Օրվա լրահոսը

Պլանային ջրանջատում Նոր Խարբերդում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Արա Աբրահամյանը հրապարակավ «սխալ է հանել» Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Հիշում եք՝ 2014թ. հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երբ նրան մեր հայրենակիցները հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանն անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել էր, թե. «Չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»։ Երեկ լրագրողները Սերժ Սարգսյանի այս խոսքերը մեջբերելով՝ Արա Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչ

IAAF-ի նախագահի որդին կաշա՞ռք է պահանջել

Բրիտանական մամուլը Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահի որդուն կասկածում է կոռուպցիայի մեջ: «The Guardian»-ի փոխանցմամբ, երեք տարի առաջ նա  2017 թվականի աշխարհի առաջնությունը Դոհայում անցկացնելու հնարավորության համար Քաթարի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայից շուրջ $ 5 միլիոն է պահանջել. 4,5 միլիոնը իր բանկային հաշվին, 440 հազարը՝ կանխիկ: Երկու կողմերն էլ մեղադրանքը հերքում են, իսկ կայքը, որում հայտնվել էր

Ահազանգ Ջավախքից. օտարերկրյա անձնագրերի համար հայությունը չի կարող ապրել այնտեղ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսվում է Ձեր գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, կարևոր համարեցինք Ձեզ ուղղել սույն բաց նամակը: Մեծարգո պարոն վարչապետ Ջավախքի հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են (ջավախքահայություն – ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներ, ՀՀ-ից Ջավախք գիրք-գրականության, անգամ եթե այդպիսիք գեղարվեստական

Մուրճով գլխին՝ 2000 դրամի համար. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբերի 7-ին հերթական սպանության դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Չարենցավան քաղաքում. սպանվել է նույն քաղաքի բնակիչ, 39-ամյա Արծրուն Իսրայելյանը (Չարենցավանում հայտնի է Արթուր անունով – հեղ.): Վերջինիս սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ 33-ամյա Կարեն Ազարյանը։ ՚Նա էր նույն օրը ահազանգել ոստիկանություն եւ հայտնել, որ սպանել է Արթուրին։ «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, սպանության շարժառիթն ընդամենը

«Նաիրիտը» նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ

”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ պաշտոնական հայտարարություն Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը    ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ   դիրքորոշումը ներկայացնելու  նպատակով` ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ. 1.      աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը  կանխելու նպատակով: 2.      Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում ”Նաիրիտ Գործարան ” ՓԲԸ 

Վայն էկել տարել է այն ԶԼՄ-ին, որը կհամարձակվի Հովիկի Գոքորի, Վովայի Արշակի, Գագոյի Էդոյի կամ Սերժի Վաչոյի մասին հոդված գրել. «Հրապարակ»

Սրանց «շեֆերի» մասին անգամ գրել դեռ էլի քչից-շատից կարելի է, բայց նրանց համհարզների մասին՝ ոչ:

Կենտրոնական բանկը արեց ամեն ինչ, որպեսզի դրամը արժեզրկվի. «Հայկական ժամանակ»

Ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել այդ հարթակից եւ մի անհայտ վայրում անհայտ մասնակիցների շրջանում աճուրդներ է անցկացնում։

Շախմատն օլիմպիական մարզաձեւ չի դառնա

ՄՕԿ-ը Մոնտե-Կարլոյում ընթացող համաժողովում որոշել է, որ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր կարող են ընդգրկվել միայն այն մարզաձեւերը, որոնք անցկացվում են ձյան եւ սառույցի վրա: Այդպիսով, շախմատը ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու օրենսդրական ոչ մի հիմք չկա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ wallpaperfo.com-ի

Հովհաննես Հովհաննիսյան. «Եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ, ես շարժման մեջ չէի մտնի». «Հրապարակ»

Ժողովրդական շարժմանը միացածների, մասնավորապես, ազատամարտիկների, «Ժառանգության» բարձրաձայնած դժգոհությունները լիբերալների ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը չի կիսում։ 2008 թվականի համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած եւ ՀԱԿ նախկին դաշինքի անդամ Հովհաննիսյանը, ավելին՝ վստահեցնում է, որ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հավատով է միացել շարժմանը, եւ եթե նա չլիներ, չէր միանա։  – Պարոն Հովհաննիսյան, Ձեր քաղաքական  հարուստ  կենսափորձն ի՞նչ է հուշում, այս

Հայտարարություն Գայանե Առուստամյանի նկատմամբ «հարձակման» վերաբերյալ

Մի կարևոր հանգամանք ևս. մամուլում տարածված հայտարարության տակ ստորագրած անձանցից և կազմակերպությունների ներկայացուցիչներից որևէ մեկը ներկա չի եղել դեկտեմբերի 1-ի հավաքին՝ բացառությամբ Գայանե Առուստամյանի։

Ո՞վ կհագնի սպիտակ շորերը

1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն» ու «անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»: Խորը

ԱՍԵԿՈՍԵ

Երբ չեմ երգում, չգիտեմ ինչ անեմ։ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության (բացի Ծավ-Շիշկերտ ավտոճանապարհից) ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի

Ֆուտբոլային մրցավարներին կփոխարինեն ռոբոտները

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը վստահ է, որ ժամանակի ընթացքում ռոբոտները կփոխարինեն ֆուտբոլային մրցավարներին: «Հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջան է եւ ամեն բան փոխվում է: Ֆուտբոլը նույնպես առաջ է ընթանում եւ կգա մի ժամանակ, երբ կենդանի մարդկանց կփոխարինեն սարքավորումները», – մասնագետի խոսքերը մեջբերել է «Focus»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fcbarcelona.com-ի

ՄՕԿ-ը կրճատում է օլիմպիական խաղերի սահմանները

Մոնակոյում ընթացող արտահերթ նիստում ՄՕԿ-ը կրճատել է ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների եւ խաղարկվող մեդալների հավաքածունների թիվը: Ամառային խաղերին մասնակցել կարող է 10,5 հազարից ոչ ավելի մարզիկ եւ խաղարկվելու է մեդալների 310 հավաքածու, ձմեռային օլիմպիական խաղերում, համապատասխանաբար,  2,9 հազար մարզիկ եւ 100 հավաքածու: Այսուհետեւ, բացառիկ դեպքերում կթույլատրվի մրցումներ անցկացնել նաեւ կազմակերպիչ երկրի սահմաններից

Ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնն ավարտվեց

Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնն այսօր ամփոփեց արդյունքները: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած երգի փառատոնի շրջանակներում Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվեցին ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր, ռուսական երգի լավագույն կատարման և ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթներ: «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի

Հայկ Գեւորգյան. «Իգոր Կլիմկոյի գործի շուրջ աղմուկը ձեռնտու չէ ոչ ոքի»

Հայկ Գեւորգյանը համարում է, որ Իգոր Կլիմկոն որեւէ լրատվամիջոցի դեմ դատական հայց չի կներկայացնի

Լրագրողին հարցաքննել են, դեպքի մասին մանրամասներ իմացել

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց  լրագրող Լիլիթ Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը): Ըստ մեղադրանքի, Արգիշտի Կիվիրյանը ոստիկանի նկատմամբ

«Գյումրին միշտ համարվել է աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկը».Գյումրու մանկավարժականի ռեկտոր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ կատարած այցի ժամանակ ելույթ ունեցավ նաև այս բուհի ԲՀԿ-ական ռեկտոր  Վարդևան Գրիգորյանը: Նա, խոսելով  80-ամյա ինստիտուտի հաջողություններից, տված կադրերից, առանձնացրեց սպորտի ոլորտը: «Գյումրին միշտ համարվել է աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկը և’ խորհրդային տարիներին, և կարող եմ ասել նաև հիմա, որովհետև մեծ սպորտի հաջողությունները իսկապես աննախադեպ են: Միայն կարող

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի հրեական խորհրդարանի անդամներին

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին և Եվրոպայի հրեական խորհրդարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի: Ողջունելով Եվրոպայի հրեական խորհրդարանի անդամներին` Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նրանց այցը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների

Արեւմտահայութիւն կը նշանակէ հայցուոր հասարակութիւն. Սեւակ Արծրունի

Այսօր, 8 Դեկտեմբերին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին  յարաբերություններու մշտական յանձնաժողովի նախաձեռնութեամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աշխարհը առանց ցեղասպանութիւններու» խորագրոխ, նուիրուած՝  ցեղասպանութիւններու իրաւական հարցերուն: Լսումներուն մասնակցեցան ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ, կառավարութեան ներկայացուցիչներ, պատուաւոր հիւրի կարգավիճակով ներկայ էր Ուրուկուէյի Սենատի նախագահ՝ Դանիլո Աստորին: Լսումներուն  որպէս  Արեւմտահայոց Ազգային Համագումարի  ներկայացուցիչ ելոյթ ունեցաւ  ԱԱՀ գլխաւոր քարտուղար Սեւակ Արծրունին:

Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Դեկտեմբերի 8-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում ավանդական պատարագից հետո կայացավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն, որն անցկացրեց աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Արարողությանը մասնակցում էին Բաթումի քաղաքապետարանի, կառավարության պատասխանատուներ, դիվանագետներ, տասնյակ բաթումահայեր: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 26 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի անմեղ նահատակների հիշատակը: Իր ելույթում Տեր Արարատը կարևորեց այն

Պետդուման Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցը կքննարկի դեկտեմբերի 10-ին. «Ազատություն»

Հայաստանի` Եվրասիական Տնտեսական միությանն անդամակցության մասին Մինսկում հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրի վավերացման հարցը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, կքննարկի երկու օրից` դեկտեմբերի 10-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով Պետդումայի ղեկավար մարմինը` խորհուրդը, հարցը դեկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկելու մասին որոշումը

Նախարար Նալբանդյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիին

Դեկտեմբերի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ուրուգվայի հետ ձևավորված հարաբերությունները, և, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և

Մարզադպրոց Գյումրիում ՝ անպարտելի հսկայի անունով (Տեսանյութ)

Այսօր  Գյումրի ժամանած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սամվել Բալասանյանին առաջարկեց Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգելուց հետո անվանափոխել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունով: Հիշեցնենք, որ չեմպիոնը մարզվում է հենց այդ դպրոցում, որը զուրկ է տարրական պայմաններից՝ պատերը բորբոսնած են, հատակը նեխած… ԲՀԿ առաջնորդը, մատնացույց անելով ԲՀԿ-ական պաշտոնյաների կողքին նստած Արթուր Ալեքսանյանին, ասաց. «Այստեղ նստած  է մեր

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո  Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար  Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ–ԵԽ գործակցության խորացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության

Դանակահարություն Տաթևում. Կասկածյալը ձերբակալվել է

2014թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք»  ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։ Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է

Հայկական կողմը տվել է մեկ զոհ. «Ազատություն»

Վերջին ժամերին շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմը տվել է մեկ, ադրբեջանականը` առնվազն երկու զոհ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր շփման գծի արևելյան ուղղության վրա գտնվող հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող,1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը: Ադրբեջանական կողմը հաղորդել է Ղազախի շրջանում տեղի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031