Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն է միանում Հայաստանը, երբ եվրասիական տարածքը չի գործում. բելառուսցի քաղաքագետը չի հասկանում Երևանի քայլի իմաստը. «Առաջին լրատվական»

Դեկտեմբեր 11,2014 10:28

«Հարց է առաջանում՝ ինչի՞ն է միանում Հայաստանը, երբ եվրասիական տարածք գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բելառուսցի քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի սյունյակագիր Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա տնտեսական խնդիրներին և առևտրային պատերազմին:

Նա նշեց, որ չնայած լուրջ տարաձայնություններ կան Բելառուսի և Ռուսաստանի միջև՝ Բելառուսը չի արգելափակի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ թեև Բելառուսն ու Հայաստանը լայն տնտեսական հարաբերություններ չունեն, մեծ առևտրաշրջանառություն չունեն, Բելառուսը դեմ չէ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:

«Հայաստանի եվրասիական ինտեգրացիան փաստորեն ոչ մի կերպ չի ազդի Բելառուսի տնտեսության վրա, այսինքն՝ Հայաստանը Բելառուսի համար մրցակից չի դիտարկվում: Չեմ կարծում, որ Բելառուսը դեմ դուրս գա Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը: Խնդիրն այլ է. ինչպես ցույց տվեց շարունակվող առևտրային պատերազմը Ռուսաստանի և Բելառուսի միջև, Եվրասիական տնտեսական միությունը, Մաքսային միությունը չեն գործում ամբողջ ծավալով: Մաքսային խնդիրները, որոնք այսօր առաջացել են Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին, խոսում է այն մասին, որ ոչ միայն տնտեսական, այլև մաքսային տարածքը չի գործում, ուստի հարց է առաջանում, թե ինչի՞ն է անդամակցում Հայաստանը»,- ասաց բելառուսցի քաղաքագետը՝ շարունակելով, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, կտրականապես տարբերվում են իրականությունից:

 

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031