Օրվա լրահոսը
ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը
ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը: Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուր` «Փաստինֆո»
Բաքվում վաղ են համարում քննարկելը, թե որտեղ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը. «Ազատություն»
«Ազատություն». Բաքուն ողջույններ է ստանում աշխարհից Հայաստանի հետ խաղաղության բանակցության ավարտի վերաբերյալ, հընթացս սթափեցնում՝ «դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը»։ «Սպասում ենք, որ հայկական կողմը մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները հանի Սահմանադրությունից ու լուծարի Մինսկի խումբը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։ Էլնուր Մամեդովը շեշտել է՝ կոնֆլիկտը կարգավորված է, Մինսկի խումբն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը․ Նա նշել է, որ ոգևորված է առաջընթացով և վճռականորեն աջակցում է բոլոր չլուծված հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերին։ Աղբյուր` «Փաստինֆո»
99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով
Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 99 հոգանոց ցուցակով, որի կազմում մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ վարչության, բաժնի պետերից սկսած մինչև գործավարներ, բավական մեծ թվով անհատ ձեռներեցներ ու «փրայմերիզին» մասնակցած անձինք։ Ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանը, եզրափակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Սարիկ Մինասյանից՝ «Մեր Սարիկից» հետո ցուցակի 2րդ տեղը զբաղեցնում
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել իր հատուկ ներկայացուցչին ուղարկել Հայաստան և Ադրբեջան
News.am. Ողջունում ենք խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Դրա մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով։ Նպատակաուղղված ենք բազմակողմանի
Կիբեռմարտահրավեր․ Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան
Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներով նկատել են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ
Մեկ անգամ օգտվելը 100 դրամ, 1 տարվա փաթեթը՝ 35000 դրամ. «Մայր Հայաստանը» ներկայացրեց իր նախագիծը
«Մայր Հայաստան» շարժման նախագծով, թոշակառուները եւ հաշմանդամություն ունեցողները անվճար են երթեւեկելու
Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024-ին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։ Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։ Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր
Միջազգային համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևոր տարր
ՆԳ նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել
«Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում»
Ի պատասխան տաբլոիդների ֆեյք լուրերի, որոնք հրապարակում են էկոակտիվիստների դեմ Հերթական անգամ հայկական տաբլոիդները կրկնեցին հանքարդյունաբերության բիզնեսի սիրելի թեզն ադրբեջանցի գործակալների մասին՝ ի դեմս հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների։ Հրապարակումների տեքստը չի փոխվում. ֆեյքերը միաժամանակ են հայտնվում տաբլոիդներում՝ համանման նարատիվով և խիստ համաձայնեցված։ Փաստորեն, ֆեյքերի հեղինակները գործում են ադրբեջանական մանիպուլյատորների պարտադրած կանոններով՝ կրկնելով նրանց
ՀՀ-ում առկա անհամամասնությունը բխում է ոչ թե մշակութային նախապատվություններից, այլ համակարգային խոչընդոտներից». Նարեկ Մկրտչյանը նշել է ծնելիության խթանմանը նպաստող մեխանիզմների կարևորությունը
Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» թեմայով հարակից քննարկումը․ այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանի, Էկվադորի, Կոտ դ’Իվուարի, Մեքսիկայի կառավարությունների և ԵՄ համատեղ ջանքերով։ Միջոցառման հիմնական բանախոսը եղել է քաղաքական ժողովրդագրության աշխարհահռչակ մասնագետ Ջենիֆեր Սքյուբբան, որը ներկայացրել է անվտանգության, տնտեսության և գլոբալ գործընթացների վրա բնակչության փոփոխությունների ունեցած ազդեցությունները։
«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի». մեկնարկել է Մանուշյանական շաբաթը
Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ
Վենետիկի հանձնաժողովի նիստում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով: Նախաձեռնությունն ուղղված է
Ծրագրի նպատակն է՝ ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագիր մշակել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է կլիմայական և բնական վտանգների ազդեցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային
ՀԱՊԿ քարտուղարությունը հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ
ՀԱՊԿ-ը նույնպես մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնությունը, հայտնում է Tass-ը: Կազմակերպության քարտուղարությունը հուսով է, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս շուտ և ակնկալում է, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում` ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում խաղաղության և կայունության համար։
«Պարզվել է, որ 2005-2025թթ. ընթացքում Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք չի բերվել». Կադաստրի կոմիտեն հերքում է իր տրամադրած տեղեկությունները
Ըստ Կադաստրի կոմիտեի նախորդ տարիների պատասխանների` 2012-2023թթ ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում ձեռք էին բերել 8 անշարժ գույք:
ՊԵԿ նախագահը և դեսպան Մարագոսը քննարկել են նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած` սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի
Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին. այս մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկանում ենք Կրեմլի կայքից: Լուսանկարն՝ արխիվային:
Մարկո Ռուբիո. Այժմ ժամանակն է վավերացնելու պայմանագիրը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունում նշվում է. «Այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերելու խաղաղության հարցում, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը։ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։ Սա հնարավորություն է երկու երկրների համար շրջել տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի»։
Այս գործն առհասարակ չէր կարող քննվել՝ իրավաբանորեն, չկա մեղադրանք. Օրբելյան
Քոչարյանի պաշտպանը պնդում է, որ դատախազության միջնորդությունը պետք է մերժվի
2024 թ.-ին Գյումրիում 112 օր դիտվել է փոշու կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից
Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 2024 թվականին Տարվա ընթացքում Գյումրիում 112 օր դիտվել է փոշու կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ 🗓️Փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․1-3․7 անգամ: 🔖Փոշու առավելագույն կոնցենտրացիան` 548 մկգ/մ³, դիտվել է փետրվարի 12-ին՝ գերազանցելով ՍԹԿ-ն 3.7 անգամ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը պատրաստ է նման հանդիպման․ Արարատ Միրզոյան
Լրագրողները նաեւ հետաքրքվեցին՝ Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում լուծումներն այս իրավիճակում, երբ Ադրբեջանը շատացնում է պահանջները՝ հիշեցնելով, որ երեկվանից, երբ հայտարարվեց խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստ լինելու մասին, ադրբեջանական կողմը հայտարարում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, Հայաստանից «բռնազավթված» տարածքների համար փոխհատուցում է պահանջում։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առնվազն 4 հոգու մասնակցությամբ «պարային համար» են եղել. թուրք լրագրող. Ermenihaber
Ermenihaber-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, պատմաբան «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։ – Պրն Բորաթավ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից մեկ կամ երկուսն են կատարվել։ Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց կոռուպցիա կա»․ Գեւորգ Քոչարյան
«Եթե տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվել են, դա էլ հենց խոսում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին»։
Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը. Օսկանյան
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը: Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է դրել իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և անձնատուր լինելու զարմանալի
«Ընտանիքում բռնության են ենթարկվում ոչ միայն կանայք, այլ նաև մյուս անդամները՝ տղամարդիկ կամ երեխաները»
Մարտի 13-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ՀՀ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՆԳ նախարարության Ոստիակության ստորաբաժանումների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, համայնքային ոստիկանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ։ Բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր
Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի
«Այս ամենը սկսելու են «գցել» Ռուսաստանի գրպանը»․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ միակ ճանապարհը, որ մենք որևէ հաջողություն ունենանք Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր վերադարձն է նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակին։
Նման նախաձեռնությունների միջոցով Հայ իրավական կենտրոնը վերահաստատում է իր հանձնառությունը միջազգային հանրությունից պահանջելու գործողություններ՝ պաշտպանելու տեղահանված հայ կանանց իրավունքները
Հայ իրավական կենտրոնը մասնակցել է ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին և անցկացրել կից ձեռնարկ


















































