Օրվա լրահոսը

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 28 միլիոն դրամ վնասի վերականգնում. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թ. աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է

ՍԴ-ն «Թեղուտի գործով» վիճարկվող հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչեց

Փետրվարի 14-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լեւոն, Մանուշակ Ալիխանյանների եւ այլոց դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այն հայտնի է «Թեղուտի գործ» անվամբ: Գործի քննության առիթը 2020 թվականի հուլիսի 8-ին (կապի կազմակերպությանը հանձնելու միջոցով) ներկայացված անհատական

Աջափնյակի մետրոյի հետ կապված ունենք վճարման խնդիր. Տիգրան Ավինյան

Խնդրում եմ մեխանիզմը քննարկել՝ գործընկերոջ վճարումն իրականացնելու համար

Եվրոպական Միության պալատում առևտրային գործերի պատասխանատուի պահեստարանից նախկինում կատարված գողության դեպքը բացահայտվել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին նախկինում տեղի ունեցած գողության դեպք է բացահայտվել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ՌԴ քաղաքացի, 41-ամյա Ստանիսլավ Ա․-ն փետրվար ամսին Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանին հարակից պահեստարանից գողացել է տարբեր տեսակի էլեկտրական

Ասել, որ պատրաստ չէինք, արդար չի լինի, ճիշտ չի լինի. Կամո Արեյան

Նախապես պահեստավորված է եղել բավարար քանակությամբ աղ եւ ավազ

Գերմանիայում և ԵՄ-ում պահպանողականների դիրքերի ամրապնդման տենդեցները հաշվի առնելով, կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են շրջադարձային փոփոխությունների ենթարկվել. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, ստանալով ընտրությանը մասնակիցների ձայների 28,6%-ը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱդԳ) կուսակցությունը՝ 20,8%-ով, ինչը պատմական բարձր ցուցանիշ է կուսակցության համար։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական

Չկա վատ զինվոր, կա վատ հրամանատար

Միայն Աստված է բացարձակ ճշմարտություն, միակը, ով կատարյալ է, իսկ եթե ունենայինք կատարյալ իրավիճակ, միգուցե մենք մահկանացու չէինք լինի Ամեն օր ստիպված ես ամենքի հետ քննարկելու իրենց ճշմարտության տարբերակը, իսկ բոլոր նրանք, ովքեր բացառապես մի կողմին են լսում, հասնում են այնպիսի փակուղիների, որոնցից շատ անգամ անհնար է լինում հետդարձը: Ու ազգիս ողբերգությունն այն է, որ

«Մի հատ թեթեւ քսելու պատճառով ժամերով սպասել ենք». Տիգրան Ավինյանը՝ ԱՊՊԱ-ի տրամաբանության եւ ձնամաքրման աշխատանքների մասին

Տեխնիկայի մի քանի ժամ ուշացման հետեւանքով տեղի են ունեցել բավականին ծանր խցանումներ

Վարդապետյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական շահերի պաշտպանության ոլորտը

Դատարան հանձնված քրեական վարույթների կրկնակի աճ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկատողություն:

Մտահոգիչ է, որ, որպես խափանման միջոց, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին արգելվում է հրապարակային խոսել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Իրազեկ քաղաքացիների միավորումում» փորձում ենք հասկանալ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքերի պատմությունն ու դրա արդարացիությունը։ Այդուհանդերձ, դեռևս չունենք ամբողջական տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ի՞նչ է Էդգար Ղազարյանը ասել Սահմանադրական դատարանի դատավոր(ներ)ի հասցեին (կամ մասին)։ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմնավորությունը հնարավոր

Գիտության հանրայնացում. հասարակության ինտելեկտուալացման ուղին

Ժամանակակից հասարակության մեջ գիտությունը, լինելով սոցիալական ինստիտուտ եւ մշակույթի մաս, կենսական դեր է խաղում մարդկանց մեծ մասի կյանքի ամենատարբեր ոլորտներում: Գիտության զարգացման աստիճանը հսկայական ազդեցություն ունի հասարակության ընդհանուր զարգացման եւ առանձին՝ կրթական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ սոցիալական գործոնների վրա։ Որպեսզի մեր հասարակությունը դառնա ավելի գրագետ, կրթված եւ պատրաստակամորեն հետաքրքրվի գիտական ոլորտում նոր հայտնագործություններով, անհրաժեշտ է հանրահռչակել գիտությունը, որը ենթադրում է «գիտական

Այդ խաղաղ-խաչմերուկային տրամաբանությամբ խաղաղ համակեցություն չի լինելու այսպիսի Թուրքիայի և այսպիսի Ադրբեջանի հետ. Մենուա Սողոմոնյան

Ի դեպ, 2508թ․ լրանում է Բելի դեմ Հայկի հաղթանակի 5000-րդ տարեդարձը։ Հայոց պատմությունը սկսվել է դիմադրությունից։

Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ ՀՀ-ն՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և վերջ. դեսպան Դըկոտինյի. «Ռադիոլուր»

«Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին խոսել է Փաշինյան-Մակրոն հանդիպման վերջին մեսիջներից, պաշտպանական գործակցության շրջանակում 2025-ի անելիքներից։ «Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք

«Տեսանք, որ քամի է փչում, նշանակում է՝ ելք կա, մի տեղ դուրս է գալիս թունելը». Գյումրիի խորհրդավոր թունելները. JAMnews

Գյումրիում, ինչպես պատմեց ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը, քյարիզները կառուցվել են որպես ջրամատակարարման համակարգ։ Մասնագիտական լեզվով ասած՝ դրանք ուղղահայաց ջրհորներից և ստորգետնյա ջրատարներից բաղկացած համալիրներ են, որոնք ծառայում են որպես գրունտային ջրերը ինքնահոս եղանակով տեղափոխելու և երկրի մակերես հանելու միջոց։

«Թուրքիան հեռացել է ԵՄ արժեհամակարգից, հնարավոր չէ, որ դառնա միության անդամ». Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի հավանական ապագա կանցլերն ու Թուրքիան Իշխանամետ «Türkiye» թերթը նշում է, որ ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը հայտնի է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում դեմ դիրքորոշմամբ։ Իր նախընտրական ծրագրում արված հայտարարություններում Մերցն ընդգծել էր, որ «Թուրքիան կարևոր գործընկեր է, որը պահպանում է իր ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար։ Սակայն ստեղծված իրավիճակում այն հեռացել է ԵՄ արժեհամակարգից, ուստի հնարավոր

2025թ. հունվարի տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ հունվարի ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաքուն սպասողական փուլում է: ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է: ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կապված դիրքորոշումներ ճշգրտեն: Դա

«Ալիևը, կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք՝ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա». շվեդ պատգամավոր. «Արմենպրես»

«Արմենպրես». Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։ Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։ Շվեդ պատգամավորը ցավով

Գերմանիայում Բունդեսթագի արտահերթ ընտրությունների մասնակիցներից մեկը քվեարկել է Էրդողանի օգտին

Գերմանիայում ավարտեցին Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Մասնակիցներից մեկը քվեարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ի դեպ, ընտրություններում հաղթում է Պահպանողական կուսակցությունների դաշինքը, որը ներառում է «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը» (CDU): Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, կանցլեր Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը միայն երրորդն է։ Այնուամենայնիվ, ուժերից ոչ մեկը չի ստանում Բունդեսթագում մեծամասնություն (316 տեղ), ուստի

Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաև ՔՊ-ական պատգամավորի հայրը. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը կրկին սկանդալի կենտրոնում է։ Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաև պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր․ «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։ Հիշեցնենք, որ դեռ երեկ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող մեկնաբանություններ էր գրել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝

Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

«Արցախբանկ»-ի շենքը, «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում․ «Ազատություն»

Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, ադրբեջանցի հետաքննող լրագրողներն են պնդում։ Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։ Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց

Օլաֆ Շոլցն ընտրություններում «պատմական վատ» արդյունք է ցուցաբերել

Ինչպես հայտնում է «Լուրերը», Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթանակ է տանում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքը՝ ձայների գրեթե 29 տոկոսով, հայտնում է ZDF-ը՝ վկայակոչելով exit poll-ի տվյալները: Երկրորդ տեղում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ռեկորդային 20 տոկոսով, երրորդ հորիզոնականում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն (SPD) է՝

Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը ամբողջովին տապալվել է։ Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն են ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ

Արցախցիների հանդեպ ռասիստական վերաբերմունքն ու իշխանական վայելքները 

Տպավորություն է, թե Արցախի ու արցախցիների հանդեպ ատելության խոսքը հատուկ է գեներացվում

Կարոտով լի հայացքներ, ծափերից թնդացող լեփ-լեցուն դահլիճ․ աճեմյանցիները Կալիֆոռնիայում են

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը փետրվարի 17-ից հյուրախաղերով ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում է, երեկ իր առաջին ներկայացումն է խաղացել հայ հանդիսատեսի համար՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»։ Դերակատարները Գյումրու թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանն են։ Այն խաղացել են Փասադենիայի «AGBU PERFORMING ARTS CENTER» սրահում։ Տոմսերն ամբողջապես սպառված են

Ֆրանչիսկոս Պապ․ Շնորհակալ եմ Հիւանդանոցի բժիշկներուն, առողջապահական գործիչներուն ինծի ցուցաբերած ուշադրութեան համար․ Vatican News

Ֆրանչիսկոս Պապին առողջական իրավիճակին ի տես, 23 Փետրուարի Մարեմեան աղօթքը եւս չեղեալ յայտարարուելու հանդերձ Քահանայապետի կամքով հրատարակուեցաւ ու տարածուեցաւ Անոր Մարեմեան աղօթքի հետ կապուած գրաւոր ողջոյնի խօսքը, որուն մէջ Ան նախ կ՛ ակնարկէ առաւօտեան Սուրբ Պետրոս Պազիլիքայի մէջ կայացած պատարագին ու սարկաւագներու ձեռնադրութեան արարողութեան ողջոյնը ուղղելով բոլոր անոնց` որոնք մասնակցեցան Սարկաւագներու Յոբելեանին ու այդ յոբելենական

«Ինքնասիրության դեֆիցիտի հետ գործ ունենք»․ երիտասարդ երաժիշտ

Երաժիշտ Տիգրան Ավետիսյանը թողարկել է «Սխալ երկիր» ալբոմը, որն ընդգրկում է շուրջ 10 գործեր և հանդիսանում է հեղինակի ներսում պտտվող մտածումների և զգացողությունների վերապրումը։ «Սա իմ առաջին ծավալուն ստեղծագործությունն է, որը բնորոշում է վերջին տարիներին Հայաստանի և Արցախի հետ կատարվածը։ Ալբոմում մասնակցել են 19 տարբեր երաժիշտներ»,-նշում է երիտասարդ երաժիշտը։ Ալբոմում տեղ գտած «Սողուն» երգը, ըստ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031