Օրվա լրահոսը

Երնեկ թե այս նոր տարին…

Ինչքան էլ կյանքը մեր հույսերը հերթով փոշիացնում է, ամեն նոր տարուց առաջ մենք մեզ նորանոր հույսերով ենք տոգորում ու լիցքավորում, եւ եթե մեր էս ամենանգամյա լիցքավորումները չլինեին, մենք էս իրականությանը դժվար թե դիմանայինք: Իրականությունը բոլորի համար նույնն է: Հայաստանյան իրականությունը՝ նմանապես: Բայց, բոլորի համար նույնը լինելով, իրականությունը տարբեր կերպ ու տարբեր չափով է ժպտում մարդկանց:

Սպանություն Վանաձորում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը տան բակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը` գլխի պատռված վնասվածքների հետքերով: Դեկտեմբերի 25-ին, փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է (Տեսանյութ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր

Ոչ մի երեխա չմնա առանց ամանորյա նվերի միայն այն պատճառով, որ ծնողը ազատազրկման վայրում է գտնվում

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 27-ին ամանորյա անակնկալ էր կազմակերպել դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար: Կենտրոնը նախաձեռնել էր ամանորյա ներկայացման դիտում, որից անմիջապես հետո երեխաները նվերներ են ստացել: Այս նախաձեռնությանն աջակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ

Արծվաշենը ՆԱՏՕ-ի անդա՞մ, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շավարշ Քոչարյանի նորամուծությունները

Եթե Դուք, օրինակ` Փարիզում կամ, ասենք, Հոնոլուլույում գնեք աշխարհի քարտեզը եւ, թեկուզ մակերեսորեն, դիտեք Հայաստանին վերաբերող հատվածը, ապա անպայման կտեսնեք Արծվաշենը, որն անկլավի տեսքով Հայաստանի մաս է կազմում: Արծվաշենը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 25 կմ հյուսիս-արեւելք: Արծվաշենը զբաղեցնում է 40 կմ2 տարածք, 90 անգամ մեծ է Վատիկանի, մոտ 20 անգամ

Ե՞րբ է սկսվում Սուրբ Ծննդյան պահքը

Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:

Պատմության քառուղիներում

Ուզո՞ւմ ես ապրել քաղաքակիրթ եվրոպական երկրում – վերելակում մի թքիր, մի հայհոյիր, օրենք մի խախտիր, կաշառք մի վերցրու… և դու ինքդ էլ չես նկատի, թե ինչպես կհայտնվես եվրոպական քաղաքակիրթ երկրում

Արթիկի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Տարեկան հաշվետվություն մեզանից՝ մեզ…

    Ճիշտը՝ պահի կտրվածքով հաշվետվությունն է… Մի տարով էլ մոտեցանք մայր գերեզմանին…: Մի տարով էլ մեծացանք, իմաստնացանք, հմտացանք, խելոքացանք, ավելի փորձառու դարձանք …: Մի տարով էլ աղտոտվեցինք ու փոշոտվեցինք…: Մեղքերի դաշտում անգամ՝ մեղք ենք և ափսոս տեղյակ չենք, թե ամենքիս ինչքան է մնացել մինչև մեղքերի վերին սահմանը …: Երևի մեկ մեղքը բավական է, որ

Հենրիխ Մխիթարյան. «Շատ ուրախ կլինեմ, որ ինձնից ուժեղ ֆուտբոլիստներ լինեն»

«Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալուց հետո ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց. «Այս մրցանակին արժանացել եմ իմ խաղընկերների շնորհիվ, որովհետեւ նրանք են ինձ օգնել: Չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել: Բոլորին էլ շնորհակալ եմ, բոլորն էլ արժանի են, որ հաջորդ տարիներին նրանցից մեկն էլ

Անվճար ուղևորության Հնդկաստան

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն: Նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում, ողջունելով

Թաթուլ Մանասերյանը՝ Վահան Հովհաննիսյանին. «Երբեք անցյալ չդառնաս մեր իրականության մեջ»

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝  չափազանցություն չի լինի ասել, որ Վահանը մեր ժամանակների ոչ միայն դաշնակցության, այլև ողջ քաղաքական կոչվող դաշտի իրական հենասյուներից մեկն է: Ինչո՞ւ եմ ներկա ժամանակով ասում: Որովհետև բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ընկերություն անելու Վահանի հետ, հիմա արդեն պետք է ընկերություն անեն իր կերպարի հետ:

ԲՀԿ-ն իր ցավակցությունն է հայտնում Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին  ցավակցությունն է հայտնում ՀՅԴ բյուրոյի անդամ, պետական-քաղաքական անվանի գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի  կորուստ է մեր երկրի համար: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում   Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին,

Ցանկություն     

 Թևերս պարզել, ուզում եմ գրկել ես ողջ աշխարհը, Տանել իմ հոգում աշխարհի բոլոր տառապանքները, Փշերից մաքրել աշխարհի բոլոր քառուղիները, Որպեսզի սիրուս աչքերից երբեք արցունք չկաթի:   Ուզում եմ, ուզում ամբողջ աշխարհը գրկիս մեջ առնել, Եվ անջրպետել ոռնացող քամուն նրա մերկ մեջքից, Թեկուզ ձեռքերս կրակահարվեն ծագող արևից, Միայն, թե սերս ինձ դիմավորի մանկան ժպիտով:   Թե,

Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սկսվեց ՀՖՖ 2014 թվականի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հրապարակվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքներով հաղթողների անունները: Մրցաշրջան 2014-ում 5-րդ անգամ «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում «Ոսկե գնդակ» մրցանակը եւ 4 մլն. դրամական պարգեւը շնորհվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին (նկար 1), «Արծաթե գնդակ»

Բերեզովսկին այսօր հրաժարական է տվել

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին այսօր հրավիրել է գործկոմի նիստ եւ ֆեդերացիան հինգ տարի ղեկավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել: Գործկոմը ժամանակավոր պաշտոնակատար հաստատել է  հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանին: Aravot.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Բերեզովսկին այդ որոշումը հիմնավորեց իր հիմնական աշխատավայրում ծանրաբեռնված լինելով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մամուլի պատասխանատուն դատի է տվել իր ներկայացրած հիմնարկի տնօրինությանը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Հարավ–Կովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Վահե Դավթյանը: Հայցը օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը բռնագանձելու, հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին է: Ըստ հայցվորի, գործատուի մոտ աշխատելիս 2008թ.- 2014թ.-ի ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում ինքը մեկնել է բազմաթիվ

Ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին տեղափոխվել է Արթիկ 

Aravot.am-ի տեղեկությունը, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ հաստատվեց: ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ տեղի է ունեցել տեղաբաշխման հանձնաժողովի նիստ, որոշվել է օրենքի սահմաններում պատժի կրման տիպը փոխել՝ կիսափակով: Ա.Արծրունու դիմումի համաձայն, քանի որ լրացել էր նրա

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով  Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: Միածնաէջ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր

Մահացել է Վահան Հովհաննիսյանը

«Առավոտը» ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին եւ մտերիմներին:

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը անհամաչափ է եւ ոչ իրավաչափ միջամտություն է նախատեսում

Այս տարվա  նոյեմբերի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց «Հասարակական կազմակերպությունների Մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ոը դարձավ քննարկման առարկա հատկապես հ/կ-ների ներկայացուցիչների կողմից: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն եւս քննության է առել օրենքի այս նախագիծը եւ պատրաստել «կարծիք -զեկույց» դրա մասին: Մասնավորապես գնահատվել են օրենքի նախագծի 13-րդ, 17-րդ, 23- րդ, 25-րդ, 26-րդ և 30-րդ

Շագանակով, չրեղենով եւ գառան մսով տոնական փլավ

Այս տոնական եւ շքեղ փլավը կարելի է առանց մսի պատրաստել, եւ նրանք, ովքեր նախընտրում են Ամանորին սեղանը զարդարել ոչ թե մսեղենով, այլ պահք պահել՝ մինչեւ Սուրբ ծնունդը՝ հունվարի 6-ը, ինչպես դարեր շարունակ արել են մեր նախնիները, եւ Ամանորի սեղանին դնել միայն պահքի ուտելիքներ, շատ կգոհանան այս բաղադրատոմսով: Սակայն պետք է խոստովանել, որ գառան մսով այն

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է զանգվածային թունավորման

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին

Բաքվում հետապնդումներ են սկսվել «Ազատության» լրագրողների դեմ. Azatutyun.am

 «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողները տեղեկացրել են, որ ոստիկանությունը անհատապես հետապնդում է իրենց, այցելում բնակարաններ և հրավիրում հարցաքննության այն բանից հետո, երբ ուրբաթ օրը վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի գրասենյակը: Դեկտեմբերի 27-ին ուշ երեկոյան ոստիկանները այցելել են ադրբեջանական ծառայության առնվազն չորս լրագրողների և պահանջել են իրենց հետ այցելել դատախազություն` հարցաքննության:

860 կգ հերոինի գործով դատին ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպանը

Թուրքիայի քաղաքացիներ, եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ եղբայրների թմրանյութը նրանք Հայաստանով, ապա Վրաստանով և Ուկրաինայով պետք է հասցնեին Եվրոպա:

Պատմվածք. «Առեւանգում տարեմուտին»

 – Եթե մի փոքր ուշ գայիք, գնացած կլինեի: – Ինը չկա: – Մոռանո՞ւմ եք` նախատոնական օր է: – Հակառակը չպիտի՞ լիներ. համոզված էի` մինչև տասներկուսը կաշխատեք: – Բոլորը ձեզ նման վերջին պահին չեն թողնում: Վարպետն ո՞վ էր` Արկո՞ն: – Առաջին անգամ է: Սովորաբար կենտրոն եմ իջնում, ասի` ժամանակ շահեմ: – Մեքենայո՞վ եք,- վարսավիրուհին պատուհանից նայեց:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 14.50C (1996 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -28.20C (2002 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան -2.30C

Քաղհալածյալների համար կազմակերպած աճուրդին մասնակցել են միայն սփյուռքահայերը

Նրանցից ոչ ոք աճուրդին ներկա չի եղել Թեքեյան կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած աճուրդի ընթացքում 21 նկարներից վաճառվել է միայն 5-ը: «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Կարո Եղնուկյանը Aravot.am-ին հայտնեց, որ բոլոր հինգ գործերը գնել են արտերկրում բնակվող հայերը: Նշենք, որ նրանցից ոչ ոք ներկա չի եղել աճուրդին եւ գործերը գնել

Էդուարդ Զորիկյան. «Երբ իշխանություններից ոչինչ չես ակնկալում, ստիպված դու պետք է ինչ-որ ձեւ սատար կանգնես քաղբանտարկյալներին»

Էդուարդ Զորիկյանի կարծիքով՝  քաղհալածյալների համար կազմակերպված աճուրդը դրա հետեւանք է Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր դեկտեմբերի 27-ին, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր համերգ-աճուրդ, որի նպատակն է մարդասիրական օգնություն տրամադրել քաղբանտարկյալներին: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել երգահաններ Էդուարդ Զորիկյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլը եւ այլք: Էդուարդ Զորիկյանը Aravot.am-ի

Ռուբեն Հախվերդյան.  «Սերժ Սարգսյանը աչքիս ռուսական էմիսար ա թվում»

Ռուբեն Հախվերդյանը՝ Սերժ Սարգսյանին. «Բազար արա՛» Թեքեյան կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած համերգ-աճուրդը, որի նպատակն է մարդասիրական օգնություն ցուցաբերել քաղհալածյալներին: «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Սյուզան Սիմոնյանը նշեց, որ համերգ-աճուրդը հիմնադրամի առջեւ կբացի մարդասիրական օգնության անսահման ճանապարհը, որի կարիքն ունեն Հայաստանում քաղաքացիական դաշտում արդարություն հիմնելու համար պայքարի դուրս եկած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031