Օրվա լրահոսը
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացվել է. «Москва»
Մոսկվայի Բասմաննի դատարանի որոշմամբ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացվել է մինչև 2015թ. ապրիլի 19-ը, հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը: Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերությունը վաճառելիս ապօրինի խոշոր շահույթ ստանալու, փողերի լվացման մեջ: 2014թ. հուլիսի 17-ին Բասմաննի դատարանը Հայրապետյանին կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն 65-ամյա գործարարի առողջական խնդիրների պատճառով հոկտեմբերի 3-ին փոխել էր նրա
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լեռնիկ Ալեքսանյան եւ Հովհաննես Հովհաննիսյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի եւ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Ուղղաթիռի միջադեպից հետո ղարաբաղյան գործընթացի շուրջ ակտիվ իրադարձություններ են ծավալվում
Արեւմուտք-Ռուսաստան կոշտ դիմակայության պայմաններում ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշ փորձագետներ ճգնաժամ էին ակնկալում: Հայտնի է, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում յուրօրինակ վարքագիծ էր դրսեւորում՝ սահմանափակվելով միջնորդական առաքելությամբ եւ խուսափելով ճնշումներ բանեցնելուց: Այդ վարքագծի յուրօրինակությունն այն էր, որ առնվազն համանախագահ երկրները, չնայած տարատեսակ հակասություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացում ցուցաբերում էին
Լևոն Զուրաբյանը` եռյակի պառակտման մասին
«Ես ոչ մեկի ընկալումները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-Aravot.am-ի հարցին` այն, որ «Ժառանգությունն» սկսել է առանձին հանրային քննարկումներ անցկացնել, դա վկայու՞մ է այն մասին, որ «Ժառանգությունը» եռյակից պոկվելու փորձեր է անում, այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը վերջին օրերին Երևանում և ՀՀ մարզերում նախաձեռնել էր հրապարակային հանդիպումներ:
Հովիկ Աբրահամյան. «Կառավարության այսօրվա խնդիրը «Նաիրիտի» խնդիրներին լուծում տալն է»
Հովիկ Աբրահամյանի խոսքերով` կառավարությունը փորձելու է այսօրվա առկա խնդիրներին տալ լուծում
«Հայաստանի Ազգային Գրադարանի կառուցման համար շնորհակալություն չգիտեինք ում ասել, հիմա գիտենք»
Ալեքսանդր Թամանյանի նախագծած Հայաստանի Ազգային Գրադարանի Թամանյանական մասնաշենքը 1933-1939 թվականներին կառուցվել է «Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ
ՌԴ-ում կսահմանվի՞ պատասխանատվություն Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար
«Պետերբուրգի հայեր» Տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը 2014 թ. դեկտեմբերի մեկին դիմում է ուղղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա։ Այդ դիմումն առաջարկում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում,Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մտցնել հոդվածներ, որոնց պարունակությունն է քրեական և վարչական պատասխանատվության ենթարկել 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու փաստը։ «Պետերբուրգի հայերի լրաբեր»
Եվրամիությունը Հայաստանում նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումն անցկացվեց «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» խորագրի ներքո: Եվրոպական Միության տեսանկյունից մարդու իրավունքները համընդհանուր և անբաժանելի են, և ԵՄ-ն ակտիվորեն խթանում ու պաշտպանում է դրանք ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ գործընկեր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: 2014թ.-ին մարդու
Դինքի մարդասպանը նոր բացահայտումներ է անում. ՍիվիլՆեթ
«Ինձ ստիպել են իրականացրել Դինքի սպանությունը: Յասին Հայալը մեղքն իր վրա է վերցնում, ասում է` «ես եմ ստիպել», սակայն նա չի տալիս սպանության հետևում կանգնած մարդկանց անունները: Ուսումնասիրե՛ք իմ հայտարարությունները, և կգտնեք սպանության հետևում կանգնած մարդկանց»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Օգյուն Սամասթը` Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանողը։ Սամասթը լույս է սփռել այն իրադարձությունների վրա, որոնց
Արժեզրկում-գնաճ մրցավազք
Ես շարքային քաղաքացի եմ, սովորական սպառող, վարձատրվում եմ դրամով, դրսից օգնություն չեմ ստանում, դրամ-դոլար փոխանակումներով չեմ զբաղվում: Բայց երբ մի օր արթնանում եմ ու լսում հայրենի Կենտրոնական բանկի հայտարարությունն ու կոչը, թե պետք չէ խուճապի մատնվել, անմիջապես հասկանում եմ, որ խուճապի մատնվելու ճիշտ ժամանակն է: Այն, որ ԿԲ-ն հետո շարունակում է, թե՝ պետք է «զերծ
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման, տեղեկատվական և հաղորդակցման նորարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագրի իրականացման 2011-2014 թվականների հաշվետվություն», «ՀՀ առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ
Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը, Նախախորհրդարանի 7 անդամի ավտոմեքենաների հրկիզումը մարդու իրավունքների խախտում է
Մեր երկրում մարդու իրավունքները կամ վատ են կամ շատ վատ
Վլադիմիր Գասպարյանը համաձայն չէ օմբուդսմենի գնահատականին. «Մենք շատ ավելի շատ թերություններ ունենք»
Կարեն Անդրեասյանի կարծիքով` Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիների ընթացքում ոստիկանությունում ծեծը, բռնությունը, կաշառակերությունը նվազել է
Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը և ռեժիմը ժողովրդին զրկում են սեփական իշխանություններին ընտրելու իրավունքից»
Րաֆֆի Հովհաննիսյանը կողքից ավելացրեց Վարդան Պետրոսյանի եւ Վոլոդյա Հովհաննիսյանի անունները, սակայն Լեւոն Զուրաբյանը չկրկնեց դրանք:
Կիրո Մանոյան. «Էրդողանին հրավիրելը մարտահրավեր է, ոչ թե հրավեր»
Կիրո Մանոյանի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում պետք է լինի համատարած
Սա անպատասխան չի մնա. ազատամարտիկները՝ ռեժիմին
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան: «Միայն Սերժ Սարգսյանն է ընդունակ հանցախմբեր ստեղծել երկրում, որոնք հաշվեհարդար են տեսնում: Եկողները խելոք կլինեն սրանից հետո պարզապես մեզ սպանեն, որովհետև բոլորի մամաներին անգամ գտնելու ենք: Ոչ ոք չի մարսելու»,- Նախախորհրդարանի հետ զրույցում նշեց ազատամարտիկ
Կիրո Մանոյան. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սերտացումը պետք չէ, որ լինի Հայաստանի հաշվին»
Պրն Մանոյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ բարեկամական կապերն ամրապնդել հենց Հայաստանի հաշվին
461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 461 դրամ: NASDAQ OMX Armenia
Սեպտեմբերի 3-ի որոշումը մեկ օրվա, մեկ ամսվա ու տարվա որոշում չէր, տասնամյակների որոշում էր
Եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի ԵՏՄ-ի անդամակցության հարցով, ի՞նչ արդյունքներ կլինեն՝ հարցնում է ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը Սկիզբը Սեպտեմբերի 3-ը ժողովրդի ընտրությունն է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին արդարացրեց սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, այնուամենայնիվ՝ հետաքրքիր է, թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահություն մնացե՞լ է
Փաշիկ Ալավերդյանը նշանակվեց ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Այսօր հրավիրված Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում քննարկվեց մեր ազգային հավաքականների մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Ելույթ ունեցած մարզչական խորհրդի բոլոր անդամները տղաների հավաքականի մասնակցությունը գնահատեցին անբավարար, որից հետո գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին փոխելու առաջարկություն եղավ: Այդ պաշտոնում առաջադրվեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակաշատ մարզիչ Փաշիկ Ալավերդյանի թեկնածությունը եւ վերջինը համաձայնեց: Քվեարկությամբ Փաշիկ Ալավերդյանն ընտրվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց
Ինչո՞ւ Լևոն Զուրաբյանը չմասնակցեց համաժողովրդական երթին և ներկա չէին եռյակի երկու լիդերները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ՝ «Համաժողովրդական շարժման միջոցառման» շրջանակներում: Եռյակի լիդերներից մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին՝ ինչու՞ եռյակի մյուս լիդերները՝ առաջին դեմքերը, չեն մասնակցում երթին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես առաջին դեմք չեմ, մենք ունենք տարբեր դեմքեր՝ մի շարք քաղաքացիներ, պատգամավորներ»: Կապված այն հարցի հետ, թե
«Դեմ առ դեմ». Լեռնիկ Ալեքսանյան եւ Հովհաննես Հովհաննիսյան
Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի եւ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
Դեկտեմբերի 7-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ: Պատարագին ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավոր, պահպանողական կուսակցության անդամ Ջո Դենիելը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, բազմաթիվ կանադահայեր: Դեսպան Եգանյանը, դիմելով ներկաներին, առանձնակի ուշադրություն հրավիրեց դեկտեմբերյան արհավիրքին միջազգային հանրության կողմից տրված արձագանքին, հայկական համայնքների հումանիտար մասնակցությանը, արդյունքում սփյուռք-հայրենիք կապերի
«Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթում՝ շեփորահար Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի
Ս. թ. դեկտեմբերի 2-9-ը, Մոսկվայում կայացել է Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղասախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թայլանդից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և
Ռուստամ Գասպարյանի հայտարարությունը՝ «Արցախի եւ Հայաստանի միջեւ լինելու է մաքսակետ»
Այսօր ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ազատամարտիկների հավաքին հայտարարեց. «Արցախի եւ Հայաստանի միջեւ լինելու է մաքսակետ»: Aravot.am-ի դիտարկմանը, որ դա հերքում են իշխանությունները՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Եթե մաքսակետ չլինի, ուրեմն Արցախը պետք է միավորեն Հայաստանին, որ Արցախն էլ մտնի Մաքսային միության մեջ: Եթե Հայաստանն առանց Արցախի է մտնում ՄՄ, ո՞նց կարող է երկու պետությունների մեջ ՄՄ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ
նրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա: Երևանում՝ Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Ծայրահեղ աղքատներն ավելի՞ առողջ են
Իրենց վատառողջ են համարում ավելի շատ ոչ աղքատները, քան աղքատներն ու ծայրահեղ աղքատները «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը-2013» վերջերս հրապարակված զեկույցի ոչ նյութական աղքատություն հավելվածի «Առողջապահությունը եւ աղքատությունը» գլխում նկարագրված է, թե որքանով են մատչելի առողջապահական ծառայությունները Հայաստանի բնակչության համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ կատարված ազգային վիճակագրական ծառայության այս զեկույցի հիմքում անցյալ տարի իրականացված 5184 տնային
Օֆշորային սկանդալում հայտնվածը չի տվել նախկին վարչապետի անունը. a1plus.am
Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանն «Ա1+»-ին հայտնեց, որ գործով նախաքննությունն արդեն ընթանում է մոտ 1 տարի։ Հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հարցաքննվե՞լ են. նրանց անունները կապվում են օֆշորային սկանդալի հետ, պարոն Խաչատրյանը նշեց, որ նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը չկա, նրանց անունները իր


















































