Օրվա լրահոսը
ԱՄՆ պետդեպն զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչության մասին. «Ա1+»
ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ աշխարհում մեծացել է ահաբեկչությունների վտանգն ամերիկացիների նկատմամբ՝ Իսլամական պետության դեմ Սիրիայում եւ Իրաքում միջազգային կոալիցիայի իրականացրած գործողությունների արդյունքում: Պետդեպը զգուշացնում է, որ ԱՄՆ քաղաքացիների համար հատկապես վտանգավոր են Մերձավոր Արեւելքի երկրները, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Ասիան: «Ա1+»
Կարեն Չիլինգարյան. «Որոշ կաթնամթերքներ թանկացել են 25-30 տոկոսով»
Կարեն Չիլինգարյանը համարում է, որ կաթնամթերքն անհիմն է թանկացել «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը այսօր՝ հունվարի 10-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ մինչեւ Ամանոր Հայաստանում խայտառակ իրավիճակ ստեղծվեց թանկացումների հետ կապված: Պարոն Չիլինգարյանը համարում է, որ այդ թանկացումները արտարժույթի կտրուկ տատանման արդյունքն էին, որին նպաստեցին նաեւ ոչ բարեխիղճ
Առաջնագծում նկատված լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից /26 արկ/ և ՌՊԳ-7 /17 արկ/, ԳՊ-25 /2 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է
ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին
Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց` հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խաղաղության հրապարակում
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 10-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խաղաղության հրապարակում` «Պրոգրոես» համալսարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հանրային խորհուրդ. Դատապարտում ենք վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը
Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ցանկացած ոտնձգություն ենթակա է դատապարտման, իսկ կրոնական, քաղաքական շահերի ու գաղափարախոսության պաշտպանության նման ծայրահեղ դրսևորումները չարիք են ողջ մարդկության համար: Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, մաղթում կամք ու
Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը «Tata Steel»-ում մեկնարկում են սեւերով
Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է «Tata Steel Chess 2015» 77-րդ շախմատային փառատոնը, որի «A» եւ «B» խմբերում հանդես են գալիս 14-ական ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանց մեջ են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Վիճակահանությամբ ուժեղագույնների խմբի պայքարին մասնակցող Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում խաղալու է խորվաթ Իվան Շարիչի հետ, իսկ Սամուել
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
«Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում: Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը մինչ օրս հիշում է
Արա Զոհրաբյան. «Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն»
Qahana.am կայքի 2015թ. առաջին զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Որքանո՞վ է Ձեր զբաղեցրած պաշտոնը օգնում կամ խանգարում աստվածապաշտ մարդ լինելու համար: Ես կարծում եմ, որ չի խանգարում: Հակառակը, ոչ թե պաշտոնը պետք է խանգարի աստվածապաշտ մարդ լինելուն, այլ աստվածապաշտ մարդուն տեսնել պաշտոններում: Դրանք պետք է համատեղելի լինեն: Եթե ցանկացած գործողությունից, ցանկացած խոսքից առաջ
«Ալ-Քայիդա»-ն սպառնացել է իրագործել նոր ահաբեկչական գործողություններ
«Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է իրագործել նոր ահաբեկչական գործողություններ: «Շառլի Էդբո» խմբագրության վրա հարձակումը իսլամիստները անվանել են պատասխան՝ Մուհամմեդի մարգարեությունը ծաղրելուն: Քուաշ եղբայրներից մեկը հարձակման ընթացքում հայտարարել է, որ գործել է «Ալ-Քայիդայի» հանձնարարությամբ: Գրում է News-ru.com-ը: Այս բովանդակությամբ հաղորդագրություն հայտնվել է իսլամիստական կայքերից մեկում՝ ուրբաթ երեկոյան՝ հունվարի 9-ին: Ֆրանսիային սպառնացել են նոր հարձակումներ իրագործել, եթե
Կդիտվի արևային ու սաստիկ ցուրտ եղանակ
Հունվարի 10-ին և 11-ին ողջ տարածքում կդիտվի արևային ու սաստիկ ցուրտ եղանակ: Առաջիկա օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում ևս 4-6աստ: Հնարավոր է սաստիկ քամի 18-23մ/վրկ, լեռներում՝ ձնաբուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց, քամու բերած ձյան հետևանքով՝ դժվարանցանելի և փակ հատվածների գոյացում: Խորհուրդ է տրվում հնարավորինս հետաձգել միջքաղաքային ուղևորությունները 1-2 օրորվ: Ճանապարհների դրության
Կրպակում հրդեհ է բռնկվել
ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 9-ին, ժամը 23.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել՝ 23.31-ին: Պարզվել է, որ թիվ 4 շենքի բակում այրվել է Ա. Հ.ին պատկանող թիվ 5դ զրուցարանի
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է: Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի Հանրապետության
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել
Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Շախմատի ակադեմիայում, հուշամրցաշարի հաղթողի կոչման համար պայքարում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի 10 շախմատիստներ: Երկու տուրից հետո 2-ական միավորով առջեւից ընթանում են միջազգային վարպետներ, հայաստանցի Մանուել Պետրոսյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ, սանկտպետերբուրգցի Կիրիլ Ալեքսեյենկոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին 17-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Թովմասյանը իր վարած Mercedes մակնիշի 98 AT 098 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զորակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանն ու
Վազգեն Սարգսյանի արդիական մտքերը
Վերջերս առիթ ունեցա վերընթերցելու մեր թերթում 2001 թվականի մայիսի 9-ին հրապարակված Վազգեն Սարգսյանի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը գրվել է 1997 թվականի հոկտեմբերի 1-ին: Փաստաթղթի քաղաքական համատեքստը հայտնի է. Վազգենը հակադարձում է դրանից 5 օր առաջ առաջին նախագահի ասուլիսում արտահայտած մտքերին, որտեղ նախագահ Տեր-Պետրոսյանը դրական էր արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փուլային լուծմանը:
Հայտնաբերվել է դի
Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարաններից մեկում հայտնաբերվել է այրվածքներով տարեց տղամարդու դի: ՀՀ ԱԻՆ
Պատանդներին ազատեցին
Իրավապահներին հաջողվել է ազատել Փարիզի Պորտ-դը-Վենսեն թաղամասի սուպերմարկետում պատանդ վերցրած մարդկանց: Այս մասին հայտնում է Ֆրանս-24 հեռուստաալիքը: Ահաբեկիչը, որի անունը, ինչպես պարզվեց, Ամեդի Կուլիբալի է, սպանվել է: Ցավոք, կան զոհեր: Պատանդ վերցրածներից 4-ը մահացել են. 2 ոստիկան վիրավոր են:
Թուրքիայում քննարկվել են երկրին սպառնացող վտանգները. razm.info
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը Թուրքիայի դեսպանների 7-րդ կոնֆերանսի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրադրության, «ալ-Նուսրայի ճակատի» և «Իսլամական պետության» կողմից աճող վտանգի, Թուրքիայի վրա հարձակման վտանգի աճի մասին։ Թուրքական ձախ ազատական «Ռադիկալ» օրաթերթի կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նիստին մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։ Թուրքիայի արտգործնախարար
Արգելափակվել է նույնիսկ «Ջիպ»-ը
Հունվարի 9-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբերուկների հետևանքով «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վարդենյաց լեռնանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Լույս տեսավ Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» բանաստեղծությունների ժողովածուն
Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ բանաստեղծությունները կարճ տողեր են, որոնք գուցե ապրումների, մարդկանց՝ աշխարհի հետ փոխհարաբերությունների արտահայտում կարելի է անվանել «Լոֆթ» կենտրոնում այսօր՝ հունվարի 9-ին, տեղի ունեցավ Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը: «Անմոռուկը» Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է: Հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրքում տեղ են գտել 2006-2014 թվականների ընթացքում իր գրած
Կուաշի եղբայրները սպանվել են
Ֆրանս-24 հեռուստաալիքի հաղորդմամբ, «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման գործով երկու կասկածյալներ` Կուաշի եղբայրները սպանվել են ոստիկանության իրականացրած գրոհի ժամանակ: Ըստ նույն աղբյուրի, բոլոր պատանդները ողջ են:
Ադրբեջանում ականազերծել են Հայաստանի հետ սահմանամերձ մի քանի տարածքներ. razm.info
2014թ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ականազերծել է ընդհանուր առմամբ 2,1 ք կմ մակերեսով տարածք Ադրբեջանի Աղդամի, Աղջաբեդիի, Աղստաֆայի, Ֆիզուլու, Ղազախի ու Թարթարի շրջաններում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Ականազերծման աշխատանքների ընթացքում ANAMA-ի աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած
Թունավորում` շմոլ գազի արտահոսքից
Հունվարի 9-ին, ժամը 01.36-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Տաշիր քաղաքի 4 բնակիչ` 1974 թ. ծնված Վահրամ Մ.-ն, 1978 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1996 թ. ծնված Օվսաննա Մ.-ն և 1998 թ. ծնված Գրիգոր Մ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տանը խոհանոցում գազի
Թուրքիայում դաջվածքների դեմ ֆաթվա է հայտարարվել. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի կրոնական գլխավոր մարմինը ֆաթվա է հայտարարել՝ կոչ անելով մուսուլմաններին հեռացնել դաջվածքները կամ ապաշխարել Աստծո առջև, եթե չեն կարող հեռացնել դրանք։ The Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը՝ «Դիյանեթը», իր կարգադրությունում ասել է, որ բոդի արթի ցանկացած դրսևորում, այդ թվում դաջվածքները և հոնքերից կամ դեմքից մազահեռացումը արգելված են Մուհամեդ մարգարեի կողմից։
Երևանում «Օպել»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Երկու մարդ է զոհվել փարիզյան խանութներից մեկի վրա հարձակման ժամանակ
Ավելի քան երկու մարդ է մահացել Փարիզի արեւելքում գտնվող խանութներից մեկի վրա հարձակման արդյունքում: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով France Presse լրատվական գործակալությանը: Այս պահի դրությամբ Վենսենյան ամրոցի շուրջը գտնվող մի քանի թաղամասերում ոստիկանությունը շղթա է կազմել: Ականատեսների պատմածով՝ հանցագործի ձեռքում կալաշնիկով տեսակի երկու հրացան կա: Տղամարդը իրար հետեւից կրակ է բաց թողել քսան վայրկյան: Այդ պահին
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորաններում, Ախուրյանում և Աշոցքում քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի նախագահին
Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` «Բելվեդերյան» պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ: Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին


















































