Օրվա լրահոսը
Մարկ Ցուկերբերգ. «Մենք երբեք թույլ չենք տալիս երկրներին կամ մարդկանց խմբերին թելադրել, թե ինչ կարող են մարդիկ տարածել այստեղ»
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը այսօրվա իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի անձնակազմի նկատմամբ կիրառված ահաբեկչությանը: «Մի քանի տարի առաջ Պակիստանից մի ծայրահեղական պայքարում էր, որ ինձ դատապարտեր մահապատժի, որովհետեւ Ֆեյսբուքը հրաժարվել էր արգելել Մուհամմեդի մասին այնպիսի բովանդակությամբ գրառմանը հրապարակումը, որը վիրավորել էր նրան: Մենք ոտքի կանգնեցինք դրա համար, քանի որ կան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին
«Խոր վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7¬ին Փարիզում՝ «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9¬ին այցելել է ՀՀ¬ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ: ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ
Թել Ավիվը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ադրբեջանում Իսրայելի դեսպան. Trend
Իսրայելը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Թրենդ»-ին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսրայելցի պաշտոնյաների կոչերը: «Իսրայելը ժողովրդավարական երկրիր է, [այս հարցի հետ կապված] բոլորն ունեն երկու կարծիք, ոչ թե մեկ», – ասել է դեսպանը՝ նշելով, որ կառավարությունն ունի իր հստակ դիրքորոշումը և այն ավելի վաղ արտահայտել է արտաքին գործերի
ԼՂՀ ԱԳ նախարար. Բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը բոլոր կողմերի շահերից է բխում. News.am
Կարգավորման հարցում իրական առաջընթացի կարել է հասնել միայն գոյություն ունեցող իրողությունները եւ բանակցությունների լիարժեք ձեւաչափը հաշվի առնելով՝ դրա բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցության վերականգնման պայմանով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նախարարն ընդգծել է, որ խոսելով բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ ԼՂՀ իշխանությունները ելնում են հիմնախնդրի կարգավորման շահերից:
Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք: «Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը,
Ինչպես հիմար չերեւալ ինտերնետում
Ittrend.am-ի փոխանցմամբ՝ բնակչության ամենահետամնաց շերտերը նույնիսկ արդեն սկսում են հասկանալ, որ կրկնակի կետադրական նշաններ դնելը եւ մեծատառով գրելը վատ է, բայց, ընդհանուր առմամբ, մարդը համացանցում դեր զարգացման փուլում է, նեանդերտալացուն համապատասխան: Ժամանակ Ի՞նչ իմաստ ունի ժամանակ անցկացնել այնպիսի միավանկ մեկնաբանություններ, ինչպիսինն են «իհարկե», «լիովին համաձայն եմ», «ապրի հեղինակ»-ը, հավանած հոդվածի տակ գրելու վրա: Համաձայնությունը հայտնելու
«Մեծ հույս ունեմ, որ հայ լրագրողները Ռուսաստանի համար քարոզչամեքենա չեն դառնա». Մանանա Ասլամազյան. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում, «ԿրթվածՄեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար Մանանա Ասլամազյանը: -Տիկին Ասլամազյան, հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ է մեզ սպասվում մամուլի գրաքննության առումով: Հնարավո՞ր է՝ այն բոլոր ճնշումները, որ կան ռուսական
Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Գորիսում, Մոստովիկում տեղում է ձյուն: Ախուրյանում և Աշոցքում քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի Հանրապետության
Ուզում ենք մեռնել որպես նահատակներ. «Շառլի Էբդո»-ի գործով կասկածյալներ. CNN
Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի գրասենյակի վրա հարձակված կասկածյալները ոստիկանության հետ հեռախոսով բանակցությունների ժամանակ ասել են, որ նրանք ուզում են մահանալ որպես նահատակներ, այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իվ Ալբարելոն, որը հենց այն շրջանի պատգամավոր է, որը շրջափակել են ոստիկանները, փոխանցում է «Սի Էն Էն»-ը: Կասկածյալները թաքնվում եմ Ֆրանսիայի Դամարտեն-ան-Գոել հյուսիսային քաղաքի
ՀՔԱՎ. Նախորդ տարի Զինված ուժերում մահացել է 46 զինծառայող
Տեղեկանքում ներկայացված են 2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մահվան դեպքերը: 2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետեւանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով: 2014 թ-ին գրանցված մահացության 45 դեպքերից 26-ը տեղի է ունեցել հրադադարի
Իտալիա. բացահայտվել է կեղծ փողերի գործարան (տեսանյութ)
Euronews.com-ի փոխանցմամբ՝ Իտալիայում ոստիկանությունը առգրավել է հինգ տպագրական մեքենա, որոնցով տպագրվում էին 50 եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ: Ընդհատակյա գործարանը Նեապոլի մոտակայքում էր գտնվում եւ վերջին տարիներին բացահայտվածների մեջ ամենամեծերից է: Տարածաշրջանը հայտնի էր կեղծ փողեր պատրաստողներով: Երեք ամիս առաջ հենց այստեղ տղամարդ էր ձերբակալվել՝ 17 միլիոն եվրո կեղծ թղթադրամներով: https://www.youtube.com/watch?v=dPegg3VdXtk&feature=em-uploademail-ctrl
Կինոյի վարպետը դարձավ 60 տարեկան
Հունվարի 9-ը հոբելյանական է անվանի կինոռեժիսոր, միջազգային հեղինակավոր կինոմրցանակների ասպետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի համար: Լրանում է վարպետի ծննդյան 60-ամյակը: Արվեստագետի ձեւակերպմամբ, սա էլ սովորական, միջանկյալ տարի է, ու 60-ամյակի մեջ արտառոց ոչինչ չկա: Հարություն Խաչատրյանը սովորություն ունի հոբելյանը նշել է մերձավորների հետ, այս տարին նույնպես բացառություն չի լինի: Aravot.am-ի հետ
Տիգրան Տեր-Եսայան. «Հավատքը ծաղրանկարել պետք չէ»
Տիգրան Տեր-Եսայանը համարում է, որ «Charlie Hebdo» շաբաթաթերթը ծայրահեղ գործողություններ է կատարել
Փարիզի դատախազությունը հերքել է 2 զոհերի և վիրավորների մասին լուրը, հաստատվել է՝ պատանդ վերցնելու լուրը. Reuters
Փարիզի դատախազությունը հերքել է լուրը, թե Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում ահաբեկչություն իրականացրած կասկածյալների հետապնդման ժամանակ ուրբաթ օրը մարդիկ են զոհվել, հայտնում է Ռոյթերսը: Ավելի վաղ RTL ռադիոն հաղորդել էր, որ առնվազն 2 հոգի է մահացել և մի շարք մարդիկ վիրավորվել են: Ներքին գործերի նախարարը չէր կարողացել անմիջապես հաստատել՝ արդյոք զոհեր կա՞ն, թե՞ ոչ: Այս
Ինչու է դանդաղում Ձեր համակարգչի աշխատանքը եւ ինչպես պայքարել դրա դեմ
Գրեթե յուրաքանչյուր օգտատեր է բախվում համակարգչի դանդաղ աշխատանքի խնդրին: Թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց իրականում մշտական խնդիրները հոգնեցնում են: Ittrend.am-ի փոխանցմամբ՝ առավել հաճախ համակարգիչը նորոգման են ուղարկում: Իրականում դանդաղման պատճառները այդքան էլ շատ չեն եւ բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ կարելի է կատարել ինքնուրույն: Վիրուսներ Սկսենք ամենատարածվածից՝ վիրուսներից: Համացանցի յուրաքանչյուր օգտատեր բախվում է համակարգչային
Արմեն Խաչատրյան. «Եթե քաղաքական պատվերը կա` կալանավորել, ուրեմն կալանավորում են». a1plus.am
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հիշում է, որ ՀԱԿ համակիրների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր էին հարուցվել միայն այն բանի համար, որ ընդամենը իշխանության ներկայացուցչին հրել էին։
Ֆրանսիայում ահաբեկիչները պատանդներ են վերցրել (Տեսանյութ)
Ընթանում են նրանց չեզոքացնելու գործողություններ:
Այրվել են գեներատոր և մալուխներ
Հունվարի 9-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 122 հասցեում այրվում է էլ.գեներատոր: Դեպքի վայր է մեկնել թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.08:58-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.10:00-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.07-ին, մարվել՝ ժամը 09.16-ին: Կաթսայատանն (24քմ) այրվել է գեներատոր և մալուխներ, ջերմահարվել՝ մետաղապլաստե
Մահազդ
Երեկ վախճանված վաստակաշատ գիտնական և մանկավարժ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 18-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ թաղումը՝ հունվարի 12-ին, ժամը 13-ին, նույն տեղից:
Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի հաջող կանցկացնի»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն սկսել է իր թիմը նախապատրաստել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին: «Բորուսիան» առաջին շրջանն ավարտեց Բունդեսլիգայի վտանգավոր գոտում, բայց մարզչական շտաբը պատրաստ է շտկել իրավիճակը: «Հասկանում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց ինչպես ենք անելու, դա առայժմ կմնա իմ եւ ֆուտբոլիստների միջեւ: Գլխավորը, որպեսզի վնասվածքները վերջապես շրջանցեն մեզ: Օրինակ, Մխիթարյանը
Տիգրան Կարապետյան. «Լիդերը պետք է լինի Ծառուկյանը». 1in.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին կանցկացվի խորհրդաժողով՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր հիմնականում ստացել են բոլոր այն կուսակցությունները, որոնք մինչ այժմ եռյակին և ավելի կոնկրետ՝ «Բարգավաճ Հայաստան»-ին սատարելու պատրաստակամություն են հայտնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրեն հրավիրել են
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Հունվարի 9-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում` «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Մ.-ի «Օպել» մակնիշի 34 RZ 143 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Հունվարի 9-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ
Հայաստանի հավաքականի մրցակիցները դիմել են սպորտային արբիտրաժային դատարան
«Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարի «I» խմբում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Սերբիայի եւ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ վիճարկելու երկու հավաքականների նկատմամբ ՈՒԵՖԱ-ի կիրառած պատժամիջոցները: Նրանք ցանկանում են, որպեսզի կամ այդ պատժամիջոցներն ամբողջությամբ հանվեն, կամ զգալիորեն մեղմացվեն: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 14-ին Բելգրադում կայացած այդ հավաքականների հանդիպումը դադարեցվել էր 42-րդ
Ֆրանսիայի ոստիկանությունը «Շառլի Էբդո»-ի գործով 9 հոգու է ձերբակալել. «Ազատություն»
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու օր առաջ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակմանն առնչություն ունեցող 9 հոգու։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը։ Հիմնական երկու կասկածյալները՝ եղբայրներ Սաիդ եւ Շերիֆ Կուաշիները ոստիկանության համար դեռևս մնում են անհասանելի։ Նաիրա Բուլղադարյան «Ազատություն» ռ/կ
Այրվել է անասնակեր
Հունվարի 9-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Ի. Ա.-ին պատկանող 13-րդ փողոցի թիվ 8 տան բակում կուտակված 350 հակ անասնակերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 06.08-ին: ԱԻՆ
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այսպես, նշված ժամանակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն
Աստղային թիմերն ու նրանց աստղային երկրպագուները: Մաս 2
Տարբեր ոլորտների համաշխարհային աստղերը գերազանցապես երկրպագում են եվրոպական ֆուտբոլի գրանդ ակումբներին: «Մանչեսթեր Սիթի». Ջեկի Չան, Ռիկի Հատոն, Նոել Գալահեր, Լիամ: «Բարսելոն». Կոբի Բրայանթ, Խավյեր Բարդեմա, Սնուպ Դոգա, Ջասթին Բիբեր: «Միլան». Տոտո Կուտունյո, Ջորջ Կլունի: «Յուվենտուս». Լուչիանո Պավարոտտի, Էրոս Ռամազոտի, Ռոժե Ֆեդերեր, Եվգենի Պլյուշչենկո: Ռասել Քրոուն «Ռոմայի» երկրպագուն է, Գերհարդ Շրյոդերը՝ Դորտմունդի «Բորուսիայի», Ժան-Պոլ
Գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Աշոցքի, Ջերմուկի, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքների, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածի, Մեղրիի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Սևանի, Արթիկի և Քեթիի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց
Մահախոսական
Հունվարի 8-ին 87 տարեկան հասակում մահացել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչը, ինչպես իրեն հիշում են և դեռ երկար տարիներ կհիշեն Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իր գործընկերները և անթիվ-անհամար ուսանողները: Վ.Հայրապետյանը ծնվել է 1927 թ. Նախիջևանի ԻԽՍՀ Ջուլֆա քաղաքում, որտեղից 1930 թ.


















































