Օրվա լրահոսը
Ի՞նչ կլինի, եթե իշխանությունը հայտարարի, որ եթե Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք, ապա ինչպես իրենք են սիրում հասարակությանը շանտաժի ենթարկել, պատերազմ կսկսի. Տիգրան Աբրահամյան
Հայաստանում որևէ քաղաքացի` Փաշինյանի համար ինքնահրկիզվողից մինչև զինվորական, որևէ վստահություն չի կարող ունենալ, որ մի օր իր «գլուխը չեն ուտի»` Հովիկ Աղազարյանն ու իր կողքի նստողը վկա:
Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել են կրակված փամփուշտի գնդակ, արնանման
Ալիևը Փաշինյանին կոչ է արել ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և արտահանձնել Ադրբեջանին
Ալիևը նախազգուշացրել է՝ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։
Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի Լաթաքիա քաղաքի հարավում պայթյունի հետևանքով չորս հարկանի շենք է ավերվել։ Ինչպես հայտնում է France24-ը, զոհվել է 3 մարդ: Հայտնում են 12 վիրավորի մասին, թեև «քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռ փնտրում են անհետ կորածներին»։ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խումբը պայթյունը որակել է որպես «դժբախտ պատահար», որը տեղի է ունեցել չպայթած զինամթերքը ապամոնտաժելու մի բնակչի փորձի
«Իմանալ՝ ինչպես». Փաշինյանը ելույթ է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանը
Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, որոնք նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ Իր բացման խոսքում տիկին Աննա
«Ջերմ զրույցի ընթացքում մի շարք հարցեր են քննարկել». ոչ պաշտոնական հանդիպմանը Պուտինը, Լուկաշենկոն և Ռահմոնը զանգահարել են Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որոնք համատեղ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացնում, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկանում ենք Կրեմլի կայքից: Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր։
Չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց այս հարցերի հստակեցման. Նարեկ Մալյանը՝ Բագրատ Սրբազանին
Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե՞ իմփիչմենտ: Եթե իմփիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել իմփիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին
Համագործակցության նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել
«Ազատություն». Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։ Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝
Պուտինը խոստում չի տվել։ Մնացածը լոլոներ են. Արամ Սարգսյան
Նիկոլի երեկվա հեռախոսազրույցը մի նպատակ է ունեցել՝ խնդրել Լադիմիր Լադիմիրիչին իր հեղինակությունը օգտագործել և համոզել Ալիևին՝ արագ ստորագրել «բաղձալի» խաղաղության համաձայնագիրը։
Քարոզարշավ Գյումրիում՝ սեփական թաղն այցելելով, Արցախի հերոս Քյոխին հյուրընկալելով ու ծրագրեր ներկայացնելով
Գյումրիում այսօր պաշտոնապես մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Ընտրապայքարի դուրս եկած 9 քաղաքական ուժերը տարբեր կերպ սկսեցին այն․ «Եվրադաշինքը» Տեխնոպարկի դահլիճում հանգամանալից ներկայացրեց 12 գլխից բաղկացած իրենց նախընտրական ծրագիրը։ Քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը մատնանշեց Գյումրու խնդիրների լուծման ուղիները, որոնց մասին, ի դեպ, բազմիցս առաջարկներ հնչեցրել է, իսկ Սամվել Բալասանյանի
Վրաերթի հետևանքով 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր»
Բոլոր 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում կայացել են առաջին նիստերը
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին կայացել են առաջին նիստերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հավակնում ենք հիմնավոր փոփոխություն բերել հայության կյանքում․ Վարդան Գաբրիելյան. «Ա1+»
«Մենք ուժեղ ժողովուրդ ենք, բայց կազմակերպված չենք, չունենք մի կենտրոն, որ կազմակերպի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆրանսիահայ, «Միասին» սոցիալական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը՝ խոսելով արևմտյան երկրներում հայ համայնքների միասնական կամ կազմակերպված գործունեության կամ այդ գործունեության բացակայության մասին։ Վ․Գաբրիելյանի հիմնադրած «Միասին» սոցիալական հարթակը հիմնականում աշխարհի հայերին համախմբելու նպատակ ունի, միաժամանակ նախատեսում է ստեղծել սոցիալական հզոր ցանց,
Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հետագա գործունեության մեջ հաջողություններ է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Հիշեցնենք՝ Ջասթին Թրյուդոն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին: Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին: «Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև նաև հիշեցրել են «Հալածյալ
Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. իրազեկում է ԿԸՀ-ն
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է 2025 թվականի մարտի 15-ին և ավարտվում 2025 թվականի մարտի 28–ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է: Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2025 թվականի մարտի
Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է. Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսանյութում կարծիք է հայտնում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը: «Սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է», – մասնավորապես ասում է Վարդան Օսկանյանը:
Թրամփը հրաման է ստորագրել «Ամերիկայի ձայնը» և ևս 6 գործակալություն կրճատելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել կրճատելու ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցը վերահսկող կառույցը և ևս 6 այլ դաշնային գործակալություններ, հայտնում է Reuters-ը: «Այս հրամանով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի այն տարրերի կրճատումը, որոնք ԱՄՆ նախագահը որոշել է, որ անհրաժեշտ չեն», – նշվում է հրամանում: «Ամերիկայի ձայն»-ը, որը գործում է ավելի
Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմին
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։ Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ
Թեև այս տարի նման հանձնարարական չկար, որոշեցի տարեկան ամփոփման հիման վրա դրամական պարգևատրմամբ խրախուսել Արմավիրի, Արարատի և Կոտայքի դատախազություններին. Աննա Վարդապետյան
Պետությանն ու համայնքներին վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2024 թվականի աշխատանքները
Բաքվի նպատակը չավարտված պատերազմի հաջորդ փուլը ավելի լավ մեկնարկային պայմաններից սկսելն է. Արմեն Աղայան
«Հայաստանում իշխող խմբակի անարժանապատիվ կեցվածքն ընդհանրապես նողկանք է առաջացնում։ Բաքվում բեմականացվող դատավարության նկատմամբ վերաբերմունքը դրա մասնավոր դեպքն է։ Դու չես կարող մի մարդու ձեռք սեղմել, առավել ևս ժպտալով լուսանկարվել նրա հետ, ով շարունակում է ցեղասպանական գործողությունները քո ազգի նկատմամբ։ Չես կարող խաղաղություն մուրալ մեկից, ով հենց այդ պահին բացահայտ թշնամական ու ստորացուցիչ վերաբերմունք ունի։ Եթե
Որակի հետ կապված չէ. դեղատներից որոշ դեղերի հետկանչի պատճառը փաստաթղթային անճշտությունն է. առողջապահության նախարարություն
Երկու օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։ Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի
Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝
«Բավարար է մեր արյան հաշվին ձեր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղեք»․ Բագրատ սրբազանը դիմեց միջազգային հանրությանն ու համայն հայությանը
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը Բագրատ սրբազանը «Պրագա 2» է համարում
Արտադրողականությունը՝ տարեկան 112.800 տոննա. Փաշինյանը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում
Ինչո՞ւ են աղմկում քաղաքական լեգեոներները
Սկիզբը՝ այստեղ Նրանք, ովքեր 2018-ին հրապարակներում ու եթերներում Սերժ էին մերժում, «քաղաքագիտորեն» հիմնավորում էին Սերժին մերժելու ու Նիկոլին բերելու հրատապ թեզը, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը շամպայն էին տրաքացնում, այսօր՝ «Սերժն է բերել Նիկոլին» ինֆանտիլ պնդումը հիմնավորելու համար օրակարգ են բերել եւս մեկ ապուշագույն թեզ՝ «բա ինչի՞ Սերժը չկրակեց»։ Մի կողմ թողնենք տեսական այն իրավիճակը,
«Մեր նպատակն է՝ վաղ տարիքից կրթել երեխաներին»․ Գուրգեն Հովհաննիսյան
Հայաստանում առաջին օգնության դասընթացներ իրականացնող շատ կազմակերպություններ և անհատներ կան, բայց դրանցից քչերն են լիցենզավորված և դասավանդում միջազգային վերջին չափորոշիչներին համապատասխան։ «Faster First Aid» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2024 թվականի մարտ ամսից։ Ընկերության հիմնադիր և տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ կազմակերպությունը նոր է, բայց դասընթացավարների ամբողջ կազմը բժիշկներ և առաջին
Սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են համարժեք հակազդեցություն, սակայն Թուրքիայի քաղաքացուն շատ արագ բաց են թողել. արձագանք միջադեպին
Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։


















































