Օրվա լրահոսը

Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում: Նույնը, ինչ ստացվում է, երբ բանակից խուսափած եւ կյանքում` քուչում անգամ կռիվ չարած, ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երեւակայում է գերագույն գլխավոր հրամանատար:

Դեսպան Հակոբյանը և Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Կողմերն անդրադարձել

Մակրոն․ Մոսկվան չպետք է վետո ունենա Ուկրաինայում խաղաղապահների հարցում

«Ազատություն». Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է վետոյի իրավունք ունենա հրադադարի համաձայնության շրջանակում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում։ Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ խաղաղապահ ուժերը պետք է բաղկացած լինեն «յուրաքանչյուր երկրից մի քանի հազար զինծառայողից», որոնք պետք է տեղակայվեն մի քանի շրջաններում։ Մի շարք եվրոպական և ոչ-եվրոպական երկրներ

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան – «Նոա» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան – «Նոա»

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Մարտի 16-21 Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։ Մարզերում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի

Հայ գրոսմայստերները ոչ-ոքիով են մեկնարկել Ամերիկայի գավաթի խաղարկությունում

Սենթ Լուիսում երեկ մեկնարկել է շախմատի 2025 American Cup-ը: Տղամարդկանց պայքարի առաջին շրջանի առաջին տուրում վիճակահանությունը միմյանց դեմ էր հանել Լեւոն Արոնյանին եւ Սամուել Սեւյանին, որոնք 39-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Կանանց պայքարում Աննա Զատոնսկիխի եւ Տաթեւ Աբրահամյանի դիմակայությունը շարունակվեց բավականին երկար: Ի վերջո 71-րդ քայլում խաղատախտակի վրա պատային դրություն առաջացավ ու կողմերը բաժանեցին միավորը:  

«Հիմա սրանք ռուսներին ուզում են էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերի՞ն, երբեք, երբեք չի ստացվի»․ Վարդան Ղուկասյանը սկսեց քարոզարշավը

Նախկին քաղաքապետն անդրադարձավ նաև լրատվամիջոցներին, որոնք իր խոսքերով ասած՝ իրեն կապում են կրակոցների հետ։ «Ինչ կրակոց, ոստիկանության տվյալներով՝ երկրորդ քաղաքը յոթերորդ կամ հինգերորդ տեղն է եղել կրիմինալով, մենք «պանյատով» ենք ապրել, ասել ենք ճիշտ ու սխալ կա, չի կարելի խուլիգանություն անել, խուլիգանություն չենք սիրել, ջեբկիրություն չենք սիրել, անշնորհքություն չենք սիրել, երեխեքին բարիշցրել ենք, որ կոնֆլիկտ չլինի։

Հայաստանի ութ շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունում

Ռումինիայի Էֆորիե-Նորդ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի տասը ներկայացուցիչներից ութը՝ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Արսեն Դավթյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, առավելության են հասել մրցակիցների նկատմամբ, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը ոչ-ոքի է խաղացել եւ միայն Վահան

Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք: Այսպիսով մարտի 18-ի երեկոյան ժամերից մինչև 22-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպները»։

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում: Մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 13-ից 21-ը Մոլդովայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին ասաց, որ թիմը մրցավայր մեկնելու է ամբողջական կազմով՝ 10 մարզուհի: «Մարզումներն ընթանում են բնականոն հունով, աղջիկներն աստիճանաբար մոտենում են պահանջվող մարզավիճակի: Մոլդովայում ուժեղ եւ արժանի մրցակիցներ

Երևանը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հաղորդումը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր ժամը 9։45-ի սահմաններում սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական դիրքերի ենթադրյալ գնդակոծությունն իբր տեղի է ունեցել «Գորիսի շրջանի Դըղ (հավանաբար՝ Տեղ․ – խմբ․) բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ

Ողջաբերդցիները ճանապարհ էին փակել, նրանք պահանջում են նախկին գյուղապետին

Նրանք դիմել են մարզպետարան եւ Նիկոլ Փաշինյանին

«Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը. տնօրեն Մայքլ Աբրամովից

«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեցվում է Ամերիկայի ձայնը: Նա հայտնել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված ողջ անձնակազմի հետ միասին: ««Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը: Այդ առաքելությունը հատկապես կրիտիկական է այսօր, երբ Ամերիկայի հակառակորդները,

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից։ Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։ Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն

«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար

Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հաղորդում է milliyet.com-ը: ««Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր

«Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման դադարեցումը հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար․ Սթիվեն Կապուս

ԱՄՆ-ի Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) այսօր տեղեկացրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» (RFE/RL), որ դադարեցվել է դաշնային դրամաշնորհային համաձայնագիրը, որով ֆինանսավորվում էր այս լրատվամիջոցի համաշխարհային գործունեությունը։ RFE/RL-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սթիվեն Կապուսի հայտարարությունը «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» ֆինանսավորման դադարեցումը հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար։ Իրանի այաթոլլաները, Չինաստանի կոմունիստական առաջնորդները և Մոսկվայում ու Մինսկում գտնվող ավտորիտար

Ահազանգ իրավապահներին. ուսուցչուհին կեղծել է աշխատավայրը, ճանապարհածախսի գումար ստացել բյուջեից

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ապարանի քննչական բաժին:

Ահազանգ իրավապահներին. «ԱՆԻ» ընկերության  տնօրենը դիմել է ոստիկանություն՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ

«Ամասիա» ջրանցքի գլխամասում առանց թույլտվության տեղադրել են ռեդուկտոր ու հրաժարվել  ներկայացնել իրավական հիմքերը

Զղջման, ապաշխարության ճանապարհն է, որ կարող է մեզ վերադարձնել «հայրական տուն»․ այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի

 Ահազանգ իրավապահներին. քաղաքացին զանգել է ոստիկանություն, հայհոյել, ասել է, որ գալիս է պայթեցնելու

Հաղորդումը եւ կից փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին

Փակ են Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային

Ակնհայտ է, որ Ալիևը նոր «իրավական հիմքեր» է նախապատրաստում ՀՀ-ի լուծարման համար. «Հայացք Երևանից»

Պարզվում է, որ առայժմ «մարտի դաշտում» միակ մարտիկը դատապարտյալ Ռուբեն Վարդանյանն է։ Միայն այս մեկ անձի կերպարում է դրսեւորվում մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ապօրինությանը դիմակայելու կամքը։

Հայտնի են Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները

Վիտեբսկում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 11-ամյա Միլանա Օրդակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը։

Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայն են, որ Թուրքիան 40 Eurofighter Typhoon կործանիչներ ստանա

Միացյալ Թագավորությունը համաձայն է, որ Թուրքիան ստանա 40 Eurofighter Typhoon եվրոպական կործանիչներ։ Գերմանիան ևս կողմ է վաճառքին, սակայն Իսպանիան և Իտալիան նույնպես պետք է համաձայնություն տան, քանի որ կործանիչները արտադրվում են համատեղ՝ 4 երկրների կողմից։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Տորոնտոյի հայ երիտասարդները ցույց են իրականացրել՝ իրազեկելով Բաքվում հայ ռազմագերիների խնդրի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։ Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։ Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար։

Նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել, այլ Հայաստանից պոկել ամեն հնարավորը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը: … Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։

Գյումրեցի ճանաչված հեռուստամեկնաբանը՝ ևս թեկնածու. ովքեր են ընդգրկված «Մայր Հայաստանի» ցուցակում

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 56 հոգանոց ցուցակով։ Ցուցակը գլխավորում է անկուսակցական Կարեն Սիմոնյանը, որը գործարար է, «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է։ Այս քաղաքական ուժի ցուցակում քիչ չեն գործարար աշխարհի մարդիկ՝ ՍՊԸ տնօրեններ, անհատ ձեռներեցներ, շուկայի զարգացման պատասխանատուներ, իհարկե, կան նաև աշխատանք չունեցող թեկնածուներ։ Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031