Օրվա լրահոսը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար. «Անցած տարին արժանահիշատակ էր մեր մարզաշխարհի համար»

Նշեմ, որ ընթացիկ տարում, աշխարհի չեմպիոն դարձավ նաև արցախցի սամբիստ Մավրիկ Նասիբյանը` իր հաղթանակը նվիրելով Մեծ Եղեռնի 100-ամյակին

Գագիկ Բեգլարյան. «Գալիք տարում դրական, ծավալուն աշխատանքներն ավելի նկատելի կլինեն»

Ավարտվելու են հեռուստառադիոհեռարձակման թվայնացման աշխատանքները, դրանով դնելով այս
ոլորտում ամբողջովին նոր, արդիական ժամանակաշրջանի սկիզբը՝ Հանրապետությունում ամբողջովին անցնելով թվային հեռարձակման։

Գաբրիել Ղազարյան. «Այդ ձեր հերոսությունն է, որ զսպում է մեր թշնամուն»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Լոռու մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս: Նախարարը, ողջունելով զինծառայողներին, նախարարության անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել խաղաղ ծառայություն: «Հիշեք, որ ձեր շնորհիվ է, որ մեր մայրերն ու քույրերը, մեր երեխաներն ու հարազատներն ապրում են

Տարվա մարդիկ ըստ «Շիրակ կենտրոնի» (Տեսանյութ)

Ավարտվող տարվա վերջին որոշեցինք կարևորել ու շնորհավորել նրանց, ում ամենօրյա ծանր աշխատանքի շնորհիվ մաքրվում է քաղաքը:

Վարչապետի հանձնարարականով` Եղվարդ քաղաքի 16 ընտանիք ստացել է բնակարանի սեփականության վկայագիր

Գուրգեն Դումանյանը խորհրդանշական է համարել Ամանորի նախաշեմին բնակարանների սեփականության վկայագրերի հանձնումը:

Ամանորյա աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամանորյա տոներին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 23 հազար ընտանիքի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցներն առաջին անհրաժեշտության մթերքներով պարենային փաթեթներ են տրամադրել բոլոր շահառուներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կլինեն շարունակական նաև 2015թ.-ին: Երևանի քաղաքապետարանի

Շուրջ 37 հազար 600 երեխաներ քաղցրավենիքի նվեր-փաթեթներ են ստացել

Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համերգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:

Ռոնալդուն իր առանձնատունը վարձակալության տալով էլ է գումար աշխատում

ՄՅՈւ-ի պաշտպան Լյուկ Շոուն «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին ամիսը 9 հազար եվրո է վճարելու նրա առանձնատունը վարձակալելու համար: 19-ամյա Շոուն, որ այս հունիսին է «Սաուտհեմփթոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», վարձագումարի շուրջ համաձայնության է եկել պորտուգալացու հետ: Այն ամիսը կազմում է 9 հազար եվրո: Առանձնատունը գտնվում է Չեշիր կոմսությունում: Ռոնալդուն այն $3,85 միլիոնով գնել է 2003 թվականին,

ԵՀՄՖ. «Կարողանալու ենք կասեցնել ազգակործան գործընթացները՝ հասնելով իշխանափոխության»

ՀՀ կառավարությունը և նախագահը, չնայած բազմաթիվ խոստումներին, անկարող եղան անցնող տարվա ընթացքում Հայաստանը վերածել հույսի և ապագա ունեցող երկրի:

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները շնորհավորում են հայերեն (Տեսանյութ)

Ուզում եմ նշել, որ անձամբ ինձ համար ժամանակը Հայաստանում շատ հաճելի էր անցնում: Հպարտանում ենք այս տարվա գործընկերութեան արդյունքներով»,- ասել է Ջոն Հեֆֆերնը:

ՀՀ ոստիկանապետ. «Շարունակելու ենք վերացնել թերությունները»

Կանգ առնելը ոչ թե լճացում, այլ հետընթաց կնշանակի: Ուստի շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների՝ այլընտրանք չունեցող ճանապարհով:

Արմեն Մուրադյան. «Կցանկանայի առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը կլինեն հիվանդի կողքին»

Բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը փոքրիկ սխրանք է, առանց որի, առհասարակ, անհնար է պատկերացնել առողջապահության տարբեր ոլորտների զարգացումը:

Դատարանը գթաց զոհի, վիրավորի եւ բազմամիլիոն վնասի մեղավոր 18-ամյա զինվորին

Նա ընդամենը երկրորդ անգամ էր վարում այդ մեքենան

Իջեւանի ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:

Հունվարի 1-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։

ԱԺՄ. «Իր բոլոր չափանիշներով իսկական առաջնորդ էր Վահանը»

Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակահատվածը, երբ միասին էինք պայքարում պետական արժեքների և մեր ազգային երազանքների իրականացման համար:

Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարը՝ դեղորայքի թանկացումների մասին (Տեսանյութ)

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, անդրադառնալով դեղորայքի թանկացմանը, հավաստիացրեց, որ սրա հետ կապված իրենց ծառայությունների արժեքը  մինչև փետրվարի վերջ չի թանկանա: Նա ասաց, որ  իր  բուժհաստատությունը պահեստային՝ մեկ ամսվա  դեղորայք ունի, ուստիև մինչև փետրվարի 15-ը   նպատակահարմար չեն գտնում գին բարձրացնել: «Մինչև փետրվարի 15-ը, մինչև  նախահաշվի կազմումն ու բժշկական կենտրոնի բյուջեի հաստատումը,  կտեսնենք, թե  շուկայում

ՄԱԿ-ի 2014 թ. ամփոփումը (Տեսանյութ) 

«ՄԱԿ-ի 2014 թ. ամփոփումը» անդրադառնում է գլխավոր միջազգային թեմաների և նրանց, որոնք գտնվում են աշխարհի մոռացված անկյուններում՝ Սիրիայում և Ուկրաինայում շարունակվող իրավիճակից մինչև Էբոլայի ճգնաժամի նկատմամբ գլոբալ միջոցներ ձեռնարկելը, և ավելին։ Այն հայացք է գցում Կազմակերպության առօրյա աշխատանքին՝ Նյու Յորքում տեղի ունեցած Կլիմայի գագաթաժողովից մինչև կլիմայա-դիմակայուն ֆերմերության ծրագրերը Սամոյայում, օրեցօր աճող փախստականների ճամբարներին օդային ճանապարհով

Սերժ Սարգսյանը կյանք կպարգևի սրտամկանի սուր ինֆարկտ ստացած հիվանդներին (Տեսանյութ)

Գյումրու բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ ուղիղ երկու օրից՝ հունվարի մեկից իր գլխավորած բուժհաստատությունում ևս  անվճար գործելու է «Կյանքի ստենդ» ծրագիրը, որը եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական դրույթներից մեկը: Այսինքն  ոչ բժշկական տերմինով, ժողովրդական լեզվով ասած «աբշիրնի ինֆարկտ» ստացած մարդկանց  կյանքը փրկելու նպատակով տեղադրվելու է ոչ դեղապատ ստենդ, որի ծախսերը իր վրա

Տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում: Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաև ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների

Ազատ Օրդուխանյան. «Թուրքական համայնքը ծրագրավորված աշխատում է մեր դեմ»

Գերմանիայի հայ ակադեմիականների միությունը հաջորդ տարի հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ երկու միջոցառում կիրականացնի Բոխումի քաղաքապետարանի հետ «Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Գերմանիայի Բոխում համալսարանական քաղաքի եւ հարեւան քաղաքների բնակիչներին գաղափարապես պատրաստելու եւ հասունացնելու համար այս տարվա օգոստոս ամսից մինչեւ նոյեմբեր մտածեցինք իրականացնել «չորսամսյա մշակութային աշուն» ծրագիրը, որը բաղկացած էր ութ մեծ ծրագրերից»,-այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով Գերմանիայում հայոց

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ջիմմի Ուայթ. «Եղբորս դին առեւանգել եմ՝ նրա հետ վերջին անգամ խմելու համար»

Բիլիարդի (սնուքեր) աշխարհի առաջնության վեց եզրափակիչների մասնակից Ջիմմի Ուայթը խոստովանել է, որ կարիերայի մեծ մասում թմրանյութեր եւ ալկոհոլ է օգտագործել եւ այդ կախվածության ընթացքում այնպիսի բաներ է արել, որ մարդու մարմնով սարսուռ կարող է անցնել: «Թմրադեղի եւ ալկոհոլի ազդեցության տակ թաղման բյուրոյից առեւանգել եմ եղբորս դիակը եւ տարել մյուս եղբորս տուն՝ նրա հետ վերջին անգամ

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն և ներդաշնակ կյանք: Դարեր ի վեր հայ ժողովուրդը նոր տարին դիմավորել է այնպիսի ավանդույթներով, որոնց հիմքում ընկած են անցյալն ամփոփելն ու արժեվորելը և նորի սպասումը: Թո՛ղ անցնող տարին իր հետ տանի անհաջողությունները, իսկ հաջողությունները, ուժն ու եռանդը փոխանցի 2015

Իշխան Զաքարյանը նվերներ հանձնեց զինվորներին և սպաներին

Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական բարեգործական ծրագրով նախատեսված նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ՎՊ նախագահի նախաձեռնած բարեգործական ծրագրի հովանավորներն են ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը և «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, ում գործը շարունակում են նրա որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները:

«ՎԱԶ-2106»-ը հայտնվել է Դեբեդ գետի ափին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 2-րդ կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ն ընկել է Դեբեդ գետի ափը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ֆլոյդ Մեդվեյզեր. «Աստված ինձ ձեռքեր տվել է աղոթելու, մենամարտելու եւ փողերս հաշվելու համար»

Մեր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյզերը, որի երկրորդ անունը «Փող» է, ֆիզիկապես չի հասցնում ծախսել վաստակած դրամը, սակայն վատնելու համար մշտապես նոր հետաքրքրություններ է մտածում: Forbes-ի վարկածով 2014 թվականի աշխարհի ամենահարուստ մարզիկը 12 ամսում վաստակել է $105 միլիոն: Ամերիկացու մասին ասում են, թե փողը, պարզապես, կպչում է նրան: Ինքը՝ 37-ամյա բռնցքամարտիկը հաջորդ մրցակցի հետ մենամարտի

«Շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ». Մանվել Գրիգորյան

ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ Երկրապահ կամավորականների  միության, եռասերունդ երկրապահի  և անձամբ իմ անունից  շնորհավորում  եմ  համայն  հայությանը  Ամանորի և Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ,  մաղթում մեր ժողովրդին  բարօրություն, համախմբում  և միասնություն: Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել  մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով  հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերին: Շնորհավորում եմ  Հայաստանում

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում կայացվել է 1.35 մլն.դր.  վարչական տուգանքի 17 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.35 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 390.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150.0

Յուրա Մովսիսյանի համար պայքարում են գերմանական երեք ակումբներ

Գերմանիայի ֆուտբոլային վերլուծաբաններից մեկը Sport1-ին պատմել է, թե Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողին ձեռք բերելու համար պայքարում են գերմանական երեք ակումբներ՝ «Հաննովերը», «Վոլսբուրգը» եւ Մենխենգլադբախի «Բորուսիան»: Առավել շատ հետաքրքրվածություն ունի «Հաննովերը», որը Մովսիսյանին հետեւում է մշտապես: Աղբյուրը համոզված է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կհամաձայնի տրանսֆերին, որի արժեքը 10 միլիոն եվրո է: Յուրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031