Օրվա լրահոսը
Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն: Գյումրիում և Վանաձորում հայտնաբերվել է հափշտակված իրերի մի մասը: Հիշեցնենք. Օգոստոսի 8-ին, ժամը 02.15-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Ոսկեհատ
ՈՒԵՖԱ-ն Ղրիմի ֆուտբոլային ակումբներին արգելեց մասնակցել Ռուսաստանի առաջնությանը
Այսօր ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում որոշվել է Ղրիմի ֆուտբոլային ակումբներին արգելել 2015 թվականի հունվարի 1-ից հանդես գալ ՌՖ առաջնությունում: Այս մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն եւ ավելացրել, որ Ղրիմը ճանաչվել է որպես հատուկ տարածաշրջան, որտեղ ֆուտբոլի զարգացումով զբաղվելու են իրենք: Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ամենայն հավանականությամբ խնդրի վերջնական լուծման համար կդիմի ՖԻՖԱ, – որի
«ԵՏՄ մտնելով՝ մտնում ենք մեր սեփական ժողովրդի գրպանը»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Գյումրիում մեկ անգամ ևս կրկնեց, որ «Ժառանգություն»-ը դեմ է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը: Ըստ նրա, այն հակասահմանադրական է, սպառնալիք է մեր անկախությանը: «Ես համարում եմ, որ ԵՏՄ-ն մեր անկախության, ինքնիշխանության զիջում է, և տնտեսական առումով շատ շուտով պիտի տեսնենք, եթե այսօր չենք զգում, որ այդ սխալ որոշումը պիտի մտնի
Շարմազանովը ԱԺ-ում փնտրել ու չի գտել ԵՏՄ-ի պայմանագիրը քննադատող որոշ պատգամավորների
«Իրար հերթ չտալով քաղաքական գործիչներից շատերը քննադատում էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, բայց այսօր 103 կողմ ձայները ցույց տվեցին, որ բացի 7 պատգամավորից, մնացածն իրենց քվեարկությամբ համաձայնեցին, որ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ նրանք ծափահարում էին այդ քաղաքական կուրսին»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցին՝ ասաց
Լիբերալ կուսակցությունը միանում է Համաժողովրդական շարժմանը
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում սկսվել է մի նոր ալիք, բոլորիս համար նոր պատասխանատվություն ստեղծող մի իրավիճակ: Ոչ ոք իրավունք չունի մնալ դիտորդի դերում: Հայաստանի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ստիպում են մեզ՝ մի կողմ դնել անձնական խնդիրները, եղած տարաձայնությունները: Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացումը դարձել է այն պարտադիր պայմանը, որից հետո հնարավոր կլինի միասնական քայլերով և
Տեղի ունեցավ Գյումրու հայորդյաց տան բացումը
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի թեմ, ուր հանդիսապետեց Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին
Զինծառայող է զոհվել
Այսօր ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Գիրքն ընթերցելիս վիճում էի հեղինակի հետ».Ստեփան Սաֆարյան
Վերլուծաբան, «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում ներկայացրեց Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ» վեպը՝ սիրելի դարձած էջերը նախապես ծալված գրքի իր օրինակի հետ միասին: Վերլուծաբանն անկեղծացավ. սկզբում ցանկանում էր Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ը քննարկել, սակայն այն արդեն Անահիտ Բախշյանն էր ընտրել: Ստեփան Սաֆարյանին դա չկանգնեցրեց, փորձեց տիկին Բախշյանին
Քաթարում հայ գրոսմայստերները տեղ զբաղեցրին միջին հորիզոնականներում
Դոհայում ավարտվեց շախմատի «Qatar masters Open» ներկայացուցչական մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին յոթ գրոսմայստերներ: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք 6,0-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար, 19-րդ եւ 20-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանն ու Հովհաննես Գաբուզյանը ունեն 5,5-ական, Գաբրիել Սարգսյանը՝ 5,0, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Էլինա Դանիելյանը՝ 4,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ qatarmastersopen.com-ի
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում իր աշխատանքները կատարել նվազագույնը 50 տոկոսով զեղչով (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա Հայաստանի արտաքին դիվանագիտությանը, ինչպե՞ս են աշխատում դեսպանատները , չի՞ կարծում արդյո՞ք, որ դեսպանների հաստիքները ուռճացված են. կան դեսպաններ այնպիսի երկրներում, որտեղ հայ համայնք չկա, օրինակ՝ Վատիկանում: «Ինչո՞ւ եք Վատիկանը առանձնացնում»,- ծիծաղելով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք պիտի ունենաք մեր ներկայացուցիչը ամեն տեղ, թե հայաշատ
ՀԱՀ-ում հսկա կոկորդիլոսը հոշոտել է գոլֆիստին
Զոհ դարձել է Ժան ֆան դեր Սանդտը՝ Սկուկուզի քաղաքի արգելոցի աշխատակցի որդին: Մրցումից հետո մարզիկն ընկերների մոտեցել է տեղի լճակներից մեկին: Այդպիսիք սովորաբար, կահավորվում են մարզաձեւի համար պարտադիր արգելքներ ստեղծելու նպատակով: Այդ օրը լճակում «թաքնվել» էր հսկա կոկորդիլոսը, որը կայծակնային արագությամբ հարձակվել է գոլֆիստի վրա եւ քարշ տալով ջրի հատակը հոշոտել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global
Վարչապետն իր գոտին ձգելու է, ծախսերը՝ կրճատելու
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ գործադիր նիստից առաջ հայտարարեց, որ պատրաստ է Ամանորին ընդառաջ կրճատել իր ծախսերը: Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավորները կոչ են արել քաղաքացիներին կրճատել Ամանորի ծախսերը, այս տարի դուք պատրա՞ստ եք ձեր ծախսերը կրճատել, վարչապետը պատասխանեց.«Պատրաստ եմ: Ամեն դեպքում մենք պետք է նաև մեր գոտիները ձգենք՝ ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից: Ես գտնում եմ,
«Մենք ուժ ունենք, մեր ներուժը կհերիքի». Վարչապետը՝ ոչ իշխանական ուժերի մերժման մասին
«Իրենք են որոշում, մենք ինչ անենք»,- այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցին, թե ինչու ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին: «Նաեւ համագործակցության կոչ արեցի, որ մեր ներքին ու արտաքին մարտահրավերներին տանք միասնական լուծում: Իմ առաջարկն է, որոշումը՝ իրենցը: Ցանկանում ենք միասին աշխատել, նպատակը մեր քաղաքացիների բարեկեցությունն է: Հիմա կմիանան, կմիանան, չեն միանա, մենք ուժ
Հակափաստարկներ Վահագն Խաչատրյանից` Աշոտ Թավադյանին
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակափաստարկներ է ներկայացնում տնտեսագետ Աշոտ Թավադյանին, որը վերջերս վստահեցրել է , թե Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցելով հայ սպառողների համար գազի գինը 30%-ով նվազեցվել է: Պարոն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցնելով նախորդ տարի կայացրած գազային պայմանագիրը եւ «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասի վաճառքը «Գազպրոմին», նկատեց, որ հենց այդ պայմանագրով էլ սահմանվել է Հայաստանի
«Սուրբ Հովհաննես, մեռնեմ ջանիդ Արգամիչ». Վարչապետին դիմավորեց օրհնանքով. (Տեսանյութ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ նիստից առաջ հանդիպեց գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն էին, որոնց տները կառավարության որոշմամբ համարվել էր իրացման գոտի: «Մի փոքր ձեր միջամտությունն է պետք, երբ կընդունեք, էս հարցին լուծում տաք վերջացնենք»,- վարչապետին դիմեց քաղաքացին: Վարչապետն էլ խոստացավ՝ «է միջամտենք» ու ժամադրեց քաղաքացուն: Մի ուրիշ կին էլ հարցրեց՝
Պարզվել են պայմանագրային զինծառայողին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մանրամասները. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Կ.Անանյանի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ. պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ 02.12.2014թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում վիճաբանություն է առաջացել դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանի
Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմփիչմենտ անելու ձախողված փորձի մասին. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը քաղաքացիական ժողով է հրավիրել երեք քաղաքներում: Այն վաղը տեղի կունենա Երևանում՝ Ազատության հրապարակում, իսկ շաբաթ օրը՝ երկրաշարժի նախօրեին, Վանաձորում և Գյումրիում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանի քաղաքացիները, գյումրեցին, շիրակցի իրավունք ունեն տեղեկանալու, թե ուր են հասել իրենք իրենց պայքարի մեջ: «Անցյալ տարի Գյումրին ասաց իր խոսքը:
«Պուտինը Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Հայաստանի հետ ցամաքային կապ է ուզում ստեղծել». Կասպարով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ քայլը Հարավային Կովկասում առճակատում ստեղծելը կլինի, այսպես է կարծում շախմատի աշխարհի նախկին Չեմպիոն, ռուս ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը: Ըստ նրա, Պուտինը բազմաթիվ պատճառներ ունի Ադրբեջանի և Վրաստանի շրջաններում «ագրեսիվ գործողություններ» սկսելու համար. «Դրանցից է՝ Հայաստանի հետ ցամաքային միջանցքի ստեղծումը՝ դեպի ռուսական զորակայան: Ակնհայտ է,
Հակոբ Ասատրյան. «Ուզում եք ազգօգուտ գործ անել՝ արեք, բայց ոչ ուրիշներին սեւացնելու ճանապարհով»
Երկու օր առաջ Aravot.am-ում հրապարակվեց հոդված՝ «Հարություն Առաքելյանի խոհերը Չեխիայում հայկական դիվանագիտական անգործության մասին»: Այն, որ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցների գերակշիռ մասը իրավացիորեն դժգոհ է իրենց երկրներում հայաստանյան դիվանագիտական եւ հյուպատոսական գործունեությունից՝ պարբերաբար հաստատվող փաստ է: Մենք հաճախ ենք ստանում նման դժգոհությունների հիմնավոր լինելն ապացուցող նամակներ, մեկնաբանություններ: Սակայն կոնկրետ Չեխիայի ներկայիս դեսպանի աշխատանքի մասին
Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգը չի վերանա. Սակագները էական կնվազեցվեն
ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռոումինգը տեխնիկապես անհրաժեշտ է, միմյանց կապից օգտվելու համար
Շուշան Պետրոսյանը «չքմեղացել էր», ԲՀԿ-ական պատգամավորը սպառնացել`«աչքներդ էլ հանել եմ»
ԱԺ-ի դիմաց առավոտից հավաքված մի խումբ ակտիվ քաղաքացիներ այս պահին դեռ շարունակում են ամոթանք տալ ԱԺ-ից դուրս եկող ու քիչ առաջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կողմ քվեարկած պատգամավորներին: «Մեր պատգամավոր հորջորջվող ստրուկները վավերացրին մեր ինքիշխանությունը վաճառելու փաստաթուղթը: Ընդդիմադիր ուժերն էլ կողմ քվեարկեցին, որովհետեւ միայն իրենք են իրենց ընդդիմադիր համարում: Այդ ոչ իշխանական ուժերը վավերացրին
ԼՂՀ խորհրդարան է ներկայացվել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Օրակարգում «ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր: Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար
«ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմամբ քաղաքական համակարգի մահը արձանագրվեց»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ԱԺ-ի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացմամբ արձանագրվեց Հայաստանի քաղաքական համակարգի մահը: «Իշխանական, ոչ իշխանական տարբերակումները ուղղակի ձեւական բնույթ ունեն, որովհետեւ արմատական տեսակետից դրանք նույն ուժերն են, պարզապես մեկը մյուսի տեղն է ուզում գրավել` իշխանության լծակներ ձեռք բերելով: Այս քվեարկությամբ հստակ արձանագրվեց, որ Հայաստանի
Հարուցվել է քրեական գործ՝ բազմակողմանի քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից
ՀՀԿ-ականները նշում են «հաղթանակը». չի քվեարկել Հրանտ Բագրատյանը, «ձեռնպահ» է քվեարկել Աղվան Վարդանյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ն 103 «կողմ», 7 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Նկատենք, որ գրանցվել է քվեարկության հետաքրքիր պատկեր: Մասնավորապես «ձեռնպահ» է քվեարկել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը` ի տարբերություն մյուս դաշնակցականների: «Դեմ» են քվեարկել անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության
Հովիկ Աբրահամյանի ելույթն ԱԺ լիագումար նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ
Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական
Սեւանում սիգի որսն արգելված է, բայց լավ էլ որսում են
«Սեւանի սիգ, Սեւանի իսկական սիգ». այսպես են գովազդում իրենց ապրանքը Երեւանի փողոցներում ու բակերում սիգ վաճառողները: Մաշտոցի փողոցում այսպիսի մի առեւտրական մեզ վստահեցրեց՝ «Մարտունեցիներից եմ առել, իսկական սիգ ա»: Իսկ երբ ասացինք՝ Սեւանում սիգի որսն արգելված է, առեւտրականը խոսքը փոխեց. «Հա լավ, Ջերմուկի լճերի սիգն ա, բայց ոչ մի բանով Սեւանից չի տարբերվում»: Սեւանի՞, թե՞
Պատժամիջոցներ` Իշխան Զաքարյանի նկատմա՞մբ
«Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ԱԺ-ում վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը և մի լավ ավանդույթ կար` նախապես այն քննարկել ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ, ինչո՞ւ դա այս տարի չեղավ»,-ՀՀ ԱԺ-ում մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) ծրագիրը ներկայացնում էր ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ
Նախագահականում «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացել են մարել աշխատավարձերը՝ բաժնետոմսերը հետ բերելուց հետո
Նաիրիտցիներին չեն ասել, թե այդ գործընթացը որքան կտեւի եւ միայն խոստացել են, որ կմարեն ամբողջ աշխատավարձը


















































