Օրվա լրահոսը

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ժամանելով զորամաս` Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։ Արտգործնախարարը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների ծառայության պայմաններին: Այնուհետև նախարար Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում հանդիպեց սպայակազմի և զինծառայողների հետ, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի

Զարուհի Փոստանջյան. «2015 թվականին մեզ սպասվում է խորը ճգնաժամ»

Որը, Զարուհի Փոստանջյանի կարծիքով, լինելու է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական

Սերգո Կարապետյանը շնորհավորում է հողագործներին, անասնապահներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը: Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի: Մենք լավ

Զարուհի Փոստանջյան. ««Ե՛վ, ե՛ւ»-ը կամ «կա՛մ, կա՛մ»- ն այսօրվա քաղաքականության մեջ  գոյություն չունեն»

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կախված են նրանից, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի Դաշնությունը

«Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ»

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

«Առավոտի» հաջորդ համարը լույս կտեսնի 2015 թվականի հունվարի 13-ին:

Ստեփան Սաֆարյան. «Ընդդիմության խնդիրն է թույլ չտալ ներկայիս կառավարության փոփոխությունը»

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ տարեվերջն ընդդիմության համար հիասթափեցնող էր

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:  NASDAQ OMX Armenia

Եվրոպան եւ մենք. Ամանո՞ր, թե՞ Սուրբ ծնունդ

30-40 տարվա սովորություններն առայժմ գերակշռում են դարավոր ավանդույթները Կան հարցեր, որտեղ մենք՝ հայերս, կարելի է ասել, «ավելի ճիշտ եվրոպացի» ենք, քան իրենք՝ ժամանակակից եվրոպացիները: Սուրբ ծննդի օրը, ինչպես հայտնի է, հենց այդ դեպքն է: Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաներն այդ տոնը նշում էին հունվարի 6-ին: Եվ հետո միայն հեթանոսական ավանդույթները խափանելու համար հռոմեացիները տոնը տեղափոխեցին

Մահվան ելքով վրաերթ Սեբաստիա փողոցում. վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

«Լեւոն Երանոսյանի նկատմամբ պիտի անմիջապես հարուցվեր քրեական գործ»

Կարծում է Գառնիկ Իսագուլյանը Հասարակությանը ցնցեց օրեր առաջ «Արաբո» եւ «Ապարան» ջոկատների հրամանատարներ, ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու փաստը: Առավել ցնցեց նաեւ այն, որ պարզվեց, թե նրանց ծեծը կազմակերպողները ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի թիկնապահներն էին: Ու չնայած հանրությունը սպասում էր, որ ըստ էության Լեւոն Երանոսյանն

Հանրային խորհրդի նախագահը ցավակցագիր է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Ազգային պայքարի, պետականության կերտման, քաղաքական վայրիվերումների բարդ ու դժվարին ճանապարհ անցած պետական, քաղաքական-հասարակական գործիչն իր ողջ կյանքը նվիրեց մեր երկրին ու ժողովրդին՝ իր լայնախոհությամբ ու շրջահայացողությամբ միշտ վեր կանգնելով կուսակցական գործունեության սահմանագծից և նվիրվելով ազգային ու հասարակական շահերի պաշտպանությանը: Բարձր ինտելեկտի,

«Անշնորհք եք բոլորդ՝ վերից վար»

Պարույր Հայրիկյանի բողոքը՝ բոլոր ուժերին «Նախագահական ընտրություններում ինձ չեք աջակցել: Ինչո՞ւ, որովհետեւ անշնորհք եք: Բոլոր կարգին մարդիկ պարտավոր էին Հայրիկյանին թեւ ու թիկունք կանգնել: Դուք գիտեիք, չէ՞, ով էր Հայրիկյանը: Եթե գիտեիք, ինչո՞վ էիք զբաղված: Ուրեմն անշնորհք եք բոլորդ՝ վերից վար՝ մեղմ ասած»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպիսի մեղադրանքով դիմեց բոլոր քաղաքական ուժերին, հատկապես եռյակին:

Ստեփան Սաֆարյան. «Անորոշությունները Հայաստանի համար ոչ թե վերացել են, այլ տեղափոխվել են 2015 թվական»

Չնայած այն հանգամանքին, որ ստորագրվել է ԵՏՄ անդամակցության պայմանագիրը

«Երբ երազանքներն իրականանում են». Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, և Դավթաշեն վարչական շրջանների տասնյակ փոքրիկների Ձմեռ պապին ուղղված նամակները, որոնք հասցեագրվել էին քաղաքապետարան, Ամանորի նախօրեին, «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ, իրականություն են դարձել: Երեխաներն իրենց երազած նվերները՝

Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա են եղել Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած՝ «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը։ «Անշուշտ, Երևանում բազմաթիվ են հանգստի բարեկարգ վայրերը, յուրօրինակ մթնոլորտ ունեցող տեղանքները, սակայն այս պուրակը արդեն երկու տասնամյակ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար մնում է ինքնատիպ՝

«Հաշմանդամություն ունեցող երեխան էլ պետք է գնդակի հետեւից վազի, ոչ թե կողքից նայի եւ իրեն օտարված զգա»

«Պարտադիր չէ՝ գնանք եկեղեցի մոմ վառենք կամ մատաղ անենք բաժանենք, որ Աստծո կողմից ընդունվի, երբ մենք հաշմանդամություն ունեցող երեխաների համար հոգ ենք տանում, ամեն ինչ անում ենք, որ նրանք ներառվեն հասարակություն, դա նույնպես, աստվածահաճո գործ է: Կարեւորը նրանց կյանք մտցնելն է»,- չորս տարի առաջ այսպիսի համեմատությամբ է փորձել ծնողների մեջ վերաբերմունքը փոխել մանկապարտեզի տնօրենը, երբ

Դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն

Մուրացկանները Ադրբեջանի սահմանագոտի են հասել

Ոսկեպարցիները նրանց հանդեպ գթասիրտ են

Ամստերդամում, Բեյրութում և Բոստոնում ևս դիտել են «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմը (տեսանյութ)

Շարունակվում են «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները՝ «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին այն ցուցադրվել է Ամստերդամում, Բեյրութում և Բոստոնում: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, որ «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» Ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին,

Արթուր Օսիկյան. «Մենք առաջարկել ենք, որպեսզի ՔԿՀ-ները կամ հիմնարկի պետերը լինեն վարույթ իրականացնող մարմին»

Երեկ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության եւ անվտանգության ապահովման աշխատանքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց եւ դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչեւ 2014

Ազգային ժողովի պատգամավորները՝ Վահան Հովհաննիսյանի մասին

Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենաարժանավոր զավակներից մեկին՝ անդավաճան մտավորականին, ապշեցուցիչ գիտելիքների տեր հնագետ-պատմաբանին, խարիզմատիկ քաղաքական գործչին ու իմ ճանաչած լավագույն խորհրդարանականին, ժամանակի ու բարքերի հետ անխռով կռիվ տվող մեծ երազողին, ինտելեկտուալ սարկազմի ու հումորի մեծ վարպետին, հայ ժողովրդի պատմության մթում ու լույսում խճճված մեծ ճանապարհորդին ու փնտրողին, մեծ հայրենասերին…

Արմեն Աշոտյանն այցելել է սահմանային դիրքեր

Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել:

Արթուր Բաղդասարյան. «Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը»

«Օրինաց երկիր» կուսակցության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին հայ ազգի նվիրյալ զավակի, ընկերասեր, բացառիկ հումորով օժտված ու հայրենասեր մարդու կորստի համար»:

Ամանորը շնորհավորում են հայտնիները

Քանի որ այսօր դրական հույզերը պակասում են մարդկանց կյանքից, իսկ սոցցանցերի ագրեսիվ գրառումներն աճում, որոշեցինք երկրում հայտնի մարդկանց շնորհավորանքների միջոցով դրական «ֆոն» ստեղծել: Արմինե Հովհաննիսյան, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր. – 2015 թվականը մեր ժողովրդի համար պատմական եւ նշանակալից տարի է լինելու. ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անհրաժեշտ է վերանայել եւ վերաարժեւորել մեր անցած ճանապարհը:

ԵՏՄ-ի ապրանքախմբերում ընդգրկված զգալի մասով ապրանքների նկատմամբ Հայաստանում սահմանափակումներ կիրառվել են մինչ ԵՏՄ-ին անդամակցելը

Մասնավորապես` արգելվել է Ղազախստանից որոշակի կոնկրետ տեսակի փայտանյութի արտահանումը:

Քիմ Քարդաշյանը չի՞ հղիանում

Պապարացիները զույգին լուսանկարել են կլինիկայից դուրս գալիս, ընդ որում՝ ակնհայտ անտրամադիր վիճակում:

Սերգո Կարապետյան. «Դուք մեր հայրենիքի մշտարթուն պահապաններն եք, Հայոց հաղթանակած բանակի արժանի ժառանգորդները»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ

Տարվա լավագույն նոկաուտ ճանաչվել է Վլադիմիր Կլիչկոյի հարվածը Կուրբատ Պուլեւի հետ մարտում

ESPN-ը անցնող տարվա լավագույն նոկաուտ է ճանաչել գերծանր քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վլադիմիր Կլիչկոյի եւ Կուրբատ Պուլեւի միջեւ մենամարտում ուկրաինացու՝ 5-րդ ռաունդում կատարած հարվածը, որից հետո բուլղարացին հարկադրված գնացել է հիվանդանոց: Այդ մարտը կայացել է նոյեմբերի 15-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty Images-ի

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցներ բերման են ենթարկվել

«Ցանկացած կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա հատուկ ծառայությունների և հայկական լոբբիի համար, պետք է խուզարկվի», – հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031