Օրվա լրահոսը

Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երգչախմբային արվեստի միջազգային օրը

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թ-ից ամբողջ աշխարհում, որին մասնակցում են 150 երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր: Այս տարի Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում կնշվի  դեկտեմբերի 6-ին, որի շրջանակներում ելույթ կունենան Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի,

Ավելացել է ոչ միայն ծխող, այլև այն կանանց թիվը, ովքեր ծխում են հասարակական վայրերում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացրել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Թամարա Գևորգյանը տեղեկացրեց, որ հանրապետության 5 մարզերում, Երևանում անցկացրել են ծխախոտի վնասակար ազդեցության մասին իրազեկում, վաճառակետերում կատարվել է դիտարկում՝ պարզելու համար արդյոք կիրառվում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների

Հայերը՝ Բաթումում. խնդիրներ, առօրյա հոգսեր, մշակութային կյանք

«Առավոտի» անդրադարձը աջարահայ համայնքին Բաթում, Գոգեբաշվիլու 32, բնակարան 16. այս հասցեում` երկու նավահանգիստների մեջտեղում, 2008 թվականից գործում է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: «Առավոտը» զրուցեց Բաթումում տեղակայված Աջարիայում, Գուրիայում եւ Իմերեթիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հետ: Մեր այն հարցին, թե որո՞նք են ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ամառային սեզոնին տասնյակ հազարավոր

Սերգո Կարապետյանն այցելել է սպանդանոց

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, ջրի

Քննարկվեցին բուհերի ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները

Այսօր «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները: Երկօրյա համաժողովը մեկնարկել էր երեկ՝ դեկտեմբերի 4-ին: ՈԱԱԿ աշխատակից Վարդուհի Գյուլազյանն ամփոփեց նախորդ օրվա քննարկումների  արդյունքները, որից հետո ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՄՀ պրակտիկայի վարչության ղեկավար Վահան Սարգսյանը և ՈԱԱԿ փորձագետ-ուսանող Արմինե Յարալովան ներկայացրեցին փորձագիտական զեկույցների միջոցով շահակիցների հետ հաղորդակցության առանձնահատկությունները,

«Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել

Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ  «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել: Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում   միջազգային

Հիվանդանոցում բուժվում է Եղվարդի մանկապարտեզում թունավորված 4 երեխա

Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 4 երեխա (2-ը` Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Շարունակվում է 36 երեխայի նկատմամբ ամբուլատոր բժշկական հսկողությունը: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Ինչո՞ւ Ազգային ժողովում չեն ընդդիմանում ԵՏՄ-ին միանալուն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում էր «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: Եվ այդ օրերի ընթացքում Ազգային ժողովի 131 պատգամավորներից, որոնց մեծ մասը ժամանակին Հայաստանի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էին, ընդամենը չորս-հինգն են բացահայտ դեմ խոսել Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Ինչպե՞ս դա բացատրել,

Սամվել Մարտիրոսյան. «Հայաստանի հասարակությունը մինչեւ վերջերս լուրջ չէր վերաբերվում անձնական տվյալների գաղտնիությանը»

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ 2014 թվականի ընթացքում «Ֆեյսբուքի» աճը բավականին դանդաղել է

Վրաստանի ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են արածեցնում իրենց անասունները

Դեբեդ գետը ամեն տարի փոքրացնում է Հայաստանի տարածքը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Կասպրշիկին պարգևատրել են «Ղարաբաղի» համար

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ պարգևատրվել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր ներդրած ջանքերի համար, այդ մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը: «ԱՄՆ-ը և Ռուսաստանը պարգևատրել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում իր կատարած աշխատանքների համար», – գրել է Ուորլիքը: Պարգևը շնորհվել է

Միքայել Զոլյան. «Հայկական և ադրբեջանական վերնախավերը շահագրգռված չեն հակամարտության լուծմամբ»

Տեղեկատվական պատերազմը չի ենթադրում թշնամության քարոզում: Օրինակ՝ ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ ԼՂՀ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ օգտագործված էր ասկյար բառը, որը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:

Մեսրոպագիր. «Կեցցեն մեր մեծ առաջնորդները՝ ընկերներ Պուտինն ու Սարգսյանը…»

Դեկտեմբերյան մղձավանջ – Եվ այսպես,- հայտարարում է Գլիգոլիչը,- մեր համագումարի պատվավոր նախագահություն եմ առաջարկում «Եդինայա Ռոսիա» կուսակցության Քաղբյուրոն՝ ազգերի մեծ առաջնորդ ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ: Ուռաաաաա… Բոլորը ոտքի են կանգնում, հնչում են ծափահարություններ, որոնք աստիճանաբար վերածվում են օվացիայի… – Այժմ հաշվետու զեկուցման համար ձայնը տրվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Հայաստանյան կազմակերպության առաջին քարտուղար Սերժ

«Երկրաշարժերի համար Երեւանը երկրի ամենառիսկային գոտին է»

Պատճառը՝ ցածր սեյսմակայունությամբ եւ շատ խիտ կառուցապատված շենքերն են

Աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, եղել է փխրուն տնտեսական աճ

Հաջորդ տարի Հայաստանի համար կանխատեսվում է 3,3 տոկոս տնտեսական աճ

Վարդան Պետրոսյանի դատաքննությունն ավարտվեց, դատախազը ճառով հանդես կգա դեկտեմբերի 17-ին (Տեսանյութ) 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը, քանի որ կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություն չունեին: Հայտարարությամբ հանդես եկավ միայն Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Հայտարարությունը կապված էր նախորդ նիստում դատարանի կայացրած որոշման հետ, համաձայն որի՝ մերժվել էր դատաավտոտեխնիկական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը (տեսանյութը քիչ հետո): Վարդեն Պետրոսյանի 2-րդ պաշտպանը՝

Կենտրոնական բանկը պետք է թույլ չտա, որ կուրսն այդքան լողա (Տեսանյութ)

Քաղաքացիների վստահությունը բանկերի նկատմամբ կկորչի

Երեխան մանկապարտեզից պետք է իր կողքին հաշմանդամություն ունեցող մարդ տեսնի

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում ամենաաղքատը Շիրակի տարածաշրջանն է: Աղքատությամբ էլ պայմանավորված՝ այս մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ամենաբարձրն է: Ներկայումս Շիրակի տարածաշրջանում մոտ 3000 հատուկ կարիքներով մարդ է ապրում, որից 400-ը երեխաներ են: Գյումրիի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համակարգող Թամարա Վանոյանը համոզված է, որ իրենց մարզի երեխաների հաշմանդամության հիմնական պատճառը

Սերժ Սարգսյան. «Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում Հարգելի՛ գործարարներ գործատուներ և հյուրեր, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)

Մհեր Շահգելդյան. «Մարդիկ սկսում են աղքատանալ զանգվածաբար»

Որքան էլ կառավարությունից ասեն, թե գնաճը ընդամենը 5 տոկոս է, ՕԵԿ-ը չի հավատում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ միայն սննդամթերքի գների 10 տոկոս գնաճ է նկատում ՕԵԿ-ը. «Դրամի արժեզրկումն ազդում է գնաճի վրա: Քաղաքացիների մի մեծ հատված վարկեր են վերցրել, մարդիկ տոկոսի տակ են: Կան կետեր, որ եթե այս տարբերությունը

Վահրամ Բաղդասարյան. «Եղել է թյուրիմացություն, 3 պատգամավոր շփոթվել է»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԵՏՄ անդամակցության հետ կապված ասել էր, որ Հայաստանը սովոր է լծի տակ ապրել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ փաստորեն, հայ ժողովրդին նորից լծի տա՞կ եք դնում այդ որոշմամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Եղել է ժամանակ, որ մենք չենք

Ծեծկռտուք ոսկու շուկայի մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի և ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր:

Սամվել Մարտիրոսյան. «Իրականում, «Ֆեյսբուքը» շատ լուրջ հետեւում է»

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ լուծումը մկրատն է, որով կարելի է կտրել ինտերնետի մալուխը

Բացահայտվել  են Երևանի բնակիչ Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման կատարման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են  Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախկինում տեղեկացրել ենք, որ 2014թ. հոկտեմբերի  31-ին` ժամը  17:00 -ի սահմաններում,  երկու անձ մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան,

«Ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ եւ չի եկել ԱԺ-ի չափառները ջարդելու՝ դավաճան է». Լեւոն Զուրաբյան

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ստորագրած որեւէ փաստաթուղթ ուժ չունի, անվավեր է, հիմա ԵՏՄ-ի հարցով նրա ստորագրությունն ուժ ունի՞, թե՞ ոչ: Այսօր, ԱԺ ճեպազրույցում այս մասին հարցին ի պատասխան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Հիմա այս  պայմանագրին մենք մեր համաձայնությունը հայտնել ենք: Այս վիճակում ուրիշ բան հնարավոր չէր: Այնպես որ ես կարծում

Մարզի բնակիչները գտել են ձեւը

Գյուղական բնակավայրերում հարսանյաց արարողությունների եւ որպես հետեւանք դրան հաջորդող խնամի-բարեկամ փոխադարձ այցելությունների ուտուշ-խմուշների կամ խաշի սեղանները լավ առիթներ են միմյանց տեսնելու, լսելու, անկեղծանալու՝ տանջող ցավերի մի մասն էլ բարձրաձայնելու եւ ինչո՞ւ չէ, նաեւ տեղում ծանոթանալու գյուղացիների բողոքներին: Մանավանդ որ, այդ ցավը համատարած բնույթ է կրում եւ վերաբերում է բոլորին ու լսողն էլ լրագրող է… Զրուցակիցներիս

Խոսրով Հարությունյանը` ԵՏՄ անդամակցության որոշման առիթով. «Դուք մոլորության մեջ եք»

«Կրկնում եմ, Ռուսաստանի տնտեսությունն իր լավագույն շրջանը չի ապրում»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ԵՏՄ անդամակցության միայն դրական կողմերն է հայտնում,  իսկ ի՞նչ կասի մտահոգությունների մասին` ինքնիշխանության կորուստ, անկայուն շուկա մուտք գործել և այլն, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, թե իր համոզմամբ, Ռուսաստանը շուտով կհաղթահարի այս փուլը և «վաղ

ԲՀԿ-ն բացատրում է եռյակի լիդերների տարաձայնությունները

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ձեզ գրեթե մեղադրեց եռյակի գործունեությունը տապալելու մեջ: Նա ասաց, որ երբ առաջնորդները միացան, ունեցանք բացթողումներ եւ եթե որեւէ ղեկավար ձգտի, որ այդ հանդիպումները չկայանան, ուրեմն այդ ղեկավարը՝ ենթադրաբար Գագիկ Ծառուկյանը, այլ նպատակ է հետապնդում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ ճշտեց՝ իսկ ինչի՞ց

Ստեփան Մարգարյան. «Երեկվա մեր քվեարկությունը որեւէ կապ չունի Շարմազանովի ասած պատճառների հետ»

Եթե պարզվի, որ ԵՏՄ-ի որոշումը սխալ է եղել, պատրա՞ստ եք ներողություն խնդրել այդ որոշման համար: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ականներին ուղղված այս հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ներողություն խնդրելն ուժեղի հատկանիշ է. «Եթե մենք տեսնենք, որ մի քայլ ենք արել, որից երկիրը տուժել է, անշուշտ, կխնդրենք ներողություն, բայց ես այս պահին չեմ տեսնում այդ տեղը»:

Արթուր Ղազարյան. «Հայաստանը Արցախը կարող է ճանաչել միայն այն ժամանակ, երբ Արցախը կունենա լիարժեք կարգավիճակ»

Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանի ճանաչումը պետք է հաջորդի Արցախի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031