Օրվա լրահոսը

«Հին Երևան»-ը կարող է լինել Վերնիսաժի «լյուքս» տարբերակը

Շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի ջանքերով ու միջոցներով «Հին Երևան» նախագիծն իրականություն կդառնա: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի հաշվարկներով, նախագիծն իրականացնելու համար 120-150 միլիոն ԱՄՆ դոլար կպահանջվի: Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում համաձայնագիր

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բելգիայի մայրաքաղաք: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ

Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված

Վերացվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանին» «Արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացնելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման արդյունքում միակողմանի փակված Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վարչապետը խոստացավ, բայց չընդունեց «նաիրիտցիներին»

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող «Նաիրիտի» աշխատակիցներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չընդունեց: Առավոտից բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դումանյանը փոխանցել էր, որ վարչապետը աշխատակիցների 5 հոգանոց խմբին պատրաստ է ընդունել ու լսել նրանց պահանջները: Հետո նաիրիտցիներին փոխանցեցին մի քիչ սպասել, մինչեւ վարչապետը կավարտի խորհրդակցությունը: Բայց անցան ժամեր, իսկ

Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող  դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով նախաքննությունը։ Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վճռաբեկ, ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, Կոտայքի, Շիրակի, Արարատ եւ Վայոց ձոր մարզերի, Աջափնյակ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ապարանի, առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով   ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Նոյեմբերյանի՞, Իջեւանի՞, թե՞ Վայոց ձորի հեռախոսային տեղեկատու

 Տպվել են մահացած բազմաթիվ մարդկանց անուններ

Դինքի մարդասպանը կրկին հարցաքննվել է` արդեն որպես վկա. «Ազատություն»

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հրանտ Դինքի սպանության համար 21 տարվա ազատազրկմանդատապարտված Օգյուն Սամասթը անցած ուրբաթ օրը «Քանդիրա» բանտից տեղափոխվել է Ստամբուլի դատարաններից մեկը, որտեղ նրան կրկին հարցաքննել են «Ակոս»-ի խմբագրի սպանության գործով: Այս անգամ Սամասթը հարցաքննվել է որպես վկա` որոշ մանրամասներ հաղորդելով Դինքի սպանության մինչ օրս անհայտ հանգամանքների վերաբերյալ: Գեւորգ Ստամբոլցյան  Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

«Այո, 1915թ. դեպքերը ես անվանում եմ ցեղասպանություն». թուրք ռեժիսոր

Ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը «Թըդեյս Զաման»-ին տված հարցազրույցում ասել է, որ Եղեռնի վերաբերյալ իր նկարահանած «Հատում» ֆիլմը ամենևին էլ ցեղասպանության մասին չէ: «Ես պարզապես ուզում էի մի պատմություն պատմել, բայց այս պատմությունը հնարավոր չէ տեսնել պարզ ու շիտակ: Այնուամենայնիվ ես բարձրաձայն եմ ասում՝ այս ֆիլմը ցեղասպանության մասին չէ: Ֆիլմի վերաբերյալ բոլոր քննարկումներն ու հարցազրույցներն

ԱՊՀ և ՄՄ երկրների հետ մաքսային համագործակցությունը Սոչիում նոր ուղղություն է ստացել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-5-ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60-րդ նիստի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին: ԱՊՀ ՄԾՂԽ 60-րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել են ապրանքների մաքսային արժեքի որոշման և հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր

Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր GRAMMY մրցանակաբաշխությանը

Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:   Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:   «Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և

Սեյրան Օհանյան. «Մեր մարտական ընկերների սխրանքը մեզ զրկել է սխալվելու իրավունքից»

Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է զոհված ազատամարտիկների  հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանակոչված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը: Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկների

ԲՀԿ առաջնորդը՝ իրեն մեղադրողներին. «Ծառուկյանն անգիր չի անում» (Տեսանյութ) 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում բուհի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ուսանողներին անհրաժեշտ է այնպիսի գիտելիք տալ, որը չլինի միայն առարկայական, այլ պետք է նրանց կրթել «հոգեպես, գաղափարապես, մարդկայնորեն» : «Առարկայականը դա թեորիապես է, որ նա անգիր անելով կարող է ասել, բայց պետք է մարդկային, հոգեպես, մարդը պատրաստ լինի:Կարող

Եվրասիական միության զարգացման հեռանկարները դիտարկվեցին նաև Սանկտ Պետերբուրգում

Սույն թվականի դեկտեմբերի 4-5-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական ընկերության զարգացման հեռանկարները» I միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչն էր քաղաքապետարանը: Համաժողովին ներկա էր ավելի քան 150 փորձագետ, որոնց թվում էին ներկայացուցիչներ Եվրասիական ինտեգրման գործընթացի մասնակից պետությունների դաշնային և տարածաշրջանային իշխանություններից, գործարար համայնքից, հասարակական կազմակերպություններից, բարձրագույն ուսումնական հաստատություններից և արդյունաբերական ձեռնարկություններից: Եվրասիական տնտեսական ընկերությունը (ԵվրԱզԷՍ) միջազգային

ՀՀԿ-ում «տրայնոյ օդեկոլոն» կօգտագործե՞ն

«Ով այդ կարծիքը հնչեցրել է, նրան էլ այդ հարցը տվեք»,-Aravot.am-ի հարցին` «Տրայնոյ օդեկոլոն» կօգտագործե՞ք, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, թե «հիմա ի՞նչ, ԵՏՄ անդամակցությունից հետո կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են

Երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին:

Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանորյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ: «Անահիտ»-ի կարգախոսն է «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»: Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն

Սամվել Կարապետյանը պապիկ դարձավ

«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը պապիկ դարձավ: Հայտնի գործարարի թոռնիկը` Սամվելը, ծնվել է Մոսկվայում: «Առավոտը» շնորհավորում է:  

Գագիկ Ծառուկյանի նվերները՝ գյումրեցիներին (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրի ժամանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հատուկ եկել էր իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 80 -ամյակը շնորհավորելու: Ըստ պարոն Ծառուկյանի, բուհի 80-ամյա տոնակատարության ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, այդ պատճառով էլ հիմա է շնորհավորում: ԲՀԿ առաջնորդը, ծաղկեպսակ դնելով երկրաշարժի զոհերի հուշարձանին, ուղևորվեց Գյումրու

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Արա Աբրահամյան. «Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է»

Ինչո՞ւ ՌԴ-ի հայ օլիգարխներն այս տարի գումարներ չփոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին, ի՞նչ է պատահել, այլեւս չե՞ն ուզում օգնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը պատասխանեց. «Բոլորն էլ օգնում են: Դուք պետք է ավելի ուշադիր նայեք, որովհետեւ ՌԴ-ում չկա մի այդպիսի օլիգարխ: Օրինակ, Սամվել Կարապետյանը, դուք գիտե՞ք, թե ինչքան է

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը: Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը: Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել

«Նաիրիտի» ցուցարարներին միացավ տնօրենը (Տեսանյութ) 

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին քիչ առաջ միացավ նաեւ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը առավոտյան դեռ գործարանի դիմաց հավաքված ցուցարարներին ասում էր, որ աշխատավարձերի մասով նոր բան չունի ասելու: Աշխատակիցները պնդում են, որ վարչապետն է «վախեցել» ու տնօրենին կանչել է իրենց հանգստացնելու: Ռուբեն Սաղաթելյանը կառավարության շենքի դիմաց աշխատակիցներին համոզում էր հեռանալ եւ իրենց պահանջներն ու

Վալենտին Թովմասյանի բացառիկ ձեռնարկները

Վերջերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ են հրատարակվում փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ: Պարոն Թովմասյանի ձեւակերպմամբ, փողային գործիքների կատարողական

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի համագործակցության հնգամյա ծրագիր

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նկատել է, որ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին: «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք

Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը: Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի,

Գալուստ Սահակյանն ասուլիսում խայտառակեց լրագրողներին

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անակնկալի բերեց լրագրողներին: Հարց եղավ կաշառակերության մասին, եւ թարգմանիչը շվարեց, պարզվեց, որ այդ բառի թարգմանությունն անգամ չունեն: Դանիլո Աստորին վստահեցրեց, որ իրենց երկրում կոռուպցիան ամենացածրն է տարածաշրջանում: Իսկ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031