Օրվա լրահոսը

«Հայկական տուն» մրցույթը դուրս է եկել Հայաստանի սահմաններից

Դեկտեմբերի 1-ին ավարտվել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՀ քաղաքաշինության նախարարության հայտարարած «Հայկական տուն» ճարտարապետական մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը: Մրցույթի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության խթանումը, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր

Դեղերի գնաճի զսպումը` սոցիալական պատասխանատվություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  հանդիպել է  հայաստանյան դեղ ներկրող  խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել   հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է: Նա հորդորել է դեղներմուծողներին  տարադրամի արժույթի տատանման   պայմաններում վարել   դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն, հաշվի առնելով այն

Մշակույթի նախարարի հավաստիացումը. «Պատրաստ եմ ապրել Գյումրիում» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր աշխատանքային բավական տարողունակ գրաֆիկով Շիրակի մարզում էր  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս  հիմնականում շրջագայեց այն մշակութային  օջախները, որտեղ լուրջ խնդիրներ կային մշակութային արժեքների պահպանման հետ կապված:   Շրջայցը սկսելով Արթիկի   գեղարվեստի  դպրոցից՝ Հասմիկ Պողոսյանը եղավ Գյումրու «ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի» մասնաճյուղ համարվող  Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, որի պատերը  վերջին 4-5 տարիների ընթացքում

«Ճաղերի հետևում գտնվողները չպետք է իրենց մերժված զգան». Գևորգ Սիմոնյան

«Ճաղերի հետևում գտնվող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են: Ճիշտ է, նրանք հայտնվել են այնտեղ որոշակի արարք կատարելու հետևանքով, բայց չեն դադարում լինել հասարակության լիարժեք անդամներ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց մերժված չզգան, որովհետև այդ մերժվածությունը հետագայում չարություն, անհնազանդություն և բացասական այլ երևույթներ է ծնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ արդարադատության

Նաիրիտցիներին վերջնահաշվարկ կտան, թե` ոչ, պարզ կլինի փետրվարի 9-ին

Երկուշաբթի օրը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվելու են գործարանի մոտ

ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորները դավաճանել են իրենց ընտանիքներին. Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի համոզմամբ, ժողովուրդը ընկճվելու բոլոր պատճառներն ունի, բայց դրա իրավունքը չունի: «Պետք է առաջ շարժվել, ոչ թե հետ կանգնել»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանը: Ասաց՝ վստահ է, որ թեկուզ մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում փոփոխություն կլինի.« Հայաստան գետը բաժան-բաժան է եղել, և

«Անշրջելի երեւույթի սկիզբ է սկսվել Հայաստանի համար». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ ասաց, որ համաձայն չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե մեր երկրում անշրջելի բան չկա: «Արդեն կան անշրջելի բաներ: Անշրջելի բաներ եղան մեր պատմության ընթացքում: Ուզում եմ հիշենք՝ ինչ կատարվեց, երբ ռուս-թուրքական համաձայնագիրը… չեմ բացառում, որ մերօրյա հայ բոլշեւիկները Պուտինի հետ համաձայնեցրել են, որ այսօրվա էրդողանին վստահություն տա,

«Ոչ մի ստվերային խաղ, ոչ մի եղանակ» Րաֆֆի Հովհաննիսյան

«Պետք է մինչեւ վերջ տանենք մեր իրավատեր պայքարը, այլեւս հայ մարդը իր հայրենիքում չպետք է լինի արտագաղթող առանց աշխատանքի, գլուխը կախ ուրիշի ենթակա, պետք է թե մեր հայրենիքում, թե աշխարհի առջեւ ներկայացնենք մեր շահն ու իրավունքը»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հայ ժողովրդի պայքարը պետք է լինի

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն  կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնում է իր 15-ամյակը

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ այսօր բուհում տեղի է ունեցել համալսարանի գիտամանկավարժական աշխատողների և ուսանողների ընդհանուր համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ բուհը հանդիսանում է ՀՀ կրթական տարածքի առաջատար օղակներից մեկը: «Ներկայումս  համալսարանը թևակոխում է բուհի զարգացման նոր փուլ` փորձարարական, հետազոտական բուհի կարգավիճակ

Աշտարակ-Կաթ ընկերությունը գնային 5-10 տոկոսանոց բարձրացումները իրականացրել է ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից

Սիրելի՛ սպառողներ, Աշտարակ-Կաթ ընկերությունը տեղեկացնում է Ձեզ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջև: Մասնավորապես, 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը: Ընկերությունը տարիներ շարունակ

Մարիաննա Չալիկյանը ֆլեշմոբի մասին. «Պետք չէ ողբալ, դա իրազեկման նպատակ ունի». (Տեսանյութ)

«Փարոս» կամերային երգչախմբի եւ «Արևներ» մանկապատանեկան անսամբլի մասնակցությամբ գունեղ ֆլեշմոբը ոգևորություն է առաջացրել

Մաս-ռեսթլինգ: Հայաստանում նոր ուժային մարզաձեւ, որում որոշիչը տեխնիկան է

Հայաստանի մաս-ռեստլինգի հավաքականը վերադարձել է Յակուտիայից, որտեղ անցկացված աշխարհի անդրանիկ առաջնությունում նվաճել է բեկ բրոնզե մեդալ: Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հավաքականի մարզիչ Արտավազդ Նալբանդյանը, մասնակիցներ Կարեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Դավթյանը պատմեցին մեզանում անհայտ այս մարզաձեւի եւ աշխարհի առաջնությունում իրենց մասնակցության մասին: «Մաս-ռեսթլինգը, որ ծնունդ է առել Յակուտիայում, շատ նման

ԵՏՄ անդամակցությունն ու Հայաստանի պաշտպանությունը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շատ հաճախ հիմնավորվում է հայ-ռուսական ռազմական համագործակցության հանգամանքով: Մյուս կողմից, բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մեզ, որպես կանոն, նույն զենքի համար արտոնյալ գներ չի առաջարկում: Տեսանյութում քննարկված են ինչպես այս, այնպես էլ հայկական բանակի սպառազինման ոլորտի վրա ԵՏՄ-ին մեր անդամակցության հետևանքները: “Իրազեկ

«Պետք է մի իրավիճակ, երբ ընդդիմադիրը չի պայքարի ընդդիմադիրի դեմ»

«Ժառանգության» կազմակերպած քաղաքացիական ժողովը Ազատության հրապարակում այս պահին սկսվել է: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ի անդամակցության մասին պայմանագրի քվեարկությանը ու ասաց, որ չի ցանկանում դավաճանություն անվանել. «Դավաճանություն է, որ թույլ տվեցինք այս իշխանությունները մնան ու երեք ու կես տարի եվրոպացիների հետ տունտունիկ խաղան, որ եվրոպացիները ճանաչեն կեղծված ընտրությունները, դավաճան ենք, որ չկարողացանք

Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-10-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Երևան

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում

Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ։ Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 21-րդ նստաշրջանի օրակարգը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության

Հայրապետական այց ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրավերով այսօր ԿԳ նախարարություն է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք  և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն օրհնել և զրուցել է կրթության նախարարության աշխատակիցների հետ, ապա հանդիպում ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին այցի համար՝ շեշտելով, որ

Տոնածառ ջան, տոնածառ

Նոր տարին, թերեւս, թե մանուկների, թե մեծահասակների ամենասիրած տոնն է, որին սովորաբար բոլորը սպասում են անհամբեր: Բայց այս տարի Հանրապետության հրապարակում արդեն հավաքվող երկրի գլխավոր տոնածառն այնքան էլ չի ուրախացնում: Ձմեռ Պապը նվերների փոխարեն գների նոր թանկացում բերեց, ու մարդիկ մտածում են, թե դեկտեմբերի 31-ի գիշերն ի՞նչ են դնելու սեղանին: Այդ պատճառով էլ անցորդների դեմքին

Բացառիկ հարցազրույց Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորի հետ. Ermenihaber.am

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից: «Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ

Իսրայելի նախագահը՝ Հայոց ցեղասպանության առաջամարտիկը, հրաժարվե՞լ է իր դիրքորոշումից. Times of Israel

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, որը բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, այս տարի հրաժարվել է ստորագրել հայերի դեմ կատարված ոճրագործության՝ Իսրայելի ճանաչման կոչի տակ, հայտնում է «Times of Israel»-ը: Քնեսեթի նախկին խոսնակն այս տարի է նախագահ ընտրվել և, փաստորեն, այդ պաշտոնում է փոխել իր դիրքորոշումը: Ստորագրահավաքի կազմակերպիչներն անակնկալի են եկել Ռիվլինի դիրքորոշման փոփոխությունից: Ըստ

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և

Չորրորդ օրն անընդմեջ դոլար չի վաճառվում բորսայում

Դեկտեմբերի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Վարչապետն ընդունել է Տատյանա Վալովայային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն

Իտալացի ակտիվիստները պաշարել են ադրբեջանական գազատարի գրասենյակը

Իտալացի ակտիվիստները Լեչե քաղաքում գրոհել են Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) կոնսորցիումի գրասենյակի վրա, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: Ակտիվիստները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցի բնորոշմամբ անարխիստներ են եղել, ներխուժել են Սանտա Օրոնզո հրապարակում գտնվող բիզնես կենտրոնի վերջին հարկը, որտեղ գտնվում է կոնսորցիումի գրասենյակը: Նրանք ամբողջ գրասենյակով մեկ գազատարի կառուցումը դադարեցնելու կոչերով բազմաթիվ թռուցիկներ են շաղ տվել,

Կայացե՞լ է, թե՞ չի կայացել թեժ աշունը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Երվանդ Բոզոյանը: Արամ Աբրահամյան.– Թեժ աշունը կայացա՞վ, թե՞ չկայացավ: Ալեքսանդր Իսկանդարյան.- Իհարկե, ոչ մի թեժ աշուն էլ չեղավ, չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ համար հասկանալի էր, որ դա չի լինի, մինչեւ նրա սկսվելը: Ա. Ա.– Թեժության ի՞նչ նշաններ պետք է լինեն:

Բասկետբոլի առաջնություն`հաշմանդամություն ունեցող  մարզիկների մասնակցությամբ

Հաշմանդամություն ունեցող  անձանց հիմնախնդիրների իրազեկման միամսյակի շրջանակում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 12 բասկետբոլիստ: Առաջնության նպատակն էր ներկայացնել սպորտը, որպես հաշմանդամություն ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիկ մարզաձևերը զարգացնելու միջոց: Մրցաշարի հաղթողներն ու մասնակիցներին  հանձնվել են  Երևանի քաղաքապետարանի համապատասխան կարգի դիպլոմներ, մեդալներ, դրամական

ՄԱԿ-ի գրասենյակը օգնում է երիտասարդներին՝ գտնելու կամավորության հնարավորություններ

2014 թ. Կամավորների միջազգային օրը հատուկ ուշադրություն է հատկացվում տեղական, ազգային և գլոբալ փոփոխություններին մարդկանց մասնակցությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031