Օրվա լրահոսը
Սամվել Կարապետյանը պապիկ դարձավ
«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը պապիկ դարձավ: Հայտնի գործարարի թոռնիկը` Սամվելը, ծնվել է Մոսկվայում: «Առավոտը» շնորհավորում է:
Գագիկ Ծառուկյանի նվերները՝ գյումրեցիներին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրի ժամանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հատուկ եկել էր իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 80 -ամյակը շնորհավորելու: Ըստ պարոն Ծառուկյանի, բուհի 80-ամյա տոնակատարության ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, այդ պատճառով էլ հիմա է շնորհավորում: ԲՀԿ առաջնորդը, ծաղկեպսակ դնելով երկրաշարժի զոհերի հուշարձանին, ուղևորվեց Գյումրու
Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Արա Աբրահամյան. «Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է»
Ինչո՞ւ ՌԴ-ի հայ օլիգարխներն այս տարի գումարներ չփոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին, ի՞նչ է պատահել, այլեւս չե՞ն ուզում օգնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը պատասխանեց. «Բոլորն էլ օգնում են: Դուք պետք է ավելի ուշադիր նայեք, որովհետեւ ՌԴ-ում չկա մի այդպիսի օլիգարխ: Օրինակ, Սամվել Կարապետյանը, դուք գիտե՞ք, թե ինչքան է
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը: Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը: Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել
«Նաիրիտի» ցուցարարներին միացավ տնօրենը (Տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին քիչ առաջ միացավ նաեւ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը առավոտյան դեռ գործարանի դիմաց հավաքված ցուցարարներին ասում էր, որ աշխատավարձերի մասով նոր բան չունի ասելու: Աշխատակիցները պնդում են, որ վարչապետն է «վախեցել» ու տնօրենին կանչել է իրենց հանգստացնելու: Ռուբեն Սաղաթելյանը կառավարության շենքի դիմաց աշխատակիցներին համոզում էր հեռանալ եւ իրենց պահանջներն ու
Վալենտին Թովմասյանի բացառիկ ձեռնարկները
Վերջերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի հեղինակած «Փայտյա, պղնձյա փողային և հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ են հրատարակվում փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ: Պարոն Թովմասյանի ձեւակերպմամբ, փողային գործիքների կատարողական
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի համագործակցության հնգամյա ծրագիր
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նկատել է, որ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին: «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք
Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ
Ս. թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը: Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի,
Գալուստ Սահակյանն ասուլիսում խայտառակեց լրագրողներին
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անակնկալի բերեց լրագրողներին: Հարց եղավ կաշառակերության մասին, եւ թարգմանիչը շվարեց, պարզվեց, որ այդ բառի թարգմանությունն անգամ չունեն: Դանիլո Աստորին վստահեցրեց, որ իրենց երկրում կոռուպցիան ամենացածրն է տարածաշրջանում: Իսկ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ
Բենզինը չի էժանանում «Ռոսնեվթ Արմենիա»-ի պատճառո՞վ
Ներկրողները դոլար պետք է առնեն, դրա համար ապրանքները թանկացնում են
«ԻՄ»-ը եւ «ՄԵՐ»-ը
Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում բազմաթիվ թերություններ կան, որոնցից երեւանցիներն արդարացիորեն դժգոհում են: Բայց ումի՞ց դժգոհել, երբ հենց երեւանաբնակն է ի չիք դարձնում քաղաքապետարանի կատարած լավ աշխատանքը: Հիշում ենք, թե ինչպես Արշակունյաց պողոտայում «Կոմիտասի» անվան զբոսայգու ողջ երկարությամբ մայթերին նոր տնկած եղեւնիների մեծ մասը մի գիշերում անհետացավ: Հիմա էլ ինչ-որ ստահակներ մաս-մաս գողանում են գազոնների սալիկները: Լուսանկարը՝
Սահմանամերձ գյուղերի բնակիչները ստացան խմելու ջրից օգտվելու հնարավորություն
Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցության` Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով տեղակայված Տավուշի մարզի հեռավոր Մովսես գյուղի բնակիչներն այժմ ունեն խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ ու դյուրին հնարավորություն։ ԿԽՄԿ-ի ջանքերով վերանորոգված ջրամատակարարման ցանցը թույլ է տալիս ջրով ապահովել գյուղի բնակիչներին։ Կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ողջ գյուղի (1,350 մարդ)
Հնարավոր է Ուրուգվայն առաջինն ընդունի նաեւ ԼՂՀ անկախությունը. «Իմ երկիրն աշխատում է այդ ուղղությամբ»
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսին ներկա ԶԼՄ-ներին Գալուստ Սահակյանը իր ելույթի վերջում հատուկ խնդրեց, որ հյուրին հարցեր տալիս ոգեւորեն, քանի որ Ուրուգվայն առաջիններից է եղել, որ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Թուրք իշխանություններն իրավունք չունեն նոր սերնդի առջեւ խնդիր դնեն,
Երևանաբնակ ժամկետային զինծառայողների 950 ծնողներ տեսակցել են իրենց զավակներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների 950 ծնողներն այցելել են Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր ու տեսակցել իրենց զավակներին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց
Բ. Գաբրիելյան. «Բնապահպանության նախարարության արգելքը չի կարող օգուտ տալ»
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը չի հասկանում,թե ինչու է բնապահպանության նախարարությունը ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով երկու շաբաթ արգելք դրել ձկան եւ խեցգետնի որսի վրա: ՀՀ բնապահպանության նախարարի նոյեմբերի 27-ի հրամանով՝ 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 25-ը սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և
Հենրիետ Արենս. «Մեկ օրենքով չենք կարող ընտանեկան բռնությունների խնդիրը լուծել»
Հենրիետ Արենսի կարծիքով՝ պետք է բոլոր ջանքերը համախմբել: «Վերջին 18 տարիների ընթացքում Կովկասի երեք երկրներում էլ ընտանեկան բռնությունների խնդիրն առկա է եղել»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը: Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ են ընտանեկան բռնությունների չբացահայտված դեպքերը: Նա շեշտեց, որ ընտանեկան բռնությունների հարցում
Հանձնարարվել է խստացնել բացօթյա ապօրինի առևտրի նկատմամբ հսկողությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 4 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ 3 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի
Եվրոպան եւ մենք. Աղքատությունն արժանիք չէ
Իսկ սեփական տառապանքներով պարծենալը հիմարություն է «Հայաստանի բնակչության 40 տոկոսն աղքատ է»՝ հաճախ կրկնում են մեր քաղաքական գործիչները, որոնք, ի դեպ, սովորաբար ամենեւին աղքատ չեն: Դա պոպուլիզմի լավագույն տեսակն է, որը պետք է որ դուր գա աղքատներին կամ նրանց, ովքեր իրենց աղքատ են համարում՝ իբր վկայելով այն մասին, թե իրենց մասին հոգ տանող կա: Ընդդիմադիր
Փարիզում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսին
Դեկտեմբերի 4-ին Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը: Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ
Առավել կխստացվի հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հարկ է նկատել, որ Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարությունների համատեքստում անցկացվող համաժողովի աշխատանքներին և դրա
Ախթալայում կանանց գործունյա եւ ակտիվ քաղաքացի կդարձնեն (Տեսանյութ)
Եկող տարվանից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» կանանց աջակցման կենտրոն է բացելու, որտեղ սովորեցնելու են տարբեր հմտություններ
«Տիգրան Սարգսյանը կերավ մեր փողերը ու գնաց». Ցուցարարները պահանջում են ներկա ու նախկին վարչապետներին
ՀՀ կառավարության աշխատակազմի նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ կրկին մոտեցավ կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակից- ցուցարարներին եւ ասաց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներից 5 հոգու: Բայց ցուցարարները մերժեցին եւ ասացին, որ վարչապետին սպասում են ներքեւում: Ցուցարարներից մեկն էլ հեգնեց. «էս վարչապետին մի կանչեք, Տիգրան Սարգսյանին կանչեք, ինքն ա կերել մեր
«Հայաստանից ակնկալիքներն ավելի մեծ էին, քան իրական հնարավորություններն էին»
ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպանը վստահ է, որ այս իրավիճակում ավելին հնարավոր չէր անել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հարաբերություններում Դեկտեմբերի 1-ին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտեց Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Գրեթե հնգամյա գործունեության ընթացքում դեսպանը հասցրեց առանձնանալ համարձակ, անկեղծ գնահատականներով, լրատվամիջոցների հետ ազատ, անկաշկանդ շփման ավանդույթ ամրացրեց: Հայաստանից մեկնելուց առաջ «Առավոտ»-ին հարցազրույց
Արա Աբրահամյանը հերքում է Մհեր Սեդրակյանին. «Այդպիսի բան չկա, ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել»
Այսօր լրագրողների հետ զրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԵՏՄ-ի հետ կապված ասել է, որ Հայաստանը սովոր է ուրիշի լծի տակ ապրել՝ համաձա՞յն եք այդ ձեւակերպման հետ՝ պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել: Ուրեմն ԵԽ-ն, ԵՄ-ն… ասենք, նույն Ֆրանսիան ուրիշի լծի տա՞կ է ապրում,
Ցուցարարները պահանջում են վարչապետին, գզիր անվանում կառավարության աշխատակցին (Տեսանյութ)
«Նաիրիտի» աշխատակիցները այս պահին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ «Պահանջում ենք աշխատավարձեր», «Վարչապետ, իջիր» վանկարկումներով: Քիչ առաջ աշխատակիցներին մոտեցավ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, բայց ցուցարարները նրան ընդունեցին «փախիր ստեղից, կառավարության գզիր» արտահայտություններով: Ցուցարարները չցանկացան լսել պարոն Ղազարյանին եւ պահանջում են միայն վարչապետին: Ցուցարարները խոսում են այն մասին, որ չեն հեռանալու այստեղից մինչեւ
Ջոն Հեֆերն. «Ընտանեկան բռնությունների հարցի շուրջ անհրաժեշտ է լայն համագործակցություն»
Ջոն Հեֆերնի կարծիքով՝ ընտանեկան բռնությունները մեծ հետեւանքներ են ունենում երկրի տնտեսության վրա
Տնտեսագետ. «Դրամի արժեզրկումը առաջին հերթին անդրադառնալու է տնտեսվարողների վարկային պորտֆելի վրա»
Տնտեսագետի խոսքով՝ դրամը կդադարի արժեզրկվել այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները թուլանան


















































