Օրվա լրահոսը
Մարզի բնակիչները գտել են ձեւը
Գյուղական բնակավայրերում հարսանյաց արարողությունների եւ որպես հետեւանք դրան հաջորդող խնամի-բարեկամ փոխադարձ այցելությունների ուտուշ-խմուշների կամ խաշի սեղանները լավ առիթներ են միմյանց տեսնելու, լսելու, անկեղծանալու՝ տանջող ցավերի մի մասն էլ բարձրաձայնելու եւ ինչո՞ւ չէ, նաեւ տեղում ծանոթանալու գյուղացիների բողոքներին: Մանավանդ որ, այդ ցավը համատարած բնույթ է կրում եւ վերաբերում է բոլորին ու լսողն էլ լրագրող է… Զրուցակիցներիս
Խոսրով Հարությունյանը` ԵՏՄ անդամակցության որոշման առիթով. «Դուք մոլորության մեջ եք»
«Կրկնում եմ, Ռուսաստանի տնտեսությունն իր լավագույն շրջանը չի ապրում»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ԵՏՄ անդամակցության միայն դրական կողմերն է հայտնում, իսկ ի՞նչ կասի մտահոգությունների մասին` ինքնիշխանության կորուստ, անկայուն շուկա մուտք գործել և այլն, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, թե իր համոզմամբ, Ռուսաստանը շուտով կհաղթահարի այս փուլը և «վաղ
ԲՀԿ-ն բացատրում է եռյակի լիդերների տարաձայնությունները
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ձեզ գրեթե մեղադրեց եռյակի գործունեությունը տապալելու մեջ: Նա ասաց, որ երբ առաջնորդները միացան, ունեցանք բացթողումներ եւ եթե որեւէ ղեկավար ձգտի, որ այդ հանդիպումները չկայանան, ուրեմն այդ ղեկավարը՝ ենթադրաբար Գագիկ Ծառուկյանը, այլ նպատակ է հետապնդում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ ճշտեց՝ իսկ ինչի՞ց
Ստեփան Մարգարյան. «Երեկվա մեր քվեարկությունը որեւէ կապ չունի Շարմազանովի ասած պատճառների հետ»
Եթե պարզվի, որ ԵՏՄ-ի որոշումը սխալ է եղել, պատրա՞ստ եք ներողություն խնդրել այդ որոշման համար: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ականներին ուղղված այս հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ներողություն խնդրելն ուժեղի հատկանիշ է. «Եթե մենք տեսնենք, որ մի քայլ ենք արել, որից երկիրը տուժել է, անշուշտ, կխնդրենք ներողություն, բայց ես այս պահին չեմ տեսնում այդ տեղը»:
Արթուր Ղազարյան. «Հայաստանը Արցախը կարող է ճանաչել միայն այն ժամանակ, երբ Արցախը կունենա լիարժեք կարգավիճակ»
Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանի ճանաչումը պետք է հաջորդի Արցախի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն
«Մի տեսակ ողնաշարս ուղղվել է»
Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանը՝ Հայաստանի հանդեպ զգացումների ու սուրբ երկրի կապի մասին Համաշխարհային մշակույթի եւ արվեստի հիմնարար թեմաներից մեկը՝ սերն է գերիշխում հայ ընթերցողին ծանոթ երուսաղեմաբնակ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանի ստեղծագործություններում: Արվեստագետի առաջին գիրքը՝ «Սիրույս տաք շունչեն», որը լույս տեսավ Երուսաղեմում՝ 1993թ., մեծ ընդունելություն գտավ Հայաստանում եւ գաղթօջախներում: Սիրո մասին մտորումներն ու բանաստեղծուհու ապրումները տեղ գտան
Ստեփան Մարգարյան. «Եթե երկրում սուր իրավիճակ լինի, մենք հաջորդ օրը ժողովրդին կոչ ենք անելու դուրս գալ փողոց»
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հարցին՝ Դուք մասնակցելո՞ւ եք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք այդ միջոցառումը չենք ընկալում որպես եռյակի գործունեությունից շատ կտրված: Եռյակի ձեւաչափում կուսակցությունները չեն դադարում իրենց քաղաքական գործունեությունն իրականացնելուց: Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած միջոցառումը որեւէ կերպ չի վնասում կամ հակասության մեջ չէ եռյակի ռազմավարական
Ռուբեն Հակոբյանը բացահայտեց եռյակի խնդիրները. լիդերներից մեկը հնարավոր է այլ խնդիր է հետապնդում
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց եռյակի հետ կապված՝ ասելով, որ գաղտնիքներ կան, հարթակը միասնական չէ, Դուք կիսո՞ւմ եք նրա մտահոգությունները՝ այդ խնդրի հետ կապված: Նա պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այն մասին, ինչ ժողովրդի մեծ մասը զգացել էր: Այո, կային որոշակիորեն անհամաձայնություններ եւ չպետք է խուսափել
Թթուջուրցի երիտասարդները ցանկանում են զարգացնել մեղվապահությունն ու պանրագործությունը
ՀՀ-ում չնայած տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքային կայացածության, գոյություն ունեն մի իր շարք խնդիրներ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ առանցքային են համարվում վարչատարածքային բաժանման մասնատվածության բարձր աստիճանը և, որպես հետևանք, քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը: Արդյունքում ՀՀ 866 գյուղական համայնքների մեծ մասում բնակչությանը տրամադրվող ծառայությունները կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ էլ ընդհանրապես չեն իրականացվում: «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ»
Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում
Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: 2014 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես անապահով 129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել 580 ընտանիքի, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան 2796» սոցիալական ծրագրի շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային
Freedom House. «Հայաստանի համացանցն ազատ է». «Ազատություն» ռադիոկայան
Զեկույցում Հայաստանը «ազատ երկրների» ցանկի ստորին հատվածում է, ինչը նշանակում է, որ ամենաաննշան վատթարացման դեպքում կդասվի «մասամբ ազատների» շարքը։
«Մեր պետությունը ժառանգել էր խորհրդային տարիների խտրական վերաբերմունքը»
Ասում է կրթության փորձագետը՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն էր, որը, որպես այդպիսին, հռչակվել է 1992-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), որը եղել է տեղեկացվածության բարձրացման եւ հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման ու նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան: Այս տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով, մեր հանրապետությունում հաշմանդամություն
Գիշերային ակումբը պիտի ապացուցի, որ վիրավորվել է «Առավոտից»
Դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ ընդդեմ «Առավոտի»: Հայցվորը «Աֆինա» գիշերային ակումբի վարձակալ Սոկրատ Գրիգորյանն է, որը վիրավորանքի եւ զրպարտության, գործարար համբավը արատավորելու հայցով դիմել էր դատարան: Գիշերային ակումբի ներկայացուցիչն էր Փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը, իսկ «Առավոտի» ներկայացուցիչը՝ Փաստաբանների պալատի անդամ Լուսինե
Ռուբեն Հակոբյանը՝ եռյակի պասիվության պատճառների մասին՝ «Ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը»
Հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ի պես կարեւոր հարցի շուրջ եռյակի միասնական դիրքորոշում չունենալու պարագայում դուրս գաք եռյակից եւ այսօրվա հանրահավաքին էլ հայտարարվի այդ մասին: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այդ հարցին պատասխանեց, որ արտաքին քաղաքականության հարցում եռյակը չունի միասնական դիրքորոշում. «Այստեղ պրոբլեմ չի եղել եւ չկա: Խնդիր էր դրված համատեղել ուժերը պետության
Նաիրիտցի. «Եթե դատարան դիմենք, ուրեմն մենք մեր ձեռքով գործարանը տանելու ենք սնանկացման»
Նաիրիտցիները պահանջում են խորհրդի նիստ հրավիրել ու աշխատավարձերի վճարման խնդիրը լուծել
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Պերճի Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է
Ընդդիմությունը կարող է որոշ հարցերում Սերժ Սարգսյանի հետ համակարծիք լինել եւ միաժամանակ պահանջել նրա հրաժարականը. «Չորրորդ իշխանություն»
Եվ եթե այս պահին հրաժարականի պահանջը չի բարձրաձայնվում՝ պատճառն ընդամենը այն է, որ միայն պահանջ հնչեցնելով հարց չի լուծվում, պետք է այդ պահանջը տեղ հասցնելու մեխանիզմներ ստեղծել։
Հայաստանի մասնակցությունը մրցաշարին տվեց միջազգային կարգավիճակ
Հայաստանի վետերան բասկետբոլիստները նոյեմբերի վերջին Կիսլովոդսկում մասնակցեցին վետերանների մրցաշարի, որտեղ տասը թիմերի պայքարում զբաղեցրեցին 6-րդ տեղը: Մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մրցաշարի եւ ստացած տպավորությունների մասին: – Հայաստանի վետերան բասկետբոլիստները հաճախ չեն մասնակցում նմանատիպ արտագնա մրցումների: – Այո, այդպես է: Եվ դրա պատճառները
ԲՀԿ-ից հետեւել են Փոստանջյանի խորհրդին եւ ԵՏՄ քվեարկության ժամանակ հիվանդացե՞լ են
«Մենք հստակ դեմ ենք քվեարկել: Դա եղել է ոչ թե ընդամենը ֆինանսական փաստաթղթին դեմ քվեարկել, այլ եղել է հստակ մոտեցում»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԵՏՄ քվեարկության հետ կապված ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումը եղել է կողմ քվեարկելը. «Պատճառն այն է, որ մենք առաջնորդվել ենք քաղաքական պրագմատիզմի ճանապարհով»:
«Չեմ կարծում, թե Եվրոպայի քաղաքական օրակարգում Հայաստանն այս պահին առաջնահերթներից է». «Իրատես de facto»
Ինչքանով կկարողանանք ԵԱՏՄ-ի և եվրոպական բաղադրիչները համապատասխանեցնել, ժամանակը ցույց կտա։ Ինչպես նաև ժամանակը կփաստի, թե ինչպիսի մոտեցումներ կցուցաբերի Եվրոպան։
Լեւոն Զուրաբյանը Աշոտյանին ու Շարմազանովին զգույշ է բարեւելու. «Բռնաբարություն են անում՝ տրամաբանության նկատմամբ»
Ես երեկ պատահաբար ԱԺ միջանցքում հանդիպել եմ եւ պատահաբար սեղմել եմ Աշոտյանի եւ Շարմազանովի ձեռքը: Դրա համար եմ մտածում՝ կարող է դա էլ դիտարկեն, որպես Սերժ Սարգսյանի քաղաքականության աջակցություն:
Կոչ է անում նաիրտիցիներին դիմել դատարան (Տեսանյութ)
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գտնում է, որ նաիրիտցիներին աշխատանքից ազատելն օրենքի խախտումով է:
Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառը»
Դերասանուհին հայրենիքում ներկայացավ որպես բեմադրիչ Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ճանաչված դերասանուհի Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառը» պիեսի պրեմիերան՝ իր իսկ ռեժիսուրայով: Շուրջ 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո հայրենիք վերադարձած դերասանուհին ամռանն «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ մինչ այս տարեվերջ կիրականացնի այդ պիեսի բեմադրությունը, կհրատարակվի իր «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը: Դերասանուհին
Վիգեն Սարգսյան. «Խաչատրյանի անվան և մյուս փառատոներն ամրապնդում են մեր դիրքը աշխարհի մշակութային քարտեզում»
Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեծ հանդիսավորությամբ փակվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Համերգն ուղիղ եթերով դիտում էին հարյուրհազարավոր երաժշտասերներ հեղինակավոր euronews.com կայքով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 21-րդ դարի բոլոր տեխնիկական հնարքները հնարավորություն են
Անհնարին ոչինչ չկա. Ժիրայր Սեֆիլյան
Նախախորհրդարանի զրուցակիցն է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ով զուգահեռներ է անցկացնում պատերազմի տարիների և մեր օրերի միջև՝ շեշտելով, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներից կա ելք: «Այն, որ երկրում շուտափույթ փոփոխություններ են պետք, փաստ է, և այս հարցում խնդիր չունենք մեր ժողովրդին համոզելու: Բայց թե որքանո՞վ է դա հնարավոր, մենք
Արթուր Ղազարյան. «Այսօր Արցախը ճանաչում է ձեռք բերում»
Արթուր Ղազարյանի խոսքերով՝ այն օրը, երբ Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ Արցախին պետք է ֆինանսապես օգնել, այդ օրվանից նա փաստացի ճանաչեց Արցախը
Արմեն Ռուստամյան. «94-ի պայմանագիրը մենակ մի բանով է տարբերվում ԵՏՄ-ից՝ վերնագրում չկա եվրասիական բառը»
1994-ի Տնտեսական միության դեմ եթե մարդիկ չեն ըմբոստացել, ճաղերի արանքում չեն կանգնել ու մարդկանց դավաճան ասել, հիմա ինչի են ասում»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպես քննադատեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, որը ժամանակին կողմ էր քվեարկել Տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին, ինչը, ըստ ՀՅԴ-ի ԵՏՄ-ի հիմքն է.: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Մենք
Խոսրով Հարությունյան. «Եռյակին ցեմենտող բանը Սերժ Սարգսյանն է»
«Եռյակի քաղաքական նպատակը երբևէ արտաքին քաղաքական ծիրը չի եղել»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացումն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նկատեց, թե եռյակի շարժումը կոնկրետ անձի շարժում է, որը հեռանկար չի ունենալու ու նշեց. «Մեր ընդդիմությունը ձախողել
Մանկապարտեզին նրբերշիկ մատակարարել է «Հայկազունք» ՍՊԸ-ն. «Ժողովուրդ»
Մատակարարող այս ընկերություններին արդեն արգելվել է մանկապարտեզներ սննդամթերք մատակարարել։
«Այն, ինչ տեղի ունեցավ ԵՏՄ քննարկումների ժամանակ՝ քաղաքական տգիտության արդյունք էր». Ռուբեն Հակոբյան
«ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հետ կապված դուք ականատես էիք, թե ինչպիսի քննարկում տեղի ունեցավ: Սա բավականին լուրջ փաստաթուղթ էր եւ լուրջ քննարկման չարժանացավ: Այն ներկայացվում էր ընդամենը փոխնախարարի մակարդակով, ինչը խոսում է այն մասին, որ շահագրգռվածություն չի եղել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ քառօրյան ամփոփեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, Ադրբեջանը Ղազախստանի համար թիվ մեկ


















































