտեմբեր ամսին ծառայության անցած ռուս զինվորականը, դիմելով փախուստի զորամասից, գնացել և սպանել է հայ ընտանիքի 6 անդամներին: Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում: Մանրամասները` տեսանյութում: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Թեւան Պողոսյանը՝ ՌԴ-ի միգրացիոն նոր քաղաքականության մասին. «Այն ազատությունը, որը թղթի վրա գրված է՝ մենք չենք ունենալու»
ՌԴ-ի՝ միգրացիոն օրենսդրությունում կատարած փոփոխությունների համաձայն, այդ երկիր մուտք գործելու արգելք է սահմանվել այն օտարերկրացիների համար, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։ Այսուհետեւ, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից 3 տարով, 270 օր անլեգալ մնալու դեպքում կզրկվեն 5 տարով, իսկ 360 օր եւ ավելի մնալու դեպքում՝ 10 տարով։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից
2015 թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում: Ճի՛շտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված Ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները: Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամեն օր ավելի մեծ սադրանքների դիմել՝ օգտագործելով անօդաչու սարքեր և տարբեր տրամաչափի
Հետախուզվող կին՝ խուլիգանության մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր
Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված
Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին բուքը դադարել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհին բուքը դադարել է, տեսանելիությունը բավարար է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Թեւան Պողոսյան. «ԻՍԻՍ»-ը մտել է Եվրոպա եւ մեսիջ ունի, որ սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք»
«Սպանությունը ցանկացած պարագայում դատապարտելի է: Ուղղակի Ֆրանսիան ողջ աշխարհում հայտի էր որպես ազատության, մարդու իրավունքների ամրապնդման օրրան, օջախ: Կրոնական թեմատիկան չէ, որ այստեղ առաջնային է: Մուսուլմանական աշխարհը, իր գլխավոր լիդերներով, Իրանն էլ՝ դատապարտել է ահաբեկչությունը, ցույց է տվել, որ նման դեպքերն անընդունելի են»,- այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց
Խաղի ժամանակ «Ինտերի» ավագը նոկաուտ է արել իր գլխավոր մարզչին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության «Ինտեր»-«Ջենոա» հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում «Ինտերի» ավագ Մարկո Անդրոելին գնդակը դաշտից դուրս ուղարկելիս դիպել է իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գլխին, որից 50-ամյա մասնագետը կորցրել է հավասարակշռությունը եւ կարճ ժամանակով տապալվել գետնին: Բարեբախտաբար, բժշկական օգնության կարիք չի զգացվել: Միջադեպից անմիջապես հետո նկատելով, որ հեռուստախցիկներն ուղղված են իր վրա, մարզիչը ժպտացել է եւ
Ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում մի քաղաքացու գոտկատեղում ատրճանակ է նկատել
Հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար: Քաղաքացին՝ 1990 թ. ծնված Հարություն Ու.-ն, փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ատրճանակը գազային է: «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նրա մոտից առգրավվել է USP COMPACT տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, և 9 մմ
Ոսկյա զարդեր գողացած աղջիկը՝ խոստովանությամբ
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն: Ըստ նրա տված խոստովանական բացատրության՝ 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ` 1972 թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից` գողացել է ոսկյա զարդեր: Վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «ՀՀ ԶՈւ երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը»: Հիշեցնենք, որ երեկ նա հաղորդել էր Տավուշում դիվերսիոն փորձի մասին ու հավելել. «Հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Հայկական կողմից զոհվել է 80 տարեկան հովիվ»: Այսօր ավելի վաղ
Գողություն կատարողը համագյուղացին էր
Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և «վայֆայ» սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանություն
Թեև հանրապետությունում առանց տեղումների եղանակ է, ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Սևանից Դիլիջանի թունել, Մարտունուց Վարդենիս և Գորիսից Սիսիան տանող ճանապարհահատվածներում մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է
Ջաջուռի և Կրաշենի բնակիչները կստեղծեն փոքրիկ հյուրատներ
Ջաջուռ և Կրաշեն համայնքի շուրջ 20 բնակիչներ առաջիկայում կստեղծեն իրենց փոքրիկ հյուրատները: «Գեոֆոն» գիտական, բնապահպանական ՀԿ-ն «Էկոտուրիզմը Ջաջուռի լեռնանցքում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ջաջուռ և Կրաշեն համայնքներում նպաստեց էկոտուրիզմի B&B ծառայության զարգացմանը: Այն իրականացվեց ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Արդյունքում Ջաջուռ և Կրաշեն համայնքների 20 բնակիչներ վերապատրաստվեցին էկոտուրիզմի` մասնավորապես B&B
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել
Սամուել Սեւյանի խաղը չի ստացվում
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկած «Tata Steel Chess 2015» շախմատային փառատոնի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին արեց՝ միավորը բաժանելով Անիշ Գիրիի հետ, իսկ ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը (նկարում) կրկին պարտվեց, այս անգամ՝ Բարտ Միխիելսին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ 20minutes.fr-ի
Արտգործնախարար Նալբանդյանը մասնակցեց Փարիզում կայացած միասնության երթին
Հունվարի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցեց ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։ Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։ Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Հրդեհ Այնթափ գյուղում
Հունվարի 11-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.22-ին, մարվել՝ 23.05-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմի և թոնրատան տանիքը՝ 100 քմ: ՀՀ ԱԻՆ


















































